• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Խոշոր չարաշահումներ՝ դպրոցաշինության վարկային և դրամաշնորհային ծրագրերի իրականացման գործընթացում Խոշոր չարաշահումներ՝ դպրոցաշինության վարկային... 17:46
Տիգրան Խաչատրյանը «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի ներկայացուցիչների հետ քննարկել է փոխգործակցության զարգացման հնարավորությունները Տիգրան Խաչատրյանը «Կոնրադ Ադենաուեր»... 17:38
Վարչապետը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին Վարչապետը մասնակցել է Եվրասիական... 16:30
  • Հաղորդումներ
  • Հարձակում Արցախի վրա
  • Կորոնավիրուս
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Աշխարհ
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հասարակություն 14:3807 Դեկ, 2022

Ամսական աշխատավարձի չափով հավելավճար դատախազներին. նախագիծը հանրային քննարկման է դրվել

Գերծանրաբեռնված աշխատանք, ճնշումներ...Դատախազությունն առաջարկում է դատախազներին ամսական աշխատավարձի չափով հավելավճար տրամադրել: Նոր պաշտոնավարող դատախազի փաստացի աշխատավարձը չի գերազանցում 300 հազար դրամը։ Առաջարկվող օրենսդրական կարգավորմամբ նախատեսվում է դատախազներին վճարել ամսական հավելում՝ դրույքաչափի 100 տոկոսի չափով:

Հիմնավորման մեջ նշվում է, որ դատախազները քրեական գործերի աննախադեպ աճի պայմաններում գերծանրաբեռնված են, հաճախ ստիպված են լինում օրական 12-13 ժամ աշխատել:

Մհեր Մկրտչյան (ՀՀ ԳԴ կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության պետի տեղակալ) - Նման պայմաններում, հաշվի առնելով նման ծանրաբեռնված վիճակը և նաև հանրության ակնկալիքները պետության քրեական քաղաքականության պատշաճ իրականացման հարցում, նաև արտաքին ճնշումների որոշակի հավանականությունը, դատախազի աշխատանքը դառնում է պակաս գրավիչ և ռիսկային:

Մանավանդ որ, ըստ Մկրտչյանի՝ արդեն իսկ ընդունված Քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումներից ակնհայտ է, որ քրեական հետապնդում հարուցելը բացառապես դատախազի բացառիկ լիազորությունն է:

Մհեր Մկրտչյան - Նման պայմաններում արտաքին որոշակի ճնշումների հավանականությունը այն պաշտոնատար անձի նկատմամբ, ով որ պատասխանատու ա մինչդատական քրեական վարույթի ընթացքում՝ նման առանցքային կարևոր որոշումներ կայացնելու հարցում, բնականաբար, ակնհայտ է:

Բացի այդ՝ Մկրտչյանի խոսքով՝ վարույթի մասնավոր մասնակիցները նաև զանգվածային լրատվության միջոցներով շատ հաճախ դատախազի կողմից մեղադրանքի պաշտպանության գործառույթի իրականացումը ընկալում են անձնավորված, ինչն ուղեկցվում է վիրավորական արտահայտություններով:

Մհեր Մկրտչյան - Որն իր հերթին կրկին ավելի գրավիչ և ռիսկային է դարձնում դատախազի աշխատանքը:

Ըստ պաշտոնյայի՝ վերջին տարիներին դատախազության համակարգում կադրերի հոսքը մտահոգիչ է:

Մհեր Մկրտչյան - Փաստացի մենք ունենք իրավիճակ, երբ որ բուհը նոր ավարտած երիտասարդը նոր թարմ գիտելիքներով գալիս է դատախազության համակարգ, աշխատում է 3-4 տարի, ձեռք է բերում որոշակի փորձառություն, սակայն 3-4 տարի աշխատելուց հետո՝ տեսնելով, որ մասնավոր ոլորտում ինքը իր կարողություններով և փորձառությամբ կարող է մի քանի անգամ ավելի վարձատրություն ստանալ, դուրս է գալիս համակարգից:

Նախկին դատախազ, այժմ փաստաբան Րաֆֆի Ասլանյանը չի թաքցնում՝ համակարգից գնալու առաջնային շարժառիթը ցածր աշխատավարձն է եղել:

