• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Չքաղաքականացնե՜լ. Սուրեն Թովմասյանի հետ Չքաղաքականացնե՜լ. Սուրեն Թովմասյանի հետ 17:48
Այլ հայացք. ԱՄՆ-Իրան գործարքի ազդեցությունը Հայաստանի վրա Այլ հայացք. ԱՄՆ-Իրան գործարքի... 15:10
Ռուսաստանից դեպի Հայաստան Ադրբեջանի տարածքով ուղարկվել է 770 տոննա հացահատիկ Ռուսաստանից դեպի Հայաստան Ադրբեջանի... 12:24
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Մշակույթի և սպորտի ոլորտների ռազմավարությունների նախագծերը՝ նախարարին կից հասարակական խորհրդի նիստում
Հասարակություն
18:4413 Հնվ, 2023

Մշակույթի և սպորտի ոլորտների ռազմավարությունների նախագծերը՝ նախարարին կից հասարակական խորհրդի նիստում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է այս տարվա առաջին նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նիստին մասնակցել են մշակույթի ոլորտը համակարգող նախարարի տեղակալներ Արա Խզմալյանը և Ալֆրեդ Քոչարյանը, սպորտի ոլորտը համակարգող Կարեն Գիլոյանը:

Նիստի օրակարգում ներառված էր երկու հարց՝ «ՀՀ մշակույթի պահպանության և զարգացման 2023-2027 թթ․ ռազմավարության» և «ՀՀ-ում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2023-2030 թթ. զարգացման ռազմավարության» նախագծերի և գործողությունների պլանի ներկայացում:

Ողջունելով խորհրդի անդամներին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ԿԳՄՍ ոլորտների պատշաճ աշխատանքից է կախված մարտահրավերների հաջող հաղթահարումը: «Ռազմավարությունները որոշելու են մեր քաղաքականությունը մշակույթի և սպորտի ոլորտներում առաջիկա տարիների համար, և կարևոր է, որպեսզի դրանք արտացոլեն այն բոլոր խնդիրները, մարտահրավերները և դրանց համարժեք լուծման ուղիները, որոնք կդառնան մեր ամենօրյա քաղաքականության մշակման հիմքը: Ռազմավարություններն են որոշելու մեր տարեկան գործողությունները, բյուջետային պլանավորումը, միջազգային և այլ ձևաչափերի համագործակցության ուղղությունները»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ կարևորելով հասարակական խորհրդում ներգրավված բոլոր կառույցների ու անհատների կարծիքը և ակնկալելով շահագրգիռ քննարկում:

Նախարարի տեղակալ Արա Խզմալյանը ներկայացրել է մշակույթի ռազմավարության հիմնական ուղերձները, որոնք հավասարապես վերաբերել են թե՛ ժամանակակից արվեստի, և թե՛ մշակութային ժառանգության ոլորտներին: Ըստ այդմ՝ ռազմավարությամբ հռչակվում է, որ մշակույթն ազգային ինքնության կայացման և համընդհանուր արժեքային հենքով միջազգային համակեցության պայման է, ազգային անվտանգության ապահովման գրավական, հայապահպանության երաշխավորը սփյուռքում, արժեքահեն քաղաքացու կրթության և դաստիարակության գրավականը, հանրային համերաշխության և բարեկեցիկ հասարակության ձևավորման երաշխիքը, միջազգային համագործակցության ընդլայնման գործոնը և այլն:

Մշակութային և ստեղծարար ոլորտներում կառավարման մոդելների արդիականացում. Արա Խզմալյանը նշել է, որ մշակութային կառույցներին տրվող պետական հատկացումների պարագայում երբեմն խնդիր է առաջանում՝ դրանց արդյունավետ կառավարման հետ կապված. «Մենք պետք է հստակ տարանջատենք կառավարումը բովանդակությունից: Պետական կառույցները գերծանրաբեռնված են վարչական հատվածով, և բավական ռեսուրսներ են ծախսվում դրա պահպանման համար: Վերջին տարիներին բազմաթիվ կառույցներ հիմնականում միավորվում են, և խնայված միջոցների շնորհիվ կարողանում ենք այլ հարցեր լուծել»:

Մշակութային և ստեղծարար ոլորտներում ինքնազբաղ ստեղծագործողների գործունեության խթանում. նախարարի տեղակալը փաստել է, որ երկար ժամանակ դրամաշնորհները հիմնականում ուղղվել են պետական կարգավիճակ ունեցող կառույցներին. «Այնպես չէ, որ ամենահետաքրքիր գաղափարները և արժեքավոր երևույթները միշտ ծնվում են պետական կառույցներում: Դրա համար դրամաշնորհների մեր համակարգը նախ թիրախավորում է հենց ինքնազբաղ արվեստագետներին: Պետական կառույցն այս իմաստով ևս ներդրվում է ինքնազբաղ արվեստագետների աջակցության գործում»:

Արա Խզմալյանը շեշտել է, որ գրահրատարակչության ոլորտում ևս դրամաշնորհային կրթական տարբեր ծրագրերում ընդգրկվում են անկախ արվեստագետներ՝ որպես օրինակ բերելով «Քո արվեստը դպրոցում» նախագիծը: Նրա խոսքով՝ այս հարցում առկա է ինստիտուցիոնալ կարգավորման խնդիր:

Մշակութային ներդրումների և բարեգործության խթանում, մշակույթի մեկենասության վարկանիշի ձևավորում. Արա Խզմալյանը կարևորել է, որ մեկենասը դառնա հանրային արժեք և հեղինակություն. «Մեկ անգամ հրատարակել ենք, այս տարի ևս կհրատարակենք «Մեկենաս» տարեգիրքը, որտեղ մշակույթին աջակցող բոլոր մարդիկ և կազմակերպությունները կերևան: Նրանց պետք է ներկայացնել պատշաճ ձևով, և սա ևս պետական քաղաքականության առաջնահերթություններից է»:

Նյութատեխնիկական բազայի, գույքի և ենթակառուցվածքների արդիականացում. Արա Խզմալյանը փաստել է, որ սահմանված արդյունքային ցուցանիշները չեն կարող իրագործվել, եթե չկա ենթակառուցվածքների կատարելագործում: Նրա խոսքով՝ որտեղ պետությունն անում է խոշոր կապիտալ ներդրում, այն ևս նպաստում է սեփական եկամուտների ավելացմանը. «1 մլրդ 250 մլն-ից ավելի գումար 2022 թ. հատկացվել է միայն ժամանակակից արվեստի ոլորտին: Սա աննախադեպ թիվ է. մշակույթի պատմության մեջ երբևէ նման ծավալի հատկացումներ չեն եղել»:

Մշակույթի ապակենտրոնացում. ըստ նախարարի տեղակալի՝ դրամաշնորհների բոլոր մրցույթներում նշված է՝ ֆինանսավորվում են այն նախագծերը, որոնք մասամբ կամ ամբողջապես իրականացվում են համայնքներում: Նա փաստել է, որ այլևս Երևանը չի լինելու հիմնական մշակութային քաղաքը. խրախուսվելու է միջհամայնքային համագործակցությունը:

Մշակութային և կրթական քաղաքականությունների ներդաշնակեցում. Արա Խզմալյանը ներկայացրել է տասնյակ կրթամշակութային նախագծեր՝ «Դասարան+դասական», «Քո արվեստը դպրոցում», «Զարդագիր», «Դասարվեստ» և այլն՝ փաստելով, որ դրանք նախ նպաստում են աշակերտի մասնագիտական կողմնորոշմանը և երկրորդ՝ ձևավորում են վաղվա հանդիսատեսին:

Գրադարան և գրահրատարակչություն. նախարարի տեղակալը նշել է, որ անցյալ տարի շուրջ 10 անուն գիրք է հրատարակվել կարևոր մշակութային ուղղություններով՝ ընդգծելով, որ առկա է օտար լեզուներով հանրամատչելի մշակութային աշխատությունների տասնամյակների բացթողում: «Գրադարանների հարցը կարևոր նշանակություն ունի. խնդիր ունենք գրադարանների ենթակառուցվածքները բարեկարգելու, կադրային հարցերը լուծելու, համայնքային գրադարանների ճակատագիրն ավելի որոշակի դարձնելու և այլն: Այս ամենը մեր ուշադրության կենտրոնում է»:

