• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց Հարթակ․ Ես երբեք չեմ վիճում դեր ստանալու կամ քաղաքական հայացքների համար. Մարտիրոսյան Բաց Հարթակ․ Ես երբեք... 20:35
Օրակարգում՝ «ԱՄՆ-Իրան փխրուն համաձայնությունն է» Օրակարգում՝ «ԱՄՆ-Իրան փխրուն համաձայնությունն է» 19:52
Օրը՝ 60 վայրկյանում | 20.06.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 20.06.2026 21:28
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Վարչապետ Փաշինյանը Բեռլինում մասնակցել է «Անվտանգությունը և կայունությունը Հարավային Կովկասում. Հայաստանի հեռանկարը» թեմայով քննարկմանը
Քաղաքականություն
09:0903 Մար, 2023

Վարչապետ Փաշինյանը Բեռլինում մասնակցել է «Անվտանգությունը և կայունությունը Հարավային Կովկասում. Հայաստանի հեռանկարը» թեմայով քննարկմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բեռլինում այցելել է Արտաքին քաղաքականության գերմանական խորհուրդ, որտեղ հանդիպում է ունեցել քաղաքական, հասարակական և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների հետ, մասնակցել «Անվտանգությունը և կայունությունը Հարավային Կովկասում. Հայաստանի հեռանկարը» թեմայով քննարկմանը:

Վարչապետը նախ հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես, նշել է.

«Տիկնայք և պարոնայք,

Ուրախ եմ այսօր այստեղ լինելու և այս հարգարժան լսարանին դիմելու հնարավորության համար: Նախևառաջ ուզում եմ իմ երախտագիտությունն ու գնահատանքը հայտնել Խորհրդի փոխնախագահ պարոն Ռալֆ Նիկելին, տնօրեն Գունտրամ Վոլֆին և նրա թիմին այս միջոցառումը կազմակերպելու համար։

Այսօր մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ ամբողջ աշխարհում տեղի են ունենում ոչ միայն բնական, այլև աշխարհաքաղաքական տեկտոնական տեղաշարժեր։ Խորացող աշխարհաքաղաքական անկայունությունը, աճող լարվածությունն ու անկանխատեսելիությունը թուլացնում են աշխարհակարգն ու միջազգային անվտանգային համակարգը՝ էլ ավելի մեծ մարտահրավերներ ստեղծելով հատկապես Հայաստանի համար՝ բարդ տարածաշրջանում ժողովրդավարություն հանդիսացող երկիր, մեզ ավելի խոցելի դարձնելով։

Հարգելի ներկաներ,

Մենք ականատես եղանք այսօրվա մարտահրավերների առաջին ծիլերին և մեր տարածաշրջանում եվրոպական անվտանգային ճարտարապետության փլուզմանը դեռևս 2020 թվականին, երբ Ադրբեջանը պատերազմ սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի դեմ։

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Ադրբեջանը ոչ միայն չհրաժարվեց իր ռազմատենչ և սպառնալիքների քաղաքականությունից, այլև նոր ագրեսիա իրականացրեց՝ այս անգամ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների դեմ 2021 թվականի մայիսին, 2021 թվականի նոյեմբերին և 2022 թվականի սեպտեմբերին։

Վերջին ագրեսիայի ժամանակ՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ը, Ադրբեջանը ձեռնարկեց լայնածավալ ռազմական հարձակում՝ թիրախավորելով Հայաստանի ռազմական և քաղաքացիական ենթակառուցվածքները՝ օգտագործելով ծանր հրետանի, հրթիռային համակարգեր և անօդաչու սարքեր։ Դրա հետևանքով հայկական կողմն ունեցել է 225 զոհ, այդ թվում՝ 3 խաղաղ բնակիչ, օկուպացվել է Հայաստանի ինքնիշխան տարածքների ավելի քան 150 քառակուսի կիլոմետրը։

Այսօր ես չէի ցանկանա խորանալ 2020, 2021, 2022 թվականների ագրեսիաների մանրամասների մեջ, սակայն անհնար է անտեսել գերի ընկած կամ արդեն մահացած հայ զինծառայողների (այդ թվում՝ կին զինծառայողների) խոշտանգումների բազմաթիվ դեպքերը, անդամահատման փաստերը և ադրբեջանական զինուժի այլ վայրագությունները։ Տարածված սարսափելի տեսանյութերը, որտեղ ադրբեջանցի զինվորականները ԻՊ-ի ոճով ռազմական հանցագործություններ են գործում՝ մահապատժի ենթարկելով հայ ռազմագերիներին, պետք է ճանաչվեն և հասցեագրվեն միջազգային հանրության կողմից։ Մեկ այլ խնդիր է Ադրբեջանի կողմից Սիրիայից վարձկանների ներգրավումը։

2022 թ. սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ, երբ Հայաստանի արտաքին անվտանգային համակարգը չգործեց, մենք խնդրեցինք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ հրավիրել, որը տեղի ունեցավ 2022 թվականի սեպտեմբերի 15-ին: Նիստի ընթացքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրները նշեցին, որ ուժի կիրառումը բացարձակապես անընդունելի է, բացահայտորեն մատնանշեցին ագրեսորին՝ Ադրբեջանին, ընդգծեցին միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի պահպանման կարևորությունը՝ ընդգծելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորման փաստը Հայաստանի տարածքում։

Իրավիճակի դեէսկալացիայի ուղղությամբ կարևոր քայլ էր նախագահ Մակրոնի, նախագահ Միշելի, նախագահ Ալիևի և իմ քառակողմ հանդիպումը 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում, որտեղ համաձայնություն ձեռք բերվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի երկայնքով ԵՄ-ի կարճաժամկետ մոնիթորինգային առաքելության տեղակայման վերաբերյալ:

Երբ այս առաքելության մանդատն ավարտվեց 2022 թվականի դեկտեմբերի 19-ին, Հայաստանի խնդրանքով ԵՄ խորհուրդը որոշում կայացրեց Հայաստանի Հանրապետության տարածքում երկու տարի ժամկետով նոր, լիարժեք քաղաքացիական առաքելություն (EUMA) տեղակայել։

Հայաստանի կառավարության անունից ցանկանում եմ մեր երախտագիտությունը հայտնել ԵՄ-ին և նրա անդամ երկրներին, մասնավորապես՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությանը՝ մեր խնդրանքին աջակցելու համար։ Առաքելությունը մեկնարկել է փետրվարի 20-ին, և ես արդեն հանդիպել եմ առաքելության ղեկավար, միջազգային տեղակայման ոլորտում մեծ փորձ ունեցող ձեր հայրենակից պարոն Մարկուս Ռիտերի հետ Երևանում:

