Երևանի ավագանին հաստատել է մայրաքաղաքի եկող տարվա բյուջեն և զարգացման ծրագիրը:
2023-ին կնորոգվեն երկու տասնյակից ավելի մանկապարտեզներ, կփոխարինվի 100 վերելակ, կապիտալ կնորոգվեն մոտ 70 բակեր, կվերակառուցվեն ֆուտբոլի դաշտեր, կավելացվեն կանաչ տարածքներ:
Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ներկայացրել է, որ մետրոյի Աջափնյակի նոր կայարանի նախագծանախահաշվային փաստաթղթին պետական և համայնքային բյուջեից ուղղվել է մոտ 4 մլն դոլար:
Մանրամասները՝ Անի Օհանյանի ռեպորտաժում: