Կանանց շրջանում՝ կրծքագեղձի, իսկ տղամարդկանց մոտ թոքի քաղցկեղն է Հայաստանում ամենատարածվածը: Երկու դեպքում էլ տարեկան 1300-ից ավելի դեպք է գրանցվում: Բացի դրանից՝ արգանդի վզիկի մասով տարեկան 250 դեպք է արձանագրվում, իսկ շագանակագեղձի քաղցկեղի դեպքերը միջինում 350-ի են հասնում: Ուռուցքաբան-վիրաբույժ Արթուր Ավետիսյանի խոսքով՝ ոչ միայն մեր երկրում, այլև աշխարհում քաղցկեղի բոլոր տեսակների աճի միտում կա. հիմնական պատճառներից մեկն այն է, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա մարդիկ ուշ են բժշկի դիմում:
Արթուր Ավետիսյան (ՀՀ ԱՆ Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն, ուռուցքաբան-վիրաբույժ) - Կանայք գրանցվում են մատանահարդարի մոտ ամեն ամիս, համառորեն ժամ են վերցնում ու գնում են ամբողջ տարին, բայց, երբ հարցնես, թե վերջին անգամ ե՞րբ ես ստուգվել, դրա պատասխանը չեն կարող տալ կամ բորբոքված կասեն, որ դա վճարով է, բայց չեմ կարծում, որ մատնահարդարումն անվճար է, էլ չեմ ասում, թե անվճար որքան հետազոտությունների հնարավորություն կա:
Արթուր Ավետիսյանն ընդգծեց՝ հիվանդությունը երիտասարդացել է, իսկ Հայաստանում շատ պասիվ են անգամ անվճար ստուգումների դեպքում. հիշեցրեց՝ 5 տարի բոլոր պոլիկլինիկաներում արգանդի պարանոցի սքրինինգն անվճար էր, սակայն դիմելիությունը շատ ցածր էր:
Արթուր Ավետիսյան - Նույնը կրծքագեղձի քաղցկեղի պիլոտային սքրինինգը. մոտ 40 տոկոս մասնակցություն կա: Ավելի զավեշտալին այն է, որ 40-ի մեջից ում մոտ որ խնդիը գտնում ենք, ապացաւցում ենք, որ գտել են ուռուցք վաղ փուլում ու կարիք ունի բուժման, որը կբերի լիարժեք բուժման, էլի պացիենտին չեն կարողանում բերենք բուժման: Ի դեպ՝ բուժման այդ փուլերն անվճար են:
Ըստ Ավետիսյանի՝ քաղցկեղների 40 տոկոսը կարելի է կանխարգելել՝ վարելով առողջ ապրելակերպ, ծխելու դեմ համառ պայքարել, ընդունել որոշ վիրուսների դեմ պատվաստումներ, կարևոր է նաև ֆիզիկական ակտիվությունը:
Ամբողջ աշխարհում էլ քաղցեղի բուժման ամենաթանկ փուլը դեղորայքն է,- վսահեցրեց բժիշկը. ամսական կարող է մի քանի հազար դրամից մինչև մի քանի հազար եվրո պահանջվել: Ուռուցքաբանը հավելեց, որ Հայաստանում համավճարային մոտեցում կա՝ պետությունը որոշ գումար տրամադրում է դեղորայքի համար, հիմա այդ ցանկում նաև բավականին թանկ դեղեր են ներառված: Բացի դրանից՝ պետությունն ամբողջովին հատուցում է նաև բժշկի և բուժքույրերի ծառայությունները:
Հեղինակ՝ Անի Օհանյան