• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին 12:13
ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով Երևանում երթևեկությունը կսահմանափակվի ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ... 10:10
Ինչո՞ւ է թանկացել բենզինը․ էներգակիրների շուկայի վիճակն ու տնտեսական ռիսկերը Ինչո՞ւ է թանկացել բենզինը․... 20:00
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հայաստանն աներկբա կերպով ընտրել է խաղաղ, ժողովրդավար և մարդակենտրոն զարգացման ուղին. Վահագն Խաչատուրյանի հարցազրույցը SpecialEurasia-ին
Քաղաքականություն
14:0222 Նմբ, 2022

Հայաստանն աներկբա կերպով ընտրել է խաղաղ, ժողովրդավար և մարդակենտրոն զարգացման ուղին. Վահագն Խաչատուրյանի հարցազրույցը SpecialEurasia-ին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հարցազրույց է տվել SpecialEurasia-ին:

SpecialEurasia - Հաշվի առնելով վերջին շրջանում Հարավային Կովկասում գրանցված աշխարհաքաղաքական զարգացումները, (2020 թ. Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, 2022 թ. սեպտեմբերին Ադրբեջանի ռազմական ագրեսիան) և Ուկրաինայի հակամարտության հետևանքով ներկայումս միջազգային հարթակում առկա իրավիճակը, ինչպե՞ս եք տեսնում Հայաստանի ապագան, և ի՞նչ ուղի կընտրի Ձեր երկիրն այս փոփոխվող աշխարհում։

- 2020 թվականի 44-օրյա պատերազմը ծանր փորձություն էր մեր ժողովրդի համար: Ընդհանրապես, պատերազմների ավերիչ հետևանքներին դժվար է ամբողջական կերպով գնահատել, ընդ որում՝ բոլոր պատերազմող կողմերի համար: Այսօր մեր տարածաշրջանում և, համարձակվում եմ ասել, ամբողջ աշխարհում տեղի է ունենում մինչ 2020 թվականը գոյություն ունեցած աշխարհակարգի վերափոխում, և եթե դիտարկենք այս տեսանկյունից, ապա լոկալ հակամարտություններն այդ փոփոխության մասնակի դրսևորումներն են:

Անշուշտ, առկա միջազգային իրադրության լարվածության և փոփոխությունների ֆոնին հարկ է, որ ցանկացած պետություն ընտրություն կատարի, բայց այդ ընտրությունը, կարծում եմ, ավելի շատ արժեքների դաշտում է: Հայաստանն այս տեսանկյունից իր միանշանակ որոշումը կայացրել է, այն է՝ անշեղորեն առաջնորդվել ժողովրդավարության սկզբունքներով և գնալ ժողովրդավարական ինստիտուտների կայացման ուղիով: Մենք փոքր հնարավորություններով երկիր ենք, նկատի ունեմ այն, որ Հայաստանը հարուստ չէ օգտակար հանածոներով, էներգակիրներով, մենք չունենք նավթ ու գազ և նման պայմաններում ժողովրդավարությունը, մշակույթը, գիտությունը դառնում են մեր առաջնային ռեսուրսը աշխարհին ներկայանալու և մոլորակի վրա մեր ուրույն տեղն ու դիմագիծն ունենալու համար: Իսկ այս ամենի համար անհրաժեշտ է խաղաղություն: Հայաստանի համար վերջինս այլընտրանք չունի, քանի որ խաղաղությունը ամենակարևոր նախապայմանն է ինչպես առանձին վերցրած քաղաքացու, այնպես էլ պետությունների կայացման, զարգացման ու քաղաքակրթական վերելքի համար: Եթե փորձենք ձևակերպել շատ հակիրճ, ապա Հայաստանը աներկբա ընտրել է խաղաղ, ժողովրդավար և մարդակենտրոն զարգացման ուղին:

SpecialEurasia - Խոսելով Հայաստանի արտաքին հարաբերություններից՝ Դուք կարծում եք, որ հնարավո՞ր է կարգավորել Թուրքիայի հետ հարաբերությունները, չնայած նրան, որ Անկարան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Ինչպե՞ս կարող է հայ բնակչությունն արձագանքել այս խնդրին։

- Հայաստանի Հանրապետության համար բարիդրացիական հարաբերությունների հաստատումն իր բոլոր հարևանների, այդ թվում՝ Թուրքիայի հետ, երբևէ վիճարկելի գաղափար չի եղել: Մենք մշտապես հանդես ենք եկել Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների հաստատման, սահմանների բացման դիրքորոշմամբ: Պետք է շեշտել, որ «առանց նախապայմանների» ձևակերպումը դիվանագիտական խուսանավում չէ և վերաբերում է նաև Ցեղասպանության ճանաչման խնդրին: Ցավոք, պետք է ասեմ, որ տասնամյակներ շարունակ առաջինը Թուրքիան է Հայաստանի հետ սահմանների բացման և հարաբերությունների կարգավորման համար նախապայմաններ առաջադրել՝ ինչ-որ առումով սպասարկելով Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում ադրբեջանական օրակարգը: Միևնույն ժամանակ, կարևոր եմ համարում ընդգծել, որ 1990-ականների սկզբին և 2008-2009 թվականներին Հայաստանն ու Թուրքիան ունեին հնարավորություն՝ գնալ արմատական փոփոխության և շարժվել կարգավորման ուղղությամբ: Այդ հնարավորությունները լիարժեք չօգտագործվեցին, բայց այսօր ես առավել կարևոր եմ համարում ոչ թե անցյալի բացթողումների կամ ինչ-ինչ կորսված հնարավորությունների մասին խոսելը, այլ ապագային նայելը: Ներկայումս Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները պարբերաբար հանդիպում են: Անգամ տեղեկատվական-քարոզչական դաշտում ես տեսնում եմ դրական միտումներ և հույս ունեմ, որ մեր արևմտյան հարևանի հետ մենք կարող ենք հաստատել քաղաքակիրթ, կարգավորված և կանխատեսելի բարիդրացիական հարաբերություններ: Ես այն համոզմանն եմ, որ անգամ բարդագույն խնդիրների լուծման բանալին զարգացումն ու ժողովրդավարությունն է, որոնք չեն կարող գոյություն ունենալ նախապայմաններով կամ բացառություններով: Այս տեսանկյունից քաղաքակիրթ հարաբերությունների հաստատումը Թուրքիայի և ընդհանարապես, բոլոր հարևան երկրների հետ, Հայաստանը տեսնում է որպես հնարավորություն, ինչպես արդեն ասեցի, ժողովրդավարության և զարգացման հասնելու և բարդագույն խնդիրների հաղթահարման համար:

SpecialEurasia - Արևմուտքը հաճախ է երկակի ստանդարտների քաղաքականություն կիրառել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։ Արդյոք տեսնո՞ւմ եք որևէ փոփոխություն 2022 թվականի սեպտեմբերից հետո:

- Ես չէի ցանկանա միանշանակ ու միարժեք կերպով գնահատականներ հնչեցնել Ղարաբաղյան հիմնախնդրում Արևմուտքի դերակատարության մասին: 1992 թվականին ստեղծված ԵԱՀԿ Մինսկի խումբը այս տարիների ընթացքում գնահատելի աշխատանք է տարել հակամարտության կարգավորման ուղղությամբ՝ հանդես գալով մի շարք առաջարկներով, այլ հարց է, որ 2020 թվականին Ադրբեջանը փորձեց ուժի կիրառմամբ հասնել իր համար ցանկալի արդյունքի:

Ինչ վերաբերում է, 2022 թվականի սեպտեմբերից հետո Արևմուտքի և, կարելի է ասել, առաջադեմ աշխարհի դիրքորոշմանը, ապա այստեղ ամեն ինչ առավել քան պարզ էր: 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը ոտնձգություն է իրականացրել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ և փաստացի օկուպացրել: Այս հարցը քննարկվել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում, բազմաթիվ երկրների կողմից ադրբեջանական ագրեսիան դատապարտվել է, և, ի վերջո, ԵԱՀԿ կողմից փաստահավաք առաքելություն է ուղարկվել Հայաստան: Կարծում եմ՝ սրանք ցուցիչներ են, որոնք ակնառու կերպով ի ցույց են դնում Արևմուտքի դիրքորոշումը:

SpecialEurasia - Վերջերս Դուք ելույթ ունեցաք COP27-ում։ Ո՞րն է կլիմայի փոփոխության մարտահրավերին դիմակայելու՝ Հայաստանի որդեգրած ռազմավարությունը, և ինչպե՞ս կարող են բնապահպանական խնդիրներն ազդել Հայաստանի բիզնես ոլորտների վրա:

- Կլիմայի փոփոխություններին ինչ-որ կերպ հակազդելու հիմնախնդրի առաջ կանգնած է համայն մարդկությունը և այդ գործում բոլոր պետություններն ունեն իրենց դերակատարությունը՝ անկախ իրենց աշխարհագրական դիրքից ու տարածքից: Հայաստանը, բնականաբար, հանձնառու է իրականացնել այն միջոցառումները, որոնք մեր երկիրը ստանձնել է «Փարիզյան կոնվենցիայով»: Կարծում եմ, որ Կլիմայի փոփոխության մարտահրավերներին դիմակայելու բանաձևերը բավական պարզ և հստակ են՝ շարժվել դեպի «կանաչ տնտեսություն», զարկ տալ տեխնոլոգիական զարգացմանն ու էկոլոգիապես մաքուր էներգիայի աղբյուրների կիրառությանը տնտեսության մեջ, կառավարելի դարձնել շրջակա միջավայրի աղտոտման վրա ուղակի ազդեցություն ունեցող ռիսկերը՝ գտնելով կենցաղային ու արտադրական թափոնների վերամշակման ու նվազեցման մեխանիզմներ: Կցանկանայի նաև շեշտել, որ Կլիմայի փոփոխության յուրօրինակ մարտահրավերներից են նաև ռազմական ագրեսիաներն ու պատերազմները, որոնց հետևանքներին մենք ականատես ենք լինում տարիներ շարունակ:

SpecialEurasia - Արդյո՞ք Հայկական Սփյուռքը կարող է էական դեր ունենալ այսօրվա Հայաստանում։

- Հայկական սփյուռքն այսօր, ինչպես և անցյալում և հուսով եմ ապագայում, անքակտելիորեն կապված է Հայաստանի հետ: Հայաստանի Հանրապետությունն աշխարհի բոլոր հայերի հայրենիքն է, և այստեղ այլ կարծիք լինել չի կարող, այլ հարց է, որ պետք է առավել ինստիտուցիոնալ հիմքի վրա դնել Հայաստան-Սփյուռք հարաբերությունները, որպեսզի դրանք չսահմանափակվեն զուտ բարեգործական նախաձեռնություններով կամ տարբեր հիմնադրամների ու հասարակական կազմակերպությունների գործունեությամբ, թեկուզ և անգնահատելի է այդօրինակ կառույցների բազմոլորտ գործունեությունը հայապահպանության, հայկական մշակույթի զարգացման ու հանրահռչակման ու բազմաթիվ այլ ասպարեզներում: Այս հարցում, բնականաբար, անելիքներ ունեն և՛ Հայաստանի ղեկավարությունը, և՛ Սփյուռքահայ կազմակերպությունները, որովհետև պարզ է նաև այն, որ Սփյուռքը բազմաշերտ, յուրօրինակ երևույթ է, որի հետ հնարավոր չէ միագիծ հարաբերություններ ստեղծել:

SpecialEurasia -  Երևան կատարած մեր այցի ընթացքում մենք բացահայտեցինք, որ Պարսից ծոցի որոշ միապետություններ մեծ ակտիվությամբ խթանում և աջակցում են տեղական բիզնեսներին, հատկապես Արաբական Միացյալ Էմիրությունները: Վերջերս դուք հանդիպում ունեցաք Արաբական լիգայի գլխավոր քարտուղարի հետ։ Հաշվի առնելով Միջին Արևելքում հայկական Սփյուռքի կենսական դերը՝ հավատո՞ւմ եք, որ Ձեր երկիրը կարող է ամրապնդել իր տնտեսական և քաղաքական հարաբերությունները արաբա-մուսուլմանական աշխարհի հետ:

- ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին համաժողովի շրջանակներում ես արդյունավետ հանդիպումներ եմ ունեցել նաև արաբական մի շարք երկրների իմ պաշտոնակիցների և ղեկավարների հետ և վստահաբար կարող եմ ասել, որ արաբական աշխարհում առկա է ցանկություն՝ առավել բարձր մակարդակի հասցնել Հայաստանի հետ հարաբերությունները: Հայկական սփյուռքը, անշուշտ, իր դերակատարությունն ունի այս հարաբերություններում, սակայն կարծում եմ, որ միայն Սփյուռքի ներուժի օգտագործումը բավարար չէ, և մենք պետք է շարժվենք քաղաքական տնտեսական ու առևտրա-տնտեսական կապերի սերտացման ու ընդլայնման ուղղությամբ: Հայաստանը բազմաթիվ բարեկամ ու գործընկեր երկրներ ունի արաբա-մուսուլմանական աշխարհում, և իմ հանդիպումները՝ ինչպես Արաբական պետությունների լիգայի Գլխավոր քարտուղար պարոն Ղեյթի, այնպես էլ այլ արաբ առաջնորդների հետ, նպատակ ունեին զարգացնել փոխշահավետ համագործակցությունն ու ընդլայնել Հայաստան-Արաբական աշխարհ երկխոսությունը:

SpecialEurasia - Ի՞նչ կասեք հայ-իտալական հարաբերությունների մասին։

- Հայ-իտալական հարաբերությունները հարյուրամյակների պատմություն ունեն և իրենց արմատներով հասնում են վաղ միջնադար, երբ հայ վաճառականներն առևտուր էին անում Ջենովայի և Վենետիկի հետ: Մեկ այլ մակարդակում են հայ-իտալական մշակութային առնչակցությունները, Վենետիկի Սուրբ Ղազար կղզում է գտնվում աշխարհում հայագիտության խոշորագույն կենտրոններից մեկը՝ Մխիթարյան միաբանությունը: Ընդհանրապես, հայ-իտալական հարաբերություններն այնքան խոր ու բազմաշերտ են, որ մեկ կամ մի քանի հարցազրույցի ընթացքում հնարավոր չէ անդրադառնալ դրանց բոլորին:

Մեր ժողովուրդներն անգամ բազմաթիվ նմանություններ ունեն՝ սկսած արտաքինից, վերջացրած զգացմունքայնությամբ և հախուռն բնավորությամբ: Այնպես որ, կարծում եմ՝ հայ-իտալական հարաբերությունները մշտապես զարգացման մեծ ներուժ ունեն:

Դիտումների քանակ73
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին 11:4422 Նմբ, 2022 Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին Քաղաքականություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր ունենք 3 ներկայացուցիչ 12:1719 Սեպ, 2026
  • Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին 12:1319 Սեպ, 2026
  • Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ ընդլայնված պատժամիջոցներ սահմանելու մասին օրենքը 12:0819 Սեպ, 2026
  • Վահե Հովհաննիսյանը կգործուղվի Կատարի Պետություն 11:5419 Սեպ, 2026
  • Էդուարդ Հակոբյանը կգործուղվի Հունգարիա 11:4119 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ը և Դանիան համաձայնության են եկել Գրենլանդիայի շուրջ 11:2919 Սեպ, 2026
  • Արտակարգ իրավիճակներին արձագանքման մեխանիզմների կատարելագործում. ուսումնավարժանք՝ Գեղարքունիքի մարզպետարանում 11:1619 Սեպ, 2026
  • Խորհրդակցություն ՄԻՊ գրասենյակում. քննարկվել են մարզային ստորաբաժանումների աշխատանքներին առնչվող հարցեր 10:5819 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում 10:4519 Սեպ, 2026
  • Երևանում օդում փոշու պարունակությունը մի շարք օրերի գերազանցել է թույլատրելի սահմանը 10:1419 Սեպ, 2026
  • ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով Երևանում երթևեկությունը կսահմանափակվի 10:1019 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Գորիս քաղաքում 09:5919 Սեպ, 2026
  • Կարեն Անդրեասյանը կգործուղվի ԱՄՆ 09:5419 Սեպ, 2026
  • Օգոստոսին մթնոլորտում ջրային գոլորշու պարունակությունը ռեկորդային է եղել՝ 1979-ից ի վեր 09:4219 Սեպ, 2026
  • ՔՊ խմբակցության ղեկավարն ու քարտուղարը հանդիպել են Շվեդիայի, Նիդերլանդների և Բելգիայի դեսպաններին 09:2419 Սեպ, 2026
  • Ռուբեն Ռուբինյանը դասային աստիճան է շնորհել 09:0919 Սեպ, 2026
  • Փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում 08:4819 Սեպ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:3019 Սեպ, 2026
  • Օրը սկսեցինք 30 կմ հեծանվային զբոսանքով․ Նիկոլ Փաշինյան 08:1819 Սեպ, 2026
  • Սպանդարյանի ջրանցքի վերակառուցումը «Հայաստան» համահայկական հիմնադրամի առանցքային ծրագրերից է 01:0219 Սեպ, 2026
  • Վանաձորը տոնել է Անկախության 35-ամյակը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի բացառիկ համերգային ծրագրով 00:2819 Սեպ, 2026
  • 40 տարի՝ ռեկորդի հետ․ Դավիթ Առուշանյանը հանդիպել է լեգենդար Ռոբերտ Էմիյանի հետ 00:1319 Սեպ, 2026
  • Նոր լարվածություն Ֆրանսիա-Ադրբեջան հարաբերություններում 23:4218 Սեպ, 2026
  • «Պահպանեք ձեր քաջությունը, ձեր վճռականությունը». Կարլ Շթարցախերը՝ ՀՀ վարչապետին 23:1918 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 19-ին և 20-ին ՄՔԾ մի շարք ստորաբաժանումներ կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումները 23:0018 Սեպ, 2026
  • ՍԱՏՄ-ն արձագանքում է պտուղ-բանջարեղենում թունաքիմիկատների քանակի գերազանցման տեղեկություններին 22:4518 Սեպ, 2026
  • Կենսաչափական համակարգի ներդրումը պետության սեփական ուժերով 7-8 տարի կպահանջեր․ Սարգսյան 22:3018 Սեպ, 2026
  • Մ-4 միջպետական ճանապարհին իրականացվել է հարկադիր քարաթափում՝ վերացնելով վտանգը 22:1418 Սեպ, 2026
  • Հարցազրույց Արման Եղոյանի հետ 22:0018 Սեպ, 2026
  • ԱԺ պատվիրակությունը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը կմեկնի Ստրասբուրգ 21:4518 Սեպ, 2026
  • Անկախության տոնի առթիվ ԱԺ պատգամավորներն ու աշխատակազմը կխրախուսվեն միանվագ պարգևատրմամբ 21:3018 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | ՀՀ-ն՝ նոր հնարավորությունների շեմին․ Փաշինյանը հանդիպել է գերմանացի գործարարների հետ 21:0018 Սեպ, 2026
  • Սեպտեմբեր 18-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5518 Սեպ, 2026
  • ՊԵԿ-ը բացահայտել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա 20:4818 Սեպ, 2026
  • Ֆրանսիան պատրաստում է իր ենթակառուցվածքները արտաքին միջամտությունից և կիբեռհարձակումներից պաշտպանելու ծրագիր. Մակրոն 20:4418 Սեպ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Սեպտեմբեր 18. 2026 20:3918 Սեպ, 2026
  • Հունգարիան հայտարարել է մինչև 2027 թվականը ռուսական գազից հրաժարվելու իր պատրաստակամության մասին 20:3418 Սեպ, 2026
  • Հաստատուն քայլեր՝ կրթված բուժքույրեր ունենալու ուղղությամբ 20:2918 Սեպ, 2026
  • «Լռե՛ք, չե՛մ լռելու». ԱԺ-ն ընտրախախտման մեղադրանքների մթնոլորտում ավարտեց ԿԸՀ հաղորդման քննարկումը 20:2318 Սեպ, 2026
  • Սաուդյան Արաբիան զգուշացնում է Եվրոպային նավթի մատակարարման դադարեցման մասին. Bloomberg 20:1818 Սեպ, 2026
  • Նախագահ Խաչատուրյանն ու Իշխան Զաքարյանը քննարկել են 2028-ի համահայկական խաղերին ընդառաջ աշխատանքները 20:1318 Սեպ, 2026
  • Լեհաստանը միանում է հակահրթիռային պաշտպանության կոալիցիային. Տուսկ 20:0818 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 18.09.2026 20:0418 Սեպ, 2026
  • Շատ կարևոր է, որ մենք կարողացանք հասնել այս կետին և փորձել հոռետեսությունը վերածել լավատեսության. վարչապետ 19:5918 Սեպ, 2026
  • COP17 համաժողովի ընթացքում կսահմանվի շուրջօրյա հերթապահություն ՀԷՑ-ի բոլոր մասնաճյուղերում՝ հնարավոր վթարային իրավիճակները կանխարգելելու և օպերատիվ արձագանքելու նպատակով 19:5618 Սեպ, 2026
  • Երկխոսությունն արդեն կա. վարչապետը՝ ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների մասին 19:5118 Սեպ, 2026
  • Մենք հրավիրում ենք բոլոր պոտենցիալ ներդրողներին գալ և ներդրումներ կատարել Հայաստանում. Փաշինյան 19:4618 Սեպ, 2026
  • Խաղաղության մասին պետք է հոգ տանել և դրա համար պետք է աշխատել. վարչապետ 19:4018 Սեպ, 2026
  • Նիկոլ Փաշինյանն այցելել է Ֆրաունհոֆերի ջրածնի կիրառական կենտրոն 19:3918 Սեպ, 2026
  • Վարչապետը Ֆրանկֆուրտի արդյունաբերության և առևտրի պալատում հանդիպում է ունեցել տեղի գործարարների հետ 19:2718 Սեպ, 2026
  • Սրբուհի Գալյանը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են սահմանադրական բարեփոխումները և մի շարք հարցեր 19:2118 Սեպ, 2026
  • Գալուստ Սահակյանի որդին «Ուժեղ Հայաստանի» համար ընտրակաշառք է բաժանել. Հակակոռուպցիոն կոմիտե 19:1318 Սեպ, 2026
  • Ռուբեն Ֆիլյան. գրողի սենյակը 19:0518 Սեպ, 2026
  • Լուրեր 19:00 | Խաղաղություն է հաստատվել, բայց կան հարցեր, որոնց լուծումը ջանքեր կպահանջի․ Փաշինյան 19:0018 Սեպ, 2026
  • Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատը խաղողի մթերումը մեկնարկել է Նոր Ամասիայից՝ 150 դրամով 18:5618 Սեպ, 2026
  • Ռուսաստանը պահանջել է, որ Ճապոնիան իր տարածքից դուրս բերի ամերիկյան հրթիռային համակարգերը 18:4718 Սեպ, 2026
  • Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր 18:3818 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ն կարող է իր զորքերի մոտ կեսը դուրս բերել Եվրոպայից. NBC 18:2618 Սեպ, 2026
  • Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները ընդունել և պաշտպանել են խաղաղությունը՝ գիտակցելով, որ չեն կարող փոխել անցյալը, բայց կարող են փոխել ներկան և ապագան․ վարչապետին է հանձնվել Հեսսեյան խաղաղության մրցանակը 18:1718 Սեպ, 2026
  • Հայաստանի հավաքականները հաղթանակներ տարան շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում 18:0418 Սեպ, 2026
  • Կամերային նվագախումբն ասիական հյուրախաղերը մեկնարկում է երևանյան համերգով 18:0018 Սեպ, 2026
  • 70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները 17:4518 Սեպ, 2026
  • Զելենսկին հայտարարել է «Կարպատյան ութնյակի» ստեղծման մասին 17:3518 Սեպ, 2026
  • Սյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերել 17:2218 Սեպ, 2026
  • Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը 17:1418 Սեպ, 2026
  • Գագիկ Խաչատրյանը ստանում է անհրաժեշտ և համարժեք բժշկական օգնություն․ նախարարություն 17:0518 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | Գալուստ Սահակյանի որդին՝ ընտրակաշառքի ենթադրյալ սխեմայում․ նոր մանրամասներ 17:0018 Սեպ, 2026
  • Դատախազի միջնորդագրի արդյունքում ապամոնտաժվել է Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան պարիսպը 16:5618 Սեպ, 2026
  • COP17 Endgame աշխատաժողովին անդրադարձ է կատարվել COP17-ի արդյունքների հետագա առաջմղմանը 16:5318 Սեպ, 2026
  • Հայաստանը կարևորում է Չիլիի հետ ձևավորված բարեկամական հարաբերությունները. Վահագն Խաչատուրյան 16:4518 Սեպ, 2026
  • Բասենի 200-ամյա պատմությունն ու ներկան 16:3018 Սեպ, 2026
  • Հայկական մեղրի հարուստ տեսականի՝ ամենաքաղցր տոնին 16:2118 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ն հաստատել է Փեզեշքիանի և Արաղչիի վիզաները՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համար 16:0918 Սեպ, 2026
  • Ոստիկանները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գողություն 15:5318 Սեպ, 2026
  • Ահաբեկչություն Պակիստանի մզկիթում, կան զոհեր 15:3918 Սեպ, 2026
  • Մեծ պատիվ է արժանանալ Հեսսեյան խաղաղության մրցանակին. Նիկոլ Փաշինյան 15:3518 Սեպ, 2026
  • Ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ապա աստիճանաբար նույնքան կբարձրանա 15:2718 Սեպ, 2026
  • Հայաստանի և Թուրքիայի կարգավորող մարմինների ներկայացուցիչները քննարկել են Համագործակցության հուշագրի հնարավոր ստորագրումը 15:1518 Սեպ, 2026
  • Լուրեր 15:00 | «Դիխլոֆոս»-ը՝ մրգերի վրա․ ՍԱՏՄ-ն նմուշներ է ուղարկել լաբորատոր փորձաքննության 15:0018 Սեպ, 2026
  • «Տրանսգազ» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 3 մլրդ 992 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 14:5818 Սեպ, 2026
  • Ռուսաստանում մեկնարկել են Պետդումայի ընտրությունները 14:4118 Սեպ, 2026
  • Կառավարության հաստատվելիք ծրագրերի միջոցառումներով մտածողության արմատական վերանայում կլինի բուժքույրական գործում. Ավանեսյան 14:2918 Սեպ, 2026
  • 2026-ին ստուգումներ են իրականացվել 83 հարկ վճարողի մոտ, հայտնաբերվել է չգրանցված 507 աշխատող. ՊԵԿ 14:1918 Սեպ, 2026
  • Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար ՀՀ վարչապետին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակը 14:0418 Սեպ, 2026
  • Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին 13:4618 Սեպ, 2026
  • Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների. զեկույց 13:3218 Սեպ, 2026
  • Հանրային քննարկման է ներկայացվել որոշման նախագիծ, որով առաջարկվում է երկարացնել ԼՂ-ից տեղահանված անձանց տրամադրվող սոցիալական աջակցության ծրագրերի ժամկետները 13:1318 Սեպ, 2026
  • 8 տարի հետո այս հարցին անդրադառնալը նույնիսկ փոքր-ինչ ուշացած է. Աղաջանյանը՝ պետական մարմիններում վարձատրության բարձրացման մասին 13:0118 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 | Հովիկ Աբրահամյանի եղբայրը անցնում է պաշտոնեական չարաշահման և կեղծիքի գործով 13:0018 Սեպ, 2026
  • Ադրբեջանի պետ​​անվտանգության ծառայությունը հակաահաբեկչական գործողություններ է իրականացրել հինգ երկրում. ձերբակալվել է 11 անձ 12:5018 Սեպ, 2026
  • ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի ունեցավ նորակոչիկ զինծառայողների երդման արարողություն 12:2618 Սեպ, 2026
  • Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ֆրանկֆուրտ 12:1318 Սեպ, 2026
  • Փաշինյանը՝ իրեն Գերմանիա տեղափոխած օդանավի շուրջ հարցադրումների մասին 12:1118 Սեպ, 2026
  • ԱՄՆ պետքարտուղարությունը Գերմանիային թույլատրել է Ուկրաինային փոխանցել 10 հրթիռ Patriot-ի համար 11:5718 Սեպ, 2026
  • Էդուարդ Աղաջանյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 11:5218 Սեպ, 2026
  • Շիրակի մարզի քրեական ոստիկանները թմրանյութ պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել․ կատարվում է նախաքննություն 11:4418 Սեպ, 2026
  • ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա 11:2718 Սեպ, 2026
  • Պուշկինո համայնքում գտնվող 4 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը 11:1818 Սեպ, 2026
  • Հրդեհ Մոլդովական փողոցի շենքերից մեկում. այրվել են կենցաղային իրեր 11:1518 Սեպ, 2026
  • Ձեր բեմադրությունները հարստացրել են մեր թատերական մշակույթը. Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Արմեն Խանդիկյանի ծննդյան 80-ամյակի առիթով 11:0718 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015