Ավելի քան 100 տարի անց՝ վերադարձ հարազատ գիտական միջավայր ու բուհ: Երևանի պետական համալսարանում այսօր բացվել է մայր բուհի համահիմնադիրներից մեկի՝ գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Երվանդ Տեր-Մինասյանի կիսանդրին:
Առաջարկը գիտնականի թոռներինն է եղել, իրագործել է ՀՀ վարչապետի աշխատակազմը:
Պատմաբան, լեզվաբան Երվանդ Տեր-Մինասյանը եղել է հայ-ասորական եկեղեցական կապերի ուսումնասիրման բնագավառի հիմնադիրը, մեծ ավանդ ունի երկլեզվյան բառարանների ստեղծման գործում։