Առաքելությունը վճռորոշ դեր կխաղա տեղում անվտանգության և տարածաշրջանում կայունության ապահովման գործում, ինչպես նաև ներկա իրավիճակի մասին ԵՄ-ում մեր գործընկերներին և նրա անդամ երկրներին ժամանակին և հուսալի զեկուցելու գործում։

Հարգելի գործընկերներ,

Ադրբեջանը, կոպտորեն խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, 2022 թվականի դեկտեմբերի 12-ից ապօրինի կերպով արգելափակած է պահում Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը։

Շրջափակումը հանգեցրել է հումանիտար աղետի։ Լեռնային Ղարաբաղի 120.000 հայերը զրկված են բնական գազի, էլեկտրաէներգիայի, սննդի, բժշկական և այլ կենսական մատակարարումներից։

Սնունդի և այլ կարևոր ապրանքատեսակների խիստ սակավության պատճառով Լեռնային Ղարաբաղի իշխանությունները ստիպված եղան հուսահատ միջոցներ ձեռնարկել՝ պարենային կտրոններ թողարկել, որոշակի սննդատեսակներ բաժանել ըստ օրաբաժնի։ Բնակչությանը հասանելի է միայն անկանոն էլեկտրամատակարարում տեղական էլեկտրաէներգիա արտադրողներից։ Փակվել են համալսարանները, դպրոցներն ու մանկապարտեզները, ինչի պատճառով ավելի քան 30 հազար ուսանող և երեխաներ զրկվել են կրթության իրավունքից։

2022 թվականի դեկտեմբերի 20-ին Հայաստանի Հանրապետության խնդրանքով տեղի ունեցավ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ՝ Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների ճնշող մեծամասնությունը հստակ պահանջներ է ներկայացրել՝ դադարեցնել Ադրբեջանի կողմից միջանցքի շրջափակումը և ապահովել միջազգային կազմակերպությունների մուտքը Լեռնային Ղարաբաղ։ Տասնյակ երկրներ և կազմակերպություններ հասցեական դատապարտեցին Լաչինի միջանցքի շրջափակումը և կոչ արեցին Ադրբեջանին դադարեցնել այն։ Հայաստանի Հանրապետությունը ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք ՄԱԿ-ի և ԵԱՀԿ փաստահավաք առաքելություն ուղարկելու համար։

Հայաստանի Հանրապետությունը նաև հայց է ներկայացրել Միավորված ազգերի կազմակերպության Արդարադատության միջազգային դատարան՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակման նպատակով միջանկյալ միջոցներ կիրառելու համար՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի (CERD) համաձայն։ 2023 թվականի փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանն Ադրբեջանից պահանջեց ձեռնարկել իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ Լաչինի միջանցքով երկու ուղղություններով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժն ապահովելու համար։

Ցավոք, Ադրբեջանը մինչ այժմ չի կատարել ԱՄԴ-ի որոշումը, և Լաչինի միջանցքով երթևեկությունը շարունակում է մնալ խաթարված։ Թեև բնական գազի մատակարարումը վերականգնվել է, էլեկտրաէներգիայի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ, որը դադարեցվել էր 2023 թվականի հունվարի 9-ին, դեռևս չի վերականգնվել։ Սննդի մատակարարումները դեռևս իրականացվում են կտրոններով, իսկ մարդիկ զրկված են հրատապ բժշկական օգնության հնարավորությունից։ Միայն Կարմիր խաչը և ռուս խաղաղապահները հնարավորություն ունեն սահմանափակ քանակությամբ սնունդ և կենսական նշանակության ապրանքներ հասցնել Լեռնային Ղարաբաղ, իսկ բժշկական շտապ միջամտության կարիք ունեցող մարդկանց տեղափոխել Հայաստանի հիվանդանոցներ։

Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի աճող ագրեսիվությունը հստակեցնում է Ադրբեջանի մտադրությունները՝ իրականացնել հայերի էթնիկ զտումներ։ Վերջերս Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարեց, որ Լաչինի միջանցքը բաց է այն հայերի համար, ովքեր ցանկանում են լքել Ղարաբաղը։ Դա նշանակում է, որ Լաչինի միջանցքը փակ է այն հայերի համար, ովքեր ապրում են Լեռնային Ղարաբաղում։

Հարգելի ներկաներ,

Չնայած վերը նշվածին, Հայաստանի կառավարությունը դրսևորել է քաղաքական կամք և վճռական քայլեր է ձեռնարկում Հարավային Կովկասում խաղաղության և կայունության նոր դարաշրջան բացելու ուղղությամբ և կառուցողականորեն ներգրավված է Հայաստան-Ադրբեջան բանակցություններում։

Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացն ընթանում է հետևյալ երեք հիմնական ուղղություններով. համաձայնագիր Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման մասին, տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների և տնտեսական կապերի ապաշրջափակում և սահմանագծում և անվտանգություն:

Հայաստանը համաձայնել է տարանջատել ԼՂ հիմնախնդրի կարգավորումը հայ-ադրբեջանական գործընթացից՝ այն տրամաբանությամբ, որ Ստեփանակերտի և Բաքվի միջև կձևավորվի քննարկումների միջազգային մեխանիզմ։ Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավունքների խնդիրների լուծմանն ուղղված երաշխիքային մեխանիզմի ստեղծումը, որը կունենա միջազգային տեսանելիություն և ներգրավվածություն:

Չխորանալով մանրամասների մեջ՝ կցանկանայի նշել, որ հումանիտար բնույթի հիմնախնդիրները, ինչպիսիք են` բոլոր հայ ռազմագերիների վերադարձը և միջազգային կազմակերպությունների մուտքը Լեռնային Ղարաբաղ, շարունակում են մնալ չլուծված և մեզ համար հանդիսանում առաջնային մտահոգության հարցեր։ Մենք խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից ռազմագերիների մասին Ժնևի կոնվենցիայի շարունակական խախտումները, քանի որ առնվազն 33 հայ ռազմագերի դատապարտվել են տարբեր ժամկետներով ազատազրկման՝ միանգամայն մտացածին մեղադրանքներով։ Այն, որ Ադրբեջանը մերժում է հայ ռազմագերիներին հայրենիք վերադարձնել, Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի հերթական խախտումն է։

Տիկնայք և պարոնայք,

Տարածաշրջանային խաղաղության մեր տեսլականի մեկ այլ ասպեկտը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն է։ Մենք պատրաստ ենք լիովին կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, հաստատել դիվանագիտական հարաբերություններ։ Մենք հույս ունենք ամբողջությամբ բացել մեր ընդհանուր սահմանը, որը միակողմանիորեն փակվել էր 90-ականների սկզբին Թուրքիայի կողմից։

Մենք ունենք առաջ շարժվելու մի քանի փոքր, բայց հուսադրող նշաններ: Մեր երկրների հատուկ ներկայացուցիչները 2022 թվականի հուլիսին պայմանավորվել են օդային բեռնափոխադրումներ հաստատելու շուրջ և երրորդ երկրների քաղաքացիների համար միջպետական սահմանները բացել։

Հունվարին վերացվել է Թուրքիայի և Հայաստանի միջև ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը, և մենք հուսով ենք, որ շուտով կբացվի սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար։

Նաև ես հանդիպել եմ նախագահ Էրդողանի հետ 2022 թվականին Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում, որտեղ մենք քննարկեցինք հարաբերությունների կարգավորման հեռանկարները։

Վերջին ավերիչ երկրաշարժից հետո Հայաստանն արագ արձագանքեց։ Ես զանգահարեցի նախագահ Էրդողանին ցավակցություն հայտնելու համար և առաջարկեցի մեր աջակցությունը։ Դրանից հետո տուժած շրջաններ ուղարկեցինք մարդասիրական օգնություն և փրկարարական խումբ։ Շատ կարևոր է փաստել, որ մարդասիրական օգնության երկու շարասյուն Թուրքիա է մտել սահմանային կամրջով, որը 30 տարի շարունակ փակ է եղել։ Մեր փրկարար ջոկատը Հայաստան է վերադարձել այդ նույն կամրջով։

Հայաստանի արտգործնախարարն այցելեց Թուրքիա, հանդիպեց իր գործընկերոջը և վերահաստատեց հարաբերություններն ամբողջությամբ կարգավորելու մեր պատրաստակամությունը։ Թեև վերջին շփումները, իհարկե, զուտ մարդասիրական բնույթի էին, մենք, այնուամենայնիվ, ուրախ կլինենք տեսնել նաև քաղաքական արդյունքներ։

Սիրելի բարեկամներ,

Ես կցանկանայի ընդգծել, որ ԵՄ-ն մեր հիմնական գործընկերներից մեկն է ժողովրդավարական բարեփոխումների մեր ճանապարհին: Այս համատեքստում հարկ է նշել, որ Գերմանիան Հայաստանի համար քաղաքական և տնտեսական առաջատար գործընկերն է, որը տրամադրում է զարգացմանը և մեր ներքին բարեփոխումներին միտված աջակցություն։

Շարունակելով ԵՄ-ի հետ համագործակցության թեման՝ ցանկանում եմ ձեզ տեղեկացնել Հայաստան-ԵՄ գործընկերության օրակարգի նոր կարևոր ձևաչափի մասին՝ Քաղաքական և անվտանգության երկխոսությունը, որի անդրանիկ հանդիպումը տեղի ունեցավ անցյալ հունվարին Երևանում։ Հարցերի լայն շրջանակի, այդ թվում՝ ընդհանուր տարածաշրջանային իրավիճակի և որոշակի ոլորտներում մեր համագործակցության խորացման հեռանկարների շուրջ քննարկումը ոչ միայն ժամանակին էր, այլև զգալիորեն հարստացրեց ԵՄ-ի հետ մեր տարաբնույթ գործընկերության օրակարգը:

Այս համատեքստում ուզում եմ ընդգծել, որ ԵՄ-ի հետ մեր համագործակցության հիմքը ժողովրդավարությունն է։ Իսկ վերջին «Արևելյան գործընկերության անդամ երկրների ընդհանուր գնահատման ինդեքսի» համաձայն՝ Հայաստանը գլխավորել է «Ժողովրդավարություն և լավ կառավարում» վարկանիշային աղյուսակը ԱլԳ անդամ երկրների շարքում և առաջատար է հետևյալ 5 ոլորտներում` պայքար կոռուպցիայի դեմ, անկախ դատական համակարգ, կարծիքի և խոսքի ազատություն, հավաքների և միավորման ազատություն, անկախ լրատվամիջոցներ և ժողովրդավարական իրավունքներ, ընտրություններ և քաղաքական բազմակարծություն:

Չնայած բոլոր մարտահրավերներին, մենք հավատում ենք, որ մեր անվտանգային ճարտարապետությունը չի կարող լինել համապարփակ առանց մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի, օրենքի գերակայության և ժողովրդավարության: Ժողովրդավարությունը մեզ համար ռազմավարություն է։ Մենք շարունակելու ենք բարեփոխումները, որոնք ուղղված են օրենքի գերակայության ամրապնդմանը, արդյունավետ կառավարմանը և կոռուպցիայի դեմ պայքարին՝ նպատակ ունենալով ապահովել մեր ժողովրդի բարեկեցությունը։

2018 թվականի խաղաղ, ժողովրդավարական հեղափոխությունը, որին հետևեցին 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունները, ապացուցեցին, որ Հայաստանի ժողովրդավարական զարգացման ուղին անշրջելի է։ Այս առումով, 2021 թվականի խորհրդարանական ընտրությունները բացառիկ էին. սա առաջին դեպքն էր, երբ ընտրությունները Հայաստանում ծառայեցին որպես քաղաքական ճգնաժամից դուրս գալու գործիք։ Նկատի ունեմ ներքաղաքական ճգնաժամը, որը մենք ունեցանք 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո: Սովորաբար ընտրությունները մեր երկրում քաղաքական ճգնաժամ էին առաջացնում, դա այդպես էր 1994-ից մինչև 2018 թվականը:

Բայց 2018-ի ժողովրդավարական հեղափոխությունից հետո այս էջը փակված է, իսկ Հայաստանը հիմա միջազգայնորեն ճանաչված ժողովրդավարական երկիր է։ Այնուամենայնիվ, անվտանգային վերջին մարտահրավերները լուրջ հարցադրումներ են առաջացնում՝ արդյոք ժողովրդավարությունը կարո՞ղ է անվտանգություն ապահովել:

Արդյոք հայկական ժողովրդավարությունն ունա՞կ է ապահովել անվտանգություն, սա հարց է, որն իրավացիորեն հուզում է այսօր հայ հասարակությանը և խնդիր, որը պետք է հասցեագրվի մեր կառավարության կողմից։ Շնորհակալություն ուշադրության համար»։

Այնուհետև վարչապետը պատասխանել է ներկաների հարցերին: Անդրադառնալով տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ հարցին` Նիկոլ Փաշինյանը նշել է. «Գիտեք, շատ կարևոր է նշել, որ մեկ-մեկ նույն բառերը կարող են տարբեր իմաստներ ունենալ տարբեր տարածաշրջաններում։ Այսպես, սովորաբար երբ Եվրոպայում մենք ասում ենք միջանցք, նկատի ունենք կապ, փոխադրումներ և այլն։ Բայց մեր պարագայում իրականությունն այլ է։ Ինչո՞ւ։ Դա պայմանավորված է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, որովհետև այդ եռակողմ հայտարարության մեջ մենք ունենք միայն մեկ նշում միջանցքի վերաբերյալ, և դա Լաչինի միջանցքն է, որը, համաձայն եռակողմ հայտարարության, պետք է լինի Ադրբեջանի վերահսկողությունից դուրս և դուրս է։

Եվ սա Ադրբեջանի համաձայնությամբ է, և Ադրբեջանի նախագահն ստորագրել է եռակողմ հայտարարությունը։ Նույն հայտարարությունում մենք ունենք կետ կապի մասին, որը տարածաշրջանային հաղորդակցության, տրանսպորտային երթուղիների և այլնի մասին է։ Եվ չկա որևէ այլ կետ Հայաստանի տարածքի միջով միջանցքի մասին։ Մի շատ կարևոր հանգամանք կա` երբ Ադրբեջանի նախագահը հանրայնորեն ասաց, որ, այսպես կոչված, ձեր նշած միջանցքի մասին կետ գոյություն չունի, և Ադրբեջանն ինքն է հորինել այս տերմինը եռակողմ հայտարարությունը ստորագրելուց հետո, համաձայն հայտարարության, և դա Ադրբեջանի նախագահի համաձայնությամբ է, Լաչինի միջանցքը գտնվում է Ադրբեջանի վերահսկողությունից դուրս։

Մյուս կողմից՝ մենք ընդունել ենք, որ երկկողմանիորեն, ոչ միայն Հայաստանը, այլև Ադրբեջանը, պետք է բացենք բոլոր տնտեսական և հաղորդակցության երթուղիները։ Եվ չկա որևէ կետ, ըստ որի` այս երթուղիները պետք է լինեն Հայաստանի վերահսկողությունից դուրս։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ դա մեզ համար կարմիր գիծ է։ Մյուս կողմից՝ մենք հայտարարել ենք, և այստեղ չկա ոչ մի չափազանցություն` Հայաստանը պատրաստ է նույնիսկ վաղը, նույնիսկ այս երեկո բացել բոլոր հաղորդակցությունները։ Ի դեպ, Բրյուսելում մենք եռակողմ հանդիպում ունեցանք 2021 թ. դեկտեմբերի 14-ին, որտեղ հասանք կոնկրետ համաձայնության՝ վերանորոգել երկաթգիծը, որն անցնում է Հայաստանի հարավով, Ադրբեջանով կարող է հասնել Թուրքիա, Իրան, Ռուսաստան։ Մենք հասել էինք համաձայնության, այն հրապարակվել էր։ Այնտեղ շատ կարևոր նրբություն կար։ Ըստ այդ համաձայնության, երկաթուղին պետք է գործեր այն երկրների օրենսդրության ներքո, որոնց միջով անցնում է։

Դժբախտաբար, դրանից մեկ շաբաթ անց Ադրբեջանը մերժեց ստորագրել այն, ինչն արդեն համաձայնեցվել էր Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ներկայությամբ։ Այսպիսիով, ինչո՞ւմն է կայանում նրբությունը։ Ասել «Զանգեզուրի միջանցք»` նշանակում է աջակցել Հայաստանի հանդեպ Ադրբեջանի տարածքային նկրտումներին։ Եվ ուզում եմ ձեզ խնդրել, որպեսզի հաշվի առնեք, որ նույն բառը կարող է տարբեր նշանակություններ ունենալ տարբեր տարածաշրջաններում, տարբեր քաղաքական հանգամանքներում։ Սա է իմ պատասխանը»։

Անդրադառնալով Հայաստանում ժողովրդավարության վերաբերյալ հարցին` վարչապետն ասել է. «Ուզում եմ շեշտել, որ Հայաստանում չկա որևէ ներքին սպառնալիք՝ ուղղված ժողովրդավարությանը։ Կարծում եմ, որ 2021-ի ընտրությունները դա ապացուցեցին։ Բայց, մյուս կողմից, մենք ունենք արտաքին սպառնալիքներ` ուղղված մեր ժողովրդավարությանը։ Եվ Ադրբեջանի կողմից շարունակական էսկալացիաները, ագրեսիվ հռետորաբանությունը, ատելության խոսքը մեծ սպառնալիք է հայկական ժողովրդավարության համար։ Իմիջիայլոց, մի շատ կարևոր փաստի մասին եմ ուզում նշել․ 2020 թ. պատերազմից հետո առաջին անգամ Ադրբեջանը ներխուժեց Հայաստանի սուվերեն տարածք 2021 թ. մայիսի 12-ին։ Եվ դա տեղի ունեցավ ընդամենը երկու օր անց այն բանից հետո, երբ ես հրաժարական տվեցի վարչապետի պաշտոնից, և առջևում էին արտահերթ ընտրությունները։ Դա սահմանադրական գործընթաց է. վարչապետի հրաժարականից հետո եթե նոր վարչապետ չի ընտրվում, դա նշանակում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ պետք է տեղի ունենան։ Եվ երբ մենք հայտարարեցինք, որ պատրաստվում ենք անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, դրանից երկու օր անց Ադրբեջանը ներխուժեց հայկական տարածքներ։

Դա փորձ էր ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա, ոչնչացնել Հայաստանի Հանրապետության բոլոր ժողովրդավարական ձեռքբերումները, ստեղծել հակառակ իրավիճակը, թույլ չտալ, որպեսզի տեղի ունենան ընտրություններ, իջեցնել Հայաստանի կառավարության օրինականությունը։ Բայց նույնիսկ այս հանգամանքների ներքո մենք մնացինք նվիրված ժողովրդավարությանը։ Եվ մեզ հաջողվեց անցկացնել ազատ և ժողովրդավար ընտրություններ, ու սա մեր գնահատականը չէ, սա միջազգային հանրության և միջազգային դիտորդների գնահատականն է»։

Անդրադառնալով տարածաշրջանում իրավիճակի մասին հարցին` վարչապետ Փաշինյանն ասել է. «Գիտեք, մեր տարածաշրջանում իրավիճակը գնալով դառնում է ավելի ու ավելի բարդ, որովհետև Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերի, զարգացումների պատճառով ամբողջ միջազգային ուշադրությունը սևեռված է Ուկրաինայի վրա։ Այդ պատճառով, Ուկրաինայում ճգնաժամի ընթացքում մեզ մոտ ծավալվում է շատ վտանգավոր ճգնաժամ, որը վերաբերում է Լեռնային Ղարաբաղին և Հայաստանի տարածքային ամբողջականությանը։ Նախ՝ 2021 թ. մայիսին Ադրբեջանը ներխուժեց Լեռնային Ղարաբաղի տարածք, ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի, և դրանից հետո մենք մեծ ճգնաժամ ունեցանք 2022 թ. սեպտեմբերին, երբ Ադրբեջանը սկսեց լայնամասշտաբ ռազմական ագրեսիա Հայաստանի հանդեպ։ Այս զարգացումների համար կան բազմաթիվ գործոններ, բայց ամենակարևոր գործոնն այն է, որ միջազգային հանրության ամբողջ ուշադրությունը սևեռված էր կամ սևեռված է Ուկրաինայի վրա։ Եվ դա մեր տարածաշրջանում անկայունության համար էլ ավելի մեծ հնարավորություններ է ստեղծում»։

Խոսելով Հայաստան ժամանած ռուսաստանցիների մասին` վարչապետը նշել է, որ շատ մարդիկ, մասնավորապես ՏՏ ոլորտից, տեղափոխվել են Հայաստան։ «Կարծում եմ` դա տեղի է ունեցել որոշակի տեխնիկական հարցերի պատճառով, որովհետև սովորաբար նրանք վարձատրվում են արևմտյան կազմակերպությունների կողմից, և պատժամիջոցներից հետո հավանաբար նրանք չէին կարողանում ստանալ աշխատավարձ և որոշեցին տեղափոխվել Հայաստան: Գուցե նրանք սիրեցին մեր երկիրը։ Եվ, անկեղծ ասած, մենք ուրախ ենք նրանց ներկայության համար, քանի որ դա ստեղծում է հավելյալ տնտեսական ակտիվություն մեր երկրում։ Ի դեպ, մենք 2022-ին գրանցել ենք 12.5% տնտեսական աճ։ Ոչ ամբողջությամբ, բայց մասամբ սա պայմանավորված է ռուս էմիգրանտների գործունեությամբ։ Կուզենայի նաև ասել մի բան, որն ուղղակիորեն կապված չէ հարցի հետ, բայց կապված է մեր տարածաշրջանային իրադրության հետ, որովհետև Ադրբեջանի ներկայացուցիչները հաճախ ասում են, որ Հայաստանը միաէթնիկ երկիր է, և նրանք դա ներկայացնում են որպես շատ բացասական փաստ։

Ուզում եմ նշել, որ մենք մեր խորհրդարանում ունենք ազգային փոքրամասնությունների համար նախատեսված մանդատներ, և դա պարտադիր է։ Համաձայն մեր Սահմանադրության` ազգային փոքրամասնություններն ունեն մանդատ մեր խորհրդարանում։ Եվ հիմա մենք ունենք ռուս, ասորի, քուրդ, եզդի ներկայացուցիչներ։ Ի դեպ, եզդիները մեր երկրի ամենամեծ ազգային փոքրամասնությունն են, և հիմա մենք ունենք կարծեմ չորս երաշխավորված, պարտադիր մանդատներ ազգային փոքրամասնությունների համար, և եթե չեմ սխալվում, Ադրբեջանի խորհրդարանում ազգային փոքրամասնությունների համար նախատեսված մանդատներ չկան»։

Անդրադառնալով Թուրքիայի հետ հարաբերություններին` Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանը երբեք որևէ նախապայման չի ունեցել Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու համար: «Եվ հիմա կարող եմ նույնն ասել` մենք ոչ մի նախապայման չունենք։ Մենք ուղղակի կարծում ենք, որ մենք հարևաններ ենք և պետք է ունենանք հարաբերություններ։ Եվ, անկեղծ ասած, նույնիսկ վստահ չեմ` արդյոք այդ մասին խոսելը ճի՞շտ է, թե՞ ոչ հիմա, բայց կարծում եմ, որ այժմ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների հաստատման հիմնական խոչընդոտն Ադրբեջանի դիրքորոշումն է, որովհետև Ադրբեջանը մշտապես հորդորում է Թուրքիային չհաստատել հարաբերություններ Հայաստանի հետ։ Գուցե ես չպետք է դա ասեի, բայց ցանկանում եմ, որ դուք իմանաք այդ գործընթացի շատ կարևոր նրբությունները։ Մենք պատրաստ ենք, հենց այսօր, առանց որևէ չափազանցության հենց այսօր բացել սահմանը։ Ի դեպ, մենք չենք փակել սահմանը, այն փակվել է Թուրքիայի կողմից։ Բայց հիմա մենք շատ կարևոր քայլ ենք արել։ Ինչպես ասացի, մեր հումանիտար օգնությունը հասավ Թուրքիա սահմանի միջոցով։ Իհարկե, մեր արձագանքը և դիրքորոշումն ամբողջությամբ հիմնված էր հումանիտար մոտեցման վրա։ Բայց եթե Թուրքիա հումանիտար օգնություն ուղարկելու որոշումն ունենա նաև որոշակի քաղաքական հետևանքներ, մենք դրա համար ուրախ կլինենք»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։

