• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Այլ հայացք Բրիտանիայի միասնության ճգնաժամին Այլ հայացք Բրիտանիայի միասնության ճգնաժամին 15:07
ՀՀ բանակի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողների պարապմունքները՝ «Բաստիոն» զրահամեքենաների ներգրավմամբ ՀՀ բանակի հատուկ նշանակության... 10:11
«Օրակարգում հութիներն են» «Օրակարգում հութիներն են» 20:54
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հասարակություն 23:0612 Փտր, 2023

4-րդ կարգի վթարային շենքերից ազատվելու համար ՀՀ տարբեր քաղաքներում նոր թաղամասեր են կառուցվում

Որքանո՞վ են սեյսմակայուն Հայաստանում շենքերը. երկրաշարժերից հետո հարցը հասարակության համար ամենաքննարկվողներից է դառնում ու կարճ ժամանակ անց նորից մարում:

Պաշտոնական տվյալները լավատեսական չեն։ Եվ հենց դա է պատճառը, որ ժամանակի ընթացքում շենքերի կառուցման նորմատիվները նկատելի փոխվել են:

Դավիթ Գրիգորյան (Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ) - Բալային դժվար ա ասել, քանի որ մենք բալ հասկացողությունը չենք օգտագործում նորմերում, ավելի շատ արագացմամբ ենք ասում, բայց խորհրդային նորմերով են, նախագծվել է 6 բալ և ավելի ցածր, խնդիրը նա ա, որ ոչ թե հաշվարկի մեթոդիկան ա փոխվել, այլ ուղղակի խորհրդային տարիներին ռիսկը գնահատում էին 5 բալ, մենք գնահատում ենք 8 բալ:

Սպիտակի երկրաշարժին, օրինակ՝ նորակառույցները կդիմանային:

Դավիթ Գրիգորյան - Հստակ կարող ենք ասել, որ երկրաշարժից առաջացած արագացումը լինի, ինքը կմնա կանգուն, կլինեն վնասվածքներ, բայց կարևորը նա ա, որ մարդը պետք է կարողանա անվտանգ դուրս գա շենքից:

Իսկ ինչ ճակատագրի կարժանանան խորհրդային տարիներին կառուցված շենքերը ուժգին երկրաշարժի դեպքում, ոչ ոք հստակ չգիտի, նման ուսումնասիրություն չի արվել: Մասնագետները մեկնաբանում են, որ շատ դեպքերում շենքի տարիքն այնքան էական չէ, որքան կոնստրուկցիան: 88-ից հետո շինարարական նորմերը փոխվել են նախ՝ 1995 թ., հետո՝ 2006-ին, հետագայում նաև՝ 2021-ին:

Դավիթ Գրիգորյան - Սպիտակի երկրաշարժից հետո արգելեցինք էն կոնստրուկտիվ սխեմաները, որոնք իրենց վատ պահեցին, այսինքն՝ ունեինք սերիաներ խորհրդային թվերի, որոնք ամբողջությամբ քանդվեցին, և ունեինք կոնստրուկտիվ սխեմաներ, որոնք շատ քիչ վնասվածներ ունեցան: Ամենավատ շենքերը հավաքովի երկաթբետոններն են, մենք հիմա գրեթե չենք օգտագործում հավաքովի երկաթբետոններ, իսկ դուք գիտեք՝ Երևանի բնակֆոնդի մեծ մասը հավաքովի երկաթբետոնե շենքեր են:

Հայաստանում բազմաբնակարան 19.120 շենք կա, ամենաշատը Երևանում՝ 4947: Բազմաբնակարան շենքերի գերակշիռ մասը 13.178-ը (69%) քարե շինություններ են, 4396-ը (23%)՝ պանելային, 1356-ը (7%)՝ մոնոլիտ, 190-ը (1%)՝ այլ:

Շենքերի կառուցման ժամանակաշրջանը.

Մինչև 1950 թ.-ը կառուցվել է այդ շենքերի 8%-ը, 1951-70 թթ.՝ 29 %-ը,1971-80 թթ.՝ 24-%-ը,1981-90 թթ.՝ 23%-ը, 1991-2000 թթ.՝ 10%-ը, 2001-2010 թթ.՝ 5%-ը, 2011-ից հետո՝ ընդամենը՝ 1%:

Ի դեպ, բնակելի շենքերի կյանքի միջին տևողությունը համարվում է 50-100 տարի, բայց դա ևս կախված է շենքի պահման ու կառուցման պայմաններից:

2020 թ. ահազանգերի հիման վրա Քաղաքաշինության կոմիտեի իրականացրած մասնակի ուսումնասիրության ընթացքում պարզ է դարձել, որ Հայաստանի բնակֆոնդի 3.2 տոկոսը՝ 614 շենք, ապրելու համար անբավարար վիճակում է: Տանյա Արզումանյանը վստահեցնում է, որ պատկերը շատ ավելի մտահոգիչ կլինի, եթե համատարած ուսումնասիրություն արվի:

Տանյա Արզումանյան (ՀՀ քաղաքաշինության կոմիտեի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ) - 4-րդ աստիճանի վնասվածության են, դրանց ցուցված է քանդում, 3-րդ աստիճանի՝ սրանք անբավարար վիճակում են, սրանք պետք է ուժեղացման աշխատանքներ անեն, վստահ ենք, որ դրանց մի մասը ևս քանդման ենթակաների շարքին է դասվելու:

Իսկ ինչու չի կատարվում փորձաքննություն բոլոր բազմաբնակարան շենքերի համար: Գործող իրավական կարգավորումների համաձայն՝ տեխնիկական վիճակի հետազննություններ պատվիրելը սեփականատերերի պարտականությունն է՝ ոչ ուշ, քան 10 տարին մեկ, բայց գաղտնիք չէ, որ այդ պահանջը մեծ մասամբ չի կատարվում: Խնդիրը լուծելու համար պետք է վերանայվի իրավական դաշտը, և հստակեցվի պետության մասնակցությունը, նշում է պաշտոնյան:

Տանյա Արզումանյան - Պետությունն ասում է՝ եթե դու պատվիրես փորձաքննություն, ես դա կհամարեմ որպես քո ներդրում խնդրի լուծման համար, այդպիսի որոշում հանրային քննարկման փուլ է անցել, հիմա Արդարադատության նախարարությունում է նախագիծը, մնացել է Կառավարությունը:

Այդ դեպքում կառավարությունն էլ կփորձի նորոգման ծախսերի բեռը թեթևացնել:

Տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Տիգրան Դադայանն ասում է՝ հավասարաչափ կարևոր են թե՛ շենքի նախագծումն ու շինարարությունը, թե՛ դրա բարեխիղճ շահագործումը:

Տիգրան Դադայան - Հնարավոր է՝ լավ է կառուցած, բայց եթե բնակիչների կողմից իրականացվել են կցակառույցներ, բացվածքներ, բազմաթիվ հարցեր կարող են առաջ գալ, ու դրանք բերում են նրան, որ շենքը դառնում է խոցելի:

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի մասնագետները միջազգային փորձագետների, նաև Քաղաքաշինության կոմիտեի հետ մշակել են սեյսմակայուն շինարարության նոր նորմեր:

Տիգրան Դադայան - Այս նորմերում կարգավորվում են այն բոլոր խնդիրները, որ նախկինում կային և պարզաբանված չէին, այսինքն՝ ինչպիսին պետք է լինեին պատերը, ինչ հեռավորությամբ պետք դրվեին, հաճախ տեսնում ենք, որ այս նորմերի դրույթները չեն պահպանվում, ու հարց է առաջանում, թե ինչպես են ստացել շինթույլտվություն:

Հայաստանում գործող մասնավոր լիցենզավորված ընկերություններն են իրականացնում փորձաքննություն, գուցե՝ թերությունների վրա աչք փակելով: 

Տիգրան Դադայանն անհրաժեշտ է համարում շինարարության մեջ նոր տեխնոլոգիաների կիրառումը, օրինակելի երկիրն այդ առումով Ճապոնիան է: 

Քաղաքաշինության կոմիտեից տեղեկացնում են՝ շենքերը կառավարող մարմինների համար մշակվել են պահպանման, շահագործման, գնահատման կանոններ, քանի որ համատիրություններում տեղյակ չեն՝ ինչպես պետք է գնահատել խնդիրները:

Տանյա Արզումանյան - Հստակ նկարագրված է՝ ինչ բնական տեսք պետք է ունենա այսպես կոչված առողջ տարրը, օրինակ՝ աստիճանավանդակը առողջ վիճակում ինչ տեսք պետք է լինի, ինչպես վերացնել խնդիրը և այլն:

Քաղաքաշինության կոմիտեի պաշտոնյան նշում է՝ 4-րդ կարգի վթարային շենքերից ազատվելու համար պետությունը նոր թաղամասեր, շենքեր է կառուցում Ապարանում, Սպիտակում, Ստեփանավանում, Աշոցքում: Այս աշխատաքններին զուգահեռ Երևանի Գաջեգործների 40 շենքում քաղաքացիները պահանջում են 4-րդ կարգի վթարային շենքը դարձնել 3-րդ կարգի:

Դեռևս 2008-ին պետությունը շենքի բնակիչներին այլ տներով է ապահովել, բայց վթարային շենքը չի քանդել։ Դրանից հետո շրջակայքի շենքերից շուրջ 40 ընտանիք ապօրինաբար բնակություն է հաստատել այստեղ, գիտակցելով, որ վթարային շենքում են ապրելու: Անգամ տարածաշրջանի ուժգին երկրաշարժից հետո «եկվոր բնակիչները» չեն փոխել համոզմունքը, որ իրենց ուժերով ամրացված շենքն անվտանգ է:

Հեղինակ`Լիլիթ Դանիելյան
Դիտումների քանակ816
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր 17:2320 Սեպ, 2026
  • Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետ 17:1720 Սեպ, 2026
  • Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում 16:4720 Սեպ, 2026
  • Նաիրիի համայնքային ոստիկանները ձերբակալել են հարսանեկան արարողության ժամանակ գազային ատրճանակից կրակոց արձակած անձին 16:0420 Սեպ, 2026
  • Համբարձում Մաթևոսյանը և Ջուլի Դաբրուզինը քննարկել են բնապահպանական ոլորտում հայ-կանադական համագործակցության ընդլայնման հնարավորությունները 15:5220 Սեպ, 2026
  • «Փռի» փառատոնը՝ Շատջրեք բնակավայրում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 15:4620 Սեպ, 2026
  • Ստամբուլում մահացել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը 15:0120 Սեպ, 2026
  • Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի միջնակարգ դպրոցը կառուցված է. Փաշինյան 14:4120 Սեպ, 2026
  • Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կբարձրանա 4-6 աստիճանով 14:2620 Սեպ, 2026
  • Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում 13:2120 Սեպ, 2026
  • Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է Կապանում 13:0920 Սեպ, 2026
  • Վարչապետի ելույթը Շատջրեք բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցի բացմանը 12:5520 Սեպ, 2026
  • Վարչապետը Վարդենիսի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցել է պատարագի 12:5020 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղում 12:4520 Սեպ, 2026
  • ԱԱԾ-ում նշվել է օպերատիվ-մարտական ստորաբաժանման կազմավորման 30-ամյակը 11:0920 Սեպ, 2026
  • Ամերիկյան ներդրումային և գործարար շրջանակներին է ներկայացվել արհեստական բանականության ոլորտում գործունեություն ծավալող հայկական Hecttor AI-ի ներուժը 11:0320 Սեպ, 2026
  • ՀՀ Անկախության տոնին արգելոցները և արգելոց-թանգարանները կաշխատեն փոփոխված աշխատանքային գրաֆիկով 10:4120 Սեպ, 2026
  • ՀՀ բանակի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողների պարապմունքները՝ «Բաստիոն» զրահամեքենաների ներգրավմամբ 10:1120 Սեպ, 2026
  • Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են 09:1720 Սեպ, 2026
  • Նոր Խարբերդի մանկատան դայակը ազատվել է աշխատանքից՝ երեխային ծեծի ենթարկելու դեպքից հետո 00:5320 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 21-24-ը Չինաստանի պատվիրակությունը կայցելի Հայաստան 00:3420 Սեպ, 2026
  • Մինաս Ավետիսյան. մեկ կտավի ցուցադրություն 23:1819 Սեպ, 2026
  • Մենք նոր-նոր ենք պետություն դառնում, առաջին քայլերն ենք անում իրական, անկախ պետություն ունենալու ուղղությամբ․ Արարատ Միրզոյան 23:0319 Սեպ, 2026
  • «Աջափնյակ» մետրոյի կայարանի կառուցման հարցում լավագույն գործընկերը կարող է լինել Ռուսաստանը․ Նիկոլ Փաշինյան 22:5019 Սեպ, 2026
  • Հարատև պետություն. Հայաստանը պատրաստվում է 35-ամյակի տոնական միջոցառմանը 22:3319 Սեպ, 2026
  • Ղազախստանին հայկական երկաթուղու կառավարումը հանձնելու սցենարին դեմ չենք․ Փաշինյան 22:2119 Սեպ, 2026
  • Փաշինյանի հանձնարարությամբ Եկեղեցում ստեղծված ճգնաժամի վերաբերյալ զեկույց է պատրաստվել 22:0619 Սեպ, 2026
  • Պայքար ընտանեկան բռնության դեմ. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 21:5019 Սեպ, 2026
  • Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է N զորամաս 21:1519 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | Հարատև պետություն. ինչպես է նշվելու Հայաստանի Հանրապետության 35-ամյակը | 19.09.2026 21:0019 Սեպ, 2026
  • Լեռնագոգցի երիտասարդները «Հավասարության այգի» են հիմնել 20:5419 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 19.09.2026 20:3619 Սեպ, 2026
  • Վարչապետը ներկա է եղել «Նոա» ՖԱ-ի մանկապատանեկան ֆուտբոլի կենտրոնի բացման արարողությանը 20:1919 Սեպ, 2026
  • «ԳՊՄ գոլդ» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 3 մլրդ 967 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 20:1419 Սեպ, 2026
  • Եթե Ռուսաստանը որոշի հարվածել ՆԱՏՕ-ի տարածքին, շատ երկրների համար դա լուրջ փորձություն կդառնա. Ռինկևիչս 19:5719 Սեպ, 2026
  • 5 տեսլա ՄՌՏ տեխնոլոգիան կներդրվի նաև Հայաստանում 19:5119 Սեպ, 2026
  • Թրամփը հրապարակել է իր 25 գլխավոր ձեռքբերումը 19:3719 Սեպ, 2026
  • Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» գլուխգործոցն առաջին անգամ ցուցադրվում է Հայաստանում 19:2419 Սեպ, 2026
  • Զելենսկին հայտարարել է նոր հեռահար գործողությունների մասին՝ ի պատասխան ռուսական հարվածների 19:0919 Սեպ, 2026
  • Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը՝ աշխարհի առաջատար լրատվամիջոցների էջերում 18:5619 Սեպ, 2026
  • ԱԲ միջազգային օլիմպիադայի ձեռքբերումները 18:3819 Սեպ, 2026
  • Փրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենային 18:1519 Սեպ, 2026
  • Ռուսաստանում ընթանում է Պետդումայի պատգամավորների ընտրությունների երկրորդ օրվա քվեարկությունը 17:5819 Սեպ, 2026
  • Թրամփը ստորագրել է ՌԴ դեմ «Դժոխային պատժամիջոցների» օրենքը 17:5419 Սեպ, 2026
  • Թրամփն արգելել է CNN-ի, MS NOW-ի և Politico-ի լրագրողների մուտքը Սպիտակ տուն 17:3619 Սեպ, 2026
  • ՀՀ Անկախության 35-րդ տարեդարձին նվիրված «Անկախության սիմֆոնիան» կհնչի Գյումրու Թատերական հրապարակում 17:1319 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | Հայաստանն ամենաքիչ բացահայտված գանձերից է. միջազգային մամուլ | 19.09.2026 17:0019 Սեպ, 2026
  • Սուբվենցիոն ծրագրերի որակը կերաշխավորվի. նոր կարգավորումները գործում են օգոստոսի 21-ից 16:5419 Սեպ, 2026
  • Երբ ԱՄՆ-ը պատրաստ լինի բարեխիղճ գործարք կնքել, մենք էլ կանենք նույնը. Քարնի 16:3619 Սեպ, 2026
  • Երևանում կանցկացվի բժշկական զբոսաշրջության գլոբալ համաժողով 16:1119 Սեպ, 2026
  • Հայաստանի բանկային համակարգում առկա ավանդների ծավալը տասը տարում քառապատկվել է 15:5219 Սեպ, 2026
  • Լավրովն ու Ռուբիոն կհանդիպեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում 15:3619 Սեպ, 2026
  • Գիտամշակութային հանդիպում՝ Բերքաբերում 15:2919 Սեպ, 2026
  • Թրամփի 25 գլխավոր ձեռքբերումների ցանկում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումը 15:1319 Սեպ, 2026
  • Քաղաքակիրթ սպասարկում. Վաղարշապատում «Քաղաքացիների սպասարկման» գրասենյակ է բացվել՝ 76-րդը ՀՀ-ում 14:5419 Սեպ, 2026
  • Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ 14:2419 Սեպ, 2026
  • Կեղծ խմիչքի և ծխախոտի իրացման դեպք՝ Ջերմուկում․ հայտնաբերվել են կեղծ ծխախոտի 1738 տուփ և 24 շիշ օղի 14:1119 Սեպ, 2026
  • Միջազգային համագործակցության շրջանակում հանդիպում ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնում 13:3719 Սեպ, 2026
  • Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ 13:1919 Սեպ, 2026
  • ԱՄՆ պետքարտուղարությունը հավանություն է տվել Ուկրաինային մոտ 2,7 մլրդ դոլարի ՀՕՊ միջոցների վաճառքին 13:1219 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 | Մոտ 8.3 տրիլիոն դրամ. բանկերում ներդրված ավանդների ծավալը ռեկորդային է 13:0019 Սեպ, 2026
  • Պակիստանում տեղի ունեցած պայթյունի և կրակոցների զոհերի թիվն անցել է 30-ը 12:5319 Սեպ, 2026
  • Միջուկային ներուժի ամրապնդումը Ռուսաստանի ինքնիշխանության երաշխիքն է. Պուտին 12:3219 Սեպ, 2026
  • Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր ունենք 3 ներկայացուցիչ 12:1719 Սեպ, 2026
  • Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին 12:1319 Սեպ, 2026
  • Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ ընդլայնված պատժամիջոցներ սահմանելու մասին օրենքը 12:0819 Սեպ, 2026
  • Վահե Հովհաննիսյանը կգործուղվի Կատարի Պետություն 11:5419 Սեպ, 2026
  • Էդուարդ Հակոբյանը կգործուղվի Հունգարիա 11:4119 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ը և Դանիան համաձայնության են եկել Գրենլանդիայի շուրջ 11:2919 Սեպ, 2026
  • Արտակարգ իրավիճակներին արձագանքման մեխանիզմների կատարելագործում. ուսումնավարժանք՝ Գեղարքունիքի մարզպետարանում 11:1619 Սեպ, 2026
  • Խորհրդակցություն ՄԻՊ գրասենյակում. քննարկվել են մարզային ստորաբաժանումների աշխատանքներին առնչվող հարցեր 10:5819 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում 10:4519 Սեպ, 2026
  • Երևանում օդում փոշու պարունակությունը մի շարք օրերի գերազանցել է թույլատրելի սահմանը 10:1419 Սեպ, 2026
  • ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով Երևանում երթևեկությունը կսահմանափակվի 10:1019 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Գորիս քաղաքում 09:5919 Սեպ, 2026
  • Կարեն Անդրեասյանը կգործուղվի ԱՄՆ 09:5419 Սեպ, 2026
  • Օգոստոսին մթնոլորտում ջրային գոլորշու պարունակությունը ռեկորդային է եղել՝ 1979-ից ի վեր 09:4219 Սեպ, 2026
  • ՔՊ խմբակցության ղեկավարն ու քարտուղարը հանդիպել են Շվեդիայի, Նիդերլանդների և Բելգիայի դեսպաններին 09:2419 Սեպ, 2026
  • Ռուբեն Ռուբինյանը դասային աստիճան է շնորհել 09:0919 Սեպ, 2026
  • Փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում 08:4819 Սեպ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:3019 Սեպ, 2026
  • Օրը սկսեցինք 30 կմ հեծանվային զբոսանքով․ Նիկոլ Փաշինյան 08:1819 Սեպ, 2026
  • Սպանդարյանի ջրանցքի վերակառուցումը «Հայաստան» համահայկական հիմնադրամի առանցքային ծրագրերից է 01:0219 Սեպ, 2026
  • Վանաձորը տոնել է Անկախության 35-ամյակը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի բացառիկ համերգային ծրագրով 00:2819 Սեպ, 2026
  • 40 տարի՝ ռեկորդի հետ․ Դավիթ Առուշանյանը հանդիպել է լեգենդար Ռոբերտ Էմիյանի հետ 00:1319 Սեպ, 2026
  • Նոր լարվածություն Ֆրանսիա-Ադրբեջան հարաբերություններում 23:4218 Սեպ, 2026
  • «Պահպանեք ձեր քաջությունը, ձեր վճռականությունը». Կարլ Շթարցախերը՝ ՀՀ վարչապետին 23:1918 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 19-ին և 20-ին ՄՔԾ մի շարք ստորաբաժանումներ կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումները 23:0018 Սեպ, 2026
  • ՍԱՏՄ-ն արձագանքում է պտուղ-բանջարեղենում թունաքիմիկատների քանակի գերազանցման տեղեկություններին 22:4518 Սեպ, 2026
  • Կենսաչափական համակարգի ներդրումը պետության սեփական ուժերով 7-8 տարի կպահանջեր․ Սարգսյան 22:3018 Սեպ, 2026
  • Մ-4 միջպետական ճանապարհին իրականացվել է հարկադիր քարաթափում՝ վերացնելով վտանգը 22:1418 Սեպ, 2026
  • Հարցազրույց Արման Եղոյանի հետ 22:0018 Սեպ, 2026
  • ԱԺ պատվիրակությունը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը կմեկնի Ստրասբուրգ 21:4518 Սեպ, 2026
  • Անկախության տոնի առթիվ ԱԺ պատգամավորներն ու աշխատակազմը կխրախուսվեն միանվագ պարգևատրմամբ 21:3018 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | ՀՀ-ն՝ նոր հնարավորությունների շեմին․ Փաշինյանը հանդիպել է գերմանացի գործարարների հետ 21:0018 Սեպ, 2026
  • Սեպտեմբեր 18-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5518 Սեպ, 2026
  • ՊԵԿ-ը բացահայտել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա 20:4818 Սեպ, 2026
  • Ֆրանսիան պատրաստում է իր ենթակառուցվածքները արտաքին միջամտությունից և կիբեռհարձակումներից պաշտպանելու ծրագիր. Մակրոն 20:4418 Սեպ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Սեպտեմբեր 18. 2026 20:3918 Սեպ, 2026
  • Հունգարիան հայտարարել է մինչև 2027 թվականը ռուսական գազից հրաժարվելու իր պատրաստակամության մասին 20:3418 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015