• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաքուն արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը. «Հարևաններ» Բաքուն արձագանքել է Իսրայելի... 20:25
Ռուս-ուկրաինական պատերազմ․ ո՞ւր է գնում գործընթացը Ռուս-ուկրաինական պատերազմ․ ո՞ւր է... 19:48
Օրը՝ 60 վայրկյանում | 29.06.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 29.06.2026 20:38
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հասարակություն 20:1205 Փտր, 2023

Առողջության պարտադիր ապահովագրության ծածկույթն ընդգրկելու է ծառայությունների 90 տոկոսից ավելին

Ինչպես վստահ լինել, որ առողջության պարտադիր ապավագրության վճարները չեն փոշիանա, և չի պարզվի, որ պետք է կանոնավոր վճարումներից բացի մի կլորիկ գումար էլ մուծել, երբ առողջական խնդիրներ առաջանան: Սրանք ֆինանսական սպասվող պարտավորությունից առանձնապես չոգևորված քաղաքացիներին մտահոգող հիմնական հարցերից են:

Լենա Նանուշյան (ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ) - Մեծամասամբ՝ 90 տոկոսից ավելի ծառայությունները ընդգրկվելու են, կարևոր դեր է կատարելու նաև տեղեկատվական արշավը:

Նախատեսվում է, որ ապահովագրությունը չի փոխհատուցի, օրինակ՝ պլաստիկ վիրահատությունների, քրոնիկ հիվանդությունների ցանկից դուրս դեղերի ծախսերը: Ստոմատոլոգիական՝ փոխհատուցվող ծառայությունները նույնպես կլինեն սահմանափակ:

Այս շաբաթ Կառավարության նիստում ընդունված հայեցակարգի համաձայն՝ համակարգը ներդրվելու է աստիճանաբար: Ընթացիկ տարին կլինի նախապատրաստական՝ կհստակեցվեն բոլոր հաշվարկները, կստեղծվեն իրավական հիմքերը: 2024-ին պարտադիր ապահովագրության համակարգում կընդգրկվեն այն խմբերը, որոնք ներկայում օգտվում են պետպատվերով ծառայություններից: 2025 թվականին կմիանան 63 տարին լրացած քաղաքացիներն ու պետական հատվածի աշխատողները։ 2026-ին՝ բոլոր աշխատողները, այդ թվում՝ գյուղատնտեսության ոլորտում: Համակարգն ամբողջությամբ ներդրված կլինի 2027-ին:

Նախնական հաշվարկով՝ ապահովագրության տարեկան վճարը կլինի 150-200 հազար դրամ: Հայեցակարգում դեռ հստակ թվեր չկան, բայց նախատեսվում է, որ ապահովագրության գումարը որոշ դեպքերում կվճարի պետությունը, օրինակ՝ այժմ պետպատվերից օգտվող խմբերի համար: Ենթադրվում է՝ կլինեն նաև մարդիկ, որոնք դուրս կմնան պարտադիր ապահովագրությունից, քանի որ ընդգրկված չեն որևէ սոցիալական խմբում, չեն աշխատում ու նույնականացված չեն. այս քաղաքացիների համար կսահմանվի նվազագույն փաթեթ:

Լենա Նանուշյան - Օրինակ՝ անհետաձգելի բժշկության, առաջնային օղակի, ընտանեկան բժշկի այց. նվազագույն որոշակի ծառայություններ կնախատեսենք, որովհետև չենք կարող մարդկանց ընդհանրապես դուրս թողնել համակարգից և չհոգալ իրենց ծառայությունները:

Թեպետ բոլոր վարձու աշխատողները պարտադիր ապահովագրության համակարգում պետք է ընդգրկվեն 2026 թվականին, նախատեսվում է պիլոտային ծրագրով նրանց հնարավորություն տալ միանալ ավելի վաղ՝ կամավորության սկզբունքով: Այդ դեպքում պետությունը կփոխհատուցի նաև նրանց ապահովագրավճարի մի մասը: Թե որքան՝ պարզ կդառնա տարվա ընթացքում: Բայց այս հնարավորությունը նախատեսված կլինի սահմանափակ թվով մարդկանց, թերևս՝ 100 հազարի համար:

Լենա Նանուշյան - Որովհետև պետությունը, կախված թե ինչ գումար կունենա, պետք է նաև սուբսիդավորի միացողներին, դրա համար սահմանափակ կլինեն այդ տեղերը: Քանակը լրացուցիչ հաշվարկներից հետո կհայտարարենք:

Տնտեսագետների ու հասարակական կազմակերպությունների շրջանում մտահոգություններ կան, որ ապահովագրության առաջարկվող մոդելը շատ ռիսկեր է պարունակում: «Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում» ՀԿ-ն մասնավորապես հայտարարում է, որ արդյունավետ համապարփակ ապահովագրություն հնարավոր կլինի ներդնել առողջապահության համակարգի բարեփոխումներից հետո միայն: Ոլորտի պատասխանատուները խնդիրների առկայությունն ընդունում են, բայց ասում են՝ համակարգը մտադիր են բարեփոխել ապահովագրության ներդրմանը զուգահեռ:

Նույն կազմակերպության անդամ, տնտեսագետ Տիգրան Ջրբաշյանը հաշվարկել է, որ ներկայումս հիվանդանոցների, բժիշկների, մահճակալների հարաբերական քանակով Հայաստանը գերազանցում է եվրոպական զարգացած երկրներից շատերին, բայց ահա առողջապահության արդյունավետության տեսանկյունից` զիջում իրենից պակաս զարգացած երկրներին։

ՏԻԳՐԱՆ ՋՐԲԱՇՅԱՆ (ԱԱՊՀ անդամ, տնտեսագետ) - Թվերը ցույց են տալիս, որ մեր պրոբլեմը փողի մեջ չէ: Մեր պրոբլեմը էֆեկտիվ համակարգ ձևավորելու մեջ է, էդտեղ է մեր հիմնական խնդիրը: Բայց երբ որ գալիս են՝ ասում՝ գիտեք ինչ կա, մեզ էլի փող տվեք, մենք խոսք ենք տալիս, որ մենք լավ տղա կլինենք, մենք ամեն ինչ կանենք, և լավ կլինի, էդ ամեն ինչը կարելի էր ասել 25 տարի առաջ:

Հայեցակարգի քննադատները բացասական են համարում, որ դրանում տեսական տեղեկություններ են, իսկ թվեր ու հաշվարկներ չկան: Ոլորտի պատասխանատուները նախկինում էլ հնչած այս մեղադրանքներին արձագանքել են՝ հայեցակարգով սահմանվում են սկզբունքներն ու ուղղությունները, իսկ դրան համապատասխան ֆինանսական բաղադրիչը խոստանում ներկայացնել ընթացիկ տարում:

ՏԻԳՐԱՆ ՋՐԲԱՇՅԱՆ - Ես շատ լավ գիտեմ տարբերությունը որն է սկզբունքների ու հետագա քայլերի: Երբ որ սկզբունքների մեջ հստակ ընդգծվում է, որ խորհրդի նախագահը պետք է լինի միայն նախարարը, դա սկզբունք չի, դա կոնկրետ գործողություն է, տակտիկական, օպերացիոն որոշում է, որ տվյալ հիմնադրամի խորհրդի նախագահը պիտի լինի նախարարը:

Հայեցակարգի հրապարակումից հետո պարբերաբար մատնանշվող խնդիրներից է նաև այն, որ ապահովագրությունը գործելու է ոչ թե մասնավոր կազմակերպությունների, այլ պետական հիմնադրամի միջոցով: Ընդդիմախոսների համոզմամբ՝ արդյունք կարելի է ապահովել շահերի բախմամբ, երբ միջոցները հավաքագրողը, պատվիրատուն, վերահսկողն ու ծառայություն մատուցողը նույնը չեն:

ՍԱՄՎԵԼ ԽԱՐԱԶՅԱՆ (առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգի աշխատանքային խմբի անդամ) - Շահերի բախումը պետք է դիտարկենք ոչ թե միջին օղակում ապահովագրական ընկերությունների միջև, այլ պետք է դիտարկենք բժշկական հաստատությունների մակարդակում, որտեղ այդ բուժօգնությունը տրամադրվում է, որովհետև միջին օղակում ապահովագրական ընկերությունների միջև մրցակցություն և շահերի բախումը մեկ նպատակ ունի, այսինքն՝ այդ ապահովագրական ընկերությունների շահույթի մեծացումն է: 

