«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ ժամը 17։00-ի դրությամբ, Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղում, իսկ Տաշիրի, Նաիրիի, Հրազդանի, Սևանի, Վանաձորի, Նոյեմբերյանի, Տավուշի տարածաշրջաններում՝ անձրև։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։