• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հարցազրույց Ռուբեն Ռուբինյանի հետ Հարցազրույց Ռուբեն Ռուբինյանի հետ 11:29
Սիրիայի վերականգնման ճանապարհին գլխավոր խոչընդոտն Իսրայելն է. Ֆիդան. «Հարևաններ» Սիրիայի վերականգնման ճանապարհին գլխավոր... 20:10
ՄԻՊ-ը՝ Գագիկ Խաչատրյանի, Հովիկ Աբրահամյանի որդու և Բաքվի գերիների մասին ՄԻՊ-ը՝ Գագիկ Խաչատրյանի, Հովիկ... 20:09
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 23:3716 Հնվ, 2023

Որ տեղեկությունը պետական գաղտնիք կհամարվի. հինգ տասնյակ օրենքում փոփոխություն է նախատեսվում

Քաղաքական, տնտեսական, իրավական հարցերի հագեցած օրակարգով խորհրդարանը վերսկսեց աշխատանքը: 8-րդ գումարման ԱԺ 5-րդ նստաշրջանի առաջին նիստին թեև բացակա պատգամավորներ կային, բայց ներկա էին բոլոր խմբակցությունները:

ԱՆԴՐԱԴԱՐՁ ՀՀ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՄԻՋԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ

Մինչև օրակարգային հարցերի քննարկումը ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանը հետաքրքրվեց Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքներից:

Արծվիկ Մինասյան (ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար) - Հանդիպում, եթե ոչ տետատետ՝ հաշվի առնելով այսօրվա պայմանները, ապա առնվազն քննարկում 2 խորհրդարանների պատգամավորի միջև՝ համատեղ ելքեր գտնելու ուղղությամբ:

ԱԺ նախագահի խոսքով՝ Արցախի գործընկերների հետ հանդիպումը պետք է կայանար նախորդ տարվա սեպտեմբերի 15-ին, սակայն 13-14-ի իրադադարձությունները՝ Ադրբեջանի սանձազերծած ռազմական էսկալացիան, հետաձգեցին միջխորհրդարանական հանձնաժողովի հանդիպումը:

Ալեն Սիմոնյան (ՀՀ ԱԺ նախագահ) - Լաչինի միջանցքի փակ լինելու պատճառով չեմ պատկերացնում, թե մեկնելու առաջարկն ինչպես կարելի է իրագործել, իսկ առցանցի մասին կարելի է քննարկել, հասկանալ: Եթե նման հնարավորություն տեսնում են նաև Արցախի մեր գործընկերները, ապա` ինչու ոչ:

ՎԱՏ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅԱՄԲ ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼԻՑԵՆԶԻԱ ՉԻ ՍՏԱՆԱ

Օրակարգային առաջին հարցով օրենսդիրը քննարկեց «Ավիացիայի մասին» օրենքը լրացնելու Կառավարության առաջարկը, որով ամրագրվում է` եթե օդանավ շահագործող ընկերությունն ունի վատ հեղինակություն, ապա Հայաստանում լիցենզիա չի ստանա:

Արմեն Սիմոնյան (ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ մաս) - Օդանավ շահագործողի վկայականի տրամադրման գործընթացում որպես կարևորագույն պահանջ դիտարկել այլ անձանց կյանքի, առողջության կամ սեփականության, պետության անվտանգության, ինչպես նաև ավիացիոն ոլորտում տնտեսվարողի վատ հեղինակություն ունենալու հարցերը, որոնց հիմքով հնարավոր կլինի մերժել իրավունքի տրամադրումը:

ԱՌԱՋԱՐԿՎԵԼ Է «ԶՎԱՐԹՆՈՑԻ» 5 ՏԱՐԻՆԵՐԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

2022 թվականին «Զվարթնոց» օդանավակայանը սպասարկել է ավելի քան 3.5 մլն մարդու՝ նշեց փոխնախարարն ու նկատեց՝ ամենաշատ ուղևորափոխադրումներն իրականացրել է հայկական ընկերություններից մեկը, տեղափոխել ավելի քան 458 հազար ուղևորի: Ծավալների ավելացումը քննարկման դաշտ է բերել օդանավակայանը վերազինելու հարցը: Ըստ Սիմոնյանի՝ օդանավակայանի ներկայացուցիչներն առաջարկել են մոտակա 5 տարիների ներդրումային ծրագիր՝ 350 միլիոն դոլար արժողությամբ:

Արմեն Սիմոնյան - Հարցը քննարկվել է Հանրային ներդրումային կոմիտեում, բայց պայմանագրի հետ կապված որոշակի հարցեր կան, որոնք պետք է ուսումնասիրվեն:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` «ՍԵՎ ՑՈՒՑԱԿՈՒՄ» ԼԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Խոսելով հայկական ավիաընկերությունների՝ Եվրոպական հանձնաժողովի «սև ցուցակում» հայտնվելու մասին՝ Սիմոնյանը հայտարարեց՝ նախկինում թույլ տված մոտ 50 սխալից 27-28-ն արդեն ուղղել են:

Արմեն Սիմոնյան - Մենք ԵՄ-ի հետ կնքել ենք «Համաձայնագիր ընդհանուր ավիացիոն գոտու մասին», որը վավերացվել է անցած տարվա դեկտեմբերին: Այդ համաձայնագրով Հայաստանի օրենսդրությունում նախատեսված է եվրոպական բազմաթիվ դիրեկտիվների չափանիշների և նորմերի ներառում, որը պետք է իրականացվի առաջիկա 2 տարում: Այդ չափանիշներին համապատասխանությունը կհանգեցնի «սև ցուցակից» ավիաընկերությունների զուգահեռ դուրս գալուն:

ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ՎԱՅՐԵՐՈՒՄ ՊԵՏՔ Է ՆԵՐԴՐՎԵՆ ՆՈՐ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ

Ազատազրկման վայրերում պետք է ներդրվեն նոր չափորոշիչներ. «Կալանավորված և ձերբակալված անձանց պահման մասին» օրենքի փոփոխություններն էլ ներկայացրեց ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Պահման վայրերում խնդիրները շատ են՝ չկան թեքահարթակներ, առանձին լոգարաններ և սանհանգույցներ: Բուժօգնության համար կահավորված սենյակները չեն համապատասխանում միջազգային չափորոշիչներին:

Արփինե Սարգսյան (ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ) - Սա կարևոր ուղղություն է ոստիկանության ոլորտում իրականացվող բարեփոխումների շրջանակում, քանի որ շենքային պայմանների ստանդարտավորման կտորն առաջնային է, որ կարողանանք մեկ միասնական չափանիշին համապատասխան տարածքներ ունենալ:

ԱՌԱՋԱՐԿՎՈՒՄ Է ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՆԵՐԿՐՎԱԾ ԴԵՂԵՐԻ ՏՈՒԳԱՆՔԸ

Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է ավելացված արժեքի հարկի գանձումը փուլ առ փուլ վերացնել այն հումքից ու նյութերից, որոնք Հայաստանում չկան, սակայն անհրաժեշտ են արտադրության համար: Մեկ այլ առաջարկով էլ պետք է բարձրացնել անօրինական ներկրված դեղերի տուգանքի չափը: Գործող կարգավորմամբ՝ անօրինական ներկրված դեղերի մինչև 30 փաթեթ հայտնաբերելու դեպքում նախատեսվում է տուգանք` նվազագույն աշխատավարձի 150-ապատիկի չափով, իսկ 30-ից ավելիի դեպքում` 350-ապատիկի չափով, ինչն, ըստ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի, քիչ է:

Նարեկ Զեյնալյան (ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) - Մինչև 5 փաթեթ հայտնաբերելու դեպքում տուգանք սահմանել նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով, 5-ից ավելիի դեպքում` 2000-ապատիկի, իսկ մեկ տարվա ընթացքում կրկին հայտնաբերելու պարագայում նախատեսվում է լիցենզիայի կասեցում մինչև 2 ամիս ժամկետով, կրկին հայտնաբերելու դեպքում՝ լիցենզիայի դադարեցում:

ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿ «ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ

Գործադիրը փոփոխություններ է առաջարկում նաև «Պետական գաղտնիքի» մասին օրենքում: «Ծառայողական գաղտնիքը» և «Գաղտնի» դրոշմագիր ունեցող բոլոր տեղեկություններն առանց բացառության պետական գաղտնիք կհամարվեն, ներկայացրեց ԱԱԾ տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանը: Նախագահների, խորհրդարանի խոսնակների և վարչապետների համար կերաշխավորվի պետական գաղտնիքի հասանելիությունը պաշտոնին նշանակվելու պահից:

Տիգրան Հարությունյան (ԱԱԾ տնօրենի տեղակալ) - Նախագծերի փաթեթով առաջարկվում է խստացնել պետական գաղտնիք հրապարակելու համար նախատեսված քրեական պատասխանատվությունը: Միաժամանակ վարչական պատասխանատվություն է նախատեսվում «գաղտնի» դրոշմագիր ունեցող տեղեկությունները հրապարակելու, ինչպես նաև պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն ունեցող անձի կողմից իր նկատմամբ կիրառված սահմանափակումները խախտելու համար:

Նախագծի փաթեթը 50 օրենքում փոփոխություն է ենթադրում: Խմբագրվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, օտարերկրյա քաղաքացուն և քաղաքացիություն չունեցող անձին գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու իրավունքի տրամադրման, մերժման հիմքերը, փոփոխության է ենթարկվել նաև պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու իրավունք ունեցող կամ նախկինում ունեցած քաղաքացիների իրավունքների սահմանափակման շրջանակը: Ինչպես նաև այն անձինք, որոնք հասանելիություն ունեն պետական գաղտնիք պարունակող հատուկ կարևորության և հույժ գաղտնի դրոշմագրեր ունեցող տեղեկություններին, այլ երկիր այցելելիս պետք է նախապես ԱԱԾ-ին տեղեկացնեն: Ազգային ժողովը քննարկեց նաև գլխադասային հանձնաժողովների կողմից դրական եզրակացության ստացած մի շարք նախագծեր՝ 2-րդ ընթերցմամբ:

Հեղինակ` Անի Օհանյան

Դիտումների քանակ37
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Նազելի Բաղդասարյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 11:3815 Սեպ, 2026
  • Ոստիկանները ալկոհոլային կեղծ խմիչք պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտել 11:3615 Սեպ, 2026
  • Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Մոսկվան հայկական կողմից դիմում չի ստացել. Գալուզին 11:2915 Սեպ, 2026
  • Երթևեկության կազմակերպման փոփոխություն Չարենցի փողոցում 11:2315 Սեպ, 2026
  • ՀՀ տիրապետմանն է վերադարձվել «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող 1,75 հա մակերեսով 2 հողատարածք. դատախազություն 11:1215 Սեպ, 2026
  • Փրկարարներն օգնության են հասել վնասվածք ստացած քաղաքացուն 11:0215 Սեպ, 2026
  • Լոռիում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ 10:4915 Սեպ, 2026
  • Սևան համայնքի նախկին ղեկավարի կողմից իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 10:4515 Սեպ, 2026
  • Շարունակվում է ՄԻՊ-ի նախաձեռնած «Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում» նախագիծը 10:1015 Սեպ, 2026
  • Ապամոնտաժվել է Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող՝ ՀՖՖ նախկին նախագահի՝ ապօրինի կառուցված առանձնատան պարիսպը, հայց է ներկայացվել «Հարսնաքարի» վերաբերյալ 10:0615 Սեպ, 2026
  • Լուրեր 10։00 | Աշխարհում բենզինը թանկանում է. ՀՀ-ում իրավիճակը մեղմել է դիվերսիֆիկացիան. փորձագետ 10:0015 Սեպ, 2026
  • ԱԺ նիստ | ՈՒՂԻՂ 10:0015 Սեպ, 2026
  • ՆԱՏՕ-ն խոցել է Լիտվայի օդային տարածք մտած անօդաչու թռչող սարքը․ ԱԹՍ-ների մասին ահազանգեր են հնչել Վիլնյուսում 09:5315 Սեպ, 2026
  • Հարթագյուղի գազամատակարարումը կդադարեցվի 09:1415 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը կազմակերպել է հայկական բրենդիի համտեսի երեկո․ քննարկվել է նոր շուկաների ներուժը 08:2915 Սեպ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:2115 Սեպ, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում 08:0615 Սեպ, 2026
  • Տանգո տանիքում․ Արայիկ Հարությունյանը տեսանյութ է հրապարակել 01:1715 Սեպ, 2026
  • Սյունիքի մարզում սեպտեմբերի 15-ին և 16-ին գազամատակարարման ընդհատումներ կինեն 00:4115 Սեպ, 2026
  • Վահրամաբերդում շահագործման է հանձնվել երկու հիմնանորոգված փողոց 00:1915 Սեպ, 2026
  • Գազամատակարարման դադարեցումներ՝ Արարատի և Տավուշի մարզերում 23:5714 Սեպ, 2026
  • Աշխարհում նկատվում է բենզինի բարձր գնաճ. պատճառը հակամարտություններն են 23:4814 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Չինաստան 23:2214 Սեպ, 2026
  • Լոնդոնի արձագանքը՝ Շոտլանդիայի, Ուելսի և Հյուսիսային Իռլանդիայի անկախանալու մտադրությանը 23:1914 Սեպ, 2026
  • Հայաստանի Հանրապետություն հասկացությունն իր մեջ ներառում է հայրենիքը, ազգը և ժողովուրդը. Գալյան 23:0114 Սեպ, 2026
  • ՏԿԵ նախարարը և ԱԷՄԳ գլխավոր տնօրենը քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրին առնչվող հարցեր 22:4614 Սեպ, 2026
  • Կա գին, որը պատրաստ ենք վճարել հանուն ՀՀ ինքնիշխանության. պատգամավորը՝ գազի գնի մասին 22:3014 Սեպ, 2026
  • Մեր հերթական դասը Կառավարման ակադեմիայում. վարչապետը տեսանյութ է հրապարակել 22:1314 Սեպ, 2026
  • Հարցազրույց Ռուբեն Ռուբինյանի հետ 22:0014 Սեպ, 2026
  • Fashion Scout Armenia 2026․ 8 երիտասարդ դիզայներներ կմրցեն միջազգային հարթակում ներկայանալու հնարավորության համար 21:4814 Սեպ, 2026
  • Երբ ընկերասիրություն են քարոզում անտառի բնակիչները 21:3614 Սեպ, 2026
  • Գլենդեյլում հայ եղբայրները փրկել են հրդեհվող խնամքի կենտրոնի տարեցներին 21:0614 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | Հաջիևի ցուցադրածը բնօրինակ չէ․ Մատենադարանը ներկայացնում է ձեռագրի պատմությունը 21:0014 Սեպ, 2026
  • Սեպտեմբեր 14-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:4614 Սեպ, 2026
  • ԵՄ մշտական ներկայացուցիչները չեն համաձայնեցրել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարաձգումը. Politico 20:3514 Սեպ, 2026
  • Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները կարևորել են Հարավային Կովկասում կայուն խաղաղության պահպանումը 20:2614 Սեպ, 2026
  • Սաուդյան Արաբիան փոփոխություններ է մտցրել Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի և Օմանի առաջարկներում 20:2114 Սեպ, 2026
  • Մեր պատմության մեջ դատարկ էջ չկա. Մատենադարանի տնօրենը՝ Հաջիևի հայտարարության մասին 20:1514 Սեպ, 2026
  • Գերմանիայի զինված ուժերի ստորաբաժանման ներկայացուցիչների հետ քննարկվել են պաշտպանության բնագավառում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր 20:1014 Սեպ, 2026
  • Աշնանային փառատոների շարք՝ Վայոց ձորի բնակավայրերում 20:0514 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 14-ը ՀՀ ԶՈՒ տոնացույցում նշվում է որպես ՀՀ ԶՈՒ ԳՇ Ռազմանվագախմբային ծառայության օր 19:5814 Սեպ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Սեպտեմբեր 14. 2026 19:5714 Սեպ, 2026
  • Հրանտ Թամրազյան-100. հայ գրական մտքի տիրակալը 19:5714 Սեպ, 2026
  • Բրիտանիայի կառավարությունը դեմ է Ուելսի, Շոտլանդիայի և Հյուսիսային Իռլանդիայի անկախության հանրաքվեների անցկացմանը 19:5114 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 14.09.2026 19:4414 Սեպ, 2026
  • Թրամփը կրկին հանդես է եկել Իռլանդիայի միավորման օգտին 19:3614 Սեպ, 2026
  • Երևանում մեկնարկել է կայուն տրանսպորտային միջանցքներին նվիրված աշխատաժողով 19:2814 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը քննարկել են գործակցության ընթացքին և հեռանկարներին առնչվող հարցեր 19:2114 Սեպ, 2026
  • Արծաթե հուշադրամ՝ ՀՀ անկախության 35-ամյակին 19:1414 Սեպ, 2026
  • Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ ծառայողը 19:0514 Սեպ, 2026
  • Լուրեր 19:00 | Խորապես տպավորված եմ. Գրոնոն՝ Մատենադարան այցի մասին | 14.09.2026 19:0014 Սեպ, 2026
  • Սաուդյան Արաբիան 110 մլն տոննա ուրանի հանքավայր է հայտնաբերել Մեդինայի շրջանում 18:5614 Սեպ, 2026
  • Չեմ վիճարկում Ղարաբաղի՝ նախկինում հակամարտությունից տուժած շրջաններում հայկական հարուստ հետքը. Գրոնո 18:4714 Սեպ, 2026
  • Ցերեկային խնամքի ծառայություններ՝ երեխաներին 18:3914 Սեպ, 2026
  • 2026 թվականի օգոստոս ամսվա կլիմայական պայմանները Հայաստանում 18:3014 Սեպ, 2026
  • Ռուսաստանի գործողություններն ավելի ու ավելի են մոտենում լեհական սահմանին. Տուսկ 18:1914 Սեպ, 2026
  • Թբիլիսիում ճանապարհաշինական աշխատանքները բացահայտել են 10-րդ դարի խեցեղենի հավաքածու. «Այլ լուրեր» 18:1014 Սեպ, 2026
  • 3 ոսկե և 6 բրոնզե մեդալ՝ «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում 18:0014 Սեպ, 2026
  • «Հայէկոնոմբանկ»-ը 2026-ի հունվար-հունիսին 4 մլրդ 202 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 17:5114 Սեպ, 2026
  • Վարչապետն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Եվրոպական միության հարցերի հանձնաժողովի նախագահին 17:4214 Սեպ, 2026
  • Կանզասի ազգային գվարդիան և ՀՀ պաշտպանության նախարարությունն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը 17:3414 Սեպ, 2026
  • Հայտնաբերվել է 527 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները 17:2814 Սեպ, 2026
  • Հայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում 17:2114 Սեպ, 2026
  • Շոտլանդիան, Ուելսը, Հյուսիսային Իռլանդիան ստորագրել են անկախության համաձայնագիր 17:1414 Սեպ, 2026
  • Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը 17:0714 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | Հայ-իրանական սահմանին կարևոր պայմանավորվածություն է ձեռք բերվել 17:0014 Սեպ, 2026
  • Քննարկվում է ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում Ռուբեն Մխիթարյանի թեկնածության հարցը 16:5814 Սեպ, 2026
  • Համագործակցության երկրների կինոփառատոն ԱՊՀ մշակութային մայրաքաղաք Մեղրիում 16:5114 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 14-ը ՀՀ ԶՈՒ տոնացույցում նշվում է որպես կապի զորքերի օր 16:4414 Սեպ, 2026
  • ՆԳ նախարարը և Վրաստանի վարչապետը քննարկելլ են երկու երկրի միջև ռազմավարական գործընկերության խորացման հնարավորությունները 16:3614 Սեպ, 2026
  • ԱԺ նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 16:3014 Սեպ, 2026
  • Մագդալենա Գրոնոն Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրերի հարուստ հավաքածուին և դրանց պատմությանը 16:2514 Սեպ, 2026
  • Ավստրիան մերժել է Իրանի փոխնախագահի մուտքը Վիեննա՝ մասնակցելու ԱԷՄԳ-ի համաժողովին 16:2414 Սեպ, 2026
  • Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցությանը քննարկվել են պետական ակտիվների կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլեր 16:2014 Սեպ, 2026
  • Ձերբակալվել են ՀԿԱԾ նախկին պաշտոնյաներ և փաստաբան 16:1514 Սեպ, 2026
  • «Եվրոպական հետազոտողների գիշեր» միջազգային նախաձեռնությունն այս տարի կանցկացվի նաև Հայաստանում 16:1314 Սեպ, 2026
  • Ապօրինի կայանատեղիներից պաշտոնյաները գումար են աշխատում, ինքնակամ նոր կառույցները կազդեն կադրերի վրա 16:0214 Սեպ, 2026
  • Չարենցի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի 15:5414 Սեպ, 2026
  • Խորհրդարանը քննարկում է ԵԱՏՄ-ի և Ինդոնեզիայի միջև ազատ առևտրի համաձայնագիրը վավերացնելու նախագիծը 15:4614 Սեպ, 2026
  • Եղել են դեպքեր, երբ ավելի շատ է եղել մեդիաաղմուկը, քան հաստատված դեպքը. ՆԳ նախարարի տեղակալը՝ դպրոցներում թմրանյութերի շրջանառության մասին 15:3914 Սեպ, 2026
  • Բելառուսում Հայաստանի դեսպանի խորհրդակցությունները կտևեն այնքան, մինչև պարզաբանում կամ ներողություն լսենք. Ռուբինյանը՝ Ղազարյանին 15:3214 Սեպ, 2026
  • ԱԺ նախագահը և Էստոնիայի դեսպանը քննարկել են երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր 15:2614 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 15-19-ը առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ 15:1614 Սեպ, 2026
  • Իսրայելի մշակույթի նախարարը կոչ է արել քաղաքացիությունից զրկել Վենետիկի մրցանակակիրներ՝ Գազայի պատերազմի մասին պատմող NAZA ֆիլմի ստեղծողներին. BBC 15:0514 Սեպ, 2026
  • Լուրեր 15:00 | Յուրաքանչյուր նոր ինքնակամ շինություն վարչական շրջանի ղեկավարի համար խնդիր է լինելու. Ավինյան 15:0014 Սեպ, 2026
  • Խաղաղության կառուցումը պահանջում է պատասխանատու խոսք և գործողություններ. «Խաղաղության կամրջի» հայաստանյան անդամները՝ Հաջիևի հայտարարությունների մասին 14:5314 Սեպ, 2026
  • Կբարձրանա անդրազգային հանցավորության դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմինների համագործակցությունը. նախագիծ 14:4214 Սեպ, 2026
  • Ալեն Սիմոնյանը ԵՄ ներկայացուցիչների հետ քննարկել է ԵՄ առաքելությանը վերաբերող հարցեր 14:3214 Սեպ, 2026
  • ԱԺ նիստ | ՈՒՂԻՂ 14:3014 Սեպ, 2026
  • Թրամփը չի բացառել Իրանում վենեսուելական սցենարի կրկնությունը 14:1914 Սեպ, 2026
  • Կիևը պետք է դադարեցնի հարձակումները ռուսական դիզելային վառելիքի օբյեկտների վրա. Թրամփ 14:1014 Սեպ, 2026
  • Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել քաղաքային զբոսայգում գտնվող հողամասի նկատմամբ. Փաշինյան 14:0314 Սեպ, 2026
  • Ստորագրել ենք ՀՀ ու ԻԻՀ Պարզեցված մաքսային միջանցքի մասին արձանագրությունը. ՊԵԿ նախագահ 13:5714 Սեպ, 2026
  • Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»․ վարորդը փաստաթուղթ չի ներկայացրել 13:4914 Սեպ, 2026
  • Սիրիայում բողոքի ցույցեր են՝ վառելիքի գների բարձրացման պատճառով 13:4114 Սեպ, 2026
  • Ծավում ջրամատակարարումը դադարեցնելու և բնակիչներին ջրով ապահովելու կարգադրագիր է տրվել 13:3414 Սեպ, 2026
  • Վահե Ղալումյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 13:3214 Սեպ, 2026
  • Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները նոր որակի, նոր բովանդակության են. Սոնա Ղազարյան 13:2614 Սեպ, 2026
  • Գեղարքունիքի քրեական ոստիկանները Լճաշենում ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել 13:1914 Սեպ, 2026
  • ՀՀ ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Վրաստանում է 13:1214 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015