Արդեն ութերորդ օրն է` Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։
ԼՂ ժողովուրդը ցրտին մնացել է ճանապարհներին, ընտանիքները շրջափակման տարբեր կողմերում են մնացել. Նիկոլ Փաշինյան։
Կոնգրեսական Փալոնը դիմել է նախագահ Բայդենին՝ ապահովելու Արցախի ժողովրդի անվտանգությունը։
Ճանապարհի զավթումը կազմակերպածների մեծ մասը հատուկ ծառայությունների նախկին կամ ներկա աշխատակիցներ են․ Արցախի դատախազություն։
Վարչապետի գլխավորությամբ ԱԽ նիստում քննարկվել է տարածաշրջանում հաստատված ռազմաքաղաքական իրադրությունը։
Գերմանիայի ԱԳ նախարար Բերբոքը դեմ է Ուկրաինայում Ռուսաստանի պայմաններով հրադադարին։
Կիևում տեղի ունեցած պայթյունների հետևանքով վնասվել են կարևոր ենթակառուցվածքներ․ Կլիչկո։
Եվրախորհրդարանի պատգամավորն առաջարկել է միգրանտների պատճառով պատնեշներ կառուցել ԵՄ սահմաններին։
Աֆղանստանում թալիբները հրապարակայնորեն մտրակել են 30 մարդու, այդ թվում՝ կանանց։
ԱՄՆ նախագահ Բայդենը մտադիր չէ այցելել Կիև՝ իր անվտանգությանը սպառնացող վտանգի պատճառով. Politico։