Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են բեռնատարների համար։
Արագածոտնի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Շիրակի մարզում, Ապարան, Թալին, Աշտարակ, Հրազդան, Չարենցավան, Սպիտակ, Ստեփանավան, Վանաձոր, Ապարան, Մասիս, Արտաշատ, Իջևան, Նոյեմբերյան, Քաջարան քաղաքներում, Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում, «Մեղրու սար» կոչվող հատվածում, Դիլիջանի ոլորաններում և Բաղրամյան տարածաշրջանում տեղում է ձյուն։
Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։