Անդրադառնալով Ադրբեջանի ներկայացուցչի հարցին Լաչինի միջանցքի վերաբերյալ` վարչապետը նշել է. «Թույլ տվեք առաջինն անդրադառնալ Ադրբեջանի հյուպատոսի ներկայացուցչի հարցին։ Թույլ տվեք նշել, որ Արդարադատության միջազգային դատարանը վերջերս` փետրվարի 20-ին, մերժեց Ադրբեջանի պահանջը Հայաստանի դեմ զուգահեռ հայցում Հայաստանի կողմից ենթադրյալ ականապատման հարցով։ Արդարադատության միջազգային դատարանը մերժեց Ադրբեջանի պնդումներն այն մասին, որ Հայաստանը կամ Լեռնային Ղարաբաղն օգտագործում են Լաչինի միջանցքը ռազմական նպատակների համար։ Այսպիսով, կարծում եմ` ես արձագանքելու կարիք չունեմ, քանի որ Արդարադատության միջազգային դատարանն արդեն արձագանքել է։ Ինչ վերաբերում է երկկողմանիորեն տարածքային ամբողջության ճանաչման հարցին, ապա դա արդեն համաձայնեցված է։ Պրահայում քառակողմ հանդիպման արդյունքներով կա կետ, ըստ որի` Ադրբեջանն ու Հայաստանը ճանաչում են մեկը մյուսի տարածքային ամբողջականությունը, և համաձայնել են, որ դելիմիտացիայի գործընթացը պետք է հիմնված լինի Ալմա Աթայի 1991 թվականի հռչակագրի վրա։ Խոսքն Անկախ Պետությունների Համագործակցության հիմնման մասին է։ Եվ այդ հռչակագիրն ասում է, որ նախկին խորհրդային հանրապետությունների միջև վարչական բաժանումները դառնում են պետական սահմաններ։ Եվ համաձայն Պրահայի համաձայնության` դելիմիտացիայի գործընթացը պետք է հիմնված լինի այս սկզբունքի վրա։ Բայց եթե չեմ սխալվում, դրանից 10 օր անց Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև դելիմիտացիայի գործընթացը պետք է հիմնված լինի պատմական քարտեզների վրա։ Ի՞նչ է նշանակում պատմական քարտեզներ, երբ մենք արդեն համաձայնության ենք եկել։ Մենք արդեն համաձայնության ենք եկել, որ մեկս մյուսի տարածքային ամբողջականությունը ճանաչում ենք՝ հիմք ընդունելով այդ հռչակագիրը։ Ավելին, վերջերս Ադրբեջանի նախագահը ներկայացրեց մի նոր նախաձեռնություն, որը կոչվում է «Արևմտյան Ադրբեջան»։ Գիտեք դա ի՞նչ է նշանակում։ Դա նշանակում է, որ Հայաստանը չունի ինքնիշխան տարածք, Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» է՝ զուգահեռ ասելով, թե մենք ուզում ենք խաղաղություն և այլն, և այլն։ Սա շատ տարօրինակ իրավիճակ է։ Սա է մեր հարաբերությունների հիմնական խնդիրը։ Մենք համաձայնության ենք հասել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, մենք ստորագրել ենք։ Ադրբեջանի նախագահը, ես ու Ռուսաստանի նախագահը ստորագրել ենք այդ փաստաթուղթը։ Մենք հասել ենք համաձայնության։ Դա ինձ համար, Հայաստանի համար շատ ծանր որոշում էր։ Կա կետ, ըստ որի` բոլոր ռազմագերիները և պահվող անձինք պետք է հայրենադարձվեն, բայց մինչ այժմ մենք ունենք 33 ռազմագերի, մենք ունենք քաղաքացիական անձ, ով գերի է։ Նա բարեգործական կազմակերպության ներկայացուցիչ էր, ում ադրբեջանցիները բռնել են Լաչինի միջանցքում, և նա դատապարտվել է 25 տարվա ազատազրկման։ Գիտեք ինչի՞ համար։ Դրանից երեք օր առաջ նա Ֆեյսբուքով ուղիղ հեռարձակման էր դուրս եկել, և ասել էր մի բան, ինչն Ադրբեջանի նախագահին դուր չէր եկել։ Ու հիմա, համաձայն ադրբեջանական դատարանի որոշման, նա հանդիսանում է «լրտես, ահաբեկիչ, մարդասպան»։

Անդրադառնալով ադրբեջանցի մեկ այլ ներկայացուցչի հարցին` Նիկոլ Փաշինյանը նշել է, որ 2018 թվականին, երբ դարձել է Հայաստանի վարչապետ, մամուլի ասուլիսներից մեկի ժամանակ դիմել է Հայաստանում և Ադրբեջանում սոցիալական մեդիայի օգտատերերին՝ խնդրելով նրանց չօգտագործել այդ հարթակն ատելության խոսքի, ագրեսիվ, վիրավորական հռետորաբանության համար, այլ փորձել խոսել իրար հետ և հասկանալ մեկը մյուսի դիրքորոշումը: «Բայց, ցավոք, իմ նախաձեռնությունը ձախողվեց։ Բայց ես ձեզ հետ լիովին համաձայն եմ։ Մենք պետք է կենտրոնանանք դրական ապագայի վրա, մեր ընդհանուր տարածաշրջանի ապագայի վրա։ Որովհետև դա փաստ է, որ Հարավային Կովկասի երեք պետությունները՝ Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը, ունեն շատ ուժեղ մշակութային նմանություններ։ Դա փաստ է։ Եվ մենք պետք է կենտրոնանանք դրական կողմերի վրա։ Եվ դուք ճիշտ եք, մենք հետաքրքրված ենք, գուցե Հայաստանն էլ ավելի է հետաքրքրված տարածաշրջանային հաղորդակցությունների բացման հարցում, և դա է պատճառը, որ Ադրբեջանը փորձում է, այսպես ասած, վաճառել դա հնարավորինս թանկ։ Մենք պետք է կենտրոնանանք խաղաղության ու համագործակցության դրական հնարավորությունների վրա։ Խաղաղության օրակարգն իմ պարտականությունն է, և ես կցանկանայի ադրբեջանական հանրությունից ևս ստանալ որոշ աջակցություն։

Մեր հանդիպման վերջնամասում կփորձեմ կենտրոնանալ դրական ասպեկտների վրա։ Միջազգային հանրությունից իմ ակնկալիքն այն է, որպեսզի այն հստակ ցույց տա, որ որևէ պրովոկացիա` կստանա միջազգային հանրության շատ կոպիտ արձագանքը, և շատ կարևոր է, որպեսզի պահպանվի կայունությունը։ Շեշտում եմ` կապ չունի Հայաստանի, թե Ադրբեջանի կողմից, քանի որ հիմա մենք տարածաշրջանում ունենք դիտորդներ, և այժմ կարիք չի լինի, որպեսզի ԵՄ-ն հարցնի, թե որ կողմն էր նախաձեռնողը։ Հիմա դուք ունեք ինֆորմացիայի ձեր սեփական աղբյուրը։ Ընդհանուր առմամբ, կցանկանայի ասել, որ մեր քաղաքան թիմը, խորհրդարանական մեծամասնությունն իր պատասխանատվության տակ է վերցրել խաղաղության օրակարգը, և հիմա մենք խաղաղության օրակարգի համար մանդատ ունենք։ Մենք կենտրոնացած ենք այդ մանդատի իրականացման վրա։ Եվ մենք միջազգային հանրության, մեր տարածաշրջանի ազգերի աջակցության կարիքն ունենք, և պատրաստ ենք կրել այդ պատասխանատվությունը, մինչև որ կհասնենք վերջնական և կայուն խաղաղության։ Եվ վերջերս ես հայտարարեցի մեր խորհրդարանում և կառավարությունում, որ ունեմ լիարժեք վճռականություն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու հարցում, բայց դա չպետք է Հայաստանի համար կապիտուլյացիայի նմանվող փաստաթուղթ լինի։ Դա պետք է մեր տարածաշրջանի համար իրական և հարատև խաղաղության փաստաթուղթ լինի, և ես պատրաստ եմ կրել այդ պատասխանատվությունը` հանուն խաղաղության, կայունության, տարածաշրջանային և միջազգային համագործակցության։ Սա է այսօրվա մեր քննարկման իմ վերջնական եզրափակումը։ Շնորհակալություն»,- եզրափակել է վարչապետ Փաշինյանը։

Դիտումների քանակ142
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Վերադարձ այնտեղ, որտեղ ամեն ինչ սկսվեց 00:5421 Հնս, 2026
  • Քարը՝ փերֆորմանսի գլխավոր կերպար 00:1821 Հնս, 2026
  • Իսրայելն ու «Հըզբոլլահը» շարունակել են փոխադարձ հարվածները 23:5120 Հնս, 2026
  • Հունիսի 21-ին Երևանում ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե․ Լևոն Ազիզյան 23:2720 Հնս, 2026
  • 5 խոշոր ջրամբարներից 4-ը լցված են 100 տոկոսով 22:5920 Հնս, 2026
  • Իրան-ԱՄՆ նոր համաձայնությունն ու Հայաստանը. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 22:4020 Հնս, 2026
  • Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան 22:3520 Հնս, 2026
  • Հրդեհ Մովսեսում․ կրակը վնասել է անասնագոմի տանիքը 22:2120 Հնս, 2026
  • ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ 22:1220 Հնս, 2026
  • Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին 21:5420 Հնս, 2026
  • Հայաստանն ամրապնդում է միջհամայնքային գործակցությունը 21:4220 Հնս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 20.06.2026 21:2820 Հնս, 2026
  • «Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը 21:0920 Հնս, 2026
  • Լուրեր 21:00 | Մեզ համար հատկապես կարևոր է ծառայողների բարեվարքությունը. վարչապետը՝ էկոպարեկներին 21:0020 Հնս, 2026
  • Երևանում այսօր գրանցվել է 36.5°C, Արարատում՝ +38.3°C տաքություն 20:5820 Հնս, 2026
  • «Դարձիր կամավոր» ծրագրով ՔԿԱԳ-ում թվայնացվել է շուրջ 30 հազար արխիվային փաստաթուղթ 20:5320 Հնս, 2026
  • Էկոպարեկային ծառայությունն արդեն գործում է չորս մարզում 20:4820 Հնս, 2026
  • «Ֆասթ բանկ»-ը 2026-ի հունվար-մարտին 1 մլրդ 562 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 20:4220 Հնս, 2026
  • Ուկրաինան հարվածել է Տյումենի նավթավերամշակման գործարանին 20:3420 Հնս, 2026
  • Ավելի քան 5 մլրդ դրամ պետբյուջեից՝ «Կյանքի պուրակի» կառուցմանը. աշխատանքին ծանոթացել է վարչապետը 20:2620 Հնս, 2026
  • Ադրբեջանով Հայաստան է առաքվել ևս 490 տոննա ռուսական ցորեն 20:1820 Հնս, 2026
  • Հայկական գրավոր ժառանգությունը՝ հանրամատչելի բովանդակությամբ 20:0720 Հնս, 2026
  • Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը. Ճանապարհային դեպարտամենտը տեսանյութ է հրապարակել 19:4720 Հնս, 2026
  • Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել 19:3220 Հնս, 2026
  • Իրանական պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա՝ ամերիկյան կողմի հետ բանակցությունների. Բաղաեի 19:1120 Հնս, 2026
  • Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ 18:4620 Հնս, 2026
  • Իլոն Մասկը՝ աշխարհի առաջին տրիլիոնատեր. նա ամենառիսկային և ամբիցիոզ ծրագրերի հեղինակն է 18:2820 Հնս, 2026
  • Իրանը հայտարարել է, որ կրկին փակել է Հորմուզի նեղուցը. Reuters 18:1320 Հնս, 2026
  • Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը 17:5820 Հնս, 2026
  • Իսրայելն ու «Հըզբոլլահը» շարունակել են ռազմական գործողությունները՝ չնայած հայտարարված հրադադարին 17:4920 Հնս, 2026
  • Ռուբիոն և Աունը քննարկել են Լիբանան-Իսրայել խաղաղության գործընթացը 17:3720 Հնս, 2026
  • Սիբիհան և Բուդանովը հրաժարվել են Լեհաստանի պարգևներից՝ Զելենսկուն շքանշանից զրկելու պատճառով 17:1820 Հնս, 2026
  • Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակի» կառուցման աշխատանքներին, պատասխանատուներին հանձնարարել առանձնակի ուշադրություն դարձնել շինաշխատանքների որակին 17:0120 Հնս, 2026
  • Լուրեր 17:00 | «Կյանքի պուրակ»-ում արձանագրվել են նախագծի հետ կապված խնդիրներ. վարչապետի շրջայցը 17:0020 Հնս, 2026
  • ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել 16:5220 Հնս, 2026
  • Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կարող է պատմական դառնալ դաշինքի համար. Գյուլեր 16:4220 Հնս, 2026
  • Վիճաբանություն Սիսավան փողոցում. 1 անձ ձերբակալվել է 16:3420 Հնս, 2026
  • Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել ՇՄՆ էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության գործունեության մեկնարկի արարողությանը 16:2720 Հնս, 2026
  • Ադրբեջանն ու Բելառուսը քննարկել են ռազմական օբյեկտների պաշտպանության հարցեր 16:1420 Հնս, 2026
  • Բնությունը պետք է լինի առանձնահատուկ հոգածության ներքո․ Փաշինյան 15:5720 Հնս, 2026
  • ԱՄՆ-Իրան գործարքը խաղաղության հույս է ներշնչել լիբանանցիներին 15:4320 Հնս, 2026
  • Նիգերի խոշորագույն օդանավակայանի վրա հարձակման հետևանքով 35 մարդ է զոհվել 15:3620 Հնս, 2026
  • Փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը․ տուժածներ չկան 15:2720 Հնս, 2026
  • Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը 15:1920 Հնս, 2026
  • Եղվարդի կոյաջրերը ողողում են Զովունու այգիները 15:1120 Հնս, 2026
  • Կոշտան ԵՄ երկրներին կոչ է արել Ռուսաստանի հետ ուղիղ դիվանագիտական կապեր հաստատել 14:5320 Հնս, 2026
  • Բուսաբանական այգում «Կյանքի պուրակի» կառուցման աշխատանքները շարունակվում են. վարչապետ 14:4020 Հնս, 2026
  • Ստորագրությունների և քվեարկության մասնակիցների թվերի տարբերության մասին. ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ անհիմն շահարկումներից 14:3520 Հնս, 2026
  • Ճանապարհի երթևեկելի հատվածի քարերը հեռացվել են, այն դարձել է երկկողմանի երթևեկելի․ Փրկարար ծառայություն 14:2320 Հնս, 2026
