Մոսկվան պատրաստ է քննարկել Եվրամիության հետ հարաբերություններում ճգնաժամից դուրս գալու ուղիները, սակայն ցանկացած առաջարկ պետք է հաշվի առնի ներկայիս զարգացումները և ձեռնտու լինի Ռուսաստանին՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա կարծիք է հայտնել, որ Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունները վերսկսելու Եվրամիության կոչերը չեն ուղեկցվում գործնական քայլերով:
Զախարովայի համոզմամբ՝ Կիևին Արևմուտքի ռազմական աջակցությունը միայն սրում է իրավիճակը և չի նպաստում հակամարտությունը քաղաքական ճանապարհով լուծելուն: