Խորհրդարանն այսօր արտահերթ նիստ էր հրավիրել, օրակարգում էր նաև Պետական պահպանության ծառայությունը ԱԱԾ-ից առանձնացնելու նախագիծը:
Հարցը զեկուցելու նպատակով խորհրդարան եկած Անվտանգության խորհրդի քարտուղարից պատգամավորները փորձել են մանրամասներ պարզել Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր խաղաղության պայմանագրի մասին:
«Ընդամենը մեկ կետ կա, որի շուրջ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնություն ունեն, դա Վիեննայի կոնվենցիայի շրջանակներում դիվանագիտական հարաբերություններ հաստատելն է»,- հայտարարել է Արմեն Գրիգորյանը:
Արտահերթ նիստում քննարկվել է նաև Ներքին գործերի նախարարության ստեղծման փաթեթը:
Մանրամասները՝ Անուշ Մուրադյանի ռեպորտաժում: