Պետական գաղտնիքին առնչվելու թույլտվություն ունեցողները արտասահման մեկնելիս պետք է տեղեկացնեն ԱԱԾ-ին: Գաղտնիքը հրապարակելու դեպքում, եթե պետությանը էական վնաս չի պատճառվել, վարչական պատասխանատվություն կսահմանվի: «Պետական գաղտնիքի մասին» օրենքի փոփոխություներն այսօր պետաիրավական հարցերի խորհրդարանական հանձնաժողովի դիտակետում էին: Մեկ այլ նախագիծ էլ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի օրակարգում էր, քննարկման առաջին րոպեներից մթնոլորտը շիկացել է, հնչել են վիրավորանքներ:
Մանրամասները` Անի Օհանյանի ռեպորտաժում: