• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
ՀՀ-ԵՄ, ՀՀ-ԵԱՏՄ. մարտահրավերներ և հնարավորություններ. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ ՀՀ-ԵՄ, ՀՀ-ԵԱՏՄ. մարտահրավերներ և... 21:53
Չքաղաքականացնե՜լ. Սուրեն Թովմասյանի հետ Չքաղաքականացնե՜լ. Սուրեն Թովմասյանի հետ 17:48
Այլ հայացք. ԱՄՆ-Իրան գործարքի ազդեցությունը Հայաստանի վրա Այլ հայացք. ԱՄՆ-Իրան գործարքի... 15:10
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Առաջարկվում է փոփոխել Աշխատանքային օրենսգրքի ավելի քան 120 հոդված. Կառավարության մեծամասշտաբ բարեփոխումը` խորհրդարանական լսումներին
Հասարակություն
17:4624 Փտր, 2023

Առաջարկվում է փոփոխել Աշխատանքային օրենսգրքի ավելի քան 120 հոդված. Կառավարության մեծամասշտաբ բարեփոխումը` խորհրդարանական լսումներին

Գործադիրը մի շարք առանցքային փոփոխություններ և լրացումներ է նախաձեռնել Աշխատանքային օրենսգրքում ու հարակից օրենքներում: ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը վերոնշյալ նոր կարգավորումները ոլորտի պատասխանատուների հետ քննարկելու նպատակով փետրվարի 24-ին կազմակերպել է խորհրդարանական լսումներ:

Հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը բացման խոսքում ներկայացրել է խորհրդարանական լսումներ հրավիրելու շարժառիթը՝ նշելով, որ իր գլխավորած հանձնաժողովն այս հարցում հաշվի է առել նախագծի նկատմամբ հանրային հետաքրքրությունը և ոլորտի պատասխանատուների կողմից բազմաթիվ առաջարկներ ներկայացնելու հանգամանքը: Նա կարևորել է առաջիկայում բոլոր շահագիգիռ կողմերից նախաձեռնության վերաբերյալ առաջարկներ ներկայացնելը: Հանձնաժողովի նախագահը լսումների կազմակերպմանն աջակցելու համար երախտագիտություն է հայտնել միջազգային գործընկերոջը՝ Միջազգային հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ) հայաստանյան գրասենյակին:

«Միջազգային հանրապետական ինստիտուտը կարևորում է միջգերատեսչական համագործակցությունը, հաղորդակցությունն ու քաղաքականության մշակման գործընթացներին մասնակցելու հանգամանքը: ՄՀԻ-ն ակտիվ մասնակցել է այս փաթեթի բարելավման աշխատանքներին»,- ընդգծել է Միջազգային հանրապետական ինստիտուտի տնօրեն Ջեյմս Դե Ուիթը: Նա հավելել է, որ նախաձեռնությունը հնարավոր է դարձել ԱՄՆ ՄԶԳ «Ընտրական գործընթացների և քաղաքական հաշվետվողականության ամրապնդումը Հայաստանում» ծրագրի միջոցով: Զեկուցողը շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ գլխադասային հանձնաժողովին և ոլորտային նախարարությանը բաց, կառուցողական ու համագործակցային լինելու համար:

Հիմնական կարգավորումները ներկայացնելով՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանն առանձնացրել է մինչև 18 տարեկան անձանց աշխատանքին վերաբերող կարգավորումները. դրանք վերաբերել են ժամային գրաֆիկին: 12-15 տարեկան երեխաները կաշխատեն օրական մինչև 4 ժամ, բայց շաբաթական ոչ ավելի, քան 12 ժամ՝ պարտադիր կրթության համար սահմանված ժամերից դուրս: 15-16 տարեկան երեխաները կաշխատեն շաբաթական մինչև 24 ժամ:

Փոխնախարարը տեղեկացրել է, որ կրթությունից դեպի աշխատաշուկա գնալու մասով նոր հոդված է ավելացվել, որով նախատեսվում է փորձնակի ինստիտուտը: Ներկայումս որևէ տեղ փորձնակություն (պրակտիկա) անցնելն ուղղորդում են բուհերը, իսկ առաջարկվող կարգավորումներով ուսանողը կարող է որոշել, թե որ գործատուի մոտ անցնի փորձնակություն: Սահմանվել են փորձնակության սահմանափակումները. տևողությունը մինչև երկու ամիս է, յուրաքանչյուր գործատուի մոտ մեկ անգամ կարող են անցնել այդ փորձնակությունը: Շեմ է նախատեսվել, ըստ որի՝ գործատուն առնվազն 10 աշխատող պետք է ունենա, որ կարողանա մեկ հոգու եւս ընդգրկել:

Նախագծում ամրագրվել է բռնության կամ ոտնձգության արգելքն աշխատանքային հարաբերություններում: Այս փոփոխությունը մշակելիս հաշվի են առնվել Աշխատանքի միջազգային կազմակերպության համապատասխան կոնվենցիայի սկզբունքները:

Հաջորդ բարելավումը վերաբերել է կենսաթոշակային տարիքի աշխատողներին: Գործող կարգավորումներով կենսաթոշակային տարիքի անցած քաղաքացիների հետ անորոշ ժամկետով պայմանագիր կնքել հնարավոր չէ, այս նախագծով այդ հնարավորությունը նույնպես սահմանվել է, ինչը հնարավորություն կտա գործատուին և աշխատողին փոխադարձ համաձայնության պարագայում շարունակելու աշխատանքային հարաբերությունները:

Փոփոխություններ են առաջարկվում նաև հանգստի իրավունքին վերաբերող հոդվածներում: Ներկա կարգավորումներով, եթե քաղաքացին դիմում չի ներկայացնում և չի ցանկանում արձակուրդ գնալ, ապա գործատուն նրան արձակուրդի ուղարկելու որևէ լիազորություն չունի: Նոր կարգավորմամբ 2,5 տարի անընդմեջ, եթե աշխատողն արձակուրդի դիմում չի ներկայացնում, ապա գործատուն իրավունք է ստանում իր հայեցողությամբ ուղարկելու արձակուրդի: Նախատեսվել է տուգանք այն դեպքի համար, երբ գործատուն աշխատողին իր դիմումի համաձայն արձակուրդ չտրամադրի:

Հստակեցվել են ուսումնական արձակուրդի տրամադրման դեպքերը. աշխատողին հնարավորություն է տրվում, աշխատատեղը պահպանելով, ուսման ամբողջ ժամանակահատվածում գործատուի համաձայնությամբ ուսումնական արձակուրդ ձևակերպել, բայց ոչ ավելի քան երկու տարի՝ օտարերկրյա ուսումնական հաստատությունում սովորելու նպատակով: Ռուբեն Սարգսյանը պարզաբանել է, որ այդ ընթացքում աշխատավարձ չի տրվելու, բայց աշխատատեղը պահպանվելու է:

Փոխնախարարի խոսքով աշխատողի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման կարգավորումները դարձել են առավել ճկուն, ինչը շահավետ է երկու կողմին էլ: Գործատուի առարկության բացակայության պայմաններում աշխատանքից ազատվելու մասին դիմումում նշված ժամկետում աշխատանքային պայմանագիրը կարող է լուծվել: Ներկայումս 30 օր ժամկետ է սահմանված այդ դեպքի համար:

Գործող կարգավորումներով թույլատրվում է աշխատողին արտաժամյա աշխատանքի ներգրավել միայն օրենսգրքով նախատեսված բացառիկ դեպքերում: Առաջարկվող փոփոխությամբ գործատուին հնարավորություն է տրվում նաև արտաժամյա աշխատանքի ներգրավել առանց բացառիկ դեպքերի առկայության, եթե աշխատողը տվել է գրավոր համաձայնություն: Հստակեցվել են վերջնահաշվարկ չկատարելու դեպքերը:

Փոխնախարար Ռուբեն Սարգսյանը տեղեկացրել է, որ առաջարկվող փոփոխությունները քննարկվել են ԱԺ գլխադասային հանձնաժողովի, սոցիալական պաշտպանության ոլորտի գործընկերների, հասարակական կազմակերպությունների, Կառավարության տարբեր գերատեսչությունների, քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: Նա հավելել է, որ Աշխատանքային օրենսգրքի փոփոխություններն այսքանով չեն սահմանափակվելու, քանի որ աշխատող-գործատու հարաբերությունները զարգանում են, և այս բնագավառում անընդհատ փոփոխություններ են պահանջվում:

Լսումների մասնակիցները, իրենց ելույթներում և հարցադրումներում արձանագրելով առաջարկվող բարեփոխումների դրական միտումը, ներկայացրել են նաև մի շարք առաջարկներ՝ ուղղված մի շարք դրույթների առավել հստակեցմանն ու լավարկմանը: Դրանք վերաբերել են բռնության կամ ոտնձգության արգելքին վերաբերող դրույթում նաև ֆինանսական կախվածությունը ներառելու նպատակահարմարությանը, աշխատանքային փորձաշրջան անցնելու ժամկետներին, աշխատանքային պայմանագրի լուծմանը վերաբերող դրույթների հստակեցմանը, օրենսգրքում աշխատողի վնասի ինստիտուտին, «կամավորություն» հասկացության ներառման, աշխատավարձն աշխատողի սեփականությունը սահմանելու հնարավորությանը, արհմիությունների լիազորություններին ու իրավունքներին, գործատու-աշխատող հարաբերությունների նկատմամբ պետական վերահսկողության մեխանիզմներին և ոլորտային այլ հարցերի:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը, դրական գնահատելով կատարված փոփոխությունները, հետաքրքրվել է, թե պետությունն ինչպես է աջակցելու գործատուներին բարեփոխումներն իրականացնելու հարցում: Ռուբեն Սարգսյանը տեղեկացրել է, որ նախարարության, Կառավարության, ԱԺ գլխադասային հանձնաժողովի, միջազգային գործընկերների հետ համատեղ այդ ծավալուն փոփոխությունների վերաբերյալ իրազեկում է իրականացվելու:

Նշվել է, որ աշխատանքից ազատման հիմքերից կենսաթոշակային տարիքի հիմքով աշխատանքային պայմանագրի լուծման հնարավորությունը հանելը կարող է բարդ իրավիճակ ստեղծել հատկապես մասնավոր հատվածում: Հնչել է կարծիք, որ այս մասով գործող ձևակերպումը մարդու իրավունքների մասով չի խախտում ՀՀ պարտավորությունները: Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանի գնահատմամբ մասնագիտական կողմնորոշման կենտրոնները պետք է նպատակային աշխատեցնել, որ երիտասարդները երազեն ոչ թե բուհում սովորելու, այլ՝ մասնագիտություն ստանալու մասին: Նշվել է, որ պետք է մեխանիզմներ մշակվեն, և որոշ մասնագիտությունների ու ոլորտների համար լինեն չափորոշիչներ, թե որ պարագայում պետք է կենսաթոշակայինի տարիք ունեցող աշխատակցին պահել, որ դեպքում՝ ոչ: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը նկատել է, որ կենսաթոշակի անցնելն իրավունք է, բայց ոչ պարտավորություն, այսինքն՝ մարդն իրավունք ունի աշխատելու նաև կենսաթոշակային տարիքից հետո: Անդրադարձ է եղել տարբեր հիմքերով աշխատանքի չընդունելու խտրական մոտեցումների անթույլատրելիությանը: «Բարենպաստ աշխատանքային պայմաններ ունենալն աշխատողի իրավունքն է, բայց դա առաջին հերթին բխում է գործատուի շահերից»,- նշել է պատգամավորը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանն էլ պարզաբանել է, որ Աշխատանքային օրենսգիրքը գործատուին հնարավորություն է տալիս գնահատելու աշխատողի աշխատանքային ունակություններն ու կարողությունները: Եթե գործատուն հիմնավորում է, որ աշխատողը չի կարող այդ պաշտոնը զբաղեցնել,  կարող է աշխատանքից ազատել նրան: «Հետևաբար եկեք չպայմանավորենք այն հանգամանքի հետ, որ պետք է աշխատողը դառնա թոշակառու, որ գործատուն ազատի: Սա տարիք է, բայց աշխատունակության և գործունակության հետ կապ չունի»,- ասել է Ժորա Սարգսյանը: Նա անդրադարձել է արձակուրդների մասով կարգավորումներին, հստակեցրել, որ ցանկացած պարագայում աշխատողը չի կորցնելու իր կուտակած արձակուրդային օրերը: Աշխատողը կուտակում է արձակուրդային օրերը՝ սկսած 2005 թվականից: Կուտակված արձակուրդային օրերի տնօրինման մասով էլ զեկուցողը պարզաբանել է, որ դա տրամադրվելու է վերջնահաշվարկի ժամանակ կամ ըստ կազմված ժամանակացույցի:

ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը և աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարի տեղակալը եզրափակիչ ելույթներում մի շարք վիճահարույց հարցերի առնչությամբ պարզաբանումներ են ներկայացրել՝ նշելով, որ նախագծի լրամշակման աշխատանքները դեռևս ընթացքի մեջ են:

Դիտումների քանակ54
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • ԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձը 15:5329 Հնս, 2026
  • Մասիսում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել 15:4229 Հնս, 2026
  • Իրանը պատրաստ է անվտանգության երկխոսությանը Պարսից ծոցի երկրների հետ. Արաղչի 15:3129 Հնս, 2026
  • Գեղարքունիքի մարզում մեկնարկել է 2026 թվականի ամառային զորակոչը 15:2229 Հնս, 2026
  • Կացարաններից մինչև ջրավազաններ․ ամփոփվել են ՄԱԶԾ-ի երկամյա ծրագրի արդյունքները 15:0629 Հնս, 2026
  • Լուրեր 15:00 | Խոստումը դեռ չի կատարվել․ Կարապետյանը շարունակում է մնալ երեք երկրի քաղաքացի 15:0029 Հնս, 2026
  • Զվարթնոցի տաճարի ու 12 վանքերի մանրակերտերը կնորոգվեն ու կզինվեն պաշտպանական տեխնոլոգիաներով 14:5129 Հնս, 2026
  • «Ջեյ Թի Այ Արմենիա» ընկերությունը 2026-ի հունվար-մարտին 1 մլրդ 437 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 14:3829 Հնս, 2026
  • Ավստրիայի երկրորդ խոշորագույն քաղաքը քվեարկել է կոմունիստների օգտին 14:2629 Հնս, 2026
  • Առաջիկա օրերը՝ առանց տեղումների․ ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով 14:1329 Հնս, 2026
  • Էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է արտահանման ոլորտի պետական աջակցության գործող ծրագրերը 14:0129 Հնս, 2026
  • Իրանը և ԱՄՆ-ն կրկին խոստանում են չհարձակվել միմյանց վրա. Axios 13:5029 Հնս, 2026
  • Հետաքրքիր գտածոներ, այդ թվում բացառիկ արժեք ներկայացնող՝ Թամար թագուհու մետաղադրամը Ամբերդի ամրոցում 13:3529 Հնս, 2026
  • Արարատի մարզի պարեկները գիշերային ծառայության ընթացքում հայտնաբերել են կեղծ օղիներով բեռնված մեքենա 13:2229 Հնս, 2026
  • Մեկ շաբաթում ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 722 դեպք, որից 267-ը՝ արտակարգ․ ՓԾ ամփոփում 13:0929 Հնս, 2026
  • Լուրեր 13։00 | Եվրոպան ուժեղանում է իր մոտիկ և հեռու գործընկերների հետ. ԳԴՀ ԱԳ նախարարն անդրադարձել է ՀՀ-ին 13:0029 Հնս, 2026
  • Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել 12:5729 Հնս, 2026
  • Անցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է, 69-ը՝ վիրավորվել 12:4329 Հնս, 2026
  • Չաղ Ռուստամի հոր սպանության վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 12:3429 Հնս, 2026
  • Ադրբեջանը մտահոգիչ է համարել Իսրայելի կառավարության որոշումը 12:2129 Հնս, 2026
  • Հրդեհ Կապուտան բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը 12:1229 Հնս, 2026
  • Տոկունության առումով ոգեշնչման աղբյուր է Հայաստանը. Յոհան Վադեֆուլ 12:0329 Հնս, 2026
  • ԿԳՄՍ պատվիրակությունն Իտալիայում ներկայացրել է կրթության բարեփոխումների ընթացքն ու առաջնահերթությունները 11:5029 Հնս, 2026
  • Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել 11:3929 Հնս, 2026
  • ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության ներկայացուցիչները մասնակցել են Ս․Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումին 11:2329 Հնս, 2026
  • Միջազգային ներդրողներին ներկայացվել են Հայաստանի մակրոտնտեսական հեռանկարներն ու բարեփոխումները 11:0929 Հնս, 2026
  • Օրհուսի կոնվենցիայի կողմերի աշխատանքային խմբի նստաշրջանին են ներկայացվել COP17-ի անցկացման նախապատրաստական աշխատանքները 10:5829 Հնս, 2026
  • Փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են հունիսի 27-ից որոնվող տղամարդու դին 10:3629 Հնս, 2026
  • Լուրեր 10։00 | Որևէ ուժ չի վիճարկել ընտրակաշառքի մասին տեսագրությունների իսկությունը | 29.06.2026 10:0029 Հնս, 2026
  • Անքորիջիում իսկապես որևէ համաձայնություն չի եղել․ Պուտին 09:5129 Հնս, 2026
  • Կանանց նկատմամբ առկա կարծրատիպերը խոչընդոտում են կանանց և աղջիկների իրավունքների ու բռնության զոհերի շահերի պաշտպանությանը․ ՄԻՊ 09:4829 Հնս, 2026
  • Սուրենավանի մոտակայքում «Նիսան»-ը բախվել է քարին և բռնկվել․ հայտնաբերվել է երեք այրված դի 09:3029 Հնս, 2026
  • ԻՀՊԿ-ն հրթիռային և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գործողություններ է իրականացրել՝ ի պատասխան ԱՄՆ հարվածների 09:2229 Հնս, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում 08:5929 Հնս, 2026
  • Վիրավոր արագիլը տեղափոխվել է կենդանաբանական այգի 08:3629 Հնս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:2229 Հնս, 2026
  • Դեսպան Մկրտչյանն ու Քաննինգհեմը անդրադարձել են հազվագյուտ և կրիտիկական հանքանյութերի ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության զարգացման հնարավորություններին 08:0329 Հնս, 2026
  • Չարամիտ քայլ. Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատմանը 00:4129 Հնս, 2026
  • Ներգաղթը նպաստում է Հայաստանի տնտեսական ակտիվությանը 22:4028 Հնս, 2026
  • ՀՀ-ԵՄ, ՀՀ-ԵԱՏՄ. մարտահրավերներ և հնարավորություններ. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 21:5128 Հնս, 2026
  • Ժողովուրդը կարողացել է հաղթահարել ժողովրդական կարգի տապալման փորձը. Սրբուհի Գալյանը՝ ՍԴ-ում 21:5028 Հնս, 2026
  • Եվրոպան ընդգրկած պատմական շոգի ալիքը շարունակել է գրանցել նոր ռեկորդներ. Լևոն Ազիզյան 21:4628 Հնս, 2026
  • Ցավով տեղեկացա առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մահվան մասին. Անահիտ Ավանեսյան 21:0928 Հնս, 2026
  • Լուրեր | Կեղծ նարատիվներ. Մոսկվան ուղղորդում է, հայաստանյան ընդդիմությունը՝ գեներացնում 21:0028 Հնս, 2026
  • Հայցեր երեք երկրում՝ տարբեր երկրի քաղաքացիությամբ. կհրաժարվի՞ Կարապետյանը ՌԴ և Կիպրոսի անձնագրերից 20:5928 Հնս, 2026
  • 300.000 ադրբեջանցիների վերադարձ. ո՞րն է ՀՀ-ում էմոցիոնալ տագնապ առաջացնող կեղծ նարատիվների շարժառիթը 20:2028 Հնս, 2026
  • Էստոնիայում կանցկացվի հայկական արտադրանքի ցուցահանդես | Հարցազրույց Փիրուզա Հարությունյանի հետ 19:5428 Հնս, 2026
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 28.06.2026 19:2028 Հնս, 2026
  • Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մարմինը 18:2328 Հնս, 2026
  • Մալաթիա-Սեբաստիայի Սուրբ երրորդություն եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. Փաշինյան 16:1728 Հնս, 2026
  • Ծանրամարտի ֆեդերացիայի մարզչական շտաբի նիստին որոշվել է վերանայել և թարմացնել ՀՀ ծանրամարտի ռեկորդների հաշվառման կարգը 16:0928 Հնս, 2026
  • Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ 16:0228 Հնս, 2026
  • ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարն «Քոնթուր գլոբալ» ընկերության Գորիսի գրասենյակում քննարկել է էներգետիկ անվտանգության և համագործակցության ուղղությունները 15:3328 Հնս, 2026
  • «Երբեք ուշ չէ». Իսրայելի կառավարությունը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 14:4428 Հնս, 2026
  • Սոցցանցերում տարածված տեղեկությունները Բագրատաշենի մաքսակետի մասին չեն համապատասխանում իրականությանը. ՊԵԿ 14:3828 Հնս, 2026
  • Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով 13:1228 Հնս, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում 12:5128 Հնս, 2026
  • ՃՏՊ՝ Սևան-Գեղամավան ճանապարհին․ նախաձեռնվել է քրեական վարույթ 12:4428 Հնս, 2026
  • Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը թևակոխել է շինարարության փուլ 12:2528 Հնս, 2026
  • Ռուսաստանից դեպի Հայաստան Ադրբեջանի տարածքով ուղարկվել է 770 տոննա հացահատիկ 12:2428 Հնս, 2026
  • Հայաստանի բասկետբոլի հավաքականը ընկերական հանդիպմանը հաղթել է Իռլանդիային 11:4028 Հնս, 2026
  • Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում 10:4328 Հնս, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում 10:3828 Հնս, 2026
  • Էապես աճել են կենսաթոշակների չափերը, ներդրվել նոր աջակցության մեխանիզմներ. առանցքային փաստերը՝ գրաֆիկական պատկերներում 10:3528 Հնս, 2026
  • Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները 10:2528 Հնս, 2026
  • Հրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել տարածումը 10:2128 Հնս, 2026
  • Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են 08:5028 Հնս, 2026
  • Տարիքը խոչընդոտ չէ թվային հմտություններին 00:5428 Հնս, 2026
  • «Հայէկոնոմբանկ»-ը 2026-ի հունվար-մարտին 1 մլրդ 446 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 00:2728 Հնս, 2026
  • Լիբանան-Իսրայել սահմանին հիմնականում հանդարտ է եղել 23:5427 Հնս, 2026
  • «Կոնդի» զարգացման հայեցակարգը մշակելիս ուսումնասիրվել է Աթենքի «Պլակա» պատմական թաղամասի օրինակը 23:1827 Հնս, 2026
  • ՄԱԿ-ի կանոնադրության ստորագրման 81-ամյակին Հայաստանը միացել է խորհրդանշական ստորագրմանը 22:5127 Հնս, 2026
  • ՀԱՊԿ-ում Հայաստանի ապագայի հարցը. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 22:4027 Հնս, 2026
  • ՍԴ-ն մերժել է ԱԺ ընտրության արդյունքի քննությունը կասեցնելու միջնորդությունը. 2-րդ օրվա նիստը 22:2727 Հնս, 2026
  • 7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը 22:1027 Հնս, 2026
  • Սերբիայի նախագահը հայտարարել է առաջիկա հրաժարականի մասին 21:5127 Հնս, 2026
  • ՍԴ-ում ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը կշարունակվի հունիսի 28-ին 21:3427 Հնս, 2026
  • Լուրեր 21:00 | ՍԴ-ն անցել է հարց ու պատասխանի փուլին, կքննարկվեն միջնորդությունները 21:0027 Հնս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 27.06.2026 20:5327 Հնս, 2026
  • Ստուբը ստորագրել է Ֆինլանդիայում միջուկային զենքի տեղակայման արգելքը վերացնող օրինագիծը 20:3827 Հնս, 2026
  • ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը 20:2727 Հնս, 2026
  • Վենեսուելայի երկրաշարժերի զոհերի թիվը մոտենում է 1000-ին 20:1827 Հնս, 2026
  • Ուրսուլա ֆոն դեր Լայենը ողջունել է ԱՄՆ-ի, Իսրայելի և Լիբանանի միջև փաստաթղթի ստորագրումը 19:5827 Հնս, 2026
  • Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ 19:4127 Հնս, 2026
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ 19:3027 Հնս, 2026
  • ՍԴ-ն քննարկում է ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները | ՈՒՂԻՂ 19:2727 Հնս, 2026
  • Հիմնանորոգվում է Բերդավան գյուղի մանկապարտեզը 19:1927 Հնս, 2026
  • Ավարտվել են Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի «Կովկասյան արծիվ-2026» համատեղ զորավարժությունները 19:0327 Հնս, 2026
  • Ներկայացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը 18:4327 Հնս, 2026
  • Գլենդելի նոր ոստիկանապետը հայ է 18:1427 Հնս, 2026
  • Վարչապետի՝ Կոնդ այցելության ընթացքում դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը 17:5027 Հնս, 2026
  • Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում 17:4427 Հնս, 2026
  • Վարչապետը շրջայց է կատարել Կոնդ թաղամասում 17:3627 Հնս, 2026
  • Եվրոպայում տապի ալիքը շարունակվում է. կան հարյուրավոր զոհեր 17:3227 Հնս, 2026
  • ՍԴ-ն քննարկում է ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները | ՈՒՂԻՂ 17:2527 Հնս, 2026
  • Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով կնքվել է ևս մեկ հաշտության համաձայնություն. պետությանը կվերադարձվի 305 միլիոն դրամ 17:2327 Հնս, 2026
  • Իսրայելը հարվածել է Լիբանանի հարավին համաձայնագրի ստորագրումից մեկ օր անց 17:0227 Հնս, 2026
  • Լուրեր 17:00 | | 27.06.2026 17:0027 Հնս, 2026
  • Հայաստանը՝ GovTech ինդեքսով թվային կառավարման առաջատար. ինչ փոփոխություններ են ազդել ցուցանիշի վրա 16:4227 Հնս, 2026
  • Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրավիճակը կրկին լարվել է 16:2427 Հնս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015