• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հանրային քննարկում. Սահմանափակումներ ռազմական դրության պայմաններում Հանրային քննարկում. Սահմանափակումներ ռազմական... 21:50
Երկրաշարժ Իրանի Խոյ քաղաքից 22 կմ հարավ Երկրաշարժ Իրանի Խոյ քաղաքից... 19:12
Նիկոլ Փաշինյանը և Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին քննարկել են հայ-եգիպտական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Նիկոլ Փաշինյանը և Աբդել... 19:07
  • Հաղորդումներ
  • Հարձակում Արցախի վրա
  • Կորոնավիրուս
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Աշխարհ
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հասարակություն 16:3302 Դեկ, 2022

260 միլիոն դրամ՝ 10 դպրոց անհրաժեշտ գույքով ապահովելու համար

Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով վերակառուցված Երևանի համար 135 հիմնական դպրոցն է: Շենքային և գույքային պայմաններով հագեցած դպրոցում սովորում է մոտ 1800 աշակերտ:

Գարեգին Ներսիսյան (Երևանի համար 135 դպրոցի տնօրեն) - Գույքն ամբողջովին նոր է, տրվել է ՀՀ Կառավարության կողմից, մենք էլ ինչ գնում ենք՝ նորն ենք գնում, որ կարողանանք մեր երեխաներին լավագույնով ապահովենք:

Դպրոցը վերակառուցել է ՀՏԶՀ-ն՝ Ասիական զարգացման բանկի վարկային միջոցներով:
Քիմիայի, ֆիզիկայի, կենսաբանության լաբորատորիաներ, մարզադահլիճ՝ բոլորը՝ կահավորված անհրաժեշտ գույքով: Փոխված միջավայրը փոխել է նաև երեխաների տրամադրությունը:

Գարեգին Ներսիսյան - Եթե նախկինում ծնողներն էին ասում, որ երեխաները չեն ուզում դպրոց գալ, հիմա մենք ենք ծնողներին ասում, որ երեխաները չեն ուզում տուն գալ դպրոցից:

Կառավարության առաջնահերթություններից է ոչ միայն դպրոցների շենքային պայմանների բարելավումը, այլև՝ գույքային հագեցվածությունը:

Արթուր Սողոմոնյան (ՀՏԶՀ գործադիր տնօրեն) - Պահանջ է դրվել, որ գործող չափորոշիչներին համապատասխան՝ նախ գնահատվի յուրաքանչյուր դպրոցի կարիք, և ԿԳՄՍ նախարարության հետ համաձայնեցնելուց հետո նոր հայտարարենք գույքի ձեռքբերման մրցույթ:

Եթե նախկինում գույքի ձեռքբերման գործընթացը մեկնարկում էր շինարարության ավարտին զուգահեռ, հիմա պայմանները փոխվել են:

Արթուր Սողոմոնյան - Հիմա Կառավարությունը նախապես էդ խնդիրը քննարկել է ու նախապես ֆինանսական միջոցներ է հատկացրել, որ հնարավորություն ընձեռվի շինարարության ավարտին զուգահեռ ավարտել նաև կահավորումը:

Դպրոցի շինարարությունը կհամարվի ավարտված միայն անհրաժեշտ գույքով կահավորվելուց հետո:

Արթուր Սողոմոնյան - Գույքը կլինի այնպիսին, որ բավարարի Կառավարության կողմից առաջադրված կրթական չափորոշիչները:

Այս պահին սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով շինարարության տարբեր փուլերում է գտնվում 23 դպրոց, հաջորդ տարվա առաջին կիսամյակում նախատեսվում է ավարտել մի քանի դպրոցի շինարարություն, 10 դպրոցի գույքի համալրման համար գործադիրը հատկացրել է մոտ 276 մլն դրամ: Լաբորատորիաները ևս կհամալրվեն անհրաժեշտ գույքով։ Նյութերը ձեռք կբերի դպրոցը։

Հեղինակ`Ռոզա Խաչատրյան
Դիտումների քանակ23
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • ՄԻԵԴ վճիռների հիման վրա ՀՀ-ում առաջին անգամ դատավորի լիազորություն է դադարեցվել 22:5829 Հնվ, 2023
  • Հայաստանի և Եգիպտոսի նախագահները քննարկել են Հարավային Կովկասի իրավիճակը 22:2729 Հնվ, 2023
  • Տնային կալանքի և վարչական հսկողության համար անհրաժեշտ էլեկտրոնային համակարգը Հայաստանում է 21:5729 Հնվ, 2023
  • Հանրային քննարկում. Սահմանափակումներ ռազմական դրության պայմաններում 21:5029 Հնվ, 2023
  • Շահառուների մեծ մասն ստացել է Արցախից տեղահանվածների բնակարանային մատչելիության ծրագրի հավաստագիրը 21:3229 Հնվ, 2023
  • Լուրեր. Կիրակնօրյա թողարկում | 29.01.2023 21:0029 Հնվ, 2023
  • Սփյուռքի դպրոցները գրքերի կարիք ունեն | Հարցազրույց Արարատ Ղուկասյանի հետ 20:3429 Հնվ, 2023
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 29.01.2023 20:0029 Հնվ, 2023
  • Երկրաշարժ Իրանի Խոյ քաղաքից 22 կմ հարավ 19:1229 Հնվ, 2023
  • Նիկոլ Փաշինյանը և Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին քննարկել են հայ-եգիպտական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր 19:0729 Հնվ, 2023
  • Նիկոլ Փաշինյանն ու Եգիպտոսի նախագահն ընդլայնված կազմերով հանդիպում են ունեցել 18:3229 Հնվ, 2023
  • Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հյուրընկալել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիին 17:4529 Հնվ, 2023
  • Ի պատիվ Եգիպտոսի նախագահ Ալ-Սիսիի՝ Վահագն Խաչատուրյանի անունից տրվել է պաշտոնական ճաշ 17:3529 Հնվ, 2023
  • Հռոմի Ֆրանցիսկոս պապը կրկին կոչ է արել Լաչինի միջանցքի խնդրի անհապաղ լուծում գտնել 17:0729 Հնվ, 2023
  • Վստահ եմ, որ առաջիկայում համագործակցության օրակարգն էլ ավելի կխորացվի. Խաչատուրյանը՝ Եգիպտոսի նախագահին 16:4729 Հնվ, 2023
  • Հայաստանի և Եգիպտոսի նախագահների մասնակցությամբ ստորագրվել են փոխըմբռնման հուշագրեր 15:3829 Հնվ, 2023
  • Երևանի Արցախի պողոտայում գտնվող ավտոպահեստամասերի շուկայի պահեստում բռնկված հրդեհը մեկուսացվել է 15:2829 Հնվ, 2023
  • Անխափան գազամատակարարման պարագայում հունվարի 30-ից Արցախում կվերսկսվի ուսումնական գործընթացը 15:2129 Հնվ, 2023
  • Իրանում Հայաստանի դեսպանությունը ցավակցություն է հայտնել Խոյ քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի ընտանիքներին 15:0029 Հնվ, 2023
  • Օդի ջերմաստիճանը հունվարի 30-ի ցերեկը կբարձրանա 1-3 աստիճանով 14:3829 Հնվ, 2023
  • Արցախի պողոտայում գտնվող ավտոպահեստամասերի շուկայի պահեստում հրդեհ է բռնկվել 14:3429 Հնվ, 2023
  • Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի դիմավորման պաշտոնական արարողությունը 13:3329 Հնվ, 2023
  • Արարատ Միրզոյանը եգիպտացի գործընկերոջն է ներկայացրել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ԼՂ-ում վատթարացող հումանիտար իրավիճակը 13:2529 Հնվ, 2023
  • Արցախից 6 հիվանդ Կարմիր խաչի կոմիտեի ուղեկցությամբ տեղափոխվել է Հայաստանի ԲԿ-ներ 12:1729 Հնվ, 2023
  • Իրանի Խոյ քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 816-ի 11:3329 Հնվ, 2023
  • Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը վերականգնվել է 11:0829 Հնվ, 2023
  • Իրանի ՊՆ-ն մեկնաբանել է Սպահանում ԱԹՍ-ների հարձակումը 11:0029 Հնվ, 2023
  • Այսօր որևէ կացարանում հրդեհ չի եղել. ՊՆ մամուլի քարտուղար 10:2729 Հնվ, 2023
  • Արագածոտնի, Շիրակի մարզի Մարալիկ-Լանջիկ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց 09:5529 Հնվ, 2023
  • Նոր նյութերի սինթեզ՝ դեղագիտության ոլորտում 00:5329 Հնվ, 2023
  • Հայագիտության հանրայնացումը՝ ժամանակի հրամայական 00:2529 Հնվ, 2023
  • Ընդունել դիմացինին՝ առանց ծաղրելու. ուսուցողական ինտերակտիվ ներկայացում 00:0329 Հնվ, 2023
  • Հունվարի 29-ի եղանակային կանխատեսումները 23:3928 Հնվ, 2023

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2022 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015