• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հարցազրույց Ռուբեն Ռուբինյանի հետ Հարցազրույց Ռուբեն Ռուբինյանի հետ 11:29
Սիրիայի վերականգնման ճանապարհին գլխավոր խոչընդոտն Իսրայելն է. Ֆիդան. «Հարևաններ» Սիրիայի վերականգնման ճանապարհին գլխավոր... 20:10
ՄԻՊ-ը՝ Գագիկ Խաչատրյանի, Հովիկ Աբրահամյանի որդու և Բաքվի գերիների մասին ՄԻՊ-ը՝ Գագիկ Խաչատրյանի, Հովիկ... 20:09
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
2022-ը եղել է ինստիտուցիոնալ բարեփոխումների տարի. սա մեր արձագանքն է այն մարտահրավերներին, որ ունենք. վարչապետ
Քաղաքականություն
00:0330 Դեկ, 2022

2022-ը եղել է ինստիտուցիոնալ բարեփոխումների տարի. սա մեր արձագանքն է այն մարտահրավերներին, որ ունենք. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ պետական կառավարման համակարգի ներկայացուցիչների համար կազմակերպված ընդունելությանը:

Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.

«Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ,
Ազգային ժողովի հարգելի նախագահ,
Սահմանադրական դատարանի հարգելի նախագահ,
Բարձրագույն դատական խորհրդի հարգելի նախագահ,
Անվտանգության խորհրդի և Կառավարության հարգելի անդամներ,
Ազգային ժողովի հարգելի պատգամավորներ,

Ուրախ եմ բոլորիդ տեսնելու համար: Այո, պիտի ամփոփենք 2022 թվականը: Իհարկե, տարին ամփոփելու բազմաթիվ մեթոդներ կան, տարբեր դիտանկյուններից կարելի է նայել, բայց եթե մեզ հայտնի կամ մինչև այժմ ամփոփված դիտանկյունները մի կողմ թողնենք և զուտ պետական կառավարման դիտանկյունից դիտարկենք հարցը, պիտի ընդգծեմ, որ ինձ համար աներկբա է՝ 2022 թվականին մենք պետական կառավարման որակն էականորեն բարձրացրել ենք:

Ընդհանրապես, եթե տարին ամփոփենք պետական կառավարման տեսակետից, պիտի արձանագրենք նաև, որ 2022 թվականը թերևս մեզ համար բարեփոխումների իմաստով ամենաարդյունավետ տարին էր, որովհետև այս տարի հսկայածավալ բարեփոխումներ ենք իրականացրել: Oրինակ, նախորդ տարին՝ 2021 թվականն էի ինքս ինձ համար ամփոփում, հասկանալի է, թե ինչ բարդ տարի էր՝ և՛ ներքաղաքական ճգնաժամ, և՛ ընտրություններ, և՛ անվտանգային միջավայրի հետ կապված պրոբլեմներ, սրացումներ. զարմանքով արձանագրեցի, որ մեզ, այնուամենայնիվ, հաջողվել է 2021 թվականին, նաև 2020-ին բարեփոխումների այն օրակարգը, որ կանխորոշել ենք, իրականացնել: Սա, գիտեք, շատ կարևոր արդյունք է:

2022 թվականը, նաև այդ առումով, չափազանց կարևոր տարի է. մենք լայնածավալ շատ կարևոր փոփոխություններ ենք իրականացրել դատական համակարգում: Ես կարևորում եմ, որ կամք ենք ցուցաբերել, արդեն որերորդ անգամ բանաձևերով դատական համակարգում աշխատավարձեր ենք բարձրացնում, բայց դա փողի մասին չէ, դա անկախ դատական համակարգ ունենալու մեր հանձնառության և մեր ցանկության մասին է:

Զինված ուժերում լայնածավալ բարեփոխումներ ենք իրականացնում: Ուրախ ենք, որ զինված ուժեր են հասել բարեփոխումները և մեծ թափով ծավալվում են: Պիտի ասեմ՝ որոշակի զղջում կա, որ այդ բարեփոխումները հենց միանգամից 2018-ից չենք իրականացրել: Գիտենք նաև, թե ինչու չենք իրականացրել, որովհետև մեր մտածածը եղել է, որ բանակին, այսպես ասած, հեղափոխական հովերից հնարավորինս հեռու թողնենք: Արդյունքում՝ պարզվեց, որ դա այնքան էլ ճիշտ մոտեցում չէ, բայց դա չէ էականը:

Ոստիկանության ոլորտում հսկայական բարեփոխումներ ենք իրականացնում: Շատ շուտով՝ մի քանի օրից, կունենանք ներքին գործերի նախարարություն: Ազգային անվտանգության ծառայության ոլորտում ենք բարեփոխումներ իրականացնում: Մի մասը երևում է, իսկ մի մասն էլ չի երևում, պետք էլ չէ երևա: Պետական պահպանության ծառայությունն ենք որպես ինստիտուտ առանձնացնում: Բայց այդ պրոցեսների ամենակարևոր իմաստն ու նպատակն Ազգային անվտանգության ծառայության էֆեկտիվությունն ու նպատակասլացությունը մեծացնելն է:

Նախորդ տարի Հակակոռուպցիոն կոմիտե ձևավորվեց: Հակակառուպցիոն, ընդհանրապես՝ դատական և քննչական համակարգն ամբողջությամբ վերափոխվեց: Առաջին անգամ մեր պատմության ընթացքում մենք ստեղծել ենք մարմին, որը, բացի Ոստիկանությունից և Ազգային անվտանգության ծառայությունից, ունի օպերատիվ հնարավորություններ: Նման բան նախկինում երբեք չի եղել: Քննչական մարմինները տարբեր փոփոխությունների են ենթարկվել, բայց միևնույն է՝ օպերատիվ մարմինները եղել են՝ Ոստիկանությունը, Ազգային անվտանգության ծառայությունը: Բարեփոխումներ են իրականացվել ֆինանսների կառավարման, հանրային կառավարման ոլորտներում և այդպես շարունակ:

Ես ինչո՞ւ եմ սա ընդգծում, որովհետև հասկանալի է, որ մենք և՛ էմոցիոնալ, և՛ բոլոր առումներով շատ կենտրոնացած ենք անվտանգային միջավայրի հետ կապված խնդիրների վրա, բայց ուզում եմ, որ նաև չմոռանանք շատ կարևոր մի հատկություն, որ նույնիսկ ամենասուր պայմաններում մենք բարեփոխումների օրակարգից չենք շեղվել ոչ մի միլիմետր:

Պետք է հիշատակել այն բարեփոխումները, որ իրականացնում ենք հանրակրթության ոլորտում, այն բարեփոխումները, որ իրականացնում ենք նաև տարածքային կառավարման ոլորտում: Մենք 100 տոկոսով անցում ենք կատարել համամասնական ընտրակարգի տեղական ինքնակառավարման մարմիններում և այսպես շարունակ:

Միևնույն ժամանակ, այո, կարևորագույն բարեփոխում, որի մասին, ցավոք, այդպես էլ առիթ չի լինում ավելի մանրամասն խոսել Կառավարության նիստում, էլեկտրաէներգիայի շուկային է վերաբերում: Եվ մենք այսօր, երբ նայում ենք մեր թվերը, 16 տոկոս էլեկտրաէներգիայի արտադրության աճ ունենք նախորդ տարվա նկատմամբ: Իհարկե, ընդհանուր տնտեսական ակտիվության հետ կապ ունի, բայց, կարծում եմ, նաև այս որոշումն է որոշակի ազդեցություն ունեցել: Պետք է ընդգծել դպրոցաշինությունը և այսպես շարունակ:

Բայց սա մեր արձագանքն է, այո, այն ընդհանուր մարտահրավերներին, որ մենք ունենք:

Այս տարի արբանյակ ենք բաց թողել: Հիմա արդեն այդ արբանյակը կառավարելու համակարգերն են տեղադրվում: Սա նույնպես շատ կարևոր է: Կրկին պատմական աննախադեպ իրադարձությունների ականատես, հեղինակ և համահեղինակ ենք դարձել:

Տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչների տեսնում եմ, հիշում բարեփոխումները: Խոստացել էինք, որ Հայաստանում պետք է ավիացիան վերականգնենք: Այո, ավիացիոն ոլորտը Հայաստանի Հանրապետությունում կայանում է: Ես հիշում եմ քննարկումները, թե ինչքանով է պատեհ, որ Կառավարությունը համաներդրող հանդես գա, որպեսզի ավիաընկերություն հիմնադրի: Նաև մասնավոր ոլորտի մեր ընկերները շատ մեծ քննադատություն են ունեցել, բայց հաշվարկով գուցե արդարացված չէ, ինտուիցիան էլ է շատ կարևոր:

Մենք նախորդ տարի խոսում էինք, որ պետք է Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը արտապատվիրակենք մասնավոր հատվածի: Գործընկերներն ասացին՝ ի՞նչ է ձեր ուզածը, ասացինք՝ մեր ուզածն այն է, որ ոչ թե վնասով աշխատի Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը, այլ շահույթով: Այս տարի արդեն տեսնում ենք, որ եկամտաբերությունն էականորեն աճել է: Երևան քաղաքում տրանսպորտային համակարգում բարեփոխումներ տեսանք, բոլորովին վերջերս նաև ավտոբուսներ ներկրեցինք և այդպես շարունակ:

Քրեակատարողական ծառայությունում, Դատախազությունում են իրականացվել բարեփոխումներ. Հայաստանի երեքհազարամյա պատմության մեջ առաջին անգամ կին գլխավոր դատախազ ունենք: Այսինքն՝ դեռ կարող եմ էլի թվարկել, Քննչական մարմինների կոնսոլիդացիայի պրոցեսն ինչպես ռազմավարությունով ընդունել էինք, այդպես էլ շարունակում ենք առաջնորդվել:

Այսօր կարող ենք ասել, որ բարեփոխումների կառավարություն ենք, և ես շատ ուրախ եմ արձանագրել, որ այդ բարեփոխումների օրակարգն իրականում կոնսոլիդացնում է պետական կառավարման համակարգը: Զգում եմ, որ պետական կառավարման համակարգն ավելի ու ավելի կոնսոլիդացված է աշխատում: Գուցե տեղերում դա տեսանելի և զգալի չէ նաև միջգերատեսչական տարբեր խնդիրների պատճառով, բայց մեծ նկարի մեջ ես տեսնում եմ, որ պետական կառավարման համակարգն ավելի համախմբված է աշխատում, ավելի կոնսոլիդացված է աշխատում: Սա կարևոր արձագանք է այն մարտահրավերներին, որոնց մենք առերեսվում ենք:

Իհարկե, այս բոլոր բարեփոխումների ճանապարհին և համատեքստում ես չեմ կարող հատուկ շնորհակալություն չասել մեր խորհրդարանական գործընկերներին, որովհետև ի վերջո այդ բարեփոխումների փաթեթների մեծ մասը ստանում է օրենսդրական կարգավորում: Եվ եթե խորհրդարանական մեր գործընկերները չաջակցեն, այդ բոլոր փոփոխությունները հնարավոր չեն լինի: Սա ինչի՞ համար եմ ընդգծում, մի տրամաբանության համար, որ ի վերջո Հայաստանի Հանրապետությունը, նրա ինստիտուցիոնալ կայացումը, նրա պետական շահերի սպասարկումը մեզ համար պետք է լինեն առաջնահերթ խնդիր: Շատ կարևոր է, որ մենք հենց Հայաստանի Հանրապետության պետական շահն ունենանք մեր աչքի առաջ՝ որպես գործողությունների ուղենիշ և որպես գործողությունների շարժառիթ: Սա հեշտ բան չէ: Գիտության ոլորտում որքան բարեփոխումներ ունենք և այդպես շարունակ:

Ուրախ եմ, որ մենք այս բարդություններին դիմակայում ենք այսպես, որովհետև ոչ միայն կարևոր է դիմակայելը, այլև դիմակայելու մեթոդը: Մենք բոլոր բարդություններին և մարտահրավերներին դիմակայում ենք՝ ինստիտուցիոնալ, խոր, բովանդակային բարեփոխումներ իրականացնելով: Սա թերևս միակ ճանապարհն է, որը վստահաբար ճիշտ է բոլոր դեպքերում, որովհետև մեր բոլոր խնդիրներն ինստիտուցիոնալ են, և մեր բոլոր լուծումները պետք է լինեն ինստիտուցիոնալ: Մեր բոլոր պրոբլեմները կախված են նրանից, որ երբեմն թերևս անձերից շատ ավելին է կախված եղել, քան կարող է այդպես օբյեկտիվորեն լինել և տեղի ունենալ:

Մեր խնդիրն է՝ այնպես անել, որ անձերից հնարավորինս քիչ բան կախված լինի, չնայած անձերի դերը միշտ էլ վճռորոշ կլինի, բայց ինստիտուտներից կախված լինի ավելի շատ բան: Մենք այս տարի ևս մի շատ կարևոր օրակարգ ենք իրականացրել այդ ճանապարհին և ուզում եմ բոլոր ներկաներին շնորհակալություն հայտնել կատարած աշխատանքի համար, որովհետև, տեսեք, այսօր ասում ենք՝ աննախադեպ տնտեսական աճ, իհարկե, մեր որոշ նախարարությունների գործընկերներ պնդում են, որ դա հենց հատկապես իրենց աշխատանքի արդյունք է, բայց, իհարկե, իրականությունն այն է, որ դա մեր բոլորի աշխատանքի արդյունքն է:

Շատ կարևոր է, որ այս հարվածների տակ Հայաստանի պետական կառավարման համակարգը ոչ թե իրարից ընկել է, այսպես ասած, այլ հակառակը, ավելի կոնսոլիդացված է դարձել, ավելի նպատակասլաց է դարձել, խնդիրները շատ ավելի հստակ են, լուծումները նույնպես շատ ավելի հստակ են և այդ լուծումների գործնական իրականացման որակն էականորեն փոխվել է, ու սա պետք է խոստովանենք:

Ուզում եմ հիշեցնել՝ մեզ ուղղված ամենամեծ քննադատությունն անորակ կառավարումն է եղել և այդ մեղադրանքների կուլմինացիան 2020 թվականին էր՝ կորոնավիրուսի ճգնաժամի ժամանակ: Այն ժամանակ մենք ատամ ատամի, այսպես ասած, մեր գործն էինք անում: Հիմա, երբ աշխարհը հետադարձ ամփոփում է կորոնավիրուսի ճգնաժամի կառավարման արդյունքները՝ տեսնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունն առնվազն լավագույններից է եղել ճգնաժամը կառավարողներից: Այն ժամանակ դա նկատելի չէր, այն ժամանակ դեռ մարդիկ և համակարգեր կային, որոնք շատ բարձր էին խոսում և նրանց ձայնը լսելի էր: Հակառակը, մեր փորձը ցույց է տվել, որ այնտեղ, որտեղ մենք բավարար համարձակություն չենք ցուցաբերել՝ գնալ, մտնել բարեփոխումներ անել, փոփոխություններ անել, մեր ձախողումները եղել են հատկապես այդ հատվածում: Եկեք սա խոստովանենք:

2018 թվականից մենք շատ ավելորդ համեստություն ենք ցուցաբերել՝ մտածելով, որ պետական կառավարման համակարգում հիմնականում նոր ենք, ամեն տեղ այդպես չգնանք, չմտնենք: Այնտեղ, որտեղ մենք չենք մտել, այնտեղ, որտեղ թողել ենք ստերիլ, ասել ենք՝ այդ համակարգը պետք է որ կայացած լինի, թողենք ինքն իրենով ապրի՝ այդտեղ մենք ունեցել ենք ամենամեծ ձախողումները: Եվ հակառակը, այնտեղ, որտեղ մտել ենք և գործ ենք արել, սխալվել էլ ենք իմիջայլոց այդ գործում, բայց այդպիսի ոչ մի համակարգում մենք ձախողում չենք ունեցել:

Ունեցել ենք դժվարություններ, ունեցել ենք սխալներ, որ մենք ինքներս էլ ենք տեսել, որ սխալ է, բայց ձախողում ոչ մի համակարգում չի եղել: Հակառակը, այնտեղ, որտեղ այդ հեղափոխական եռանդով մտել ենք՝ մի տեղ՝ իմացությամբ, մի տեղ՝ ինտուիցիայով, բոլոր այդ տեղերում ունեցել ենք կոնկրետ հաջողություններ: Եվ ցավալի է, որ այդ համարձակությունն այն ժամանակ չենք ցուցաբերել: Վստահաբար կունենայինք այլ վիճակ:

2022 թվականն ինչպե՞ս կանվանենք: Այո, կարող ենք անվանել ամենատարբեր ձևերով. կարող ենք անվանել Հայաստանի ագրեսիայի տարի, նոր տարածքային կորուստների տարի, Լեռնային Ղարաբաղի խնդրի ավելի բարդացման տարի և այլն: Այո, կարող ենք նաև այդպես անվանել, բայց եթե ուզում ենք օբյեկտիվ գնահատել տարին՝ իրական գնահատականն այն է, որ սա լուրջ, լրջագույն, համակարգային, ինստիտուցիոնալ բարեփոխումների տարի է եղել: Ըստ էության, մեր կառավարման բոլոր տարիները եղել են համակարգային, ինստիտուցիոնալ բարեփոխումների տարիներ՝ այն տրամաբանությամբ, որ եղել է մի փուլ, որ մենք բավարար համարձակություն չենք ունեցել բոլոր տեղերում այդ բարեփոխումներն ունենալ: Մենք հիմա ունենք այդ վճռականությունը՝ բոլոր տեղերում մտնել, այդ բարեփոխումն իրականացնել, քաղաքական կամք ցուցաբերել, չչքմեղանալ, որովհետև այո, մենք գիտենք, մեր գիտելիքն էլ է բավարար, մեր փորձն էլ, մեր նվիրվածությունն էլ, մեր վճռականությունն էլ:

Կրկին շնորհակալ եմ համախմբված աշխատանքի համար: Եթե բարեփոխումների այս ցանկը պետք լինի շարունակել՝ վստահաբար, ես 10-15 րոպե կկարողանայի շարունակել, բայց ի վերջո, կրկին ու կրկին հատուկ շնորհակալություն խորհրդարանական մեր գործընկերներին՝ այդ օրակարգերը պահելու, թիկունք կագնելու և, իհարկե, այդ օրակարգերն իրականացնող մեր գործընկներներին:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»:

Դիտումների քանակ121
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման 2025 թվականի հաշվետվությունը՝ նոր գնահատումներով և կլիմայական ռազմավարությամբ 16:0215 Սեպ, 2026
  • Ֆիդանն և Բայրամովը քննարկել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման ուղղությամբ վերջին մեկ տարում արձանագրված առաջընթացը 15:5315 Սեպ, 2026
  • Եվրախորհրդարանը հավանություն է տվել հայկական ապրանքների համար Ինքնավար առևտրային միջոցների կիրառմանը 15:4715 Սեպ, 2026
  • Փորձը ցույց է տալիս, որ հաճախ Դաշնակցությունը շատ սպեցիֆիկ մեկնաբանություն ունի ազգային շահին. Ռուբեն Ռուբինյանի արձագանքը Քրիստինե Վարդանյանի ելույթին 15:4315 Սեպ, 2026
  • Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծը 15:3815 Սեպ, 2026
  • Գիտություն-բիզնես գործակցությունը՝ տնտեսության շարժիչ ուժ 15:2415 Սեպ, 2026
  • Սիրիայում շարունակվում են իշխանությունների որոշման դեմ ցույցերը 15:1215 Սեպ, 2026
  • Հանցավոր ծագում ունեցող 75 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե 15:0915 Սեպ, 2026
  • Ալիևն ու Ֆիդանը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր 15:0415 Սեպ, 2026
  • Լուրեր 15:00 | Եթե չեն ուզում հանեն, դա քննարկման հարց է. Ալեքսանյանը՝ ՀՀ-ում ՌԴ ռազմաբազայի մասին 15:0015 Սեպ, 2026
  • Դաշնակցականությունը պետք է մինչև արմատները արմատախիլ արվի հայ քաղաքական մտքից. Արման Եղոյան 14:5915 Սեպ, 2026
  • «Գրանդ Քենդի» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 4 մլրդ 67 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 14:5615 Սեպ, 2026
  • Բյուրեղավանում կասեցվել է լավաշի արտադրամասի գործունեությունը 14:4115 Սեպ, 2026
  • Ազգային ժողովի նիստ | ՈՒՂԻՂ 14:3015 Սեպ, 2026
  • Հայաստանի Արագ արձագանքման բժշկական թիմը պատրաստվում է միջազգային որակավորման․ ԱՆ 14:2715 Սեպ, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները 14:1315 Սեպ, 2026
  • Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չինաստան համագործակցության հեռանկարները 13:5815 Սեպ, 2026
  • Ընդդիմությունը տեսնում է միայն այն, ինչը այլևս տեքստում չկա. Գալյանը՝ Կառավարության անդամի երդման տեքստի մասին 13:4815 Սեպ, 2026
  • Բնությանն ավելի մոտ. ամփոփվել է «Իմ ժամանակը» ծրագիրը 13:4515 Սեպ, 2026
  • Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը աշխատանքային այցով Մոնրեալում է 13:3915 Սեպ, 2026
  • Էկոպարեկային ծառայողները կանխել են հրդեհի տարածումը և ահազանգել Փրկարար ծառայություն 13:3315 Սեպ, 2026
  • Իրանը պարտություն է կրում և այդ պատճառով ցանկանում է շատ արագ ամեն գնով գործարք կնքել. Թրամփ 13:2115 Սեպ, 2026
  • Իջևան համայնքին է վերադարձվել Ենոքավան բնակավայրի վարչական շենքում գտնվող՝ 89.1 քմ մակերեսով 2 տարածք 13:1415 Սեպ, 2026
  • Ամենակարևորը մեզ համար խնամքն է խաղաղության նկատմամբ. Ալեքսանյանը՝ Հաջիևի հայտարարությունների մասին 13:0715 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 | Գալուզինն անդրադարձել է ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցին | 15.09.2026 13:0015 Սեպ, 2026
  • Առաջիկա օրերին ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով 12:5415 Սեպ, 2026
  • Մենք էլ չենք ստացել ՌԴ-ից ռազմաբազան ՀՀ-ից հանելու դիմում. Ալեքսանյանը՝ Գալուզինի հայտարարության մասին 12:4515 Սեպ, 2026
  • Կյանքից հեռացել է լեգենդար «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը 12:3915 Սեպ, 2026
  • Վարչապետը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստին 12:3715 Սեպ, 2026
  • Քննարկվել են Հայաստանի և Եգիպտոսի միջև տնտեսական համագործակցության ընդլայնման հարցեր 12:2915 Սեպ, 2026
  • Թրամփը շտապել է՝ հայտարարելով, թե Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կարող է էներգետիկ հրադադար հաստատվել. Financial Times 12:1715 Սեպ, 2026
  • Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:1515 Սեպ, 2026
  • Վոլեյբոլի Եվրոպայի Մ20 տղաների առաջնության առաջին փուլը կանցկացվի Երևանում 12:1115 Սեպ, 2026
  • Գյումրիում պետք է իշխանափոխություն. Նազելի Բաղդասարյան 12:0515 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանը ժամանել է Պեկին 12:0315 Սեպ, 2026
  • ԱԺ նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 12:0015 Սեպ, 2026
  • Պարզաբանում՝ խմելու ջրի որակի վերահսկողության վերաբերյալ 11:5715 Սեպ, 2026
  • Կիևը պատրաստ է դադարեցնել ռուսական էներգետիկ օբյեկտներին հարվածները, եթե Մոսկվան հայելային արձագանքի. Զելենսկի 11:4915 Սեպ, 2026
  • Հայաստանում որոշ շահումով խաղերի կազմակերպումը ենթակա է պարտադիր լիցենզավորման. ՊԵԿ իրազեկում 11:4115 Սեպ, 2026
  • Նազելի Բաղդասարյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 11:3815 Սեպ, 2026
  • Ոստիկանները ալկոհոլային կեղծ խմիչք պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտել 11:3615 Սեպ, 2026
  • Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Մոսկվան հայկական կողմից դիմում չի ստացել. Գալուզին 11:2915 Սեպ, 2026
  • Երթևեկության կազմակերպման փոփոխություն Չարենցի փողոցում 11:2315 Սեպ, 2026
  • ՀՀ տիրապետմանն է վերադարձվել «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող 1,75 հա մակերեսով 2 հողատարածք. դատախազություն 11:1215 Սեպ, 2026
  • Փրկարարներն օգնության են հասել վնասվածք ստացած քաղաքացուն 11:0215 Սեպ, 2026
  • Լոռիում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ 10:4915 Սեպ, 2026
  • Սևան համայնքի նախկին ղեկավարի կողմից իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 10:4515 Սեպ, 2026
  • Շարունակվում է ՄԻՊ-ի նախաձեռնած «Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում» նախագիծը 10:1015 Սեպ, 2026
  • Ապամոնտաժվել է Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող՝ ՀՖՖ նախկին նախագահի՝ ապօրինի կառուցված առանձնատան պարիսպը, հայց է ներկայացվել «Հարսնաքարի» վերաբերյալ 10:0615 Սեպ, 2026
  • Լուրեր 10։00 | Աշխարհում բենզինը թանկանում է. ՀՀ-ում իրավիճակը մեղմել է դիվերսիֆիկացիան. փորձագետ 10:0015 Սեպ, 2026
  • ԱԺ նիստ | ՈՒՂԻՂ 10:0015 Սեպ, 2026
  • ՆԱՏՕ-ն խոցել է Լիտվայի օդային տարածք մտած անօդաչու թռչող սարքը․ ԱԹՍ-ների մասին ահազանգեր են հնչել Վիլնյուսում 09:5315 Սեպ, 2026
  • Հարթագյուղի գազամատակարարումը կդադարեցվի 09:1415 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը կազմակերպել է հայկական բրենդիի համտեսի երեկո․ քննարկվել է նոր շուկաների ներուժը 08:2915 Սեպ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:2115 Սեպ, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում 08:0615 Սեպ, 2026
  • Տանգո տանիքում․ Արայիկ Հարությունյանը տեսանյութ է հրապարակել 01:1715 Սեպ, 2026
  • Սյունիքի մարզում սեպտեմբերի 15-ին և 16-ին գազամատակարարման ընդհատումներ կինեն 00:4115 Սեպ, 2026
  • Վահրամաբերդում շահագործման է հանձնվել երկու հիմնանորոգված փողոց 00:1915 Սեպ, 2026
  • Գազամատակարարման դադարեցումներ՝ Արարատի և Տավուշի մարզերում 23:5714 Սեպ, 2026
  • Աշխարհում նկատվում է բենզինի բարձր գնաճ. պատճառը հակամարտություններն են 23:4814 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Չինաստան 23:2214 Սեպ, 2026
  • Լոնդոնի արձագանքը՝ Շոտլանդիայի, Ուելսի և Հյուսիսային Իռլանդիայի անկախանալու մտադրությանը 23:1914 Սեպ, 2026
  • Հայաստանի Հանրապետություն հասկացությունն իր մեջ ներառում է հայրենիքը, ազգը և ժողովուրդը. Գալյան 23:0114 Սեպ, 2026
  • ՏԿԵ նախարարը և ԱԷՄԳ գլխավոր տնօրենը քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրին առնչվող հարցեր 22:4614 Սեպ, 2026
  • Կա գին, որը պատրաստ ենք վճարել հանուն ՀՀ ինքնիշխանության. պատգամավորը՝ գազի գնի մասին 22:3014 Սեպ, 2026
  • Մեր հերթական դասը Կառավարման ակադեմիայում. վարչապետը տեսանյութ է հրապարակել 22:1314 Սեպ, 2026
  • Հարցազրույց Ռուբեն Ռուբինյանի հետ 22:0014 Սեպ, 2026
  • Fashion Scout Armenia 2026․ 8 երիտասարդ դիզայներներ կմրցեն միջազգային հարթակում ներկայանալու հնարավորության համար 21:4814 Սեպ, 2026
  • Երբ ընկերասիրություն են քարոզում անտառի բնակիչները 21:3614 Սեպ, 2026
  • Գլենդեյլում հայ եղբայրները փրկել են հրդեհվող խնամքի կենտրոնի տարեցներին 21:0614 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | Հաջիևի ցուցադրածը բնօրինակ չէ․ Մատենադարանը ներկայացնում է ձեռագրի պատմությունը 21:0014 Սեպ, 2026
  • Սեպտեմբեր 14-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:4614 Սեպ, 2026
  • ԵՄ մշտական ներկայացուցիչները չեն համաձայնեցրել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարաձգումը. Politico 20:3514 Սեպ, 2026
  • Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները կարևորել են Հարավային Կովկասում կայուն խաղաղության պահպանումը 20:2614 Սեպ, 2026
  • Սաուդյան Արաբիան փոփոխություններ է մտցրել Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի և Օմանի առաջարկներում 20:2114 Սեպ, 2026
  • Մեր պատմության մեջ դատարկ էջ չկա. Մատենադարանի տնօրենը՝ Հաջիևի հայտարարության մասին 20:1514 Սեպ, 2026
  • Գերմանիայի զինված ուժերի ստորաբաժանման ներկայացուցիչների հետ քննարկվել են պաշտպանության բնագավառում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր 20:1014 Սեպ, 2026
  • Աշնանային փառատոների շարք՝ Վայոց ձորի բնակավայրերում 20:0514 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 14-ը ՀՀ ԶՈՒ տոնացույցում նշվում է որպես ՀՀ ԶՈՒ ԳՇ Ռազմանվագախմբային ծառայության օր 19:5814 Սեպ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Սեպտեմբեր 14. 2026 19:5714 Սեպ, 2026
  • Հրանտ Թամրազյան-100. հայ գրական մտքի տիրակալը 19:5714 Սեպ, 2026
  • Բրիտանիայի կառավարությունը դեմ է Ուելսի, Շոտլանդիայի և Հյուսիսային Իռլանդիայի անկախության հանրաքվեների անցկացմանը 19:5114 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 14.09.2026 19:4414 Սեպ, 2026
  • Թրամփը կրկին հանդես է եկել Իռլանդիայի միավորման օգտին 19:3614 Սեպ, 2026
  • Երևանում մեկնարկել է կայուն տրանսպորտային միջանցքներին նվիրված աշխատաժողով 19:2814 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը քննարկել են գործակցության ընթացքին և հեռանկարներին առնչվող հարցեր 19:2114 Սեպ, 2026
  • Արծաթե հուշադրամ՝ ՀՀ անկախության 35-ամյակին 19:1414 Սեպ, 2026
  • Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ ծառայողը 19:0514 Սեպ, 2026
  • Լուրեր 19:00 | Խորապես տպավորված եմ. Գրոնոն՝ Մատենադարան այցի մասին | 14.09.2026 19:0014 Սեպ, 2026
  • Սաուդյան Արաբիան 110 մլն տոննա ուրանի հանքավայր է հայտնաբերել Մեդինայի շրջանում 18:5614 Սեպ, 2026
  • Չեմ վիճարկում Ղարաբաղի՝ նախկինում հակամարտությունից տուժած շրջաններում հայկական հարուստ հետքը. Գրոնո 18:4714 Սեպ, 2026
  • Ցերեկային խնամքի ծառայություններ՝ երեխաներին 18:3914 Սեպ, 2026
  • 2026 թվականի օգոստոս ամսվա կլիմայական պայմանները Հայաստանում 18:3014 Սեպ, 2026
  • Ռուսաստանի գործողություններն ավելի ու ավելի են մոտենում լեհական սահմանին. Տուսկ 18:1914 Սեպ, 2026
  • Թբիլիսիում ճանապարհաշինական աշխատանքները բացահայտել են 10-րդ դարի խեցեղենի հավաքածու. «Այլ լուրեր» 18:1014 Սեպ, 2026
  • 3 ոսկե և 6 բրոնզե մեդալ՝ «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում 18:0014 Սեպ, 2026
  • «Հայէկոնոմբանկ»-ը 2026-ի հունվար-հունիսին 4 մլրդ 202 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 17:5114 Սեպ, 2026
  • Վարչապետն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Եվրոպական միության հարցերի հանձնաժողովի նախագահին 17:4214 Սեպ, 2026
  • Կանզասի ազգային գվարդիան և ՀՀ պաշտպանության նախարարությունն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը 17:3414 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015