• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հարցազրույց Արարատ Միրզոյանի հետ Հարցազրույց Արարատ Միրզոյանի հետ 21:54
Չքաղաքականացնե՜լ. Էդուարդ Թոփչյանի հետ Չքաղաքականացնե՜լ. Էդուարդ Թոփչյանի հետ 17:40
Այլ հայացք Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին Այլ հայացք Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին 15:33
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 23:1917 Հնվ, 2023

ԵԱՀԿ-ն չկարողացավ արդյունավետ և ժամանակին կիրառել իր գործիքակազմը 44-օրյայի ժամանակ. ԱԳ նախարար

ԲԱՔՈՒՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՊԱԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Տասնամյակների ընթացքում ԵԱՀԿ-ն մի շարք գործիքներ է մշակել, որոնք ուղղված են հակամարտությունների կանխարգելմանը, բայց չկարողացավ արդյունավետ և ժամանակին կիրառել դրանք Արցախի 44-օրյա պատերազմի ժամանակ. Հայաստանի նախաձեռնած ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում հայտարարեց Հայաստանի գլխավոր դիվանագետը: Արարատ Միրզոյանի խոսքով՝ պատշաճ և հստակ արձագանքի բացակայությունը հանգեցրեց հակամարտությունների կարգավորման ժամանակ ուժի կիրառման անպատժելիության: Միրզոյանը շետեց՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Հայաստանը ջանք չի խնայել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների ու անվտանգության խնդիրը հասցեագրելու համար, սակայն Բաքուն բանակցություններին բարեխղճորեն ներգրավվելու փոխարեն շարունակում է ապակառուցողական քաղաքականությունը։

Արարատ Միրզոյան (ՀՀ ԱԳ նախարար) - Եռակողմ հայտարարությունը ստորագրելուց անմիջապես հետո Ադրբեջանը խախտեց հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման պարտավորությունը և հարձակվեց Լեռնային Ղարաբաղի վրա, գրավեց ևս երկու գյուղ և հայ զինծառայողներ գերեվարեց։ 2021 թվականի մայիսին և նոյեմբերին, ինչպես նաև 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանն ագրեսիա սանձազերծեց Հայաստանի Հանրապետության դեմ՝ օկուպացնելով Հայաստանի ինքնիշխան տարածքի շուրջ 150 քառակուսի կմ»:

ԼՂ-ՈՒՄ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄՆ ՕՐԵՑՕՐ ՍՐՎՈՒՄ Է. ՄԻՐԶՈՅԱՆ

Այսքանով Ադրբեջանի գործողությունները չսահմանափակվեցին: Այսօր արդեն Լաչինի միջանցքի շրջափակմամբ է Բաքուն հումանիտար ճգնաժամ ստեղծել՝ հետապնդելով հեռահար նպատակներ, շարունակեց Միրզոյանը, մանրամասն ներկայացրեց Ադրբեջանի իշխանության կողմից ուղղորդվող այսպես կոչված «էկոակտիվիստների» շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար խնդիրները:

Արարատ Միրզոյան - Մարդասիրական ճգնաժամն օրեցօր սրվում է և պահանջում միջազգային հանրության անհապաղ և հասցեական միջամտություն։ Մենք չենք կարող մի կողմ քաշվել և հետևել, թե ինչպես են մարդիկ դանդաղորեն սովամահ լինում՝ քաղաքական խաղերի և, գուցե, աշխարհաքաղաքական հաշվարկների պատճառով։ Գործելու ժամանակը հիմա է:

Լեռնային Ղարաբաղի շրջափակումն առանձին դրվագ չէ և պետք է դիտարկվի որպես կյանքի համար անտանելի պայմաններ ստեղծելու միջոցով հայերի էթնիկ զտման ադրբեջանական քաղաքականության մի մաս, Բաքուն նպատակ է հետապնդում հարկադրել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը լքել իրենց հայրենի հողն ու տները, Ադրբեջանի անթաքույց նպատակները միջազգային կառույցին ներկայացրեց Հայաստանի արտգործնախարարը, որպես խոսքերի ապացույց հիշեցրեց Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունը, որտեղ Ալիևն առաջարկել էր արտաքսել այն հայերին, որոնք չեն ցանկանում դառնալ Ադրբեջանի քաղաքացի։

Արարատ Միրզոյան - Հրամայական է տեղում հումանիտար իրավիճակը գնահատելու նպատակով Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկումը, ինչպես նաև՝ ՄԱԿ համապատասխան մարմինների համար Լեռնային Ղարաբաղ մարդասիրական անխափան մուտքի ապահովումը։

ԲԱՑԱՌՎՈՒՄ Է ՈՐԵՎԷ ԱՐՏԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔ ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ. ՄԻՐԶՈՅԱՆ

Նախարար Միրզոյանը շեշտեց՝ Հայաստանի կառավարությունը բարեխղճորեն ձեռնամուխ եղավ Ադրբեջանի հետ երեք ուղղությամբ բանակցություններին, որոնք են` տարածաշրջանում բոլոր տրանսպորտային հաղորդակցությունների բացումը, սահմանազատումը և սահմանների անվտանգությունն ու խաղաղության համաձայնագիրը։ Մինչդեռ Բաքուն սկսեց առաջ քաշել Հայաստանի ինքնիշխան տարածքով միջանցքի չհիմնավորված պահանջ: Միրզոյանը հիշեցրեց Իլհամ Ալիևի վերջին ելույթներից մեկից ևս մեկ հայտարարություն, որտեղ Ադրբեջանի ղեկավարը խոստովանել էր, որ ինքն է միջազգային օրակարգ մտցրել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» եզրույթը և սպառնացել վաղ թե ուշ բացել այն՝ անկախ Հայաստանի ցանկությունից:

Արարատ Միրզոյան - Եվս մեկ անգամ ուզում եմ հստակեցնել՝ մենք բացառում ենք ցանկացած արտատարածքային միջանցք Հայաստանի Հանրապետության տարածքում, և որևէ միջանցք չենք տրամադրելու որևէ մեկին։ Սա սկզբունքային և անշրջելի դիրքորոշում է՝ լիովին համահունչ նոյեմբերի 9-ի հայտարարության համապատասխան դրույթին։ Ավելին, Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև կապ ապահովելու մասին որոշումը կարող է արագ կայացվել, երբ Ադրբեջանն ընդունի՝ բոլոր հաղորդակցությունները պետք է գործեն Հայաստանի Հանրապետության իրավազորության ներքո:

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀՀ ՆԿԱՏՄԱՄԲ

Առանց սահմանազատման հստակ համաձայնեցված չափորոշիչների, Միրզոյանի խոսքով, անհնար կլինի հասնել կայուն խաղաղության։ Այս առումով չափազանց կարևոր են Պրահայում և Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունները, մասնավորապես՝ Ալմա-Աթայի հռչակագրին և դրան հաջորդող արձանագրություններին հղում կատարելը։ Սակայն իր հետագա մեկնաբանություններում Ադրբեջանի նախագահը, պնդելով, որ Հայաստանն այդպիսով ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այդպես էլ չհաստատեց Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչումը:

Արարատ Միրզոյան - Սեպտեմբերյան ագրեսիան, Ադրբեջանի հարձակումներն ու սադրանքները պետք է դիտարկել Հայաստանի, այդ թվում՝ մայրաքաղաք Երևանի նկատմամբ անընդհատ աճող և Ադրբեջանի նախագահի կողմից մշտապես հնչող տարածքային պահանջների ֆոնին: Այս պայմաններում մենք բոլոր հիմքերն ունենք կարծելու, որ նույնիսկ հարաբերությունների կարգավորման համաձայնագրի ստորագրումից հետո Ադրեջանը կշարունակի տարածքային անհեթեթ պահանջները Հայաստանի նկատմամբ։

Այս գործընթացներին զուգահեռ, նշեց Հայաստանի արտգործնախարարը, պետք է լուծվի նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը․ հասցեագրվեն Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց իրավունքների և անվտանգության երաշխիքների հարցերը։ Այդուհանդերձ, հաշվի առնելով Ադրբեջանի առաջարկը՝ այս հարցը խաղաղության համաձայնագրից առանձին քննարկելու մասին, հայկական կողմը հնարավոր է համարել ստեղծել Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության միջազգային մեխանիզմ, պարզաբանեց Միրզոյանը:

Արարատ Միրզոյան - Համոզված ենք, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը վճռորոշ նշանակություն ունի տարածաշրջանի անվտանգության ու հեռանկարի համար: Լաչինի միջանցքի շրջափակումը, որը քայլ է ճիշտ հակառակ ուղղությամբ, ևս մեկ անգամ ապացուցում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրման հարցում միջազգային ներգրավվածության բացարձակ անհրաժեշտությունը:

ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակում է պատասխանատվություն ունենալ, քանի որ հակամարտության քաղաքական կարգավորումը դեռ տեղի չի ունեցել: Ամփոփելով` Հայաստանի արտգործնախարարը նշեց՝ ԵԱՀԿ-ն կարող է իր կառույցների ներգրավվածության միջոցով կարևոր դեր խաղալ ոչ միայն խաղաղության հասնելու, այլև՝ այն պահպանելու հարցում:

Հեղինակ`Վարդան Հովսեփյան
Դիտումների քանակ55
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Նավթամթերքի այլընտրանքային շուկան դրական կազդի տնտեսության վրա. մասնագետներ 22:0628 Դեկ, 2025
  • Ամանորի գիշերը երկինքը կխոսի. Արայիկ Հարությունյան 21:5928 Դեկ, 2025
  • Հարցազրույց Արարատ Միրզոյանի հետ 21:5128 Դեկ, 2025
  • «Մեր ժամանակների հերոսը-2025» մրցանակի թեկնածուները․ Գևորգ Աֆրիկյան 21:3428 Դեկ, 2025
  • Պատարագ Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում. վարչապետին միացել են 10 եպիսկոպոսներից երկուսը 21:2828 Դեկ, 2025
  • Եկեղեցին չի կարող երկար մնալ պառակտված, հանգուցալուծում է պետք. փորձագետ 21:1328 Դեկ, 2025
  • Տիգրանաշենի ոլորանները, Վանաձոր-Դիլիջան ճանապարհը դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար 21:0628 Դեկ, 2025
  • Լուրեր | Մատչելի գին՝ արագ սպառում․ լցակայաններում ադրբեջանական բենզինը երկար չի մնում | 28.12.2025 21:0028 Դեկ, 2025
  • ՀԷՑ-ը հայտնել է՝ երբ հնարավոր կլինի վերականգնել ենթակայանում հրդեհի հետևանքով հոսանքազրկված հասցեների էլեկտրամատակարարումը 20:5228 Դեկ, 2025
  • Շիրակամուտ գյուղում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ 20:2528 Դեկ, 2025
  • Բարի երեկո և սիրում եմ բոլորիդ. վարչապետը տեսանյութ է հրապարակել 20:1928 Դեկ, 2025
  • Նոր բնակարաններ՝ վիրավորում ստացած զինծառայողների համար | Հարցազրույց Հայկուհի Մինասյանի հետ 20:0428 Դեկ, 2025
  • COP17-ին ընդառաջ միջոցառումների կազմակերպում միջազգային հարթակներում. ԱԳՆ-ն ամփոփել է տարին 19:5928 Դեկ, 2025
  • Հրդեհ չշահագործվող տնակի տանիքում 19:5128 Դեկ, 2025
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 28.12.2025 19:1228 Դեկ, 2025
  • Գորիսի տարածաշրջանում ձյուն է տեղում 18:4628 Դեկ, 2025
  • էլեկտրաէներգիայի մատակարարումը մասնակիորեն վերականգնվել է. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով հոսանքազրկված տարածքների մասին 18:1228 Դեկ, 2025
  • Կառավարությունը շարունակելու է իր աջակցությունը կինոյի ոլորտին. ԿԳՄՍ նախարար 17:5728 Դեկ, 2025
  • ՃՏՊ Գյումրի-Ազատան ավտոճանապարհին․ կա երեք զոհ և երկու տուժած 17:4628 Դեկ, 2025
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. Լարսը բաց է 14:3228 Դեկ, 2025
  • Ձմեռային զորակոչի մեկնարկին ընդառաջ՝ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն այցելել է հանրապետական հավաքակայան 14:0528 Դեկ, 2025
  • Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա 13:5328 Դեկ, 2025
  • Նորակառույց դպրոց՝ 2,4 մլրդ դրամ բյուջեով 13:4128 Դեկ, 2025
  • Երասխ գյուղում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ 13:3428 Դեկ, 2025
  • Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում 13:1228 Դեկ, 2025
  • Մեկ օրում հանրապետությունում տեղի է ունեցել 237 ՃՏՊ. ՆԳՆ զգուշացումը վարորդներին 13:0828 Դեկ, 2025
  • Առատ տեղումներ հանրապետությունում. ձյան ծածկի բարձրությունը Երևանում և մարզերում 13:0028 Դեկ, 2025
  • Վթարային ջրանջատում Երևանի Շենգավիթ վարչական շրջանում 12:5428 Դեկ, 2025
  • Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով Երևանում դեռևս կան հոսանքազուրկ հասցեներ. ՀԷՑ պարզաբանումը 12:4828 Դեկ, 2025
  • Շախմատիստ Սարգիս Սարգսյանը՝ տարվա լավագույն հաշմանդամություն ունեցող մարզիկ 12:3628 Դեկ, 2025
  • Էկոպարեկային ծառայության աշխատակիցները Դիլիջանի Հովք բնակավայրում փայտանյութով մեքենա են հայտնաբերել 12:1728 Դեկ, 2025
  • Հանրապետության բոլոր տարածաշրջաններում իրականացվում է շուրջօրյա հերթապահություն 11:2728 Դեկ, 2025
  • Վարչապետը Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցում է պատարագի | ՈՒՂԻՂ 11:0428 Դեկ, 2025
  • Մանրամասներ Երևանում այրված էլեկտրական ենթակայանի վերաբերյալ 10:4628 Դեկ, 2025
  • Ձյան մաքրման, աղ-ավազով մշակման աշխատանքներ՝ Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին 10:3728 Դեկ, 2025
  • Ճանապարհ դուրս գալուց առաջ ճշտեք տվյալ ուղղությամբ ճանապարհների անցանելիությունը. հորդոր-զգուշացում 10:2628 Դեկ, 2025
  • Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 47 տրանսպորտային միջոց և 92 քաղաքացու ցուցաբերել օգնություն 10:0528 Դեկ, 2025
  • Ողջ գիշեր սպասարկող ընկերությունները շարունակել են ՀՀ ավտոճանապարհների մաքրման աշխատանքները 10:0128 Դեկ, 2025
  • Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 09:5528 Դեկ, 2025
  • Հանրապետության մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում 09:5328 Դեկ, 2025
  • Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով Երևանում ամբողջական թաղամասեր են հոսանքազրկված 02:1828 Դեկ, 2025
  • Ամանորի գունեղ և երաժշտական հեքիաթ՝ Սունդուկյան թատրոնում 01:0028 Դեկ, 2025
  • Երեխաների իրավունքների մասին նոր օրենքը պետության համար սահմանում է նոր ստանդարտներ 00:4528 Դեկ, 2025
  • Բազմաֆիգուր կտավներ՝ «Հոգու թռչնի ձայնը» ցուցահանդեսում 00:3628 Դեկ, 2025
  • ՆԳՆ Փրկարար և Պարեկային ծառայություններն արտակարգ ռեժիմով համատեղ ծառայություն են իրականացնում 00:2828 Դեկ, 2025
  • Երևանում ողջ գիշեր ձյուն կտեղա. Սուրենյան 00:2128 Դեկ, 2025
  • ՌԴ-ն Թուրքիային 9 մլրդ․ դոլար է հատկացրել՝ ատոմակայանի շինարարության համար 00:1628 Դեկ, 2025
  • Մինչև 18 տարեկաններին պետությունն ապահովում է արթրիտի բուժման թանկարժեք դեղերով 23:4327 Դեկ, 2025
  • Դիլիջանի ոլորանները և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով բեռնատարների համար. բուք է 23:3927 Դեկ, 2025
  • Դեկտեմբերի 28-ի եղանակային կանխատեսումները 23:1927 Դեկ, 2025
  • Վարդենյաց լեռնանցքում բուք է 22:5527 Դեկ, 2025
  • Հայաստանը՝ 2025-ին. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 22:4127 Դեկ, 2025
  • Պետական բյուջեի եկամուտների 89.8 տոկոսը արդեն հավաքվել է. տարվա պլանին մնում է 278.5 մլրդ դրամ 22:3027 Դեկ, 2025
  • Ինքս էլ կանցնեմ այդ դասընթացները՝ անձամբ տեսնելու՝ ինչքանով են նպատակային, նաև դպրոցում դասավանդելու իրավունք ձեռք բերելու համար. Անդրեասյան 22:0727 Դեկ, 2025
  • 30 տարի մշակույթը եղել է ՀՀ առաջին տիկինների խաղալիքն ու գործիքը. Դանիելյան 21:5927 Դեկ, 2025
  • «Վստահի՛ր քեզ, միացի՛ր մեզ». մեկնարկում է Պարեկային ծառայությունում ընդունելության վերաբերյալ իրազեկման արշավը 21:4827 Դեկ, 2025
  • ՃՇՀԱՀ-ն ամրապնդում է գործակցությունը ռուսական բուհերի և կազմակերպությունների հետ 21:2527 Դեկ, 2025
  • Օրը՝ 60 վայրկյանում | 27.12.2025 21:0627 Դեկ, 2025
  • 2025 թվականին Հայաստանը շարունակել է հայկական մշակութային ժառանգության հանրահռչակումը ՅՈՒՆԵՍԿՕ-ում 21:0627 Դեկ, 2025
  • Լուրեր 21:00 | ՀՀ դեմ ուղղված համակարգված ապատեղեկատվական արշավ. Բաղդասարյանը՝ կեղծ հոդվածի մասին 21:0027 Դեկ, 2025
  • Ռուսաստանի կառավարությունը մինչև 2026 թ. փետրվարի 28-ը երկարաձգել է բենզինի արտահանման արգելքը 20:3327 Դեկ, 2025
  • Գազայի հատվածում զոհվածների թիվը գերազանցել է 71 հազարը 20:1127 Դեկ, 2025
  • Իմ այս բանաստեղծությունը երգ է դարձել. վարչապետը բեմում նվագակցել է երաժիշտներին 20:0527 Դեկ, 2025
  • Բանակցություններում լուրջ առաջընթաց է գրանցվել․ Զելենսկի 20:0027 Դեկ, 2025
  • 2025-ի այցերի օրակարգի կարևոր բաղադրիչ են եղել քաղհասարակության և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների հետ քննարկումները. ԱԳՆ 19:4527 Դեկ, 2025
  • Կենդանիների համարակալման և հաշվառման ծրագրի փորձագիտական գնահատում 19:4227 Դեկ, 2025
  • Վանաձորում առատ ձյուն է տեղում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել 19:4127 Դեկ, 2025
  • Ռուսաստանը Թուրքիային 9 մլրդ դոլար նոր ֆինանսավորում է տրամադրել «Աքկույու» ատոմակայանի համար. Բայրաքթար 19:2527 Դեկ, 2025
  • Վարդենյաց լեռնանցքում, Անիի, Ամասիայի տարածաշրջաններում բուք է. կան փակ ավտոճանապարհներ 19:1127 Դեկ, 2025
  • Կայուն եկամուտ՝ 44-օրյա պատերազմում զոհվածների կանանց 18:5327 Դեկ, 2025
  • Իսրայելական ուժերը մտել են Սիրիայի տարածք. SANA 18:3927 Դեկ, 2025
  • Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին 18:2527 Դեկ, 2025
  • ԱՄՆ մեկնելիս Զելենսկին կանգ կառնի Կանադայում 18:2227 Դեկ, 2025
  • ՀՀ-ն խթանում է ազգային փոքրամասնությունների մշակութային և լեզվական բազմազանությունը. զեկույց 18:0827 Դեկ, 2025
  • Արտաշատ համայնքում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7-րդ քաղաքական ժողովը 17:4427 Դեկ, 2025
  • Վաշինգտոնը փորձում է գաղութային և ստրկատիրական գերիշխանության մոդել հաստատել. Մադուրո 17:3327 Դեկ, 2025
  • Երաժշտական բարձրորակ կրթություն՝ մի քանի սերունդների 17:1127 Դեկ, 2025
  • Լուրեր 17:00 | ԶՈՒ մարտական պատրաստականություն, զորքերի կառավարում, գերակա խնդիրներ. ՊՆ ամփոփումը 17:0027 Դեկ, 2025
  • Ձյուն և բուք. իրավիճակը ճանապարհներին 16:4627 Դեկ, 2025
  • «Բարսիս» ընկերությունը 2025-ի 9 ամսում 4 մլրդ 708 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 16:3327 Դեկ, 2025
  • ՆԳ նախարարին կից երիտասարդական խորհրդի անդամների առաջարկները կյանքի կկոչվեն 16:1627 Դեկ, 2025
  • Թրամփը և Զելենսկին կհանդիպեն Փալմ Բիչ առողջարանային քաղաքում. Սպիտակ տուն 15:5427 Դեկ, 2025
  • ԱՄՆ-ն առաջարկել է անվտանգության երաշխիք կնքել 15 տարով․ Զելենսկի 15:4127 Դեկ, 2025
  • Հայտարարագրերը կուսումնասիրվեն ավտոմատ. եկամտի և ծախսի տարբերությունը կհամարվի ռիսկային 15:2327 Դեկ, 2025
  • Աշակերտական «ԿիբեռՔվեստ» մրցույթն ամփոփել է արդյունքները․ հայտնի են հաղթող թիմերը 15:0427 Դեկ, 2025
  • Իսրայելը հայտարարել է Սոմալիլենդը որպես պետություն ճանաչելու մասին 14:5327 Դեկ, 2025
  • Խիստ մտահոգիչ է, որ որոշ լրատվամիջոցներ շարունակում են առանց որևէ ստուգման վերարտադրել և տարածել ակնհայտ կեղծ տեղեկատվություն. Նազելի Բաղդասարյան 14:4127 Դեկ, 2025
  • «Մեր ժամանակների հերոսը-2025» մրցանակի թեկնածուները․ Էդգար Թաթիկյան և Գոհար Առաքելյան 14:3327 Դեկ, 2025
  • Նոր կառուցվող խաղադաշտերը պետք է օգտագործվեն նպատակային. Կենտրոն վարչական շրջանի ղեկավար 14:2827 Դեկ, 2025
  • Հյուսիս-արևմուտքից ցուրտ մթնոլորտային ճակատի ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է ձյուն 14:1127 Դեկ, 2025
  • Ձմեռային սպասարկման աշխատանքներ՝ Ապարանի տարածաշրջանի ճանապարհներին 14:0727 Դեկ, 2025
  • Գիշերը Ռուսաստանն Ուկրաինայի վրա է արձակել 500 անօդաչու թռչող սարք, 40 հրթիռ 13:5427 Դեկ, 2025
  • Կիտրոնի հեկտարներ՝ Ղուկասավանում 13:2727 Դեկ, 2025
  • 2025 թվականն առանցքային տարի էր ՀՀ-ԵՄ գործընկերության համար. ԱԳՆ 13:0927 Դեկ, 2025
  • Վթարային ջրանջատում Արմավիր քաղաքում 13:0227 Դեկ, 2025
  • Լուրեր 13:00 | Մարդիկ չեն ուզում՝ պատարագին հնչի Կտրիճ Ներսիսյանի անունը. բողոքը լեգիտիմ է. վարչապետ 13:0027 Դեկ, 2025
  • Տեղի է ունեցել ՄԻՊ-ին առընթեր զինծառայողների իրավունքների պաշտպանության հարցերով փորձագիտական խորհրդի նիստը 12:5127 Դեկ, 2025
  • Տոկիոյում ցուցարարները բողոքում են Նիիգատայի պրեֆեկտուրայում ատոմակայանը վերագործարկելու որոշման դեմ 12:4627 Դեկ, 2025
  • ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստում հաստատվել է 2026-ի բյուջեն․ 5 տարով պայմանագիր ունեցող դասախոսների աշխատավարձը կբարձրանա մոտ 30 տոկոսով 12:3827 Դեկ, 2025
  • Կամբոջան ու Թաիլանդը համաձայնության են հասել հրադադարի հաստատման վերաբերյալ 12:2427 Դեկ, 2025

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2025 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015