Ապահովագրության հայեցակարգի մշակման աշխատանքային խմբի անդամ Սամվել Խարազյանը նշում է, որ Պետական առողջապահական գործակալությունը, որի հիման վրա ստեղծվելու է ապահովագրական հիմնադրամը, արդեն ունի ձևավորված ինստիտուցիոնալ կարողություններ: Նաև օրինակ է բերում մասնավոր ապահովագրականների հետ գործակցության պետության չհաջողված փորձը:

ՍԱՄՎԵԼ ԽԱՐԱԶՅԱՆ - 2002 թվականից հետո մասնավոր ապահովագրական ընկերություններին տրված արտոնությունների և այլ միջոցով նրանց խրախուսելու պետության բոլոր քայլերը չեն ավարտվել հաջողությամբ: Նույն 2012 թվականին սոցիալական փաթեթը, երբ որ փոխանցվեց նրանց, կային մեծ դժգոհություններ, և, ի վերջո, հսկայական գումար ուղղակի մնաց մասնավոր ապահովագրական ընկերությունների տնօրինությանը: Ի վերջո, որոշում կայացվեց նորից սոցիալական փաթեթը վերադարձնել Առողջապահության նախարարության տիրույթ: 

Այս օրինակը, նաև եկամուտներով Հայաստանի հետ համեմատելի երկրների լավագույն փորձը, ըստ Խարազյանի, ցույց են տալիս, որ մեկ միասնական գնորդի համակարգն ավելի արդյունավետ է և՛ կազմակերպման ու կառավարման, և՛ ծախսերի, և՛ որակի տեսանկյունից: Ընդդիմախոսները, ընդհակառակը, ռիսկ են տեսնում:

ԷԼԻՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ (ԱԱՊՀ փոխնախագահ) - Մեկ գնորդի մեխանիզմը ավելացնում է հավելյալ կոռուպցիոն ռիսկերը:

Քանի դեռ առողջության ապահովագրությունը կամավոր է, այդ ծառայություններն առաջարկում են մասնավոր ապահովագրական ընկերությունները: Դաշտում չորրորդ տեղը զբաղեցնող կազմակերպությունում 2022 թվականին առողջությունն ապահովագրել է շուրջ 40 հազար մարդ: Դրանք անհատական ապահովագրություններ չեն, այլ՝ կորպորատիվ: Այս ընկերությունն առաջարկում է տարբեր փաթեթներ: Արժեքը՝ տարեկան 30-150 հազար դրամ: Ըստ այդմ էլ՝ սահմանափակ ու ընդարձակ ծառայություններ: Շահառուները հիմնականում նախընտրում են ընդլայնված ծածկույթը, որը ներառում է ամբուլատոր-ստացիոնար բուժօգնություն, ատամնաբուժություն, ակնաբուժություն:

ԱՐՄԻՆԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ (ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն) - Ընդհանուր առմամբ գոհ են: Իհարկե, կան նաև պայմանագրի պայմաններին ոչ այնքան ծանոթ հաճախորդներ, որոնց մոտ առաջանում է դժգոհություն: Քանի որ ապահովագրական գործունեությունը ԿԲ-ի կողմից վերահսկվող է, ստեղծվել են այնպիսի ինստիտուտներ, ինչպիսին ֆինանսական հաշտարարն է, դժգոհ անձինք կարողանում են դիմել ֆինանսական հաշտարարին:

Մասնավոր ընկերությունները, պարտադիր համապարփակ ապահովագրության ներդրմանը զուգահեռ, փաստորեն, պետք է վերանայեն իրենց առաջարկները: Հայաստանում նախատեսվող ապահովագրության մոդելը կիրառած երկրների փորձը ցույց է տալիս, որ այդ ընկերություններն առաջարկում են այնպիսի փաթեթներ և այնպիսի ծառայություններ, որոնք դուրս են մնացել պարտադիր ապահովագրության ծածկույթից:

ԱՐՄԻՆԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ - Բնականաբար, այսօրվա գործող պայմանագրերի մեծ մասը անցնելու է պարտադիրի դաշտ, ու, բնականաբար, նրանց ապահովագրությունը տեղափոխվելու է: Այո՛, դա ապահովագրական ընկերությունների պորտֆելի կրճատման է տանելու էականորեն: Եթե հաշվի առնենք, որ առողջության ապահովագրությունը կազմում է մեր պորտֆելների 30-40 տոկոսը, ապա բնականաբար դա էական կրճատում է լինելու ապահովագրական ընկերությունների համար:

Սպասվում է, որ պարտադիր ապահովագրության ամբողջական ներդրման փուլում՝ 2027 թվականին, համակարգում ընդգրկված կլինի բնակչության առնվազն 95 տոկոսը, և բոլորը կունենան ծառայությունների նույն փաթեթը: Նախարարության նպատակն է, որ այդ փուլում պետական բյուջեից առողջապահական ծախսերի համար հատկացումները հասնեն ՀՆԱ-ի 4 տոկոսին՝ ներկայիս 1.5 տոկոսի փոխարեն: Առողջապահական ծախսերի 80 տոկոսը կգոյանա պետական բյուջեից, և միայն մնացած 20 տոկոսի համար բնակչությունը կվճարի որպես պարտադիր ապահովագրավճար:

Հեղինակ՝ Աննա Զախարյան

Դիտումների քանակ150
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:0430 Հնս, 2026
  • Որքան ծիրան, կեռաս, պղպեղ և ծաղիկ է արտահանվել․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել 00:5230 Հնս, 2026
  • ՀՀ ամենամեծ շինհրապարակը. Քաջարանի թունելի կառուցման մեկնարկը՝ Իրանի փոխնախագահի մասնակցությամբ 00:2830 Հնս, 2026
  • Տաղանդավոր երեխաների մեկամյա կրթական մեծ ճամփորդություն․ «Իմ քայլը» հիմնադրամն ու «Ռաֆայել Քոթանջյան» արվեստի ակադեմիան միավորել են ուժերը 23:4629 Հնս, 2026
  • Նավթի համաշխարհային շուկայում վերականգնվել է նախապատերազմական գինը 23:2129 Հնս, 2026
  • Եթե Հակակոռուպցիոն կոմիտեն չնշեր ուժի անունը, կթիրախավորվեին բոլորը․ Սրբուհի Գալյան 23:0429 Հնս, 2026
  • «Թրամփի ուղին» միայն կշահի Ռուսաստանի մասնակցությունից. Գալուզին 22:5429 Հնս, 2026
  • Ինչ լուծում են ունեցել 2021-ի ընտրական հանցագործություններով վարույթները. ՍԴ անդամը՝ իրավապահներին 22:3429 Հնս, 2026
  • ՆԳՆ-ն ներկայացրել է ՀՀ քաղաքացու կենսաչափական նույնականացման նոր քարտը 22:1229 Հնս, 2026
  • Հարցազրույց Ներսես Երիցյանի հետ 22:0529 Հնս, 2026
  • Հայոց ցեղասպանության զենքայնացման թեմայի մեջ չմտնելը բխում է ՀՀ շահից. Փաշինյան 21:5729 Հնս, 2026
  • Հայաստանում դիզվառելիքի դեֆիցիտ չկա․ Գևորգ Պապոյան 21:4929 Հնս, 2026
  • Ինձնից կախված ամեն ինչ կանեմ, որ արդարացնեմ այդ վստահությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ԱԺ փոխնախագահի թեկնածու 21:3129 Հնս, 2026
  • Մաքսանենգություն՝ ՊԵԿ պաշտոնյաների օժանդակությամբ 21:1529 Հնս, 2026
  • Լուրեր 21:00 | ԱԺ փոխնախագահների թեկնածուներից մինչև Պուտինի հետ հանդիպում. վարչապետի անդրադարձը 21:0029 Հնս, 2026
  • Յունիս 29-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:5929 Հնս, 2026
  • «Առողջ մոլորակ, առողջ երեխաներ». միջոցառում COP17-ին ընդառաջ 20:5429 Հնս, 2026
  • Թրամփը հաստատել է, որ ԱՄՆ-Իրան բանակցությունները տեղի կունենան Դոհայում՝ երեքշաբթի 20:4929 Հնս, 2026
  • Սպիտակի որոշ հասցեներում, Լոռի Բերդ բնակավայրում գազանջատումներ կլինեն 20:4529 Հնս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 29.06.2026 20:3829 Հնս, 2026
  • Եվրամիությունը մտադիր է շարունակել աջակցությունը Լիբանանին. Անուար ալ Անունի 20:3329 Հնս, 2026
  • «Կրթությունը և փիլիսոփայությունը». միջազգային գիտաժողով ՀՊՄՀ-ում 20:2829 Հնս, 2026
  • Վենեսուելայի ափերի մոտ գրանցվել է ևս մեկ երկրաշարժ 20:2329 Հնս, 2026
  • «Գործընկերություն հանուն Սյունիքի» ծրագրի միջոցով մարզի ավելի քան 850 բնակչի կյանքի որակը փոխվել է 20:1829 Հնս, 2026
  • Քննարկվել են դեպի Ֆրանսիա հայկական արտադրանքի արտահանման մեծացման հնարավորությունները 20:1329 Հնս, 2026
  • Որոշվել է երկու ծառայողի նկատմամբ կիրառել «Ծառայության դադարեցում» կարգապահական տույժը. ՆԳՆ 20:0729 Հնս, 2026
  • Երևանում երկրորդ անգամ անցկացվեց Պետրենկոյի «Դիրիժորական ակադեմիան» 20:0329 Հնս, 2026
  • Բերդ քաղաքում ջրանջատում կլինի 19:5629 Հնս, 2026
  • Գործարկվել է առողջապահության նախարարության նոր կայքը 19:5029 Հնս, 2026
  • Ակնկալում ենք, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կցուցադրի Եվրոպայի պաշտպանությունն ամրապնդելու ուժեղ քաղաքական կամք. Էրդողան 19:4429 Հնս, 2026
  • ԱԺ նախագահի տեղակալի թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանը 19:3729 Հնս, 2026
  • Խորապես մտահոգիչ է «Երեխաները և զինված հակամարտությունները» թեմայով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վերջին զեկույցում արտացոլված պատկերը․ Պարույր Հովհաննիսյան 19:3429 Հնս, 2026
  • Ինքնաթիռի աղետ Ֆրանսիայում. կա 11 զոհ 19:2829 Հնս, 2026
  • Վերանայումներ՝ ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային ծրագրում. 6911 ընտանիք արդեն հավաստագիր ունի 19:2129 Հնս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Յունիս 29. 2026 19:1429 Հնս, 2026
  • Մխիթար Հայրապետյանը ԱՄՆ դիվանագետի հետ քննարկել է տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման հարցեր 19:0529 Հնս, 2026
  • Լուրեր 19:00 | Հայաստանը շարժվում է դեպի ածխածնազերծ էներգետիկ համակարգ. քննարկում Կառավարությունում 19:0029 Հնս, 2026
  • Սյունիքի բոլոր յոթ համայնքներում մշակվել են համայնքային սոցիալական պլաններ, ստեղծվել և փորձարկվել են նոր սոցիալական ծառայություններ 18:5629 Հնս, 2026
  • Հայաստանը զարգացնում է բազմավեկտոր արտաքին քաղաքականություն․ ԱԳ փոխնախարարի ելույթը Դուբրովնիկում 18:4429 Հնս, 2026
  • Գերմանիայի Շտադե քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով կան զոհեր 18:3629 Հնս, 2026
  • ՄԻՊ-ը ԱՄԿ ներկայացուցչի հետ քննարկել է աշխատանքային իրավունքների պաշտպանության խնդիրները 18:2729 Հնս, 2026
  • Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը աշխատանքային այցով մեկնել է Կորեա 18:1829 Հնս, 2026
  • ՌԴ ԱԳՆ-ն գնահատել է Ռուսաստանի մասնակցության հնարավորությունը «Թրամփի ուղուն» 18:0929 Հնս, 2026
  • Հայտնաբերվել է 475 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները 18:0129 Հնս, 2026
  • Պակիստանը հայտնել է սահմանային գործողության ընթացքում 29 զինյալի ոչնչացման մասին. Reuters 17:5129 Հնս, 2026
  • Ուրսուլա ֆոն դեր Լայենը հուլիսի 2–ին աշխատանքային այցով կժամանի Հայաստան 17:4029 Հնս, 2026
  • Ժամանակակից մարտահրավերները պահանջում են սահմանների համալիր կառավարում․ ՆԳ նախարար 17:3629 Հնս, 2026
  • Քննարկվել են Հայաստանում կանաչ ջրածնի արտադրության զարգացման հեռանկարները 17:2529 Հնս, 2026
  • Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան 17:1229 Հնս, 2026
  • Լուրեր 17:00 | 21 մլն դրամի հեռախոսների մաքսանենգություն․ մեղադրյալների թվում՝ ՊԵԿ երեք պաշտոնյա 17:0029 Հնս, 2026
  • Երթևեկության փոփոխություն Երևանում․ Վահրամ Փափազյան փողոցում կարգելվի կանգառը 16:5829 Հնս, 2026
  • Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարությունները կարգավորել են Ակտաուի մոտ տեղի ունեցած աղետի հետևանքները 16:5529 Հնս, 2026
  • «STEP ai – արհեստական բանականություն» ուսումնական ծրագրի առաջին շրջանավարտները ստացել են ավարտական հավաստագրերը 16:4429 Հնս, 2026
  • Կասեցվել է «Թամարա» ապրանքանիշի երեք արտադրատեսակների արտադրությունը 16:3029 Հնս, 2026
  • Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Ցեղասպանության ճանաչմանը 16:1729 Հնս, 2026
  • Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտել 16:0529 Հնս, 2026
  • ԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձը 15:5329 Հնս, 2026
  • Մասիսում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել 15:4229 Հնս, 2026
  • Իրանը պատրաստ է անվտանգության երկխոսությանը Պարսից ծոցի երկրների հետ. Արաղչի 15:3129 Հնս, 2026
  • Գեղարքունիքի մարզում մեկնարկել է 2026 թվականի ամառային զորակոչը 15:2229 Հնս, 2026
  • Կացարաններից մինչև ջրավազաններ․ ամփոփվել են ՄԱԶԾ-ի երկամյա ծրագրի արդյունքները 15:0629 Հնս, 2026
  • Լուրեր 15:00 | Խոստումը դեռ չի կատարվել․ Կարապետյանը շարունակում է մնալ երեք երկրի քաղաքացի 15:0029 Հնս, 2026
  • Զվարթնոցի տաճարի ու 12 վանքերի մանրակերտերը կնորոգվեն ու կզինվեն պաշտպանական տեխնոլոգիաներով 14:5129 Հնս, 2026
  • «Ջեյ Թի Այ Արմենիա» ընկերությունը 2026-ի հունվար-մարտին 1 մլրդ 437 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 14:3829 Հնս, 2026
  • Ավստրիայի երկրորդ խոշորագույն քաղաքը քվեարկել է կոմունիստների օգտին 14:2629 Հնս, 2026
  • Առաջիկա օրերը՝ առանց տեղումների․ ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով 14:1329 Հնս, 2026
  • Էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է արտահանման ոլորտի պետական աջակցության գործող ծրագրերը 14:0129 Հնս, 2026
  • Իրանը և ԱՄՆ-ն կրկին խոստանում են չհարձակվել միմյանց վրա. Axios 13:5029 Հնս, 2026
  • Հետաքրքիր գտածոներ, այդ թվում բացառիկ արժեք ներկայացնող՝ Թամար թագուհու մետաղադրամը Ամբերդի ամրոցում 13:3529 Հնս, 2026
  • Արարատի մարզի պարեկները գիշերային ծառայության ընթացքում հայտնաբերել են կեղծ օղիներով բեռնված մեքենա 13:2229 Հնս, 2026
  • Մեկ շաբաթում ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 722 դեպք, որից 267-ը՝ արտակարգ․ ՓԾ ամփոփում 13:0929 Հնս, 2026
  • Լուրեր 13։00 | Եվրոպան ուժեղանում է իր մոտիկ և հեռու գործընկերների հետ. ԳԴՀ ԱԳ նախարարն անդրադարձել է ՀՀ-ին 13:0029 Հնս, 2026
  • Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել 12:5729 Հնս, 2026
  • Անցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է, 69-ը՝ վիրավորվել 12:4329 Հնս, 2026
  • Չաղ Ռուստամի հոր սպանության վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 12:3429 Հնս, 2026
  • Ադրբեջանը մտահոգիչ է համարել Իսրայելի կառավարության որոշումը 12:2129 Հնս, 2026
  • Հրդեհ Կապուտան բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը 12:1229 Հնս, 2026
  • Տոկունության առումով ոգեշնչման աղբյուր է Հայաստանը. Յոհան Վադեֆուլ 12:0329 Հնս, 2026
  • ԿԳՄՍ պատվիրակությունն Իտալիայում ներկայացրել է կրթության բարեփոխումների ընթացքն ու առաջնահերթությունները 11:5029 Հնս, 2026
  • Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել 11:3929 Հնս, 2026
  • ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության ներկայացուցիչները մասնակցել են Ս․Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումին 11:2329 Հնս, 2026
  • Միջազգային ներդրողներին ներկայացվել են Հայաստանի մակրոտնտեսական հեռանկարներն ու բարեփոխումները 11:0929 Հնս, 2026
  • Օրհուսի կոնվենցիայի կողմերի աշխատանքային խմբի նստաշրջանին են ներկայացվել COP17-ի անցկացման նախապատրաստական աշխատանքները 10:5829 Հնս, 2026
  • Փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են հունիսի 27-ից որոնվող տղամարդու դին 10:3629 Հնս, 2026
  • Լուրեր 10։00 | Որևէ ուժ չի վիճարկել ընտրակաշառքի մասին տեսագրությունների իսկությունը | 29.06.2026 10:0029 Հնս, 2026
  • Անքորիջիում իսկապես որևէ համաձայնություն չի եղել․ Պուտին 09:5129 Հնս, 2026
  • Կանանց նկատմամբ առկա կարծրատիպերը խոչընդոտում են կանանց և աղջիկների իրավունքների ու բռնության զոհերի շահերի պաշտպանությանը․ ՄԻՊ 09:4829 Հնս, 2026
  • Սուրենավանի մոտակայքում «Նիսան»-ը բախվել է քարին և բռնկվել․ հայտնաբերվել է երեք այրված դի 09:3029 Հնս, 2026
  • ԻՀՊԿ-ն հրթիռային և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գործողություններ է իրականացրել՝ ի պատասխան ԱՄՆ հարվածների 09:2229 Հնս, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում 08:5929 Հնս, 2026
  • Վիրավոր արագիլը տեղափոխվել է կենդանաբանական այգի 08:3629 Հնս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:2229 Հնս, 2026
  • Դեսպան Մկրտչյանն ու Քաննինգհեմը անդրադարձել են հազվագյուտ և կրիտիկական հանքանյութերի ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության զարգացման հնարավորություններին 08:0329 Հնս, 2026
  • Չարամիտ քայլ. Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատմանը 00:4129 Հնս, 2026
  • Ներգաղթը նպաստում է Հայաստանի տնտեսական ակտիվությանը 22:4028 Հնս, 2026
  • ՀՀ-ԵՄ, ՀՀ-ԵԱՏՄ. մարտահրավերներ և հնարավորություններ. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 21:5128 Հնս, 2026
  • Ժողովուրդը կարողացել է հաղթահարել ժողովրդական կարգի տապալման փորձը. Սրբուհի Գալյանը՝ ՍԴ-ում 21:5028 Հնս, 2026
  • Եվրոպան ընդգրկած պատմական շոգի ալիքը շարունակել է գրանցել նոր ռեկորդներ. Լևոն Ազիզյան 21:4628 Հնս, 2026
  • Ցավով տեղեկացա առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մահվան մասին. Անահիտ Ավանեսյան 21:0928 Հնս, 2026
  • Լուրեր | Կեղծ նարատիվներ. Մոսկվան ուղղորդում է, հայաստանյան ընդդիմությունը՝ գեներացնում 21:0028 Հնս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015