• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հարցազրույց Ռուբեն Ռուբինյանի հետ Հարցազրույց Ռուբեն Ռուբինյանի հետ 11:29
Սիրիայի վերականգնման ճանապարհին գլխավոր խոչընդոտն Իսրայելն է. Ֆիդան. «Հարևաններ» Սիրիայի վերականգնման ճանապարհին գլխավոր... 20:10
ՄԻՊ-ը՝ Գագիկ Խաչատրյանի, Հովիկ Աբրահամյանի որդու և Բաքվի գերիների մասին ՄԻՊ-ը՝ Գագիկ Խաչատրյանի, Հովիկ... 20:09
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 16:2129 Դեկ, 2022

Բոլոր նախադրյալները ստեղծվել են, որ անկախ դատական համակարգ ունենալու մեր տեսլականի ծրագրավորման փուլից անցնենք իրագործման փուլ. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արդարադատության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Գրիգոր Մինասյանին:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել Կարեն Անդրեասյանին՝ Արդարադատության նախարարի պաշտոնում կատարած աշխատանքի համար և հաջողություններ մաղթել Բարձրագույն դատական խորհրդի նախագահի կարգավիճակում հետագա գործունեության մեջ: Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գրիգոր Մինասյանին արդարադատության նախարար նշանակվելու առիթով:

«Խորհրդանշական է փոփոխությունն այն առումով, որ վերջին շրջանում մենք դատաիրավական համակարգում ռազմավարական ծրագրերի իրականացման գործում եզրափակիչ փուլ ենք մտել: Առաջիկայում նաև ձևավորվելու է Ներքին գործերի նախարարությունը, մինչ այդ արդեն Հակակոռուպցիոն կոմիտեն է ձևավորվել, և դատական համակարգում, իրավական համակարգում օրենսդրական լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել: Կարծես թե բոլոր նախադրյալները ստեղծվել են, որպեսզի դատաիրավական, դատական համակարգի ինստիտուցիոնալ ուժեղացման, կայացման, անկախ դատական համակարգ ունենալու մեր տեսլականի ծրագրավորման, պլանավորման փուլից արդեն անցնենք իրագործման փուլ: Եվ այս առումով, իհարկե, Արդարադատության նախարարությունը Կառավարության լիազոր մարմինն է, որ այդ բոլոր գործընթացները պիտի իրականացնի:



Ընդամենը նախորդ շաբաթ մենք Արդարադատության նախարարության 2022 թ. տարեկան հաշվետվությունը լսեցինք և տեսանք, որ հստակ նաև պատկերացում ունենք մեր առաջիկա անելիքների մասով: Հույս ունեմ, որ կստացվի նաև Արդարադատության նախարարության և Բարձրագույն դատական խորհրդի կառուցողական համագործակցությունը, որը, կարծում եմ, շատ կարևոր գործոն է այս ամբողջ գործընթացում:



Այստեղ երկու հանգամանքի վրա եմ ուզում մեր ուշադրությունը հրավիրել. նախ պարոն Անդրեասյանը նախարարի կարգավիճակում, այնուամենայնիվ, մասնակցել է այդ ռազմավարությունների պլանավորմանը և շատ կոնկրետ ներդրում ունի, մյուս կողմից էլ՝ այդ ռազմավարությունները Բարձրագույն դատական խորհրդի և դատական համակարգի հետ քննարկվում են: Այնպես չէ, որ կառավարությունում կղզիացած քննարկումներ են տեղի ունենում: Նկատի ունեմ, կարծես, կոնսենսուսի նման ինչ-որ մի բան ունենք, թե մենք ինչ պետք է անենք, ինչ բնույթի փոփոխություններ պետք է իրականացնենք: Եվ հետևաբար, կարծում եմ, հիմա բոլոր նախադրյալները կան այդ ամենն իրականացնելու համար: Ուզում եմ հաջողություն մաղթել մեզ և Ձեզ՝ պարոն Մինասյան, Ձեզ՝ պարոն Անդրեասյան, այս գործը կյանքի կոչելու համար:

Ցանկանում եմ ընդգծել, որ մենք շատ հրատապ գոյաբանական օրակարգեր ունենք, բայց ո՞րն է այդ օրակարգերը սպասարկելու, այդ մարտահրավերները դիմակայելու ձևը: Դա պետական ինստիտուտների կայացման գործից ոչ մի վայրկյան չշեղվելն է:

Սա շատ կարևոր է, որովհետև, ընդհանրապես, պետությունը պետք է ինստիտուցիոնալ խորություն ունենա, որպեսզի հնարավորություն ունենա դիմակայել բոլոր հնարավոր մարտահրավերներին: Ես մեր, այդ թվում՝ անվտանգային մարտահրավերների ամենախորքային պատճառը համարում եմ, և դա իմ համոզմունքն է, նաև այս անցած իրադարձությունները վերլուծելով, մեր ինստիտուցիոնալ կայացվածության ցածր մակարդակը բոլոր օղակներում»,-ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այս գործը պետք է հետևողական իրականացվի, որքան էլ այն դժվար ու ծանր լինի. «Այս քննադատությունն էլ կա, թե ինչո՞վ եք զբաղվում՝ դատավորների աշխատավա՞րձ եք բարձրացնում և այլն: Այո՛, հենց դատավորների աշխատավարձ ենք բարձրացնում, որովհետև մենք դատավորներինն էլ, զինվորականներինն էլ, ոստիկաններինն էլ, ուսուցիչներինն էլ, թոշակառուների թոշակներն էլ բարձրացնում ենք, որովհետև ինստիտուցիոնալ կայացումը շատ կարևոր է:

Այսինքն՝ պետք է օրգանիզմ լինի, օրգանիզմն առողջ լինի, առողջ մկանային համակարգ, առողջ արյունատար և ուղեղային համակարգ ունենա, որ կարողանա հասկանալ ինչ է կատարվում իր շուրջը և դիմակայել: Այս առումով, դատական իշխանության կայացվածությունը կարևոր է: Մենք 13-14 տոկոս տնտեսական աճ կապահովենք, և մեր մարտահրավերն է՝ ապահովել այդ տնտեսական դինամիկան:

Եվ դատական համակարգի արդյունավետ գործունեությունը կարևոր է նաև ներդրումների գրավչության առումով, որ մարդիկ վստահ լինեն, որ իրենց իրավունքները պատշաճ կպահպանվեն, ներդրումային ռիսկերը կկառավարվեն: Առաջիկայում պետք է ստեղծենք արբիտրաժ, որը չափազանց կարևոր իրադարձություն է և նորամուծություն: Արբիտրաժային գործերում պիտի կողմերի համաձայնության հնարավորություն ստեղծվի, իրենց հետագա հարաբերությունները կարգավորվեն ոչ Հայաստանի Հանրապետության օրենսդրության օրենսդրությամբ, այլ, օրինակ՝ միջազգայնորեն ընդունված այլ իրավունքներով և այսպես շարունակ: Շատ մեծ անելիք կա առաջիկայում և այդ անելիքի գործում, այդ անելիքի մեջ, իհարկե, Արդարադատության նախարարության դերը շատ կարևոր է և առանցքային:

Կրկին հաջողություն եմ մաղթում և շնորհավորում»:

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ, Արդարադատության նախկին նախարար Կարեն Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ պաշտոնավարման ընթացքում ցուցաբերած աջակցության և պատասխանատու գործում վստահելու համար:

 «Նաև ուզում եմ հատուկ ընդգծել, որովհետև շատ է շահարկվում, թե Բարձրագույն դատական խորհրդի անդամը կամ նախագահը գնացել է գործադիրից, արդյոք օրինականության կամ ճնշումների հետ կապված կարող է խնդիրներ լինել: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև Ձեզ, պարոն վարչապետ, հատկապես նրա համար, որ որպես նախարար պաշտոնավարելու ընթացքում գեթ մեկ անգամ չի եղել, որ օրինականությունից մեկ տառի շեղվելու, ոչ արդարացի որևէ հանձնարարական լինի, կամ մի խնդիր, էլ ուր մնաց, եթե անկախ մարմնում ենք աշխատում: Հատկապես դրա համար եմ Ձեզ շնորհակալ, նաև Ձեր աջակցության համար, որ տրամադրվել է իմ պաշտոնավարման ընթացքում»,- ասել է Կարեն Անդրեասյանը և շնորհակալություն հայտնել նաև նախարարության աշխատակազմին՝ կատարած աշխատանքի համար և հույս հայտնել, որ թիմը կշարունակի Գրիգոր Մինասյանի ղեկավարությամբ կատարել բոլոր խնդիրներն ու ծրագրերը:

Իր հերթին, Գրիգոր Մինասյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար և հավաստիացրել, որ թե կառավարության ծրագրով նախանշված բոլոր միջոցառումները, թե Արդարադատության նախարարության ոլորտային բարեփոխումների հիման վրա կազմված գործողությունները ԱՆ թիմը զորու կլինի իրականացնել ու ավարտին հասցնել:

«Նաև խոսեցիք կոնսենսուսի մասին՝ արդյոք գործադիր իշխանությունը դատավորների հետ քննարկում է բարեփոխումները, որոնք իրականացվում են: Պետք է նշեմ, որ, այո, նախկինում էլ նման քննարկումներ լինում էին, բայց պարոն Անդրեասյանի նախաձեռնության շնորհիվ հնարավորություն ստեղծվեց օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների համատեղ քննարկումների արդյունքում դուրս բերել օրվա խնդիրները, որոնք դատավորներն ունեն, թե՛ օրենսդրական, թե՛ կենցաղային մակարդակում: Մեկ ամսվա ընթացքում արդեն մեծ ցուցանիշներ և լավարկումներ ունենք այդ ոլորտում:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել պարոն Անդրեասյանին, քանի որ ինձ համար, որպես նոր նշանակված նախարարի, հնարավորություն է ստեղծել օգտվել այն հսկայական աշխատանքից, որ ինքն է իրականացրել: Դեկտեմբերի 23-ի հաշվետվությունն այն պտուղներն էին, որ մենք քաղեցինք պարոն Անդրեասյանի կատարած մեծ աշխատանքից»,- ասել է նորանշանակ նախարարը:

Ամփոփելով՝ վարչապետ Փաշինյանը նշել է. 

«Ուզում եմ ասվածի հետ կապված երկու դիտարկում անել: Նախ դատական համակարգի հետ կապված. տեսեք, մենք ձևականություն չենք անում, որ ասում ենք՝ ուզում ենք անկախ դատական համակարգ: Հասկանո՞ւմ եք, իսկապես ձևականություն չենք անում, որովհետև եթե դա անելու կարիք ունենայինք՝ ուղղակի ոչ մի բան չէինք ասի, ո՛չ այդ թեմայով կխոսեինք, ո՛չ կանհանգստանայինք, ո՛չ կցնցվեինք, ո՛չ կգոռայինք, ո՛չ կշրջափակեինք, ոչ մի բան չէինք անի, ուղղակի կթողնեինք ամեն ինչ ինչպես կար՝ հեռախոսները կար, հեռախոսի համարները կար: Մենք իսկապես ուզում ենք, որ երկրում անկախ դատական համակարգ լինի: Մեր խնդիրն ուրիշ բանի մեջ է, որ դատական համակարգը, երբ մենք ասում ենք՝ անկախ պիտի լինի՝ անկախ լինի ի բնե, ի սկզբանե:

Երկրորդը, դատական համակարգը, դատական իշխանությունն անկախ իշխանություն է, բայց Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում կա կարգավորում՝ բոլոր իշխանությունները բխում են ժողովրդից: Չի կարող Հայաստանի Հանրապետությունում լինել իշխանություն, որը չի բխում ժողովրդից: Դա չի նշանակում, որ անկախ չէ, բայց դա նշանակում է՝ ո՞ւմ մանդատով է աշխատում այդ իշխանությունը, որևէ իշխանություն: Հայաստանի Հանրապետությունում իշխանության աղբյուրը ժողովուրդն է: Չի կարող ուրիշ աղբյուր լինել՝ սնելու իշխանությունը: Այս է մեր տրամաբանությունը, և մենք ուզում ենք իրոք անկախ դատական համակարգ լինի, որը սինխրոն պետք է աշխատի պետության ռազմավարական նպատակների հետ: Պետության այն ռազմավարական նպատակների հետ, որոնք ձևավորվել են ժողովրդական կամքով:

Ասվածի մեջ ոչ մի ապօրինի բան չկա, ասվածի մեջ ոչ մի՝ իրավունք ոտնահարող բան չկա, և ես կարող եմ հաստատել. այն, ինչ որ մենք մեր ռազմավարությունների մեջ գրել ենք, մեր անկեղծ ցանկություններն են: Մենք ամեն օր հետևողականորեն գնում ենք դրանց հետևից: Իհարկե, լինում են խնդիրներ, ձախողումներ, մի տեղ չի ստացվում, մի տեղ ուղիղ հակառակն է ստացվում, բայց դա չի փոխում հարցի բուն էությունը:

Հաջորդը՝ նախարարության հետ կապված: Ես նաև ուզում եմ հաստատել, որ, այո, հաշվետվության արդյունքներով տեսել եմ որակյալ աշխատանք և ուզում եմ շնորհակալություն հայտնել այդ աշխատանքի համար: Պարոն Անդրեասյանը չգիտեմ՝ կխոստանա թե չէ, բայց ես չեմ խոստանա, որ ձեր հրաշալի թիմից այլ տեղեր, այլ նշանակումներ չենք անի: Մասնավորապես, քննարկումներ եղել են, ես հույս ունեմ, որ տիկին Արփինե Սարգսյանը կստանձնի Ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնը, որը ներգրավված է եղել Ոստիկանության բարեփոխումներում, Ներքին գործերի նախարարության ձևավորման աշխատանքներում:

Շատ կարևորում եմ նոր ձևավորվող նախարարությունում ռազմավարությունները մշակող և իրականացնող թևը, որը տիկին Սարգսյանը, հույս ունեմ, կղեկավարի:

Շնորհակալություն եմ հայտնում և մաղթում հաջողություններ»:

Դիտումների քանակ357
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Վահագն Խաչատուրյանը Գրիգոր Մինասյանի հետ հանդիպմանը շեշտել է դատաիրավական բարեփոխումներին աջակցելու իր պատրաստակամությունը 17:2927 Դեկ, 2022 Վահագն Խաչատուրյանը Գրիգոր Մինասյանի հետ հանդիպմանը շեշտել է դատաիրավական բարեփոխումներին աջակցելու իր պատրաստակամությունը Քաղաքականություն
  • Գրիգոր Մինասյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար 12:3026 Դեկ, 2022 Գրիգոր Մինասյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար Քաղաքականություն
  • Գրիգոր Մինասյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 20:3325 Դեկ, 2022 Գրիգոր Մինասյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից Քաղաքականություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Լուրեր 13:00 | Գալուզինն անդրադարձել է ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցին | 15.09.2026 13:0015 Սեպ, 2026
  • Առաջիկա օրերին ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով 12:5415 Սեպ, 2026
  • Մենք էլ չենք ստացել ՌԴ-ից ռազմաբազան ՀՀ-ից հանելու դիմում. Ալեքսանյանը՝ Գալուզինի հայտարարության մասին 12:4515 Սեպ, 2026
  • Կյանքից հեռացել է լեգենդար «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը 12:3915 Սեպ, 2026
  • Վարչապետը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստին 12:3715 Սեպ, 2026
  • Քննարկվել են Հայաստանի և Եգիպտոսի միջև տնտեսական համագործակցության ընդլայնման հարցեր 12:2915 Սեպ, 2026
  • Թրամփը շտապել է՝ հայտարարելով, թե Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կարող է էներգետիկ հրադադար հաստատվել. Financial Times 12:1715 Սեպ, 2026
  • Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:1515 Սեպ, 2026
  • Վոլեյբոլի Եվրոպայի Մ20 տղաների առաջնության առաջին փուլը կանցկացվի Երևանում 12:1115 Սեպ, 2026
  • Գյումրիում պետք է իշխանափոխություն. Նազելի Բաղդասարյան 12:0515 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանը ժամանել է Պեկին 12:0315 Սեպ, 2026
  • ԱԺ նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 12:0015 Սեպ, 2026
  • Պարզաբանում՝ խմելու ջրի որակի վերահսկողության վերաբերյալ 11:5715 Սեպ, 2026
  • Կիևը պատրաստ է դադարեցնել ռուսական էներգետիկ օբյեկտներին հարվածները, եթե Մոսկվան հայելային արձագանքի. Զելենսկի 11:4915 Սեպ, 2026
  • Հայաստանում որոշ շահումով խաղերի կազմակերպումը ենթակա է պարտադիր լիցենզավորման. ՊԵԿ իրազեկում 11:4115 Սեպ, 2026
  • Նազելի Բաղդասարյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 11:3815 Սեպ, 2026
  • Ոստիկանները ալկոհոլային կեղծ խմիչք պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտել 11:3615 Սեպ, 2026
  • Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Մոսկվան հայկական կողմից դիմում չի ստացել. Գալուզին 11:2915 Սեպ, 2026
  • Երթևեկության կազմակերպման փոփոխություն Չարենցի փողոցում 11:2315 Սեպ, 2026
  • ՀՀ տիրապետմանն է վերադարձվել «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող 1,75 հա մակերեսով 2 հողատարածք. դատախազություն 11:1215 Սեպ, 2026
  • Փրկարարներն օգնության են հասել վնասվածք ստացած քաղաքացուն 11:0215 Սեպ, 2026
  • Լոռիում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ 10:4915 Սեպ, 2026
  • Սևան համայնքի նախկին ղեկավարի կողմից իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 10:4515 Սեպ, 2026
  • Շարունակվում է ՄԻՊ-ի նախաձեռնած «Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում» նախագիծը 10:1015 Սեպ, 2026
  • Ապամոնտաժվել է Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող՝ ՀՖՖ նախկին նախագահի՝ ապօրինի կառուցված առանձնատան պարիսպը, հայց է ներկայացվել «Հարսնաքարի» վերաբերյալ 10:0615 Սեպ, 2026
  • Լուրեր 10։00 | Աշխարհում բենզինը թանկանում է. ՀՀ-ում իրավիճակը մեղմել է դիվերսիֆիկացիան. փորձագետ 10:0015 Սեպ, 2026
  • ԱԺ նիստ | ՈՒՂԻՂ 10:0015 Սեպ, 2026
  • ՆԱՏՕ-ն խոցել է Լիտվայի օդային տարածք մտած անօդաչու թռչող սարքը․ ԱԹՍ-ների մասին ահազանգեր են հնչել Վիլնյուսում 09:5315 Սեպ, 2026
  • Հարթագյուղի գազամատակարարումը կդադարեցվի 09:1415 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը կազմակերպել է հայկական բրենդիի համտեսի երեկո․ քննարկվել է նոր շուկաների ներուժը 08:2915 Սեպ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:2115 Սեպ, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում 08:0615 Սեպ, 2026
  • Տանգո տանիքում․ Արայիկ Հարությունյանը տեսանյութ է հրապարակել 01:1715 Սեպ, 2026
  • Սյունիքի մարզում սեպտեմբերի 15-ին և 16-ին գազամատակարարման ընդհատումներ կինեն 00:4115 Սեպ, 2026
  • Վահրամաբերդում շահագործման է հանձնվել երկու հիմնանորոգված փողոց 00:1915 Սեպ, 2026
  • Գազամատակարարման դադարեցումներ՝ Արարատի և Տավուշի մարզերում 23:5714 Սեպ, 2026
  • Աշխարհում նկատվում է բենզինի բարձր գնաճ. պատճառը հակամարտություններն են 23:4814 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Չինաստան 23:2214 Սեպ, 2026
  • Լոնդոնի արձագանքը՝ Շոտլանդիայի, Ուելսի և Հյուսիսային Իռլանդիայի անկախանալու մտադրությանը 23:1914 Սեպ, 2026
  • Հայաստանի Հանրապետություն հասկացությունն իր մեջ ներառում է հայրենիքը, ազգը և ժողովուրդը. Գալյան 23:0114 Սեպ, 2026
  • ՏԿԵ նախարարը և ԱԷՄԳ գլխավոր տնօրենը քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրին առնչվող հարցեր 22:4614 Սեպ, 2026
  • Կա գին, որը պատրաստ ենք վճարել հանուն ՀՀ ինքնիշխանության. պատգամավորը՝ գազի գնի մասին 22:3014 Սեպ, 2026
  • Մեր հերթական դասը Կառավարման ակադեմիայում. վարչապետը տեսանյութ է հրապարակել 22:1314 Սեպ, 2026
  • Հարցազրույց Ռուբեն Ռուբինյանի հետ 22:0014 Սեպ, 2026
  • Fashion Scout Armenia 2026․ 8 երիտասարդ դիզայներներ կմրցեն միջազգային հարթակում ներկայանալու հնարավորության համար 21:4814 Սեպ, 2026
  • Երբ ընկերասիրություն են քարոզում անտառի բնակիչները 21:3614 Սեպ, 2026
  • Գլենդեյլում հայ եղբայրները փրկել են հրդեհվող խնամքի կենտրոնի տարեցներին 21:0614 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | Հաջիևի ցուցադրածը բնօրինակ չէ․ Մատենադարանը ներկայացնում է ձեռագրի պատմությունը 21:0014 Սեպ, 2026
  • Սեպտեմբեր 14-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:4614 Սեպ, 2026
  • ԵՄ մշտական ներկայացուցիչները չեն համաձայնեցրել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարաձգումը. Politico 20:3514 Սեպ, 2026
  • Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները կարևորել են Հարավային Կովկասում կայուն խաղաղության պահպանումը 20:2614 Սեպ, 2026
  • Սաուդյան Արաբիան փոփոխություններ է մտցրել Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի և Օմանի առաջարկներում 20:2114 Սեպ, 2026
  • Մեր պատմության մեջ դատարկ էջ չկա. Մատենադարանի տնօրենը՝ Հաջիևի հայտարարության մասին 20:1514 Սեպ, 2026
  • Գերմանիայի զինված ուժերի ստորաբաժանման ներկայացուցիչների հետ քննարկվել են պաշտպանության բնագավառում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր 20:1014 Սեպ, 2026
  • Աշնանային փառատոների շարք՝ Վայոց ձորի բնակավայրերում 20:0514 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 14-ը ՀՀ ԶՈՒ տոնացույցում նշվում է որպես ՀՀ ԶՈՒ ԳՇ Ռազմանվագախմբային ծառայության օր 19:5814 Սեպ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Սեպտեմբեր 14. 2026 19:5714 Սեպ, 2026
  • Հրանտ Թամրազյան-100. հայ գրական մտքի տիրակալը 19:5714 Սեպ, 2026
  • Բրիտանիայի կառավարությունը դեմ է Ուելսի, Շոտլանդիայի և Հյուսիսային Իռլանդիայի անկախության հանրաքվեների անցկացմանը 19:5114 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 14.09.2026 19:4414 Սեպ, 2026
  • Թրամփը կրկին հանդես է եկել Իռլանդիայի միավորման օգտին 19:3614 Սեպ, 2026
  • Երևանում մեկնարկել է կայուն տրանսպորտային միջանցքներին նվիրված աշխատաժողով 19:2814 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը քննարկել են գործակցության ընթացքին և հեռանկարներին առնչվող հարցեր 19:2114 Սեպ, 2026
  • Արծաթե հուշադրամ՝ ՀՀ անկախության 35-ամյակին 19:1414 Սեպ, 2026
  • Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ ծառայողը 19:0514 Սեպ, 2026
  • Լուրեր 19:00 | Խորապես տպավորված եմ. Գրոնոն՝ Մատենադարան այցի մասին | 14.09.2026 19:0014 Սեպ, 2026
  • Սաուդյան Արաբիան 110 մլն տոննա ուրանի հանքավայր է հայտնաբերել Մեդինայի շրջանում 18:5614 Սեպ, 2026
