• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Այլ հայացք Բրիտանիայի միասնության ճգնաժամին Այլ հայացք Բրիտանիայի միասնության ճգնաժամին 15:07
ՀՀ բանակի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողների պարապմունքները՝ «Բաստիոն» զրահամեքենաների ներգրավմամբ ՀՀ բանակի հատուկ նշանակության... 10:11
«Օրակարգում հութիներն են» «Օրակարգում հութիներն են» 20:54
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Իրավունք 21:5729 Հնվ, 2023

Տնային կալանքի և վարչական հսկողության համար անհրաժեշտ էլեկտրոնային համակարգը Հայաստանում է

Կալանավորմանն այլընտրանք հանդիսացող խափանման միջոցներից տնային կալանքի և վարչական հսկողության իրականացման համար անհրաժեշտ էլեկտրոնային հսկողության համակարգն արդեն Հայաստանում է: Պրոբացիայի ծառայության պետ Գևորգ Սիմոնյանը հստակեցնում է՝ դատարանի կողմից տնային կալանքի ակտը ստանալուց հետո պրոբացիայի ծառայության աշխատակիցները այցելում են նշված հասցե, ներկայացնում շահառուին իրենց իրավունքներն ու պարտականությունները, զննում, չափագրում տարածքը, այնուհետև տեղադրում հիմնական սարքը, որը ինչ-որ ձևով տեղաշարժելու դեպքում անգամ պրոբացիայի ծառայությունը անմիջապես տեղեկանում է:

Գևորգ Սիմոնյան (ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության պետ) - Հնարավորություն չկա տեղաշարժելու, ինչ կատարվի՝ հոսանք գնա և այլն, ամենի դեպքում մենք տեղեկատվություն ենք ստանում օնլայն մեր կենտրոնական սենյակում: Նաև ունի հեռախոսային ֆունկցիա, այսինքն՝ ցանկացած տեղեկատվություն ստանալու համար մենք զանգ ենք անում ու կարող ենք ստանալ մեզ անհրաժեշտ տեղեկությունը, և շահառուն ևս կարող է մեզ զանգել:

Այնուհետև մեղադրյալի ձեռքին կամ ոտքին ամրացվում է թվային շղթան, որը հնարավորություն է տալիս ծառայողներին վերասկողություն իրականացնել 24/7 ռեժիմով: Հսկիչ համակարգում սարքի տվյալները ստանալու համար կան սենսորներ, որոնք տեղեկություն են ստանում, երբ պատյանը կամ ամրակապը վնասվում է, բացվում, անձը թույլատրելի տարածքում չէ, մարտկոցի լիցքավորումը մինիմալ է, կորել է կապը մշտադիտարկման կենտրոնի հետ և այլն: Անձամբ եմ փորձարկում էլեկտրոնային սարքը:

Էդգար Ալեքսանյան (ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության էլեկտրոնային մոնիտորինգի և ՏՏ բաժնի պետ) - Շահառուի ձեռքին տեղադրելուց հետո սկանավորելու ենք ծրագիրը, որը ուղարկելու ենք մոնիթորինգի կենտրոն:

- Ոչ մի դեպքում, շահառուն չի՞ հանում իր ձեռքից:

- Ոչ մի դեպքում, սա -30... + 40 դիմանում ա, եթե ուզեն պոկեն՝ հնարավոր չի, ինքը ունի հատուկ մկրատ, ավարտելուց հետո մենք գնալու ենք շահառուի մոտ, կտրենք ու տանք ավարտ:

Ստացվում է, որ տնային կալանքի դեպքում մեղադրյալը իրավունք ունի տեղաշարժվել բացառապես սահմանված տարածքում: Բացի այդ, դատարանի որոշմամբ մեղադրյալի նկատմամբ կարող են նաև որոշ այլ սահմանափակումներ կիրառվել, օրինակ՝ նամակագրություն վարել, հեռախոսով խոսել, օգտվել հաղորդակցության այլ ձևերից, այդ թվում՝ փոստային առաքանուց: Նաև՝ շփվել որոշ անձանց հետ կամ իր բնակության վայրում հյուրեր ընդունել: Նույնը չի վերաբերում վարչական վերահսկողությանը: Այս դեպքում դատարանը կարող է որոշել, որ մեղադրյալը կարող է մի ամբողջ թաղամասում տեղաշարժվել՝ մինչև անգամ հանրապետության ամբողջ տարածքում, բացառելով որոշ վայրեր, օրինակ՝ խաղատուն, դպրոց, կոնկրետ հասցեներ, կախված նրանից, թե տվյալ անձը ինչի՛ համար է մեղադրվում:

Էդգար Ալեքսանյան - Սա մեր շահառուն ա, ցույց ա տալիս իր շարժը, որտեղ է այցելել, որտեղ ա գտնվում, դրա տակը կանաչ շառավիղով օղակ ենք գծել, սա այն է, որտեղից մեր շահառուն իրավունք չունի դուրս գալ: Իսկ մյուս կարմիրը նա է, որտեղ իրավունք չունի այցելել:

Վարչական վերհսկողության սարքը, ի տարբերություն տնային կալանքի համար նախատեսված ապարատի, պետք է 48 ժամը մեկ լիցքավորել, իսկ խախտման դեպքում մոնիթորինգի կենտրոն ազդանշան է հասնում, և պրոբացիայի ծառայության աշխատակիցները կապ են հաստատում շահառուի հետ, զգուշացնում, որ նա չփորձի այն որպես առիթ օգտագործել հսկողության դաշտից դուրս գալու համար:

Գևորգ Սիմոնյան - Մեկ ժամում լիցքավորվում է, եթե տանը չի, կա նաև երկրորդ լիցքավորումը, որն անլար է ու կարող է 2 ժամվա ընթացքում լիցքավորել:

Այս տարեսկզբից մինչև օրս համակարգերը կիրառվել են արդեն 10 անձի նկատմամբ, 9-ը՝ տնային կալանքի, 1-ը՝ վարչական հսկողություն խափանման միջոցների դեպքում: Արդարադատության փոխնախարար Լևոն Բալյանը պարզաբանում է, թե ինչ ծանրության մեղադրանքի դեպքում դատարանը կարող է կիրառել այս խափանման միջոցները:

Լևոն Բալյան (ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ)  - Որոշում կայացնողը դատարանն է, ու դատարանը պետք է գնահատի ներկայացված նյութերը, դիմումները, զեկույցներ, բնութագրեր համապատասխան ծառայողների կողմից, և դատարանն է որոշելու՝ ում վրա կիրառվի, ու ով կարող է օգտվել այս բարեփոխումից: Որևէ սահմանափակում օրենքի տեսանկյունից չկա:

150 տնային կալանքի և 50 վարչական վերհսկողության սարքերը ձեռք բերելու համար ծախսվել է 220 մլն դրամ: Ֆինանսավորումը պետության և ԵՄ-ի կողմից է:

Արդարադատության փոխնախարար Լևոն Բալյանը մեկնաբանում է՝ էլեկտրոնային հսկողությունը հուլիսի 1-ից կկիրառվի նաև ազատազրկման այլընտրանք հանդիսացող պատժի՝ ազատության սահմանափակման նպատակով:

Լևոն Բալյան - Ազատության սահմանափակում պատժատեսակը, որը իր մեջ ներառում է սահմանափակումների էնպիսի տեսակ, որը աշխատանքից չզրկելու հնարավորություն է տալիս, այսինքն՝ որոշակի վայրեր այցելելու կամ մարդկանց հետ շփվելու սահմանափակում է որոշում դատարանը, սակայն մարդը իր առօրյա կյանքով ապրում է:

Գևորգ Սիմոնյան - Այդ դեպքում մենք շահառուի հետ իրականացնում ենք կարիքների ռիսկերի գնահատում, օրինակ՝ եթե դատապարտյալը անհրաժեշտություն կա ուսման կամ աշխատանքի, մենք համապատասխան միջոցառումներ ենք անում, թե՛ սովորի, թե՛ աշխատի, բացակայի բնակարանից ու վերաինտեգրվի մեր վերականգնողական աշխատանքներում:

Նախատեսվում է այս տարի ևս 200-300 սարք ձեռք բերել: Պրոբացիայի ծառայության պետի խոսքով՝ որոշ ժամանակ է անհրաժեշտ հասկանալու համար՝ այս գործընթացը արդյունավե՞տ է, թե՞ ոչ, և դրական արձագանքի դեպքում հնարավոր է ենթաօրենսդրական ակտերով կարգավորել և էլեկտրոնային հսկողությանը կիրառել նաև պայմանական վաղաժամկետ ազատման ժամանակ: Սարքերն արդեն մոտ մեկ ամիս գործարկվում են, և մասնագետները փաստում են, որ շահառուները խախտումներ դեռ չեն արել: 

Ոլորտի պատասխանատուները վստահեցնում են՝ սա լավագույն միջոցն է պատժողականից վերականգնողական քաղաքականություն անցնելու համար, բացի այդ՝ այլ խնդիրներ ևս լուծվում են՝ վստահեցնում է Գևորգ Սիմոնյանը: Ի դեպ, տնային կալանքի մեկ օրը հավասար է կալանքի մեկ օրվան:

Գևորգ Սիմոնյան - Եթե այն արդյունավետ աշխատի, կտա ՔԿՀ-ների նվազեցում, պլյուս՝ միջազգային փորձը ցույց է տալիս, որ այդ աշխատանքները արդյունավետ են, այն պայմանավորված է նաև ծախսերի կրճատմամբ: Մոտավոր հաշվարկները ցույց են տալիս, որ 4-5 անգամ ավելի էժան ա նստում:

Ի դեպ, օրենսդրությունը հնարավորություն է տալիս, որ դատարանը ստուգի և որոշի մեղադրյալի ֆինանսական հնարավորությունները, և շահառուի միջնորդությամբ այն կիրառվի որպես խափանման միջոց: Այդ գումարը կօգտագործվի համակարգի զարգացման համար:

Գնացուցակը հաջորդ ամիս կլինի Պրոբացիայի ծառայության կայքում:

Հեղինակ`Լիլիթ Դանիելյան
Դիտումների քանակ329
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր 17:2320 Սեպ, 2026
  • Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետ 17:1720 Սեպ, 2026
  • Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում 16:4720 Սեպ, 2026
  • Նաիրիի համայնքային ոստիկանները ձերբակալել են հարսանեկան արարողության ժամանակ գազային ատրճանակից կրակոց արձակած անձին 16:0420 Սեպ, 2026
  • Համբարձում Մաթևոսյանը և Ջուլի Դաբրուզինը քննարկել են բնապահպանական ոլորտում հայ-կանադական համագործակցության ընդլայնման հնարավորությունները 15:5220 Սեպ, 2026
  • «Փռի» փառատոնը՝ Շատջրեք բնակավայրում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 15:4620 Սեպ, 2026
  • Ստամբուլում մահացել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը 15:0120 Սեպ, 2026
  • Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի միջնակարգ դպրոցը կառուցված է. Փաշինյան 14:4120 Սեպ, 2026
  • Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կբարձրանա 4-6 աստիճանով 14:2620 Սեպ, 2026
  • Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում 13:2120 Սեպ, 2026
  • Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է Կապանում 13:0920 Սեպ, 2026
  • Վարչապետի ելույթը Շատջրեք բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցի բացմանը 12:5520 Սեպ, 2026
  • Վարչապետը Վարդենիսի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցել է պատարագի 12:5020 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղում 12:4520 Սեպ, 2026
  • ԱԱԾ-ում նշվել է օպերատիվ-մարտական ստորաբաժանման կազմավորման 30-ամյակը 11:0920 Սեպ, 2026
  • Ամերիկյան ներդրումային և գործարար շրջանակներին է ներկայացվել արհեստական բանականության ոլորտում գործունեություն ծավալող հայկական Hecttor AI-ի ներուժը 11:0320 Սեպ, 2026
  • ՀՀ Անկախության տոնին արգելոցները և արգելոց-թանգարանները կաշխատեն փոփոխված աշխատանքային գրաֆիկով 10:4120 Սեպ, 2026
  • ՀՀ բանակի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողների պարապմունքները՝ «Բաստիոն» զրահամեքենաների ներգրավմամբ 10:1120 Սեպ, 2026
  • Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են 09:1720 Սեպ, 2026
  • Նոր Խարբերդի մանկատան դայակը ազատվել է աշխատանքից՝ երեխային ծեծի ենթարկելու դեպքից հետո 00:5320 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 21-24-ը Չինաստանի պատվիրակությունը կայցելի Հայաստան 00:3420 Սեպ, 2026
  • Մինաս Ավետիսյան. մեկ կտավի ցուցադրություն 23:1819 Սեպ, 2026
  • Մենք նոր-նոր ենք պետություն դառնում, առաջին քայլերն ենք անում իրական, անկախ պետություն ունենալու ուղղությամբ․ Արարատ Միրզոյան 23:0319 Սեպ, 2026
  • «Աջափնյակ» մետրոյի կայարանի կառուցման հարցում լավագույն գործընկերը կարող է լինել Ռուսաստանը․ Նիկոլ Փաշինյան 22:5019 Սեպ, 2026
  • Հարատև պետություն. Հայաստանը պատրաստվում է 35-ամյակի տոնական միջոցառմանը 22:3319 Սեպ, 2026
  • Ղազախստանին հայկական երկաթուղու կառավարումը հանձնելու սցենարին դեմ չենք․ Փաշինյան 22:2119 Սեպ, 2026
  • Փաշինյանի հանձնարարությամբ Եկեղեցում ստեղծված ճգնաժամի վերաբերյալ զեկույց է պատրաստվել 22:0619 Սեպ, 2026
  • Պայքար ընտանեկան բռնության դեմ. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 21:5019 Սեպ, 2026
  • Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է N զորամաս 21:1519 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | Հարատև պետություն. ինչպես է նշվելու Հայաստանի Հանրապետության 35-ամյակը | 19.09.2026 21:0019 Սեպ, 2026
  • Լեռնագոգցի երիտասարդները «Հավասարության այգի» են հիմնել 20:5419 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 19.09.2026 20:3619 Սեպ, 2026
  • Վարչապետը ներկա է եղել «Նոա» ՖԱ-ի մանկապատանեկան ֆուտբոլի կենտրոնի բացման արարողությանը 20:1919 Սեպ, 2026
  • «ԳՊՄ գոլդ» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 3 մլրդ 967 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 20:1419 Սեպ, 2026
  • Եթե Ռուսաստանը որոշի հարվածել ՆԱՏՕ-ի տարածքին, շատ երկրների համար դա լուրջ փորձություն կդառնա. Ռինկևիչս 19:5719 Սեպ, 2026
  • 5 տեսլա ՄՌՏ տեխնոլոգիան կներդրվի նաև Հայաստանում 19:5119 Սեպ, 2026
  • Թրամփը հրապարակել է իր 25 գլխավոր ձեռքբերումը 19:3719 Սեպ, 2026
  • Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» գլուխգործոցն առաջին անգամ ցուցադրվում է Հայաստանում 19:2419 Սեպ, 2026
  • Զելենսկին հայտարարել է նոր հեռահար գործողությունների մասին՝ ի պատասխան ռուսական հարվածների 19:0919 Սեպ, 2026
  • Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը՝ աշխարհի առաջատար լրատվամիջոցների էջերում 18:5619 Սեպ, 2026
  • ԱԲ միջազգային օլիմպիադայի ձեռքբերումները 18:3819 Սեպ, 2026
  • Փրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենային 18:1519 Սեպ, 2026
  • Ռուսաստանում ընթանում է Պետդումայի պատգամավորների ընտրությունների երկրորդ օրվա քվեարկությունը 17:5819 Սեպ, 2026
  • Թրամփը ստորագրել է ՌԴ դեմ «Դժոխային պատժամիջոցների» օրենքը 17:5419 Սեպ, 2026
  • Թրամփն արգելել է CNN-ի, MS NOW-ի և Politico-ի լրագրողների մուտքը Սպիտակ տուն 17:3619 Սեպ, 2026
  • ՀՀ Անկախության 35-րդ տարեդարձին նվիրված «Անկախության սիմֆոնիան» կհնչի Գյումրու Թատերական հրապարակում 17:1319 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | Հայաստանն ամենաքիչ բացահայտված գանձերից է. միջազգային մամուլ | 19.09.2026 17:0019 Սեպ, 2026
  • Սուբվենցիոն ծրագրերի որակը կերաշխավորվի. նոր կարգավորումները գործում են օգոստոսի 21-ից 16:5419 Սեպ, 2026
  • Երբ ԱՄՆ-ը պատրաստ լինի բարեխիղճ գործարք կնքել, մենք էլ կանենք նույնը. Քարնի 16:3619 Սեպ, 2026
  • Երևանում կանցկացվի բժշկական զբոսաշրջության գլոբալ համաժողով 16:1119 Սեպ, 2026
  • Հայաստանի բանկային համակարգում առկա ավանդների ծավալը տասը տարում քառապատկվել է 15:5219 Սեպ, 2026
  • Լավրովն ու Ռուբիոն կհանդիպեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում 15:3619 Սեպ, 2026
  • Գիտամշակութային հանդիպում՝ Բերքաբերում 15:2919 Սեպ, 2026
  • Թրամփի 25 գլխավոր ձեռքբերումների ցանկում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումը 15:1319 Սեպ, 2026
  • Քաղաքակիրթ սպասարկում. Վաղարշապատում «Քաղաքացիների սպասարկման» գրասենյակ է բացվել՝ 76-րդը ՀՀ-ում 14:5419 Սեպ, 2026
  • Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ 14:2419 Սեպ, 2026
  • Կեղծ խմիչքի և ծխախոտի իրացման դեպք՝ Ջերմուկում․ հայտնաբերվել են կեղծ ծխախոտի 1738 տուփ և 24 շիշ օղի 14:1119 Սեպ, 2026
  • Միջազգային համագործակցության շրջանակում հանդիպում ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնում 13:3719 Սեպ, 2026
  • Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ 13:1919 Սեպ, 2026
  • ԱՄՆ պետքարտուղարությունը հավանություն է տվել Ուկրաինային մոտ 2,7 մլրդ դոլարի ՀՕՊ միջոցների վաճառքին 13:1219 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 | Մոտ 8.3 տրիլիոն դրամ. բանկերում ներդրված ավանդների ծավալը ռեկորդային է 13:0019 Սեպ, 2026
  • Պակիստանում տեղի ունեցած պայթյունի և կրակոցների զոհերի թիվն անցել է 30-ը 12:5319 Սեպ, 2026
  • Միջուկային ներուժի ամրապնդումը Ռուսաստանի ինքնիշխանության երաշխիքն է. Պուտին 12:3219 Սեպ, 2026
  • Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր ունենք 3 ներկայացուցիչ 12:1719 Սեպ, 2026
  • Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին 12:1319 Սեպ, 2026
  • Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ ընդլայնված պատժամիջոցներ սահմանելու մասին օրենքը 12:0819 Սեպ, 2026
