• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հանրային քննարկում. ԵՄ դիտորդական նոր առաքելությունը Հայաստանում Հանրային քննարկում. ԵՄ դիտորդական... 21:50
Այլ հայացք Ադրբեջան-Իրան լարվածությանը Այլ հայացք Ադրբեջան-Իրան լարվածությանը 16:26
Մի քանի ՓԱՍՏ Ազգերի համագործակցության մասին Մի քանի ՓԱՍՏ Ազգերի... 13:15
  • Հաղորդումներ
  • Հարձակում Արցախի վրա
  • Կորոնավիրուս
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Աշխարհ
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հասարակություն 13:4203 Դեկ, 2022

ԿԸՀ արտահերթ նիստում ձևավորվել է Ընտրատարածքային 38 հանձնաժողով

Նիստը սկսված է: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստի օրակարգում մեկ հարց է՝ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կազմավորում՝ հանձնաժողովների անդամների նշանակումով:

Հանրապետության 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում ընդգրկվելու համար թեկնածուների ավելի քան 600 դիմում է ստացվել նոյեմբերի 8-25-ը:

Վահագն Հովակիմյան (Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ) - Ներկայացվել է 619 դիմում, բայց այդ դիմումները ներկայացվել են 539 անձանց կողմից, այսինքն՝ ավելի հստակ ասեմ, որ 500 անձ դիմել է 1 տեղի՝ հանձնաժողովում ընդգրկվելու համար, 39 անձ ներկայացրել է 1-ից ավել դիմում, այսինքն՝ 1-ից ավել ընտրատարածքում ընդգրկվելու համար:

Գործող հանձնաժողովների անդամների լիազորությունները դադարում են դեկտեմբերի 17-ին: Նոր անդամներ նշանակելու մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է կայացնում նրանց լիազորությունների ավարտից 14 օր առաջ:

Վահագն Հովակիմյան (Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ) - Աշխատանքային կարգով բոլոր դիմումները մեկ առ մեկ քննարկել ենք, որովհետև դիմումների մեջ կան նաև անդամների թեկնածուներ, որոնք գործող հանձնաժողովների նախագահ, քարտուղար են:

ԿԸՀ-ն աշխատանքային քննարկման արդյունքում որոշել է հանձնաժողովները ձևավորել նախապատվության քվեակարգով: ԿԸՀ քարտուղարը բացատրում է. սա փակ գաղտնի քվեարկություն է, երբ ԿԸՀ հանձնաժողովի ամեն անդամ բոլոր թեկնածուներին տալիս է միավորներ 1-ից մինչև թեկնածուների քանակը: Ծրագիրը ռեյտինգային քվեարկության հաշվարկով ընտրում է հանձնաժողովի անդամներ:

Արմեն Սմբատյան (Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար) - Միայն մեկ անգամ կարելի է 1 նիշը օգտագործել, այսինքն՝ մեկ թեկնածուին տալ 1, 2, 3, մինչև թեկնածուները սպառվեն, կարելի է նաև ոչ թե բոլոր թեկնածուներին նիշ տալ, այլ թեկնածուների մի մասին:

Կարգը հրապարակելուց հետո մեկնարկում է քվեարկությունը: Հանրապետության թիվ մեկ ընտրատարածքի հանձնաժողովի անդամի 7 տեղի համար, օրինակ, ստացվել է 19 դիմում:

Արմեն Սմբատյան - Այսպիսով՝ Թորոսյան Աշոտ Տիգրանի, Հովսեփյան Հասմիկ Սուրիկի ...թիվ մեկ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի քվեարկությունն ավարտված է:

Այսպես երկուսուկես ժամ անց Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով է ձևավորում:

Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12-ին, կանցկացվեն հանձնաժողովների առաջին նիստերը:

Հեղինակ`Հայկ Նավասարդյան
Դիտումների քանակ17
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • ԿԸՀ-ն ձևավորել է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կազմը 20:2802 Դեկ, 2022 ԿԸՀ-ն ձևավորել է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կազմը Հասարակություն
  • ԿԸՀ-ն ընտրում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամներին 16:1402 Դեկ, 2022 ԿԸՀ-ն ընտրում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամներին Հասարակություն
  • Մեկնարկել է ԿԸՀ-ի ռազմավարական պլանավորման աշխատանքային քննարկումը 13:0226 Նմբ, 2022 Մեկնարկել է ԿԸՀ-ի ռազմավարական պլանավորման աշխատանքային քննարկումը Հասարակություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Հաագայի դատարանում ՀՀ հայցի բավարարումը կնշանակի, որ Ադրբեջանն է փակել Լաչինի միջանցքը. փորձագետ 22:4205 Փտր, 2023
  • Կուտակային կենսաթոշակի 745.899 մասնակից, 560 մլրդ 411մլն դրամի ակտիվներ. 2022-ի տվյալները 22:0405 Փտր, 2023
  • Հանրային քննարկում. ԵՄ դիտորդական նոր առաքելությունը Հայաստանում 21:4905 Փտր, 2023
  • Զինվորների մարմինները ննջարանի տարբեր մասերում էին. զինդատախազության անդրադարձը հակասություններին 21:2705 Փտր, 2023
  • Լուրեր. Կիրակնօրյա թողարկում | 05.02.2023 21:0005 Փտր, 2023
  • Հայաստանի առևտրային բանկերը կտրուկ ավելացրել են ակտիվներն արտերկրում 20:4505 Փտր, 2023
  • Ապահովագրությամբ բժշկական ծառայությունները հասանելի են բոլորին | Հարցազրույց Կիմ Հեքիմյանի հետ 20:2205 Փտր, 2023
  • Առողջության պարտադիր ապահովագրության ծածկույթն ընդգրկելու է ծառայությունների 90 տոկոսից ավելին 20:1205 Փտր, 2023
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 05.02.2023 19:2505 Փտր, 2023
  • Արցախի ԱԱԾ-ն՝ հերթական ապատեղեկատվության մասին 17:4305 Փտր, 2023
  • Տաշիր քաղաքում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած 16:3305 Փտր, 2023
  • ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ 14:0005 Փտր, 2023
  • Փետրվարի 7-ին, 8-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն և մառախուղ 13:5505 Փտր, 2023
  • Կարևոր է, որ Հայաստանը սեղմի Թուրքիայի և Ադրբեջանի մեկնած խաղաղության ձեռքը. Աքար 13:3505 Փտր, 2023
  • Լիլիթ Մակունցը կոնգրեսական Ջուդի Չուի հետ քննարկել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը 09:5005 Փտր, 2023
  • Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 09:3505 Փտր, 2023

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2022 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015