• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Պետրոս Ղազարյանի և Թաթուլ Հակոբյանի «DIALOGUE»-ը Պետրոս Ղազարյանի և Թաթուլ... 00:57
Կամսար Բաբինյանի և Գրիգոր Գասպարյանի ընկերությունը՝ Մարինե Կարապետյանի բացահայտմամբ Կամսար Բաբինյանի և Գրիգոր... 00:54
Բաց հարթակ․ Սյունիքն ու սահմանամերձ մարզերը մշակույթի կարիք ունեն. Դանիելյան Բաց հարթակ․ Սյունիքն ու... 20:43
  • Հաղորդումներ
  • Հարձակում Արցախի վրա
  • Կորոնավիրուս
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Աշխարհ
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Լոռու մարզում ապօրինի անտառահատման դեպքերը նվազել են 30 տոկոսով. ՔԿ
Հասարակություն
12:0521 Մար, 2023

Լոռու մարզում ապօրինի անտառահատման դեպքերը նվազել են 30 տոկոսով. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթով ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են «Հայանտառ» ՊՈԱԿ «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղի պահաբաժիններից ապօրինի ծառահատումներ կատարելու դեպքերի մի շարք հանգամանքներ։
 
2021 թ. հունիսի 14-ին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղից ստացված անտառխախտման արձանագրության հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ստեփանավանի անտառպետության պահաբաժիններում ապօրինի հատվել է տարբեր տեսակի 50 ծառ, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս:
 
Իրականացված քննության արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Պուշկինո բնակավայրի երկու բնակիչ 2021 թ. մայիսից հունիս ամիսներն ընկած ժամանակահատվածում, հիշյալ անտառտնտեսության պահաբաժիններից, առանձին-առանձին, ձեռնասղոցի գործադրմամբ, առանց համապատասխան թույլտվության, ապօրինի հատել են տարբեր տեսակի ծառեր: Փայտանյութը ջեռուցման նպատակով օգտագործելու համար տեղափոխել են հիշյալ բնակավայրի տարբեր հասցեներում գտնվող իրենց տան բակ և օգտագործել իրենց կարիքների համար:
 
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Պուշկինո բնակավայրի երկու բնակիչներին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 387-րդ հոդվածի 1-ին մասին):
 
Նրանց վերաբերյալ քրեական վարույթներով նախաքննությունն ավարտվել է, և նյութերն ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և գործը դատարան ուղարկելու միջնորդությամբ։
 
Ընդհանուր առմամբ, իրավապահ մարմինների կողմից ինչպես կանխարգելիչ և հսկողական միջոցառումների, այնպես էլ քրեական վարույթների շրջանակում ապօրինի ծառահատումների դեպքի բացահայտմանն ուղղված քննությունների արդյունքում ՀՀ Լոռու մարզում արձանագրվում է ապօրինի անտառահատման դեպքերի հետևողական նվազում։
 
Եթե 2021 թ. ընթացքում մարզի տարածքում արձանագրվել է ապօրինի ծառահատման 108 դեպք, ապա 2022 թ.՝ 76 կամ 30%-ով պակաս: Դեպքերի նվազումը հանգեցրել է նաև դրանցով նախաձեռնվող և քննվող քրեական վարույթների, ինչպես նաև բնությանը պատճառվող վնասի էական նվազման։
 
2022 թ. ընթացքում մարզային քննչական վարչության և ենթակա ստորաբաժանումների քննիչների կողմից քննություն է կատարվել ապօրինի ծառահատումներին առնչվող 114 քրեական վարույթով, մինչդեռ 2021 թ. քննված քրեական գործերի քանակը եղել է 138-ը։
 
Իսկ 2022 թ. ընթացքում քննվող վարույթների շրջանակում ապօրինի ծառահատմամբ բնությանը պատճառված՝ բացահայտված վնասը կազմել է շուրջ 32 մլն ՀՀ դրամ, որը շուրջ 7 անգամ պակաս է 2021 թ. պարզված՝ պատճառված վնասի չափից (234 մլն դրամ)։
 
2021 թ. և 2022 թ. ընթացքում մարզում ապօրինի ծառահատումների համար քրեական հետապնդում է հարուցվել 39 անձի նկատմամբ, այդ թվում՝ 11 անտառապահի, 3 անտառապետի։
 
Նախորդ երկու տարվա ընթացքում մեղադրական եզրակացությամբ ավարտվել և դատարան է ուղարկվել ընդհանուր 24 քրեական վարույթ՝ 24 անձի վերաբերյալ։
 
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Դիտումների քանակ39
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Ոստիկանի կողմից քաղաքացուն հարվածելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ` 11:4404 Հնս, 2023
  • Սարյան փողոցում քաղաքացու և ոստիկանի միջև միջադեպի առնչությամբ նշանակվել է ծառայողական քննություն, ոստիկանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են. ՆԳՆ 10:5304 Հնս, 2023
  • Կոտայքի մարզի Մայակովսկի բնակավայրում փորձարկվելու են էլեկտրական շչակներ 10:0904 Հնս, 2023
  • Հայ ռեժիսորի ֆիլմը՝ Սանկտ Պետերբուրգի մեդիաֆորումում 00:5204 Հնս, 2023
  • Աստվածընկալ վանական համալիրի մատուռը կվերականգնվի. ծրագրվում է վանքի դիմաց նաև թանգարան կառուցել 00:4904 Հնս, 2023
  • Զոհեր և փոխհրաձգություն՝ Իսրայել-Եգիպտոս սահմանին 00:2904 Հնս, 2023
  • Էրդողանը ներկայացրել է կառավարության նոր կազմը. Թուրքիան նոր ԱԳ և պաշտպանության նախարարներ ունի 00:1504 Հնս, 2023
  • Լիբանանի 84-ամյա Հայ կաթողիկե Մեսրոպյան բարձրագույն վարժարանը շարունակում է կրթել սերունդներ 23:5103 Հնս, 2023
  • Շահումով խաղերի ոլորտը սահմանափակելու օրենսդրական նոր նախաձեռնություն 23:3303 Հնս, 2023
  • Հավաքին մասնակցելու նպատակով անձանց նյութապես շահագրգռելու վերաբերյալ վարույթի նախաքննությունն ավարտվել է 23:3003 Հնս, 2023
  • Հունիսի 4-ի եղանակային կանխատեսումները 23:1703 Հնս, 2023
  • Ամիսը 150.000 դրամ, ևս 800.000 տարեկան. ասպիրանտներին և երիտասարդ հայցորդներին խրախուսելու ծրագիր 22:4803 Հնս, 2023
  • Օրը՝ 60 վայրկյանում | 03.06.2023 22:1903 Հնս, 2023
  • Չկալով բնակավայրում բացվել է առաջին նախակրթարանը 21:4103 Հնս, 2023
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | 03.06.2023 21:0003 Հնս, 2023
  • Եզակի սարքեր՝ քիմիական նորարար հետազոտությունների համար 20:5003 Հնս, 2023
  • Թուրքիան հաջողությամբ հաղթահարել է ընտրական ամենակարևոր գործընթացներից մեկը․ Էրդողան 20:3603 Հնս, 2023
  • Վարչապետը ներկա է եղել Թուրքիայի նախագահի՝ պաշտոնի ստանձնման արարողությանը 20:2703 Հնս, 2023
  • ՄԻՊ-ը հրապարակել է ապրիլ-մայիս ամիսներին Սյունիքի և Գեղարքունիքի սահմանամերձ բնակավայրերում փաստահավաք աշխատանքների վերաբերյալ արտահերթ զեկույց 20:0603 Հնս, 2023
  • Բելգորոդի նահանգապետը հայտնել է, որ Ուկրաինան շարունակում է գնդակոծել Շեբեկինսկի շրջանի բնակավայրերը 19:4703 Հնս, 2023
  • Թմրանյութերի օգտագործումը՝ առողջապահական և սոցիալական հիմնախնդիր 19:2803 Հնս, 2023
  • Կրեմլի խոսնակն անդրադարձել է Մոսկվա-Կիև հնարավոր երկխոսությանը 19:0203 Հնս, 2023
  • Բորելը Կոսովոյին և Սերբիային կոչ է արել անհապաղ և անվերապահորեն միջոցներ ձեռնարկել լարվածության թուլացման ուղղությամբ 18:5903 Հնս, 2023
  • Բախվել են Երևան-Գյումրի երթուղին սպասարկող միկրոավտոբուսը և մոտոցիկլետը․ կան տուժածներ 18:4203 Հնս, 2023
  • Առնվազն 4 զոհ՝ Իսրայել-Եգիպտոս սահմանին փոխհրաձգության պատճառով 18:2703 Հնս, 2023
  • Երասխում կառուցվում է խոշոր հայ-ամերիկյան մետալուրգիական գործարան 18:0803 Հնս, 2023
  • Շրջակա միջավայրն անվտանգ ու կանաչ պահելու դպրոցականների բանաձևը 17:5503 Հնս, 2023
  • Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա 17:4003 Հնս, 2023
  • Էրդողանը պաշտոնապես ստանձնել է Թուրքիայի նախագահի պաշտոնը 17:2403 Հնս, 2023
  • Լուսագյուղ-Երասխահուն հատվածում կառուցվող նոր կամուրջը պատրաստ կլինի այս աշնանը 17:1503 Հնս, 2023
  • Լուրեր 17:00 | 03.06.2023 17:0003 Հնս, 2023
  • «Մեգա թրեյդ» ընկերությունը 2023-ի հունվար-մարտին 1 մլրդ 741 մլն դրամի հարկ է վճարել 16:5803 Հնս, 2023
  • Թուրքիան ՆԱՏՕ-ի խնդրանքով հատուկ նշանակության ուժերի գումարտակ կուղարկի Կոսովո 16:3403 Հնս, 2023
  • Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը 16:1903 Հնս, 2023
  • Նախագահի նստավայրում տեղի է ունեցել փոքրիկ ստեղծագործողների ցուցահանդես 16:0403 Հնս, 2023
  • Մայրաքաղաքում գինու օրեր են 15:5003 Հնս, 2023
  • ՀՀ նախագահը ցավակցություն է հայտնել Հնդկաստանում գնացքների բախման կապակցությամբ 15:3303 Հնս, 2023
  • Հայաստանը կարևորում է Արգենտինայի հետ ընդհանուր արժեքների վրա հիմնված հարաբերությունները. ԱԺ նախագահ 15:1803 Հնս, 2023
  • Ճապոնիայում թայֆունի պատճառով տարհանվել է մոտ 300 հազար բնակիչ 15:0303 Հնս, 2023
  • Վկայականից չեն զրկել ոչ սթափ վարորդներին, բենզինի կտրոն են պահանջել... ՃՈ տեսուչները՝ մեղադրյալ 14:4503 Հնս, 2023
  • 73 անձից շուրջ 300 մլն դրամի հափշտակություն է կատարել․ նախաքննությունն ավարտվել է. ՔԿ 14:2903 Հնս, 2023
  • Դանիլովը ներկայացրել է պատերազմն ավարտելու՝ Ուկրաինայի պայմանները 14:1603 Հնս, 2023
  • Արդիականացման ծրագրով ձեռք են բերվել մոտ 100 մլրդ դրամի սարքավորումներ 13:5803 Հնս, 2023
  • Բնակիչները դժգոհ են համատիրությունից, այդ կառույցը՝ բնակիչներից. մշակվում է փոփոխությունների փաթեթ 13:3803 Հնս, 2023
  • Ուկրաինան չի կարող ևս մի քանի ամիս սպասել հակահարձակման համար. Զելենսկի 13:2103 Հնս, 2023
  • 3 անշարժ գույք, 39 մլն դրամ. ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Գոռ Մելիքսեթյանի հայտարարագիրը 13:0203 Հնս, 2023
  • Լուրեր 13:00 | 03.06.2023 13:0003 Հնս, 2023
  • Հայաստանը կիսում է Հնդկաստանի եղբայրական ժողովրդի վիշտը. ՀՀ ԱԳՆ 12:4703 Հնս, 2023

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2022 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015