• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ. Մերիլին Մոնրոյից մինչև Քամյու. Արթուր Ադամովի գիրքը՝ հայերեն Բաց հարթակ. Մերիլին Մոնրոյից... 20:41
Օրը՝ 60 վայրկյանում | 21.03.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 21.03.2026 20:52
Օրակարգում Իրանի դեմ պատերազմը և Ծոցի երկրների դիրքավորումն է Օրակարգում Իրանի դեմ պատերազմը... 19:40
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 15:4609 Հնվ, 2023

Ադրբեջանում Իրանի դեսպանը Բաքվին զգուշացրել է Իսրայելի հետ գործակցության հետևանքների մասին

ԻՐԱՆԻՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆ-ԻՍՐԱՅԵԼ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյեդ Աբաս Մուսավին արձագանքել է Ադրբեջանում Իսրայելի դեսպանի հայտարարությանը, թե Իրանը անկայունություն է սփռում Մերձավոր Արևելքում։ Մուսավին նշել է, որ Թեհրանին անհանգստացնում է մի շարք ոլորտներում Ադրբեջան-Իսրայել գործակցությունը, և իրանական կողմը զգուշացրել է Բաքվին այդ հարաբերությունների խորացման հետևանքների մասին: Նա մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանը կարող է Իսրայելի դեմ հակամարտության դաշտ դառնալ։ Մուսավիի խոսքով՝ Իսրայելը կզղջա Թեհրանի հարևաններին մոտենալու և Իրանի անվտանգությանը սպառնալու համար:

ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՎԱՐԺԱՆՔՆԵՐ ԿԱՐՍՈՒՄ
Ադրբեջանցի զինծառայողները Կարսում են՝ մասնակցելու «Ձմեռ-2023» ադրբեջանա-թուրքական զորավարժություններին։ Թուրքիայում անցկացվող վարժանքներին ներգրավված անձնակազմի և տեխնիկայի մասին մանրամասներ չեն հաղորդվում։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ Թուրքիան և Ադրբեջանը 2022 թվականին 12 համատեղ զորավարժություն են անցկացրել և զարգացրել երկու երկրի ռազմական հնարավորությունները։

ՀՐԴԵՀ ԲԱՔՎԻ ԱՄԵՆԱՄԵԾ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Հունվարի 8-ին Բաքվի ամենամեծ առևտրի կենտրոնում՝ «Սադարակ»-ում, հրդեհ է բռնկվել։ Մարման աշխատանքներին ներգրավվել է 30 միավոր տեխնիկա, հրդեհը տեղայնացվել է, դրա պատճառների մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում: Լրատվամիջոցների տվյալով՝ կրակը լուրջ վնաս է հասցրել առևտրի կենտրոնին, այրվել են մի շարք կոմերցիոն տարածքներ և խանութներ, կան տուժածներ:

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ՍԻՐԻԱՅԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ԿՀԱՆԴԻՊԵՆ ՀՈՒՆՎԱՐԻ 11-ԻՆ
Թուրքիայի և Սիրիայի արտգործնախարարներ Մևլութ Չավուշօղլուն և Ֆեյսալ Միքդադը կհանդիպեն հունվարի 11-ին Մոսկվայում: Քննարկումներին ներկա կլինի նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ հայտնում են լրատվամիջոցները։ Նշվում է, որ հանդիպման կազմակերպմանը ներգրավված է Արաբական Միացյալ Էմիրությունները։ Լրատվամիջոցները գրում են, որ Մոսկվայում նախատեսված շփումները հող կպատրաստեն Ռուսաստանի, Թուրքիայի և Սիրիայի նախագահների եռակողմ հանդիպման համար։