Րաֆֆի Ասլանյան (նախկին դատախազ, փաստաբան ) - Համարում եմ, որ դատախազի աշխատանքային ծանրաբեռնվածությունը ներկայումս ակնհայտորեն չի համապատասխանում պետության կողմից նրան տրվող դրամական բավարարմանը: Մասնավոր ոլորտում իրավաբանների համար ֆինանսական առումով ավելի բարենպաստ պայմաններ են ստեղծված:

Սա է պատճառը, որ էսօր արդեն դատավարության մյուս կողմից ես հաճախ տեսնում եմ էնպիսի մարդկանց, ովքեր առողջ բավարար մրցակցության պայմաններում երբեք չէին կարող հայտնվել դատախազության համակարգում էդպիսի գիտելիքներով, ինձ համար ակնհայտ է, որ հաճախ ընտրություն է կատարվել վատի և վատագույնի միջև:

Նախկին դատախազը նշում է՝ մեղադրանքի կողմը թուլացել է, իսկ այս ամենից խուսափելու համար պետք է նրանց համար ստեղծվեն սոցիալական բավարար երաշխիքներ:

Րաֆֆի Ասլանյան -  Տպավորություն չստեղծվի, որ պետության առաջնային խնդիրը ես սա եմ համարում, ես հասկանում եմ, որ կան ավելի կարևոր խնդիրներ, ես խոսում եմ ընդամենը մասնագիտական տեսանկյունից:

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանի կարծիքով էլ՝ հավելավճարի տրամադրումը հնարավորություն կտա համակարգը բարձր որակավորում ունեցող մասնագետներով համալրելու:

Հայկ Մարտիրոսյան («Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավական հարցերով փորձագետ) - Որակյալ կադրերը իրավապահ համակարգից դուրս են գնացել մասնավոր ոլորտ, և դրանից կախված դատախազական հսկողության և իրավապահ մարմինների աշխատանքը մեծապես տուժել է, դա ակնառու է նրանց կողմից կայացրած որոշումներից:

Նախագիծը հանրային քննարկման համար բաց է մինչև դեկտեմբերի 11-ը, առ այս պահը որևէ առաջարկ չի ներկայացվել: Այն ունի 102 կողմ և 16 դեմ ձայն:

Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան

Դիտումների քանակ117
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Հանրապետության բոլոր պոլիկլինիկաներն ապահովված են գրիպի պատվաստանյութերով. ԱՆ 18:2102 Փտր, 2023
  • Արմավիրի մարզում զենքի գործադրմամբ խուլիգանության վարույթի շրջանակում 4 անձի վերաբերյալ նյութերն ուղարկվել են դատարան 18:1302 Փտր, 2023
  • Աշխատանքի վրա հիմնված ուսուցման ձևաչափը կդառնա ինստիտուցիոնալ. Ժաննա Անդրեասյան 18:0502 Փտր, 2023
  • Կարսում տեղի է ունեցել Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը 17:5402 Փտր, 2023
  • Խոշոր չարաշահումներ՝ դպրոցաշինության վարկային և դրամաշնորհային ծրագրերի իրականացման գործընթացում 17:4602 Փտր, 2023
  • Դեսպան Ներսեսյանը Լոնդոն Սիթիի քաղաքապետին է ներկայացրել Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքները 17:4402 Փտր, 2023
  • Տիգրան Խաչատրյանը «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի ներկայացուցիչների հետ քննարկել է փոխգործակցության զարգացման հնարավորությունները 17:3802 Փտր, 2023
  • Տավուշի մարզի պարեկները ծառայության ժամանակ զենքեր են հայտնաբերել 17:2702 Փտր, 2023
  • Աշոցքի, Մարալիկի, Գյումրու տարածաշրջաններում բուք է 17:2202 Փտր, 2023
  • Շրջհարկի և միկրոձեռնարկատիրության դիմումները՝ մինչև փետրվարի 20-ը 17:1302 Փտր, 2023
  • Արման Խոջոյանը ձկնաբուծության ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկել է խնդիրները 17:0602 Փտր, 2023
  • Հուլուսի Աքարը կարևորել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը 17:0102 Փտր, 2023
  • Լուրեր 17:00 | 02.02.2023 17:0002 Փտր, 2023
  • Ակնկալվում է բարձրացնել ՀՀ դատախազության գործունեության արդյունավետությունը 16:4902 Փտր, 2023
  • Իսրայելը հաստատել է Գազայի հատվածի տարածքին ավիահարվածներ հասցնելու տեղեկությունը 16:3802 Փտր, 2023
  • Վարչապետը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին 16:3002 Փտր, 2023
  • Հայ-իրաքյան քաղաքական երկխոսության զարգացումը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է. Բաքոյան 16:2402 Փտր, 2023
  • Արարատ Միրզոյանը և ՌԴ դեսպանը քննարկել են հայ-ռուսական հարաբերություններին առնչվող հարցեր 16:1202 Փտր, 2023
  • ՔԿ-ում որոշվել են 2022 թ․ լավագույն արդյունքներ ցույց տված «Տարվա ստորաբաժանումները» և «Տարվա քննիչը» 16:0802 Փտր, 2023
  • Օդի ջերմաստիճանը փետրվարի 3-4-ի գիշերը կնվազի 6-8 աստիճանով 15:5702 Փտր, 2023
  • ԵԱՍՄ համայնքային հիմնարկի դանակահարված աշխատակիցներից մեկը վիրահատվել է 15:4602 Փտր, 2023
  • Ուկրաինային տանկերի մատակարարումը ռիսկային քայլ է և չի նպաստի հակամարտության կարգավորմանը. Էրդողան 15:3702 Փտր, 2023
  • Արցախի ՄԻՊ-ը կոչ է անում հարգել մարդկանց անձնական կյանքի և արժանապատվության իրավունքը 15:2702 Փտր, 2023
  • 50-75 տարեկան քաղաքացիների շրջանում կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման սքրինինգային ծրագիրը կշարունակվի 15:2302 Փտր, 2023
  • ՀՀ հետաքրքրվածության դեպքում ՀԱՊԿ առաքելությունը կարող է տեղակայվել 1-2 օրում. Լավրով 15:1102 Փտր, 2023
  • Հրանտ Աբազյանը նշանակվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության պետի տեղակալ 15:0902 Փտր, 2023
  • Կշարունակենք շփումները «3+3» ձևաչափում. Լավրով 15:0302 Փտր, 2023
  • Լուրեր 15:00 | 02.02.2023 15:0002 Փտր, 2023
  • ՀՀ վարչապետը տիկնոջ հետ աշխատանքային այցով ժամանել է Ալմաթի 14:5402 Փտր, 2023
  • Ալիևն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի էներգետիկ դիվանագիտության գծով տեղակալի խորհրդականին 14:4202 Փտր, 2023
  • Ադրբեջանը վերադարձրել է այն հողերը, որոնք իրեն էին պատկանում. Լավրով 14:4002 Փտր, 2023
  • Զինդատախազությունն ուսումնասիրություններ է իրականացրել ԶՈՒ ինժեներական զորքերի վարչության կենտրոնական պահեստում 14:2902 Փտր, 2023
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է բանկերի ներկայացուցիչների հետ 14:1902 Փտր, 2023
  • Արցախում 7 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում 14:0602 Փտր, 2023
  • Առաջարկվում է հստակեցնել հաշմանդամության սահմանման շեմերը 13:5102 Փտր, 2023
  • Փետրվարի 1-ին Երևանում ծնվել է 64 երեխա 13:3802 Փտր, 2023
  • Հանրային քննարկման է դրվել մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերի նախագիծը 13:2802 Փտր, 2023
  • Վահրամ Դումանյանը նշանակվել է հանրապետության նախագահի խորհրդական 13:1902 Փտր, 2023
  • Կոնգրեսական Սանչեսն ընդգծել է Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու կարևորությունը 13:1802 Փտր, 2023
  • Ռուսաստանը չի դիմել ՀԱՊԿ անդամ երկրներին հատուկ ռազմական գործողության հարցում օգնության համար. Լավրով 13:0902 Փտր, 2023
  • Ոստիկանները բացահայտել են Բերդի համայնքապետարանի տերմինալից կատարված գողությունը 13:0302 Փտր, 2023
  • Լուրեր 13:00 | 02.02.2023 13:0002 Փտր, 2023
  • Սպահանում ՊՆ օբյեկտի վրա հարձակման պատասխանատվությունը կրում է Իսրայելը. ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչ 12:5802 Փտր, 2023
  • Արցախից վեց հիվանդ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ տեղափոխվել է ՀՀ 12:5402 Փտր, 2023
  • Եղանակային շատ ցածր ջերմաստիճանի դեպքում ճանապարհի սառցակալումը հնարավոր չէ կանխել. «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ 12:4602 Փտր, 2023
  • ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի խորհրդականը Ադրբեջանում հանդիպել է Ալիևի հետ 12:4102 Փտր, 2023
  • Քննարկվել է Հայաստանի և Մալթայի միջև համագործակցության նոր ուղղությունների ձևավորման հարցը 12:3102 Փտր, 2023
  • ԵԱՍՄ համայնքային հիմնարկի աշխատակիցներին դանակահարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ 12:2402 Փտր, 2023
  • Ռուսաստանը կչեղարկի ԱՊՀ երկրների զինծառայողների կենսաթոշակային ապահովումը 12:2102 Փտր, 2023
  • Ապահովագրական փաթեթն ունենալու է հաստատուն արժեք. Անահիտ Ավանեսյան 12:1802 Փտր, 2023
  • Կյանքին վտանգ չի սպառնում. Ավանեսյանը՝ վաշտի կացարանում հրդեհից տուժածների առողջական վիճակի մասին 12:1202 Փտր, 2023
  • Կառավարությունը 547 մլն 887 հազար դրամ կուղղի Շիրակի մարզի սուբվենցիոն 4 ծրագրի համաֆինանսավորմանը 12:0902 Փտր, 2023
  • Գործադիրը հաստատեց Հայաստանի տեքստիլ արդյունաբերության զարգացման ծրագիրը 11:5902 Փտր, 2023
  • Սենատոր Մենենդեսը հանդես է եկել ԱՄՆ առևտրի նախարարության՝ Ադրբեջանին մահաբեր զենք մատակարարելու մտադրության դեմ 11:5402 Փտր, 2023
  • Կառավարության անդամների ճեպազրույցները | ՈՒՂԻՂ 11:4502 Փտր, 2023
  • Հաստատվեց Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը 11:4302 Փտր, 2023
  • Կառավարությունը 25 սուբվենցիոն ծրագրերի համար 7 մարզպետարանի հատկացրեց 1 միլիարդ 412 միլիոն դրամ 11:3402 Փտր, 2023
  • ՀՀ զինված ուժերում բարեփոխումների շրջանակում նախատեսվում է փոխել անձնակազմի հանդերձանքը 11:2402 Փտր, 2023
  • ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահը վայելում է Բլինքենի անձնական վստահությունը. Պատել 11:2102 Փտր, 2023
  • «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի 2 աշխատակից դանակահարվել են իրենց աշխատանքը կատարելիս 11:1802 Փտր, 2023
  • Մարտի 1-ից մայիսի 12-ը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն 11:1402 Փտր, 2023
  • 2022-ին վերադարձվել է 36,5 մլրդ դրամ եկամտային հարկի գումար. ՊԵԿ 11:0202 Փտր, 2023
  • Կառավարության նիստ | ՈՒՂԻՂ 11:0002 Փտր, 2023
  • Փետրվարի 2-ի լույս 3-ի գիշերը հանրապետության մեծ մասում սպասվում է ձյուն 10:4902 Փտր, 2023
  • Գրիգոր Մինասյանը Ճապոնիայի դեսպանին է ներկայացրել արդարադատության ոլորտի բարեփոխումները 10:4302 Փտր, 2023
  • Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 43 դեպք 10:3602 Փտր, 2023
  • Լուրեր 10:00 | 02.02.2023 10:0002 Փտր, 2023
  • Ատոմակայանի նախկին գլխավոր տնօրենին մեղադրանք է առաջադրվել 1 մլն 27 հազար դոլար հափշտակելու համար 09:5402 Փտր, 2023
  • Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան 09:4602 Փտր, 2023
  • Թալինի, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Տաշիրի և Հրազդանի տարածաշրջաններում ձյուն է տեղում 09:3102 Փտր, 2023
  • Հանքաքարից պղնձի մանրէաբանական կորզում․ նոր հետազոտություն 09:2702 Փտր, 2023
  • Նիկոլ Փաշինյանն ու Միխայիլ Միշուստինն առանձնազրույց կունենան 09:0602 Փտր, 2023
  • Համտես խոհարարների համար 08:5302 Փտր, 2023
  • Սարի թաղում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին 08:2102 Փտր, 2023
  • Հայաստանում կներդրվի շտապօգնության նոր մոդել 00:4502 Փտր, 2023
  • Մելիքգյուղը սուբվենցիոն ծրագրով առաջին անգամ գազիֆիկացվում է 00:2002 Փտր, 2023
  • Երևանի ճանապարհներն այսուհետև կնորոգվեն նախապես մշակված նախագծի առկայությամբ 00:0702 Փտր, 2023
  • Լուիս Լ. Բոնոն նշանակվել է ԱՄՆ պետքարտուղարի` կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական 23:5301 Փտր, 2023
  • Փետրվարի 2-ի եղանակային կանխատեսումները 23:2601 Փտր, 2023
  • Ադրբեջանի ՆԳՆ-ն հայտարարել է «իրանական շուրջ 40 լրտեսի» ձերբակալման մասին 23:0601 Փտր, 2023
  • Փետրուար 1-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 22:3401 Փտր, 2023
  • Հարցազրույց Քրիստինե Վարդանյանի հետ 22:0601 Փտր, 2023
  • Օրը՝ 60 վայրկյանում | 01.02.2023 22:0601 Փտր, 2023
  • Լոռին ներդրողների համար գրավիչ դարձնելու ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում 21:2801 Փտր, 2023
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | 01.02.2023 21:0001 Փտր, 2023
  • ԵՄ-ն Կիևի գագաթնաժողովում կքննարկի Ուկրաինայի անդամակության հարցն ու Զելենսկու «խաղաղության ծրագիրը» 20:4801 Փտր, 2023
  • Մարմնամարզության Եվրոպայի 2027 թվականի առաջնությունը կանցկացվի Երևանում 20:4701 Փտր, 2023
  • Լևոն Կասյանը նշանակվել է Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալ 20:4601 Փտր, 2023
  • Իսրայելը կարող է Ուկրաինային «երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգ մատակարարել 20:4301 Փտր, 2023
  • «Նկարազարդ հասարակածը» համախմբել է աշխարհի արվեստագետներին 20:4101 Փտր, 2023
  • Գագիկ Պողոսյանը նշանակվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ 20:3801 Փտր, 2023
  • 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում 281 նոր անուն կա 20:3701 Փտր, 2023
  • Հրդեհային սպառնալիքը չվերացնելու դեպքում «Մալաթիա» տոնավաճառը չի վերաբացվի 20:3401 Փտր, 2023
  • Բագրատ Մաթևոսյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից 20:3101 Փտր, 2023
  • Արմեն Գյոզալյանը նշանակվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատար 20:2901 Փտր, 2023
  • Արտակ Բուդաղյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից 20:2701 Փտր, 2023
  • 4,5 մլրդ դրամ, 1,2 միլիարդի գույք.մանրամասներ Սերժ Սարգսյանի եղբոր ապօրինի գույքի բռնագանձման գործից 20:2701 Փտր, 2023
  • Մեր երկրում հաստատված հնդիկ գրողը հայերի մասին գիրք է գրում 20:2401 Փտր, 2023
  • Արմեն Ղևոնդյանը համատեղության կարգով նշանակվել է Ղրղզստանում Հայաստանի դեսպան 20:2101 Փտր, 2023
  • Արաքսից ավազի ապօրինի արդյունահանման դեպքերը պետք է կանխվեն. ՏԿԵ փոխնախարար 20:1901 Փտր, 2023

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2022 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015