• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հայոց ցեղասպանության թանգարանի հիմնական ֆոնդում հաշվառված որևէ առարկա չի այրվել. ՔԿ Հայոց ցեղասպանության թանգարանի հիմնական... 14:34
Հայաստանը Ադրբեջանի կողմից 2 հայ զինծառայողի առևանգման դեպքով դիմել է ՄԻԵԴ Հայաստանը Ադրբեջանի կողմից 2... 14:21
Արցախի ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած տեղեկատվությունը Արցախի ՊՆ-ն հերքել է... 11:19
  • Հաղորդումներ
  • Հարձակում Արցախի վրա
  • Կորոնավիրուս
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Աշխարհ
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հասարակություն 00:0101 Ապր, 2023

Ամերիկյան դպրոցներում Հայոց ցեղասպանության դասավանդման ծրագիրն ընդլայնվում է

Հայ դատի հանձնախմբի կրթական հարցերի կոմիտեն պատվեց հայ և ամերիկացի ուսուցիչների, որոնք ամերիկյան դպրոցներում դասավանդման իրենց ծրագրերում ներառել են Հայոց ցեղասպանության թեման։ Կոմիտեն արդեն ութ տարի է՝ ամերիկյան դպրոցների ուսուցիչներին աջակցում է թեմայի դասավանդման հարցում:

Ալիս Պետրոսյան (Հայ դատի հանձնախմբի կրթական հարցերի կոմիտեի նախագահ) - Մեր միակ հույսը, որ ուսուցիչները դաս տան մեր պատմությունը, երեխաները հասկանան՝ ինչ կարող ենք անել, որ բարելավենք հայոց պատմությունից սկսած իրենց ապագան։

Հայոց ցեղասպանության թեմայի իսպառ բացակայությունը ամերիկյան դպրոցի ծրագրում, նաև ուսուցիչների համար հասանելի աղբյուրների բացակայությունը խթան են հանդիսացել ստեղծելու հատուկ հանձնախումբ, որը կզբաղվի այդ գործով։ Այն ուսուցիչներին դասավանդման նյութեր ու ծրագիր է տալիս, նաև առաջարկում այցելել Հայաստան՝ մշակույթին ու պատմությանը տեղում ծանոթանալու համար։ Վերադառնալով` նրանք կազմում են ուսումնական ձեռնարկ՝ մյուս գործընկերներին փոխանցելու համար։ Ուսուցիչների առաջին խումբը Հայաստանում էր անցած ամռանը։

Արաքսյա Կարապետյան (Fox11 հեռուստաալիքի հաղորդավար) - Ես այստեղ՝ Ամերիկայում եմ դպրոց գնացել, և ոչ տարրական, ոչ ավագ դպրոցում կամ համալսարանում ինձ չեն դասավանդել Հայոց ցեղասպանության մասին։ Մինչդեռ մարդիկ բաց են նման գիտելիքի համար։ Եվ երախտապարտ են, որ իրենց աչքերը բացում ես, տալիս ես ճիշտ պատմությունը։

Հայոց ցեղասպանության դասավանդման կարևորության լավագույն օրինակներից մեկը Արաքսյայի գործընկերուհու՝ հեռուստալրագրող Քրիստինա Փասկուչիի օրինակն է։ Քսան տարի առաջ նրա իսպաներենի հայազգի ուսուցիչը ինչ-որ կերպ իսպաներենի ուսուցման ծրագրում ներառել էր Ցեղասպանության թեման։ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի օրերին, այդ պատմությունը Քրիստինային տարավ Հայաստան՝ ռեպորտաժի հետևից։

Քրիստինա Փասկուչի (Fox11 հեռուստաալիքի լրագրող) - Կարծում եմ՝ իմ այցը Հայաստան լավագույն օրինակն է, թե ինչ դեր են մանկավարժները խաղում մեր կյանքում։ Դոկտոր Գրիգորյանի պատմությունը ինձ հետ էր երկու տասնամյակ։ Ես Հայաստան գնացի այն պահին, երբ հայկական բնակավայրերը՝ Ջերմուկը, Սոթքը, տուժել էին ադրբեջանական ագրեսիայից։ Շատ հուզիչ էր տեսնել մարդկանց, որ ապրում են ռմբակոծված տներում, սակայն շարունակում են մնալ հյուրընկալ ու սրտաբաց։ Կարևոր է հիշել պատմությունը, քանի որ այսօրվա դեպքերի և Ցեղասպանության միջև կա պատճառահետևանքային կապ:

Քրիստինա Փասկուչին նույնպես մրցանակի արժանացավ ֆիլմի համար, որում ներկայացնում է Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքների, իրենց հայրենի բնակավայրերից հարկադրաբար հեռացած մարդկանց պատմությունները։

Մրցանակ ստացավ նաև Կոլումբիայի համալսարանի դասախոս, դոկտոր Խաչիկ Մուրադյանը։ Իր խոսքում նա մեջբերեց Ցեղասպանությունից փրկվածների ինքնակազմակերպման մասին պատմող «Դիմադրության ցանց» կոչվող իր գրքի գլխավոր եզրահանգումներից մեկը։

Խաչիկ Մուրադյան (Կոլումբիայի համալսարանի դասախոս, դոկտոր) - Հայոց ցեղասպանության մասին իմանալը կարևոր է մեզ համար նաև իբրև հայերի: Մտածել ու գիտակցել, որ ասկե հարյուր տարի առաջ մեր նախահայրերը շատ ավելի դժվար օրերի մեջեն անցած են, մեզի կտա ադ ուժը, որ եթե իրենք կարողացան այդ մեկն անել հարյուր տարի առաջ, մենք անպայման դա կարող ենք անել այսօր։

Կալիֆոռնիայի Բըրքլիի համալսարանի Հայկական ուսումնասիրությունների ծրագրի ղեկավար, պրոֆեսոր Ստեփան Աստուրյանը նույնպես մրցանակ ստացավ։ Նրա խոսքով՝ կարևոր է օտարազգի ուսանողներին պատմել Հայոց ցեղասպանության, ինչպես նաև դրա և ներկայիս զարգացումների ուղիղ կապի մասին։

Ստեփան Աստուրյան (Կալիֆորնիայի Բերքլիի համալսարանի հայկական ուսումնասիրությունների ծրագրի ղեկավար, պրոֆեսոր) - Պայքարը մի քանի բաղադրիչ ունի՝ ակադեմիական հետազոտությունը, դաստիարակությունը, գիտությունը տարածել և քարոզչություն, կառավարության ներկայացուցիչների հետ աշխատանք։

Կրթության հանձնախումբը նախատեսում է ընդլայնել ամերիկյան դպրոցում Հայոց պատմության դասավանդման ծրագիրը։ Այն կներառի նաև վերջին շրջանի զարգացումները:

Ալիս Պետրոսյան - Բաքվի փախստականների պատմություններն ենք սկսում թեյփ անել, որ եթե մյուս անգամ մեկը ուզենա ասել` Ադրբեջանն էդպիսի սխալ չի արել, մենք փաստեր կունենանք, և մենք այդ փաստերով ուզում ենք դաս տալ ամերիկյան դպրոցներում:

Կրթական հարցերի կոմիտեի ջանքերով Հայոց ցեղասպանության թեման ներառվել է Կալիֆոռնիայի հանրային դպրոցների մոտ քառասուն տոկոսի ուսումնական ծրագրերում։ Թեման դասավանդվում է նաև Կոլորադոյի և Թեքսասի որոշ դպրոցներում։ Ծրագիրը կընդլայնեն, եթե ավելանան միջոցներն ու գործի նվիրյալները։

Հեղինակ`Լիլիթ Սեդրակյան
Դիտումների քանակ42
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Ստոկհոլմում Մարուքյանը խոսել է ընթացող խաղաղության պայմանագրի բանակցություններից և դրա խոչընդոտներից 15:2629 Մայ, 2023
  • Հայաստանի ԶՈՒ ԳՇ պետը այցելել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադ 15:2029 Մայ, 2023
  • Ուկրաինան Ռուսաստանի հարավին հարվածներ է հասցնում հրթիռով և անօդաչու սարքերով. ԶԼՄ-ներ 15:1429 Մայ, 2023
  • Քաղաքացին Հայաստանում պետք է լավ ապրի, և նրա բարեկեցության մակարդակը պետք է շարունակաբար բարձրանա. Փաշինյան 15:0729 Մայ, 2023
  • Լուրեր 15:00 | 29.05.2023 15:0029 Մայ, 2023
  • Իսրայելի նախագահ Հերցոգը վաղը կայցելի Ադրբեջան. The Jerusalem Post 14:5729 Մայ, 2023
  • 2022-ին ՀՀ-ում տնտեսական աճը գրեթե կրկնակի գերազանցել է բյուջեով նախատեսված ցուցանիշը. ԿԲ նախագահի տեղակալ 14:4729 Մայ, 2023
  • Տոկաևն արձագանքել է Ղազախստանը միութենական պետության կազմում ընդգրկվելու՝ Լուկաշենկոյի կոչին 14:3729 Մայ, 2023
  • Հայոց ցեղասպանության թանգարանի հիմնական ֆոնդում հաշվառված որևէ առարկա չի այրվել. ՔԿ 14:3429 Մայ, 2023
  • Հայաստանը Ադրբեջանի կողմից 2 հայ զինծառայողի առևանգման դեպքով դիմել է ՄԻԵԴ 14:2129 Մայ, 2023
  • Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածի բարեկարգման նախագիծը կքննարկվի «Ակտիվ քաղաքացի» հարթակում 14:1929 Մայ, 2023
  • Լուկաշենկոն միջուկային զենքի հարցով անհանգստացողներին կոչ է արել միանալ Ռուսաստանի և Բելառուսի միությանը 14:0729 Մայ, 2023
  • Բյուջե-2022-ի կատարողականի հաշվետվության նախնական քննարկումները ԱԺ-ում | ՈՒՂԻՂ 14:0029 Մայ, 2023
  • Հրդեհը մարելու նպատակով 2300 բեռնատար հող է տեղափոխվել Նուբարաշենի աղբավայր 13:5729 Մայ, 2023
  • Կիևը ենթարկվել է անօդաչու սարքերի ամենազանգվածային հարձակման. Պոպկո 13:5329 Մայ, 2023
  • Վթարի ենթարկված պատանի մարզիկներից 4-ի վիճակը ծայրահեղ ծանր է. փոխքաղաքապետի անդրադարձը 13:4529 Մայ, 2023
  • Բայդենը հայտարարել է ԱՄՆ-ի պետական պարտքի վերին շեմի վերաբերյալ երկկողմ համաձայնության մասին 13:4129 Մայ, 2023
  • Բանակցություններում կան քննարկումներ ու տարբեր սցենարներ. Գնել Սանոսյանը՝ անկլավների ճակատագրի մասին 13:3629 Մայ, 2023
  • Էրդողանը շնորհավորանքներ է ստանում ընտրություններում տարած հաղթանակի առթիվ 13:3029 Մայ, 2023
  • 2022-ին Հայաստան է այցելել 1 միլիոն 666 հազար զբոսաշրջիկ, որից 790 հազարը՝ Ռուսաստանից 13:2129 Մայ, 2023
  • Որևէ մեկի մտքի ծայրով չանցնի, որ կարողանալու են նոր հողազավթումներ անել. Տիգրան Ավինյանի անդրադարձը Կենտրոնում ծառահատման դեպքին 13:1229 Մայ, 2023
  • Լուրեր 13:00 | 29.05.2023 13:0029 Մայ, 2023
  • Չկա համաձայնեցված նախագիծ, որը հնարավոր կլինի ստորագրել. Փաշինյանը՝ Քիշնևում նախատեսված հանդիպման մասին 12:5629 Մայ, 2023
  • Արտաշատում երեխաների թունավորման դեպքից հետո 4-րդ մանկապարտեզի խոհանոցի գործունեությունը կասեցվել է 12:4929 Մայ, 2023
  • ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում․ մեկ շաբաթում հայտնաբերվել է 546 խախտում 12:4129 Մայ, 2023
  • 2023-ի 4 ամսում ծնվել է 11.926 երեխա, ինչը 1401-ով ավելի է 2022-ի նույն ժամանակաշրջանի համեմատ 12:3729 Մայ, 2023
  • Պետական աջակցություն ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման ծրագրի շրջանակում 12:2829 Մայ, 2023
  • 2 ոսկե և 2 բրոնզե մեդալ՝ սպորտային մարմնամարզության World Challenge Cup մրցաշարում 12:1729 Մայ, 2023
  • 2023-ի ապրիլին վճարվել է 160,5 մլրդ դրամ շահութահարկ, որը պատմական ռեկորդ է. Փաշինյան 12:1729 Մայ, 2023
  • Մայիսի 30-ին Պոլիտեխնիկական համալսարանի 6-րդ մասնաշենքում շչակ է գործարկվելու 12:0729 Մայ, 2023
  • Հայաստանում վերջին 15 տարվա համար աննախադեպ՝ 12,6 տոկոս տնտեսական աճ է գրանցվել. Փաշինյան 12:0229 Մայ, 2023
  • Չեմ կարող ասել, որ այդ քննարկման արդյունքները գոհացնում են. Փաշինյանը՝ մոսկովյան հանդիպման մասին 11:5529 Մայ, 2023
  • Ե՛վ Ադրբեջանը, և՛ միջազգային գործընկերները պետք է պարզաբանեն. Փաշինյանն անդրադարձել է Ալիևի հայտարարություններին 11:4729 Մայ, 2023
  • Հաղթեցին Թուրքիան և նրա ժողովրդավարությունը. Էրդողան 11:4229 Մայ, 2023
  • ԱԺ ճեպազրույցներ | ՈՒՂԻՂ 11:3529 Մայ, 2023
  • 2023-ի և՛ մարտին, և՛ ապրիլին գրանցվել են աշխատատեղերի նոր ռեկորդներ. Նիկոլ Փաշինյան 11:3129 Մայ, 2023
  • 1000 խոշոր հարկ վճարողները 2023-ի 1-ին եռամսյակում 2018-ի 1-ին եռամսյակի համեմատ կրկնապատիկից ավելի հարկ են վճարել 11:2229 Մայ, 2023
  • Արցախի ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած տեղեկատվությունը 11:1929 Մայ, 2023
  • Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է 36 ՃՏՊ. 3 զոհ, 55 վիրավոր 11:1029 Մայ, 2023
  • Կապանի բնակչի կողմից նախկին կնոջը դիտավորյալ վրաերթի ենթարկելու դեպքի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ 10:5829 Մայ, 2023
  • Վթարային ջրանջատում Նոր Նորք վարչական շրջանում 10:4529 Մայ, 2023
  • ԱԺ-ում Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է 2022 թվականի պետական բյուջեի կատարողականը | ՈՒՂԻՂ 10:3729 Մայ, 2023
  • Էրդողանը վերընտրվել է Թուրքիայի նախագահի պաշտոնում 00:1229 Մայ, 2023
  • ՀՀ վարչապետը շնորհավորել է Էրդողանին վերընտրվելու կապակցությամբ 00:0729 Մայ, 2023
  • Վարչապետի գավաթ՝ հերթական մարզաձևից. ուժերը չափել են հեծանվային խճուղավազքի սիրահարները 00:0329 Մայ, 2023
  • Հայաստանի 29.800 քառակուսի կիլոմետր տարածքի ձևավորման պատմությունը 23:0328 Մայ, 2023
  • 3.7 տոննան Հայաստան ներկրվող թմրամիջոցների ամբողջ ծավալը չէ. իրավապահների բացահայտումները 22:1828 Մայ, 2023
  • Հանրային քննարկում. Շրջանավարտները պատրաստ են նոր կյանքին 21:5328 Մայ, 2023
  • Գլխավոր դատախազը ծաղիկներ է խոնարհել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին 21:2928 Մայ, 2023
  • Քվեաթերթիկների գրեթե 99 տոկոսը մշակելուց հետո Էրդողանը առաջատարն է 52.21 տոկոսով 21:2028 Մայ, 2023
  • Լուրեր. Կիրակնօրյա թողարկում | 28.05.2023 21:0028 Մայ, 2023
  • Բեռնարկղային նավով փոխադրումներ՝ այլընտրանք Լարսին. պետությունը կփոխհատուցի ճանապարհածախսը 20:4028 Մայ, 2023
  • 89.81 տոկոս քվեաթերթիկների հաշվարկից հետո Էրդողանը ստացել է ձայների 52.72, Քըլըչդարօղլուն՝ 47.28 տոկոսը 20:1428 Մայ, 2023
  • Կձևավորվեն աշխատանքային խմբեր համակարգելու Հայրենիք-Սփյուռք կապը | Հարցազրույց Հովել Շնորհոքյանի հետ 20:0228 Մայ, 2023
  • Էրդողանի և Քըլըչդարօղլուի օգտին տրված ձայների տարբերությունը շարունակում է կրճատվել 19:4928 Մայ, 2023
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 28.05․2023 19:2428 Մայ, 2023
  • Ձայների 40 տոկոսի հաշվարկով Էրդողանը շարունակում է մնալ առաջատարը 19:2128 Մայ, 2023
  • Թուրքիայում մշակվել է քվեաթերթիկների 21.05 տոկոսը. Էրդոողանն ունի 60.72 տոկոս ձայն 19:1028 Մայ, 2023
  • Թուրքիայում ավարտվել է նախագահի ընտրության երկրորդ փուլը, սկսվել է ձայների հաշվարկը 18:4528 Մայ, 2023
  • «Վարչապետի գավաթ» մրցաշարերով ընդգծում ենք մեր պետականությունը, դրոշը, քաղաքացիությունը, առաջ շարժվելու մեր կամքը. Նիկոլ Փաշինյան 18:3528 Մայ, 2023
  • Կարևոր է, որ պետությունը մշտապես լինի մարդու անվտանգ կյանքի երաշխավորը. ՄԻՊ 18:2028 Մայ, 2023
  • Մհեր Գրիգորյանը հարգանքի տուրք է մատուցել Բաշ-Ապարանի ճակատամարտի հերոսների հիշատակին 18:1128 Մայ, 2023
  • Անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» հեծանվավազքի սիրողական մրցաշարը 17:3128 Մայ, 2023
  • Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել World Challenge Cup մրցաշարի հենացատկի վարժությունում 16:4928 Մայ, 2023

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2022 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015