ԿԱՅԱՑԵԼ Է ՍԻՐԻԱՅԻ ԵՎ ԻՐԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑԸ
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույց է ունեցել սիրիացի գործընկեր Ֆեյսալ Միքդադի հետ։ Դիվանագետները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Սիրիայում և տարածաշրջանում վերջին զարգացումները։ Նախարարները վերահաստատել են երկու երկրի միջև առկա գործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը: Սիրիայի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել ահաբեկչության դեմ պայքարում Իրանի կառուցողական դերի համար։ Նա նաև ընդգծել է Սիրիայում ստեղծված իրավիճակի կարգավորմանն ուղղված դիվանագիտական ձևաչափերում Թեհրանի մասնակցության անհրաժեշտությունը։

ՖԻՆԼԱՆԴԻԱՆ ՉԻ ԱՆԴԱՄԱԿՑԻ ՆԱՏՕ-ԻՆ ԱՌԱՆՑ ՇՎԵԴԻԱՅԻ
Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը հայտարարել է, որ Թուրքիան անընդունելի պայմաններ է առաջ քաշում ՆԱՏՕ-ին Ստոկհոլմի անդամակցության դիմումը վավերացնելու համար։ «Անկարան ուզում է այն, ինչ մենք չենք կարող և չենք ուզում տալ»,- հավելել է նա։

Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Պեկկա Հաավիստոն էլ նշել է, որ Հելսինկին չի անդամակցի ՆԱՏՕ-ին առանց Շվեդիայի: Նրա խոսքով՝ Ստոկհոլմն ու Հելսինկին միասին կավարտեն Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու գործընթացը։ Հաավիստոն նաև վստահեցրել է, որ ՆԱՏՕ-ին միանալուց հետո Ֆինլանդիայի տարածքում միջուկային զենք չի տեղակայվի:

Դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը, իր հերթին, հայտարարել է՝ ժամանակն է, որ Թուրքիան վավերացնի ՆԱՏՕ-ին անդամակցության՝ Շվեդիայի և Ֆինլանդիայի դիմումները, քանի որ սկանդինավյան երկու երկրները քայլեր են ձեռնարկել ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ և Թուրքիա զենքի մատակարարման էմբարգոյի վերացման հարցում:

ԲՐԱԶԻԼԻԱՅՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ
Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարոյի կողմնակիցները հունվարի 8-ին ներխուժել են Բրազիլիայի կառավարական կառույցներ՝ խորհրդարանի շենք, Դաշնային գերագույն դատարան, պետության ղեկավարի նստավայր: Ակցիայի մասնակիցները դեմ են հոկտեմբերին կայացած նախագահական ընտրությունների արդյունքներին և երկրի ղեկավարի պաշտոնում Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայի նշանակվելուն:

Ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են տեղի ունեցել: Իրավապահները ուղղաթիռներից ձայնային նռնակներ են արձակել ցուցարարների ուղղությամբ, կիրառել են արցունքաբեր գազ։ Ցույցերի մեկնարկից մի քանի ժամ անց ոստիկաններին հաջողվել է դուրս բերել բողոքի ակցիայի մասնակիցներին կառավարական շենքերից։ Լրատվամիջոցների տվյալով՝ ցույցերին մասնակցել է շուրջ 5000 քաղաքացի, ձերբակալվել է ավելի քան 400 մարդ:

Նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարոն հայտարարել է, որ տեղի ունեցածը օրենսդրության խախտում է։ Միջազգային հանրությունը սատարել է գործող նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվային և նրա կառավարությանը։ Բրազիլիայում մինչև հունվարի վերջ արտակարգ դրություն է հայտարարվել։