  • Վահե Հովհաննիսյանը կգործուղվի Կատարի Պետություն 11:5419 Սեպ, 2026
  • Էդուարդ Հակոբյանը կգործուղվի Հունգարիա 11:4119 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ը և Դանիան համաձայնության են եկել Գրենլանդիայի շուրջ 11:2919 Սեպ, 2026
  • Արտակարգ իրավիճակներին արձագանքման մեխանիզմների կատարելագործում. ուսումնավարժանք՝ Գեղարքունիքի մարզպետարանում 11:1619 Սեպ, 2026
  • Խորհրդակցություն ՄԻՊ գրասենյակում. քննարկվել են մարզային ստորաբաժանումների աշխատանքներին առնչվող հարցեր 10:5819 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում 10:4519 Սեպ, 2026
  • Երևանում օդում փոշու պարունակությունը մի շարք օրերի գերազանցել է թույլատրելի սահմանը 10:1419 Սեպ, 2026
  • ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով Երևանում երթևեկությունը կսահմանափակվի 10:1019 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Գորիս քաղաքում 09:5919 Սեպ, 2026
  • Կարեն Անդրեասյանը կգործուղվի ԱՄՆ 09:5419 Սեպ, 2026
  • Օգոստոսին մթնոլորտում ջրային գոլորշու պարունակությունը ռեկորդային է եղել՝ 1979-ից ի վեր 09:4219 Սեպ, 2026
  • ՔՊ խմբակցության ղեկավարն ու քարտուղարը հանդիպել են Շվեդիայի, Նիդերլանդների և Բելգիայի դեսպաններին 09:2419 Սեպ, 2026
  • Ռուբեն Ռուբինյանը դասային աստիճան է շնորհել 09:0919 Սեպ, 2026
  • Փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում 08:4819 Սեպ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:3019 Սեպ, 2026
  • Օրը սկսեցինք 30 կմ հեծանվային զբոսանքով․ Նիկոլ Փաշինյան 08:1819 Սեպ, 2026
  • Սպանդարյանի ջրանցքի վերակառուցումը «Հայաստան» համահայկական հիմնադրամի առանցքային ծրագրերից է 01:0219 Սեպ, 2026
  • Վանաձորը տոնել է Անկախության 35-ամյակը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի բացառիկ համերգային ծրագրով 00:2819 Սեպ, 2026
  • 40 տարի՝ ռեկորդի հետ․ Դավիթ Առուշանյանը հանդիպել է լեգենդար Ռոբերտ Էմիյանի հետ 00:1319 Սեպ, 2026
  • Նոր լարվածություն Ֆրանսիա-Ադրբեջան հարաբերություններում 23:4218 Սեպ, 2026
  • «Պահպանեք ձեր քաջությունը, ձեր վճռականությունը». Կարլ Շթարցախերը՝ ՀՀ վարչապետին 23:1918 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 19-ին և 20-ին ՄՔԾ մի շարք ստորաբաժանումներ կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումները 23:0018 Սեպ, 2026
  • ՍԱՏՄ-ն արձագանքում է պտուղ-բանջարեղենում թունաքիմիկատների քանակի գերազանցման տեղեկություններին 22:4518 Սեպ, 2026
  • Կենսաչափական համակարգի ներդրումը պետության սեփական ուժերով 7-8 տարի կպահանջեր․ Սարգսյան 22:3018 Սեպ, 2026
  • Մ-4 միջպետական ճանապարհին իրականացվել է հարկադիր քարաթափում՝ վերացնելով վտանգը 22:1418 Սեպ, 2026
  • Հարցազրույց Արման Եղոյանի հետ 22:0018 Սեպ, 2026
  • ԱԺ պատվիրակությունը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը կմեկնի Ստրասբուրգ 21:4518 Սեպ, 2026
  • Անկախության տոնի առթիվ ԱԺ պատգամավորներն ու աշխատակազմը կխրախուսվեն միանվագ պարգևատրմամբ 21:3018 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | ՀՀ-ն՝ նոր հնարավորությունների շեմին․ Փաշինյանը հանդիպել է գերմանացի գործարարների հետ 21:0018 Սեպ, 2026
  • Սեպտեմբեր 18-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5518 Սեպ, 2026
  • ՊԵԿ-ը բացահայտել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա 20:4818 Սեպ, 2026
  • Ֆրանսիան պատրաստում է իր ենթակառուցվածքները արտաքին միջամտությունից և կիբեռհարձակումներից պաշտպանելու ծրագիր. Մակրոն 20:4418 Սեպ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Սեպտեմբեր 18. 2026 20:3918 Սեպ, 2026
  • Հունգարիան հայտարարել է մինչև 2027 թվականը ռուսական գազից հրաժարվելու իր պատրաստակամության մասին 20:3418 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015