  • Փրկարարներն օգնության են հասել վիրավոր արծվին 14:2020 Հնս, 2026
  • Իրանի փոխարտգործնախարարը՝ ԱՄՆ-ի հետ համաձայնագրի մասին 14:1320 Հնս, 2026
  • Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչները հանդիպել են Բաքվում 13:5820 Հնս, 2026
  • Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը 13:4120 Հնս, 2026
  • Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ 13:2620 Հնս, 2026
  • Եթե Ռուսաստանին չհեռացնեին «Ութի խմբից», ապա Ուկրաինայում պատերազմ կարող էր չլինել. Թրամփ 13:0420 Հնս, 2026
  • Լուրեր 13:00 | Նաիրի համայնքի կոյաջրերը բաց հոսում, թափվում են Հրազդան գետը. բնակիչները բողոքում են 13:0020 Հնս, 2026
  • Վիենի քաղաքապետի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր 12:4520 Հնս, 2026
  • Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. դատախազություն 12:2320 Հնս, 2026
  • Ռուբիոն և Աունը քննարկել են Լիբանանի և Իսրայելի միջև խաղաղության գործընթացը 12:1420 Հնս, 2026
  • Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքները 11:5720 Հնս, 2026
  • Վթարային ջրանջատում Մեղրիում 11:3920 Հնս, 2026
  • Զելենսկին հնարավոր է համարել հարվածները Բելառուսի տարածքում գտնվող օբյեկտներին 11:2320 Հնս, 2026
  • Անգլիայի հարավում գնացքների բախման հետևանքով մեկ մարդ զոհվել է, 89-ը` վիրավորվել 11:1120 Հնս, 2026
  • Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում 10:3320 Հնս, 2026
  • Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները 10:1420 Հնս, 2026
  • ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը 10:0920 Հնս, 2026
  • 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում 10:0020 Հնս, 2026
  • Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները 09:5020 Հնս, 2026
  • Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 09:4620 Հնս, 2026
  • Նարեկ Մկրտչյանը հանդիպել է CSIS-ի Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավարությանը 09:3320 Հնս, 2026
  • Մինչև 21։00-ն դադարեցվել է Մեծամոր քաղաքի ջրամատակարարում 09:2120 Հնս, 2026
  • Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով. Անահիտ Մանասյանի ուղերձը Փախստականների համաշխարհային օրվա առթիվ 09:0920 Հնս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 09:0220 Հնս, 2026
  • «Էս ընդ էյ մայնինգ» ընկերությունը 2026-ի հունվար-մարտին 1 մլրդ 573 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 08:5320 Հնս, 2026
  • ՀԱԳ Գրատպության թանգարանի ինտերակտիվ կրթական ծրագրերը 08:3020 Հնս, 2026
  • Պարեկային ծառայությունը Հայաստանում կայացած ինստիտուտ է․ Արփինե Սարգսյան 08:1720 Հնս, 2026
  • Վլադիմիր Սպիվակովը հոսպիտալացվել է 00:4820 Հնս, 2026
  • Դեսպան Գևորգյանը մասնակցել է Ուրուգվայի ազգային հերոս Խոսե Խերվասիո Արտիգասի ծննդյան 262-ամյակի պաշտոնական միջոցառմանը 00:1920 Հնս, 2026
  • Հասած ծիրանը գետնին չի մնա. բնակիչները գնից գոհ չեն, բայց վստահ են՝ արտահանող կգտնվի 00:1320 Հնս, 2026
  • Ինչպես խուսափել աղիքային վարակներից․ ՍԱՏՄ-ն պարզ կանոններ է հրապարակել 00:0220 Հնս, 2026
  • Եթե ես չլինեի, Իսրայելը ոչնչացված կլիներ. Թրամփ 23:5219 Հնս, 2026
  • Վարչապետը նոր նշանակում է արել 23:3719 Հնս, 2026
  • Դեսպան Վիկտոր Ենգիբարյանը Մագդեբուրգում միջազգային տնտեսական համաժողովի է մասնակցել 23:2919 Հնս, 2026
  • Հանրահավաքներ կանեն, կվերցնեն մանդատները և կանցնեն առօրյա գործերին. փորձագետը՝ ընդդիմության մասին 23:2319 Հնս, 2026
  • Քննարկվել են առևտրատնտեսական և մաքսային ոլորտներում ՀՀ և Վրաստանի միջև փոխգործակցության հարցեր 23:2019 Հնս, 2026
  • Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը 23:1919 Հնս, 2026
  • Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները 22:5119 Հնս, 2026
  • 2 մլրդ դրամ՝ Հակոբ Կոջոյանի անվան կրթահամալիրի վերակառուցմանը. կայացել է բացման արարողությունը 22:3919 Հնս, 2026
  • Ընդունել եմ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին․ Սրբուհի Գալյան 22:3019 Հնս, 2026
  • ASOF-ում Աննա Հակոբյանը ներկայացրել է «Կրթվելը նորաձև է» շարժման նոր ռազմավարությունը 22:2719 Հնս, 2026
  • Կարծում եմ, որ շուտով կկարողանամ ողջունել Ձեզ Բրատիսլավայում փոխադարձ պաշտոնական այցի ժամանակ․ Սլովակիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին 22:1419 Հնս, 2026
  • Հարցազրույց Սերգեյ Դանիելյանի հետ 22:0619 Հնս, 2026
  • Ցուցադրական մեղվանոց՝ Գառնիում 21:5419 Հնս, 2026
  • Վիեննայում ամփոփվել են Հայաստանում իրականացված բնապահպանական և գյուղատնտեսական երեք ծրագրեր 21:4719 Հնս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Յունիս 19. 2026 21:3619 Հնս, 2026
  • COP17-ն ու երիտասարդները 21:2119 Հնս, 2026
  • Ռուբիկ Հակոբյանի նկատմամբ դատարանը վարչական հսկողություն կիրառեց 21:1019 Հնս, 2026
  • Ռազմական ուժի կիրառման առումով իմ լիազորությունները սահմաններ չունեն. Թրամփ 21:0919 Հնս, 2026
  • Լուրեր 21:00 | Firebird-ի ԱԲ գործարանը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար. Փաշինյան 21:0019 Հնս, 2026
  • Յունիս 19-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:5819 Հնս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015