Հեղինակ`Դիանա Գասպարյան
Դիտումների քանակ215
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Թեհրանը չի ցանկանում կռվել հարևանների հետ. Փեզեշքիան 23:4221 Մար, 2026
  • Մարտի 22-ի եղանակային կանխատեսումները 23:2121 Մար, 2026
  • Գիտությամբ կզբաղվի Հայաստանում. «Քվանտա» ծրագիրը՝ հիմնանորոգված լսարանում 23:0921 Մար, 2026
  • Ձեր քվեով տեր կանգնեք խաղաղությանը, մնացածը կանենք. ՔՊ հանդիպումները Գեղարքունիքում և Կոտայքում 22:5421 Մար, 2026
  • Ղարաբաղից տեղահանվածների աջակցության ծրագրերը. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 22:4021 Մար, 2026
  • Տարածված լուրը, թե իբր ընտրությունների հենց հաջորդ օրը փակվելու է Մեղրիի ԲԿ-ն, իրականության հետ որևէ աղերս չունի, աբսուրդային է և մոլորեցնող․ ԱՆ 22:2421 Մար, 2026
  • 2025-ին բնակիչները մինչև 200 գաղափար են առաջարկել իրենց համայնքի զարգացման համար 22:1221 Մար, 2026
  • Ապատեղեկատվություն է, թե հաշվառման կարգը փոխվել է, և սեփականատիրոջ համաձայնության բաղադրիչը հանվել է․ Նելլի Դավթյան 21:5721 Մար, 2026
  • Այն, ինչ արձանի հետ տեղի է ունեցել 2018-ից մինչև օրս, խորհրդանշում է այն, ինչ ՀՀ-ի հետ է տեղի ունեցել 2018-ից հետո․ Փաշինյան 21:4821 Մար, 2026
  • Բանակի արհեստավարժ սերժանտների պատրաստության գործընթացը․ ՊՆ 21:3021 Մար, 2026
  • «Մենք այնպիսին ենք, ինչպիսին մեր ժողովուրդն է»․ Փաշինյանը՝ կարտոֆիլ, կարկանդակ, եգիպտացորեն ուտելու մասին 21:1721 Մար, 2026
  • Լուրեր 21:00 | Մաֆիան նաև Հայաստանից դուրս արմատներ ունի, հետևողականորեն պայքարում ենք. վարչապետ 21:0021 Մար, 2026
  • «ԱյԴի բանկ»-ը 2025-ին 7 մլրդ 221 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 20:5921 Մար, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 21.03.2026 20:5221 Մար, 2026
  • Վենեսուելայում և Իրանում ԱՄՆ-ի շահերը կապված են նավթի հետ. Լավրով 20:4621 Մար, 2026
  • Երևանի կանայք՝ լուսանկարներում 20:3221 Մար, 2026
  • Գրիգի և ձիու էմոցիոնալ շփումը. հիպոթերապիայի ֆենոմենը 20:1821 Մար, 2026
  • 44-օրյա պատերազմի մասնակիցը հայտնել է, որ իր հետ զենք-զինամթերք է բերել և նշել գտնվելու վայրը․ ՊՆ 20:0821 Մար, 2026
  • Իրանի, ԱՄՆ-ի ուժերի և Իսրայելի միջև շարունակվում են փոխադարձ հարվածները 19:5921 Մար, 2026
  • Հնդկաստանը դեմ է ծովային ուղիների շրջափակմանը. Մոդին՝ Փեզեշքիանին 19:4121 Մար, 2026
  • Թվային գրագիտություն. համացանցը՝ ինքնակրթվելու միջոց 19:2421 Մար, 2026
  • Հունգարիան սպառնացել է Ուկրաինային ՆԱՏՕ-ի հետ պատերազմով 19:1121 Մար, 2026
  • ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակը ծառայություններ կմատուցի Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում 18:5421 Մար, 2026
  • Հանդիպում Բջնիում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել 18:2921 Մար, 2026
  • Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Օմանի թագավորական օպերա և ազգային թանգարան 18:1721 Մար, 2026
  • Անահիտ Շառոև. եզդի բանաստեղծուհու կյանքի ճանապարհը 17:4921 Մար, 2026
  • Մերձավոր Արևելքի պետությունների միջև տարաձայնություններից կշահի միայն Իսրայելը. Փեզեշքիան 17:3121 Մար, 2026
  • Ֆրանսիական գույները՝ դիմակների լեզվով 17:1621 Մար, 2026
  • Վարչապետը գործընկերների հետ Հրազդանում է 17:0221 Մար, 2026
  • Լուրեր 17:00 | Իրանական նավթը կմտնի համաշխարհային շուկա. ժամանակավորապես հանվել են պատժամիջոցները 17:0021 Մար, 2026
  • 2026-ին կեղծ և հուշանվեր թղթադրամներով գնումների 11 դեպք է արձանագրվել, 9-ը՝ բացահայտվել է 16:4421 Մար, 2026
  • Իրանի դեմ հարվածների ինտենսիվությունը զգալիորեն կմեծանա. Իսրայել Կաց 16:3121 Մար, 2026
  • Չնախատեսված կանգառ Լճափ գյուղի մոտ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել 16:1921 Մար, 2026
  • Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցը երկրորդ պլան չի մղվել. Թրամփ 16:0321 Մար, 2026
  • Իրավաբանի մասնագիտական ուղին գիտելիքը կիրառելու և փոխանցելու, ինչպես նաև ապրումակցման կարողություն ձեռք բերելու մասին է. Աննա Վարդապետյան 15:5221 Մար, 2026
  • Այս ընտրություններին Հայաստանի Հանրապետության քաղաքացին մեկ հարցի պատասխան է տալու՝ տե՞ր է կանգնում խաղաղությանը, թե՝ ոչ 15:3121 Մար, 2026
  • Հայաստանը հետևողական քայլերով առաջ է շարժվում դեպի անտառների վերականգնում և պահպանություն. ՇՄ նախարար 15:2721 Մար, 2026
  • Հարված է հասցվել Նաթանզ քաղաքում գտնվող իրանական միջուկային օբյեկտին 15:1421 Մար, 2026
  • ՆԳ նախարարությունն իր կարիքների համար ծառայությունները ձեռք է բերում բացառապես օրենքով սահմանված կարգով․ պարզաբանում 15:0621 Մար, 2026
  • ԱՄՆ երդվյալ ատենակալների դատարանը Իլոն Մասկին մեղավոր է ճանաչել Twitter-ի ներդրողներին մոլորության մեջ գցելու համար 14:5721 Մար, 2026
  • Շատ մոտ ենք մեր նպատակների կյանքի կոչմանը. Թրամփ 14:4821 Մար, 2026
  • Գավառի Արծվաքար թաղամասում մտել ենք պանիր գնելու. վարչապետը տեսանյութ է հրապարակել 14:3621 Մար, 2026
  • Մի խումբ մարտունեցիներ շնորհավորեցին Անահիտ Ավանեսյանի տարեդարձը. վարչապետ 14:2321 Մար, 2026
  • Հանրապետության շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ 14:1921 Մար, 2026
  • 500 բնակիչ ունեցող եզդիաբնակ Ֆերիկ գյուղը ոռոգման նոր համակարգ ունի. ծրագրի արժեքը 29 մլն դրամ է 14:1521 Մար, 2026
  • Էկոնոմիկայի նախարարը կայցելի Վայոց ձորի և Շիրակի մարզեր 14:0421 Մար, 2026
  • Դաունի համախտանիշով անձինք մեր հասարակության լիիրավ անդամներն են՝ իրենց երազանքներով ու ներուժով. ՄԻՊ 13:5121 Մար, 2026
  • Մերձավոր Արևելքում լարվածությունը պահպանվում է 13:3621 Մար, 2026
  • Նիկոլ Փաշինյանը և կուսակիցները Մարտունիում են 13:3021 Մար, 2026
  • Թող պոեզիան շարունակի լինել այն լուռ, բայց հզոր ուղեկիցը, որը մեզ առաջնորդում է դեպի ներքին ազատություն. ԿԳՄՍ նախարար 13:1721 Մար, 2026
  • Դաժան ծեծի ենթարկված մեկամյա երեխայի կյանքը փրկել չի հաջողվել 13:1121 Մար, 2026
  • Երրորդ համաշխարհային պատերազմը, հավանաբար, արդեն սկսվել է. Վուչիչ 13:0721 Մար, 2026
  • Լուրեր 13:00 | Ամեն ինչ լավ է, խաղաղ մնա՝ լավ կապրենք. վարդենիսցիները՝ վարչապետին | 21.03.2026 13:0021 Մար, 2026
  • Կալանավորվել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու, ստանալու կամ պահպանելու մեղադրանքով հետախուզվող 12:5621 Մար, 2026
  • Վթարային ջրանջատում Հրազդան քաղաքում 12:4221 Մար, 2026
  • Խաչաղբյուրում մանկապարտեզ է կառուցվում, ճանապարհն էլ կկառուցվի. վարչապետ 12:3621 Մար, 2026
  • Քննարկվել են նախագծման, ճանապարհաշինական աշխատանքների որակի բարելավմանն առնչվող հարցեր 12:3321 Մար, 2026
  • Թուրքիայում ուղևորատար ավտոբուսի շրջվելու հետևանքով 2 մարդ է զոհվել, 20-ը՝ վիրավորվել 12:2421 Մար, 2026
  • ԱՄՆ-ը ժամանակավորապես չեղարկել է իրանական նավթի նկատմամբ պատժամիջոցները 11:5221 Մար, 2026
  • Դիտարկվում է Իրանի դեմ ռազմական գործողությունների դադարեցման հնարավորությունը. Թրամփ 11:3421 Մար, 2026
  • Քրեական ոստիկանները բացահայտել են Romantic scam մեթոդի կիրառմամբ համակարգչային հափշտակություններ կատարող խմբի 11:2321 Մար, 2026
  • Թեհրանը հանդես է գալիս պատերազմի ամբողջական, համապարփակ և վերջնական ավարտի օգտին. Արաղչի 11:1621 Մար, 2026
  • Գարնան սկիզբն ավետող այս տոնը թող հարատև խաղաղություն բերի բարեկամ Իրանին. վարչապետն ուղերձներ է հղել Մոջթաբա Խամենեիին և Մասուդ Փեզեշքիանին 11:1021 Մար, 2026
  • Հայտնի են 2026 թ. Հայաստանի պատանիների և աղջիկների կայծակնային շախմատի առաջնության հաղթողները 11:0821 Մար, 2026
  • Վարչապետը Վարդենիսում է 10:5121 Մար, 2026
  • Մենք հպարտանում ենք մեր երկրի քուրդ քաղաքացիների հաջողություններով և ձեռքբերումներով. Նիկոլ Փաշինյան 10:3221 Մար, 2026
  • Էջմիածինն ու Կորդոբան պաշտոնապես դարձան քույր քաղաքներ 10:1521 Մար, 2026
  • Անահիտ Մանասյանի ուղերձը քրդական Նոր տարվա առթիվ 09:4021 Մար, 2026
  • Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Երևանի 3 վարչական շրջաններում 09:3021 Մար, 2026
  • Ռուբինյանը վարչության նիստում շատ խիստ հրահանգել է ավտոբուսի մեջ չպարել կամ պարել, բայց չհրապարակել․ Փաշինյան 08:5821 Մար, 2026
  • ՃՏՊ Մյասնիկյան պողոտայում․ կան տուժածներ 08:3321 Մար, 2026
  • Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 08:1221 Մար, 2026
  • ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը անձամբ է փոխանցել որոշ թոշակառուների բանկային քարտերը 00:5521 Մար, 2026
  • ԵՊՀ-ի ֆիզիկայի ինստիտուտում պաշտոնապես բացվել է «Իմ քայլը» հիմնադրամի «Քվանտա» մագիստրոսական ծրագրի նոր լսարանը 00:4321 Մար, 2026
  • Օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան համաձայնագիրը նպաստել է նաև զբոսաշրջային հոսքերի աճին 00:2421 Մար, 2026
  • Իրանն ավելի ուժեղ է, քան թշնամին պատկերացնում է. Խամենեի 23:5120 Մար, 2026
  • Երևանում հետիոտնին մահացու վրաերթի ենթարկած բեռնատարի վարորդը ձերբակալվել է․ ՔԿ 23:2520 Մար, 2026
  • Մարտի 21-ի եղանակային կանխատեսումները 23:1320 Մար, 2026
  • Զբոսաշրջության կոմիտեն ընդունել է Global Affairs Canada-ի ներկայացուցիչներին 23:0020 Մար, 2026
  • Հայաստանի համար մեծ պատիվ է 2027 թվականին Ֆրանկոֆոնիայի խաղերի հյուրընակալումը․ Միրզոյան 22:5120 Մար, 2026
  • «Ովքեր որ ձեր քվեն գնում են, նրանք են ինքնությունը գողանալու». Մարթա Կոսի հանդիպումները՝ Գյումրիում 22:4220 Մար, 2026
  • ԱԺ հանձնաժողովը քննարկել է ԵԱՏՄ–ԱՄԷ տնտեսական գործընկերության համաձայնագիրը 22:2120 Մար, 2026
  • Համատեղ վարժանք ոստիկանական և փրկարարական արձագանքի՝ միջազգային գործընկերների մասնակցությամբ 22:2020 Մար, 2026
  • Հարցազրույց Մարթա Կոսի հետ 22:0520 Մար, 2026
  • Դաս 5-րդ․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 21:5720 Մար, 2026
  • Սամվել Կարապետյանը անվտանգությունից խոսելու իրավունք չունի. Սուրեն Պապիկյան 21:3020 Մար, 2026
  • Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը վարկաբեկելու փորձ կա․ Գասպարյան 21:0920 Մար, 2026
  • Լուրեր 21:00 | Ինչի է բերելու Քոչարյանի, Կարապետյանի, Ծառուկյանի փորձը. Վարչապետի ուղերձը | 20.03.2026 21:0020 Մար, 2026
  • Գյումրու 2 մանկապարտեզում վաղ տարիքի խմբեր են բացվել 20:5920 Մար, 2026
  • Մարտ 20-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5520 Մար, 2026
  • Ֆրանսիայի արտգործնախարարը կոչ է արել Թեհրանին զիջումների գնալ և կտրուկ փոխել իր դիրքորոշումը հանուն խաղաղության 20:4520 Մար, 2026
  • Արայիկ Հարությունյանը ներկա է եղել ՀՌՀ 25-ամյակին նվիրված միջոցառմանը 20:3920 Մար, 2026
  • Կրեմլին մոտ տնտեսագետները մինչև տարեվերջ ռեցեսիա են կանխատեսում ՌԴ-ում. «Իզվեստիա» 20:3420 Մար, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 20.03.2026 20:2920 Մար, 2026
  • Ռուսաստանը չի մասնակցի մարտի 21-ին ԱՄՆ-ում կայանալիք բանակցություններին. Պեսկով 20:2320 Մար, 2026
  • Հանդիպակաց երթևեկող «ԲՄՎ»-ն հայտնաբերվել է․ կազմվել է արձանագրություն 20:1820 Մար, 2026
  • Եվրահանձնաժողովը դատական հայցեր է պատրաստում Հունգարիայի դեմ. Politico 20:1420 Մար, 2026
  • 2025-ի ամբողջ ընթացքում պահպանվել է հարաբերական կայուն օպերատիվ իրադրություն. պաշտպանության նախարար 20:0420 Մար, 2026
  • Աստծո տանը պետք է լինի հոգևոր, ոչ թե քաղաքական քարոզ. Եկեղեցու բարենորոգման խորհրդին միացած քահանա 19:5820 Մար, 2026
  • Հրազդանի, Սևանի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձնախառն անձրև է տեղում 19:5120 Մար, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015