  • Չեմ վիճարկում Ղարաբաղի՝ նախկինում հակամարտությունից տուժած շրջաններում հայկական հարուստ հետքը. Գրոնո 18:4714 Սեպ, 2026
  • Ցերեկային խնամքի ծառայություններ՝ երեխաներին 18:3914 Սեպ, 2026
  • 2026 թվականի օգոստոս ամսվա կլիմայական պայմանները Հայաստանում 18:3014 Սեպ, 2026
  • Ռուսաստանի գործողություններն ավելի ու ավելի են մոտենում լեհական սահմանին. Տուսկ 18:1914 Սեպ, 2026
  • Թբիլիսիում ճանապարհաշինական աշխատանքները բացահայտել են 10-րդ դարի խեցեղենի հավաքածու. «Այլ լուրեր» 18:1014 Սեպ, 2026
  • 3 ոսկե և 6 բրոնզե մեդալ՝ «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում 18:0014 Սեպ, 2026
  • «Հայէկոնոմբանկ»-ը 2026-ի հունվար-հունիսին 4 մլրդ 202 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 17:5114 Սեպ, 2026
  • Վարչապետն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Եվրոպական միության հարցերի հանձնաժողովի նախագահին 17:4214 Սեպ, 2026
  • Կանզասի ազգային գվարդիան և ՀՀ պաշտպանության նախարարությունն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը 17:3414 Սեպ, 2026
  • Հայտնաբերվել է 527 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները 17:2814 Սեպ, 2026
  • Հայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում 17:2114 Սեպ, 2026
  • Շոտլանդիան, Ուելսը, Հյուսիսային Իռլանդիան ստորագրել են անկախության համաձայնագիր 17:1414 Սեպ, 2026
  • Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը 17:0714 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | Հայ-իրանական սահմանին կարևոր պայմանավորվածություն է ձեռք բերվել 17:0014 Սեպ, 2026
  • Քննարկվում է ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում Ռուբեն Մխիթարյանի թեկնածության հարցը 16:5814 Սեպ, 2026
  • Համագործակցության երկրների կինոփառատոն ԱՊՀ մշակութային մայրաքաղաք Մեղրիում 16:5114 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 14-ը ՀՀ ԶՈՒ տոնացույցում նշվում է որպես կապի զորքերի օր 16:4414 Սեպ, 2026
  • ՆԳ նախարարը և Վրաստանի վարչապետը քննարկելլ են երկու երկրի միջև ռազմավարական գործընկերության խորացման հնարավորությունները 16:3614 Սեպ, 2026
  • ԱԺ նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 16:3014 Սեպ, 2026
  • Մագդալենա Գրոնոն Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրերի հարուստ հավաքածուին և դրանց պատմությանը 16:2514 Սեպ, 2026
  • Ավստրիան մերժել է Իրանի փոխնախագահի մուտքը Վիեննա՝ մասնակցելու ԱԷՄԳ-ի համաժողովին 16:2414 Սեպ, 2026
  • Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցությանը քննարկվել են պետական ակտիվների կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլեր 16:2014 Սեպ, 2026
  • Ձերբակալվել են ՀԿԱԾ նախկին պաշտոնյաներ և փաստաբան 16:1514 Սեպ, 2026
  • «Եվրոպական հետազոտողների գիշեր» միջազգային նախաձեռնությունն այս տարի կանցկացվի նաև Հայաստանում 16:1314 Սեպ, 2026
  • Ապօրինի կայանատեղիներից պաշտոնյաները գումար են աշխատում, ինքնակամ նոր կառույցները կազդեն կադրերի վրա 16:0214 Սեպ, 2026
  • Չարենցի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի 15:5414 Սեպ, 2026
  • Խորհրդարանը քննարկում է ԵԱՏՄ-ի և Ինդոնեզիայի միջև ազատ առևտրի համաձայնագիրը վավերացնելու նախագիծը 15:4614 Սեպ, 2026
  • Եղել են դեպքեր, երբ ավելի շատ է եղել մեդիաաղմուկը, քան հաստատված դեպքը. ՆԳ նախարարի տեղակալը՝ դպրոցներում թմրանյութերի շրջանառության մասին 15:3914 Սեպ, 2026
  • Բելառուսում Հայաստանի դեսպանի խորհրդակցությունները կտևեն այնքան, մինչև պարզաբանում կամ ներողություն լսենք. Ռուբինյանը՝ Ղազարյանին 15:3214 Սեպ, 2026
  • ԱԺ նախագահը և Էստոնիայի դեսպանը քննարկել են երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր 15:2614 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 15-19-ը առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ 15:1614 Սեպ, 2026
  • Իսրայելի մշակույթի նախարարը կոչ է արել քաղաքացիությունից զրկել Վենետիկի մրցանակակիրներ՝ Գազայի պատերազմի մասին պատմող NAZA ֆիլմի ստեղծողներին. BBC 15:0514 Սեպ, 2026
  • Լուրեր 15:00 | Յուրաքանչյուր նոր ինքնակամ շինություն վարչական շրջանի ղեկավարի համար խնդիր է լինելու. Ավինյան 15:0014 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015