Հուշարձանների պահպանություն և մշակութային ժառանգություն. այս ոլորտը համակարգող փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանը ներկայացրել է նախագծում տեղ գտած հիմնական ուղղությունները: Նրա խոսքով՝ մոտակա տարիների ընթացքում պետության ուշադրության կենտրոնում են լինելու պետականության խորհրդանիշ հանդիսացող հուշարձանները, մասնավորապես՝ բերդերն ու ամրոցները. «2022 թ. մենք արդեն իսկ իրականացրել ենք 11 նախագիծ, որն աննախադեպ էր, ավելի շատ, քան նախորդ տարիներին: 2023 թ. նախատեսում ենք 12 վերականգնում, որը բավականին մեծ թիվ է: Պետություն-մասնավոր հատված համագործակցությունը ևս ակտիվ փուլում է. ներկայում շուրջ 10 նախագիծ իրականանում է հենց այդ համագործակցության շնորհիվ»:

Թանգարաններ. ըստ նախարարի տեղակալի՝ ռազմավարական տեսանկյունից շատ կարևոր է թանգարանային ոլորտը, որտեղ իրականացվում են բավականին հիմնարար փոփոխություններ: Նրա խոսքով՝ պետք է առանձնացնել թանգարանների գիտական մասն ամենօրյա աշխատանքներից: «Ընդհանուր մի կառույց ենք նախատեսում բոլոր թանգարանների համար, որը կզբաղվի ամենօրյա աշխատանքներով՝ ֆինանսական, հաշվապահական, պահպանման խնդիրներ, վերանորոգում և այլն, որը կբեռնաթափի թանգարանների տնօրենների աշխատանքը: Դա նրանց թույլ կտա առավել կենտրոնանալու միջազգային համագործակցության կամ գիտական այլ աշխատանքների վրա: Մեզ համար շատ կարևոր է ունենալ էլեկտրոնային տոմսերի արդիական համակարգ, որի մրցույթի առաջին փուլն արդեն իսկ տեղի է ունեցել. շուտով կմեկնարկի երկրորդ փուլը: Այս համակարգը շատ կարևոր է, քանի որ նախ բարձրացնելու է թափանցիկությունը և երկրորդ՝ լինելու է հարմարավետ և արդիական»,-նշել է Ալֆրեդ Քոչարյանը՝ փաստելով, որ Կառավարությունն աննախադեպ ուշադրություն է դարձնում նաև թանգարանների ենթակառուցվածքների բարելավմանը:

Ոչ նյութական մշակութային ժառանգություն. նախարարի տեղակալի խոսքով՝ 2022 թ. դրամաշնորհների միջոցով իրականացվել է 15 ծրագիր. նախատեսվում է այդ թիվը հասցնել տարեկան առնվազն 20-ի: «Նախապատվություն է տրվում այն ծրագրերին, որոնք մեզ օգնում են վտանգման և անհետացման եզրին գտնվող մշակութային տարրեր պահպանել և հանրահռչակել: Ներկայում իրականացնում ենք նաև թվայնացման աշխատանքներ՝ ներառելով հուշարձանները, ոչ նյութական ժառանգության տարրերը, շտեմարանները, ֆոնդերի համալրումը՝ ապահովելով դրանց հասանելիությունը»,-ընդգծել է Ալֆրեդ Քոչարյանը:

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ռազմավարությունը ներկայացրել է այդ ոլորտը համակարգող նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը՝ նշելով, որ ռազմավարության տեսլականն է սպորտը դիտարկել որպես դաստիարակչական մեթոդ, ձևավորել համակարգ, որտեղ մարդը կլինի առողջ, կհասնի մեծ նվաճումների՝ ի շահ ազգի և պետության: Ըստ Կարեն Գիլոյանի՝ որպես գլխավոր նպատակներ սահմանվել են՝ ֆիզակական ակտիվությունը և առողջ ապրելակերպը դարձնել ազգային կենսակերպ, Հայաստանը դարձնել բարձր նվաճումների երկիր, բարձրացնել համակարգի կառավարումը և ինստիտուցիոնալ արդյունավետությունը: Նրա խոսքով՝ սահմանվել են բավական հավակնոտ թիրախներ, այն է՝ մինչև 2030 թվականն առողջ ապրելակերպ ունեցող երեխաների և մեծահասակների մասնաբաժինը 42%, 17%-ից հասցնել համապատասխանաբար 80% և 50%-ի, Հայաստանի ֆուտբոլի հավաքականը՝ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի մասնակից, ունենալ Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդ, օլիմպիական խաղերի 3, աշխարհի 8 և Եվրոպայի 15 չեմպիոններ:

«Այս ամենն իրատեսական է, եթե համեմատենք նախորդ տարվա արդյունքները: Տարեսկզբին սպորտի ծախսերի համար սահմանել ենք շուրջ 1 մլրդ 300 մլն դրամ, սակայն տարվա ընթացքում իրականացրել ենք լրացուցիչ օժանդակություն ֆեդերացիաներին՝ 225 մլն դրամի չափով, 338 մլն դրամ տրամադրել ենք «Փարիզ 24» ծրագրին, որով խրախուսում ենք մարզիկներին, նրանց անձնական մարզիչներին, հավաքականների գլխավոր և ավագ մարզիչներին, բժիշկներին, որպեսզի նրանք լավագույնս նախապատրաստվեն օլիմպիական խաղերին: Գրեթե 700 մլն դրամ ենք հատկացրել՝ պարգևատրելու ԱԱ մեդալակիրներին և նրանց մարզիչներին, 2 մլրդ 500 մլն դրամ՝ Ֆուտբոլի ֆեդերացիային Հայաստանում 4 ֆուտբոլի դպրոց կառուցելու նպատակով՝ Երևանում, Իջևանում, Մարտունիում և Արտաշատում: Եվ սա ընդամենը մեկ տարվա համար»,-նշել է Կարեն Գիլոյանը: Նրա խոսքով՝ ռազմավարության նախագծում կոնկրետ առաջարկներ կան՝ ինչպես զարգացնել մարզիչների բազան, որպեսզի նրանք ավելի պատրաստված լինեն և մարզեն հաղթող մարզիկներ:

Ըստ փոխնախարարի՝ մեծ ուշադրություն է դարձվելու նաև մասսայական սպորտին, որի շրջանակում իրականացված միջոցառումներին անցած տարի մասնակցել է շուրջ 61 հազար մարդ, այդ թվում՝ Վարչապետի գավաթի 5 մրցաշարերին: Կարեն Գիլոյանն անդրադարձել է նաև մարզերում համապատասխան ենթակառուցվածքների ստեղծմանն ու պահպանմանը՝ զարգացնելու մասսայական սպորտը: Անդրադառնալով մեծ նվաճումների սպորտին՝ փոխնախարարը նշել է բոլոր այն հատկացումները, որոնք տրամադրվել են ենթակառուցվածքների զարգացմանը, ինչպես նաև աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մեդալակիր մարզիկների պարգևատրմանը, որոնք նախորդ տարի կրկնապատկվել են: Նրա խոսքով՝ շուտով կավարտվի Գյումրիում Ա. Ալեքսանյանի անվան մարզահամալիրի կառուցումը, որը նույնպես կխթանի 13 մարզաձևերի զարգացումը: Ներկայում կառուցվում է Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի դպրոցը, բանակցություններ են ընթանում Վիկ Դարչինյանի և Արթուր Աբրահամի հետ՝ նրանց անվամբ մարզադպրոցներ կառուցելու հարցով:

Նախարարի տեղակալների զեկույցներից հետո հասարակական խորհրդի անդամները մի շարք հարցեր են ուղղել նրանց, որոնք, մասնավորապես, վերաբերել են պետական ֆինանսավորմանը, գրադարաններին, մեկենասությանը, սփյուռքի մշակութային ժառանգության պահպանմանը և տարածմանը, գրավոր ժառանգության պահպանմանը, «Քո արվեստը դպրոցում» ծրագրին, մշակութային հաստատությունների՝ հաշմանդամություն ունեցող անձանց հարմարեցմանը, տոմսերի քաղաքականությանը և դպրոցական աբոնեմենտային ծրագրին, պատմամշակութային կոթողների պահպանությանը, ազգային փոքրամասնությունների մշակույթի պահպանմանը, մշակույթի ապակենտրոնացմանը և այլն: Հարցեր են ուղղվել նաև դպրոցներում սպորտային խմբակների գործունեության և հաշմանդամային սպորտի զարգացման վերաբերյալ:

ԿԳՄՍ նախարարը և տեղակալները շնորհակալություն են հայտնել շահագրգիռ և արդյունավետ քննարկման համար՝ վստահեցնելով, որ նախագծի հանրային քննարկման փուլում հնչած բովանդակային և օգտակար առաջարկները, ըստ անհրաժեշտության, կներառվեն նախագծերում՝ դրանք առավել կենսունակ և որակյալ դարձնելու նպատակով:

Նիստի ավարտին ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհուրդը ձայների մեծամասնությամբ հավանության է արժանացրել «ՀՀ մշակույթի պահպանության և զարգացման 2023-2027 թթ․ ռազմավարության» և «ՀՀ-ում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2023-2030 թթ. զարգացման ռազմավարության» նախագծերը:

Դիտումների քանակ19
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Ցավով տեղեկացա առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մահվան մասին. Անահիտ Ավանեսյան 21:0928 Հնս, 2026
  • Լուրեր | Կեղծ նարատիվներ. Մոսկվան ուղղորդում է, հայաստանյան ընդդիմությունը՝ գեներացնում 21:0028 Հնս, 2026
  • Հայցեր երեք երկրում՝ տարբեր երկրի քաղաքացիությամբ. կհրաժարվի՞ Կարապետյանը ՌԴ և Կիպրոսի անձնագրերից 20:5928 Հնս, 2026
  • 300.000 ադրբեջանցիների վերադարձ. ո՞րն է ՀՀ-ում էմոցիոնալ տագնապ առաջացնող կեղծ նարատիվների շարժառիթը 20:2028 Հնս, 2026
  • Էստոնիայում կանցկացվի հայկական արտադրանքի ցուցահանդես | Հարցազրույց Փիրուզա Հարությունյանի հետ 19:5428 Հնս, 2026
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 28.06.2026 19:2028 Հնս, 2026
  • Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մարմինը 18:2328 Հնս, 2026
  • Մալաթիա-Սեբաստիայի Սուրբ երրորդություն եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. Փաշինյան 16:1728 Հնս, 2026
  • Ծանրամարտի ֆեդերացիայի մարզչական շտաբի նիստին որոշվել է վերանայել և թարմացնել ՀՀ ծանրամարտի ռեկորդների հաշվառման կարգը 16:0928 Հնս, 2026
  • Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ 16:0228 Հնս, 2026
  • ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարն «Քոնթուր գլոբալ» ընկերության Գորիսի գրասենյակում քննարկել է էներգետիկ անվտանգության և համագործակցության ուղղությունները 15:3328 Հնս, 2026
  • «Երբեք ուշ չէ». Իսրայելի կառավարությունը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 14:4428 Հնս, 2026
  • Սոցցանցերում տարածված տեղեկությունները Բագրատաշենի մաքսակետի մասին չեն համապատասխանում իրականությանը. ՊԵԿ 14:3828 Հնս, 2026
  • Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով 13:1228 Հնս, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում 12:5128 Հնս, 2026
  • ՃՏՊ՝ Սևան-Գեղամավան ճանապարհին․ նախաձեռնվել է քրեական վարույթ 12:4428 Հնս, 2026
  • Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը թևակոխել է շինարարության փուլ 12:2528 Հնս, 2026
  • Ռուսաստանից դեպի Հայաստան Ադրբեջանի տարածքով ուղարկվել է 770 տոննա հացահատիկ 12:2428 Հնս, 2026
  • Հայաստանի բասկետբոլի հավաքականը ընկերական հանդիպմանը հաղթել է Իռլանդիային 11:4028 Հնս, 2026
  • Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում 10:4328 Հնս, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում 10:3828 Հնս, 2026
  • Էապես աճել են կենսաթոշակների չափերը, ներդրվել նոր աջակցության մեխանիզմներ. առանցքային փաստերը՝ գրաֆիկական պատկերներում 10:3528 Հնս, 2026
  • Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները 10:2528 Հնս, 2026
  • Հրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել տարածումը 10:2128 Հնս, 2026
  • Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են 08:5028 Հնս, 2026
  • Տարիքը խոչընդոտ չէ թվային հմտություններին 00:5428 Հնս, 2026
  • «Հայէկոնոմբանկ»-ը 2026-ի հունվար-մարտին 1 մլրդ 446 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 00:2728 Հնս, 2026
  • Լիբանան-Իսրայել սահմանին հիմնականում հանդարտ է եղել 23:5427 Հնս, 2026
  • «Կոնդի» զարգացման հայեցակարգը մշակելիս ուսումնասիրվել է Աթենքի «Պլակա» պատմական թաղամասի օրինակը 23:1827 Հնս, 2026
  • ՄԱԿ-ի կանոնադրության ստորագրման 81-ամյակին Հայաստանը միացել է խորհրդանշական ստորագրմանը 22:5127 Հնս, 2026
  • ՀԱՊԿ-ում Հայաստանի ապագայի հարցը. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 22:4027 Հնս, 2026
  • ՍԴ-ն մերժել է ԱԺ ընտրության արդյունքի քննությունը կասեցնելու միջնորդությունը. 2-րդ օրվա նիստը 22:2727 Հնս, 2026
  • 7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը 22:1027 Հնս, 2026
  • Սերբիայի նախագահը հայտարարել է առաջիկա հրաժարականի մասին 21:5127 Հնս, 2026
  • ՍԴ-ում ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը կշարունակվի հունիսի 28-ին 21:3427 Հնս, 2026
  • Լուրեր 21:00 | ՍԴ-ն անցել է հարց ու պատասխանի փուլին, կքննարկվեն միջնորդությունները 21:0027 Հնս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 27.06.2026 20:5327 Հնս, 2026
  • Ստուբը ստորագրել է Ֆինլանդիայում միջուկային զենքի տեղակայման արգելքը վերացնող օրինագիծը 20:3827 Հնս, 2026
  • ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը 20:2727 Հնս, 2026
  • Վենեսուելայի երկրաշարժերի զոհերի թիվը մոտենում է 1000-ին 20:1827 Հնս, 2026
  • Ուրսուլա ֆոն դեր Լայենը ողջունել է ԱՄՆ-ի, Իսրայելի և Լիբանանի միջև փաստաթղթի ստորագրումը 19:5827 Հնս, 2026
  • Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ 19:4127 Հնս, 2026
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ 19:3027 Հնս, 2026
  • ՍԴ-ն քննարկում է ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները | ՈՒՂԻՂ 19:2727 Հնս, 2026
  • Հիմնանորոգվում է Բերդավան գյուղի մանկապարտեզը 19:1927 Հնս, 2026
  • Ավարտվել են Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի «Կովկասյան արծիվ-2026» համատեղ զորավարժությունները 19:0327 Հնս, 2026
  • Ներկայացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը 18:4327 Հնս, 2026
  • Գլենդելի նոր ոստիկանապետը հայ է 18:1427 Հնս, 2026
  • Վարչապետի՝ Կոնդ այցելության ընթացքում դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը 17:5027 Հնս, 2026
  • Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում 17:4427 Հնս, 2026
  • Վարչապետը շրջայց է կատարել Կոնդ թաղամասում 17:3627 Հնս, 2026
  • Եվրոպայում տապի ալիքը շարունակվում է. կան հարյուրավոր զոհեր 17:3227 Հնս, 2026
  • ՍԴ-ն քննարկում է ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները | ՈՒՂԻՂ 17:2527 Հնս, 2026
  • Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով կնքվել է ևս մեկ հաշտության համաձայնություն. պետությանը կվերադարձվի 305 միլիոն դրամ 17:2327 Հնս, 2026
  • Իսրայելը հարվածել է Լիբանանի հարավին համաձայնագրի ստորագրումից մեկ օր անց 17:0227 Հնս, 2026
  • Լուրեր 17:00 | | 27.06.2026 17:0027 Հնս, 2026
  • Հայաստանը՝ GovTech ինդեքսով թվային կառավարման առաջատար. ինչ փոփոխություններ են ազդել ցուցանիշի վրա 16:4227 Հնս, 2026
  • Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրավիճակը կրկին լարվել է 16:2427 Հնս, 2026
  • ՍԴ-ն քննարկում է ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները | ՈՒՂԻՂ 16:2227 Հնս, 2026
  • Թրամփը սպառնացել է 100 տոկոս մաքսատուրք սահմանել եվրոպական որոշ երկրների ապրանքների համար 16:0727 Հնս, 2026
  • Փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են ավտոմեքենա և տղամարդու դի 15:4927 Հնս, 2026
  • Ռուսաստանը Զապորոժիեի և Խարկովի շրջաններում բենզալցակայանների է հարվածել 15:3927 Հնս, 2026
  • Ավագ դպրոց ընդունվելը՝ էլեկտրոնային. 1-ին դասարանի դեպքում ևս էլ. ստորագրության կարիք կա 15:1227 Հնս, 2026
  • Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի 15:0727 Հնս, 2026
  • Վարչապետը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին 15:0127 Հնս, 2026
  • Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Վոլգոգրադում գործարանի և այլ թիրախների 14:5127 Հնս, 2026
  • 212 մլն 844 հազար հատ գործարք, 3 տրլն 759 մլրդ դրամի շրջանառություն՝ երեք ամսում 14:3327 Հնս, 2026
  • Իսրայելը, Լիբանանը և ԱՄՆ-ը համաձայնագիր են ստորագրել մարտերը դադարեցնելու շուրջ 14:1427 Հնս, 2026
  • ՍԴ-ն քննարկում է ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները | ՈՒՂԻՂ 14:0227 Հնս, 2026
  • Մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ» թեմային 13:5927 Հնս, 2026
  • Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ 13:4627 Հնս, 2026
  • Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 920-ի, վիրավորներինը՝ 3360-ի 13:3927 Հնս, 2026
  • Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ նաև կարկուտ 13:2827 Հնս, 2026
  • Փամբակ գետում դի է հայտնաբերվել 13:0727 Հնս, 2026
  • Լուրեր 13:00 | Ավագ դպրոցի սովորողների հայտագրումը կսկսվի հուլիսի վերջին՝ թվայնացված հարթակում 13:0027 Հնս, 2026
  • ՍԴ-ում շարունակվում է յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը. նիստը մեկնարկել է ԲՀԿ-ի դիմումի ներկայացմամբ 12:4827 Հնս, 2026
  • Մահացել է Ռաիսա Մկրտչյանը 12:3627 Հնս, 2026
  • Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսին հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել 12:3327 Հնս, 2026
  • Իրանը թիրախավորել է տարածաշրջանում ամերիկյան ռազմական օբյեկտները 12:2727 Հնս, 2026
  • Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում 12:1627 Հնս, 2026
  • Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ 12:0227 Հնս, 2026
  • Ամերիկյան ուժերը հարվածել են Իրանին՝ ի պատասխան Հորմուզի նեղուցում առևտրային նավի թիրախավորման 11:5127 Հնս, 2026
  • ՊԵԿ պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին 11:3627 Հնս, 2026
  • Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է և երկկողմանի փակել ճանապարհը․ օգնւթյան են հասել փրկարարները 11:2727 Հնս, 2026
  • Բուրկինա Ֆասոն հայտարարել է Ֆրանսիայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին 11:1727 Հնս, 2026
  • ՍԴ-ն քննարկում է ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները | ՈՒՂԻՂ 11:0827 Հնս, 2026
  • ՀՀ ՆԳ նախարարը և Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր 11:0427 Հնս, 2026
  • Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում 10:4927 Հնս, 2026
  • ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Նիկոլ Փաշինյան 10:3727 Հնս, 2026
  • Մհեր Գրիգորյանը և ԻԻՀ նախագահի տեղակալը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր 10:1927 Հնս, 2026
  • Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում 10:1227 Հնս, 2026
  • Երևանում անցկացվելիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները ներկայացվել են Ժնևում 10:0327 Հնս, 2026
  • Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ Նիկոլ Փաշինյան 09:4227 Հնս, 2026
  • Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը 09:3327 Հնս, 2026
  • Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրում բացվեց «Մեծ Մասրիկ» գերոնտոլոգիական կենտրոնը 09:2227 Հնս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:4927 Հնս, 2026
  • Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան 08:3527 Հնս, 2026
  • Սպիտակ քաղաքում գազանջատումներ կինեն 08:1127 Հնս, 2026
  • ՀՀ-Արևմուտք ներդրումային հնարավորությունները. գործարար համաժողով 01:0227 Հնս, 2026
  • Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը շարունակում է աճել 00:4227 Հնս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015