• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հարցազրույց Մարտին Գալստյանի հետ Հարցազրույց Մարտին Գալստյանի հետ 22:32
2028-ին Թուրքիայի նախագահի պաշտոնում ԱԶԿ-ի թեկնածուն կլինի Ռեջեփ Էրդողանը. «Հարևաններ» 2028-ին Թուրքիայի նախագահի պաշտոնում... 22:23
Բաց հարթակ. Սամվել Կարապետյանը խոստովանեց, որ 1.5 միլիոն մարդ խաբեց իրեն. Ստեփանյան Բաց հարթակ. Սամվել Կարապետյանը... 20:38
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Սահմանազատման և սահմանների անվտանգության հանձնաժողովների ստեղծումը չի նշանակում՝ սահմաններ ընդհանրապես չկան, ինչպես երբեմն փորձում են ներկայացնել. ՀՀ ԱԽ քարտուղար
Քաղաքականություն
17:4303 Նմբ, 2022

Սահմանազատման և սահմանների անվտանգության հանձնաժողովների ստեղծումը չի նշանակում՝ սահմաններ ընդհանրապես չկան, ինչպես երբեմն փորձում են ներկայացնել. ՀՀ ԱԽ քարտուղար

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ԱՊՀ մասնակից պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների 10-րդ հանդիպմանը հանդես է եկել ելույթով:

Ելույթում մասնավորապես ասվում է.

«Հարգելի գործընկերներ,

Մինչ իմ ելույթին անցնելը ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևին` ԱՊՀ մասնակից պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների այսօրվա հանդիպմանը մասնակցելու հրավերի համար։

Վաղը Ռուսաստանի Դաշնությունում նշվում է Ազգային միասնության օրը, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ Նիկոլայ Պատրուշևին և ի դեմս նրա՝ ողջ ռուս ժողովրդին, մաղթելով խաղաղություն և բարեկեցություն։

Հարգելի գործընկերներ,

Մեր այսօրվա հանդիպման օրակարգում է «Արդի պայմաններում միջազգային անվտանգության մարտահրավերների և սպառնալիքների մասին» հարցը, և դրա շրջանակներում ես կցանկանայի անդրադառնալ Հարավային Կովկասի անվտանգային խնդիրներին և, մասնավորապես, հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին:

Մեզ համար այս հարցի սրություն պատճառն այս տարվա սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ իրականացված ռազմական ագրեսիան է։

Ցանկանում եմ հատուկ նշել, որ դա ոչ թե սահմանային միջադեպ էր կամ սահմանային բախում, ինչպես փորձեցին ներկայացնել որոշ ուժեր, այլ լայնածավալ ներխուժում էր Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք՝ ծանր հրետանու, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի և մարտական ​​անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ:

Ադրբեջանի զինված ուժերը գնդակոծել են Հայաստանի ինքնիշխան տարածքի խորքում գտնվող 36 բնակավայր և համայնք, այդ թվում՝ Գորիս, Ջերմուկ, Վարդենիս, Կապան քաղաքները:

Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի համառ ու հերոսական դիմադրության և մեր գործընկերների արձագանքի շնորհիվ Ադրբեջանի հարձակումը կասեցվեց, սակայն ռազմաքաղաքական իրավիճակը շարունակում է մնալ լարված։

Ադրբեջանի այս ագրեսիան քննարկվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, որի անդամների մեծամասնությունը դատապարտել է Ադրբեջանի անօրինական ռազմական գործողությունները։ Ագրեսիան նաև լայնորեն դատապարտվել է միջազգային հանրության կողմից։

Ադրբեջանական ագրեսիայի թիրախում են եղել խաղաղ քաղաքացիական բնակչությունը և կենսական կարևորություն ունեցող քաղաքացիական ենթակառուցվածքները։ Հայաստանի Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերից անվտանգ վայրեր ժամանակավոր տեղահանվածների ընդհանուր թիվը կազմել է ավելի քան 7600 մարդ՝ հիմնականում կանայք և ծերեր, ինչպես նաև 1437 երեխա և 99 հաշմանդամ։

Մասնակի կամ ամբողջությամբ ավերվել է շուրջ 192 բնակելի շենք, 3 հյուրանոց, 2 դպրոց, 1 բուժհաստատություն։ Վնասվել է էլեկտրամատակարարման 7 օբյեկտ, 5 ջրամատակարարման օբյեկտ, 3 գազատար, 1 կամուրջ։ Հրաձգության է ենթարկվել շտապօգնության 2 ավտոմեքենա և 4 մասնավոր ավտոմեքենա։ Գնդակոծվել է նաև առողջարանային Ջերմուկ քաղաքից դեպի հարավ գտնվող Կեչուտի ջրամբարը։

Ագրեսիայի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 210-ը, որից՝ 3-ը խաղաղ բնակիչ են: Անհայտ կորած է համարվում 2 անձ: Վիրավորվել է 293 զինծառայող և 8 խաղաղ բնակիչ։ Դրա հետ մեկտեղ, ադրբեջանական կողմը տարածել է գերեվարված անձանց խոշտանգումների, մարմնական վնասվածքներ հասցնելու, հայ ռազմագերիների, այդ թվում՝ կանանց նկատմամբ արտադատական հաշվեհարդարի, սպանությունների, ինչպես նաև մահացածների մարմինների նկատմամբ նվաստացնող վերաբերմունքի շոկային տեսանյութեր:

Պետք է նշեմ, որ Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի ռիսկը ոչ միայն պահպանվում է, այլ նաև մնում է բավականին բարձր. գրեթե ամեն օր ադրբեջանական կողմը հերթական սադրանքն է կազմակերպում, խախտում հրադադարը սահմանին՝ դրանում մեղադրելով հայկական կողմին։

Ցանկանում եմ նաև հատուկ ընդգծել, որ 2021 թվականի մայիսից սկսած Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական կողմի ագրեսիայի հետևանքները չեն վերացվել, և Ադրբեջանի զինված ուժերը շարունակում են ապօրինի վերահսկել մեր երկրի տարածքի տասնյակ քառակուսի կիլոմետրեր։

Հարգելի գործընկերներ,

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունը ջանքեր է գործադրում Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։

Կարգավորման գործընթացում կարևոր է սահմանազատման և սահմանների անվտանգության հանձնաժողովների աշխատանքը, որոնց ձևավորման վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել 2021 թվականի նոյեմբերի 26-ին` Սոչիում կայացած Ռուսաստանի նախագահի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի եռակողմ հանդիպման ժամանակ։

Արդեն կայացել է սահմանազատման և սահմանների անվտանգության հանձնաժողովների երկու նիստ, երրորդը նախատեսվում է անցկացնել մոտ օրերս։

Այս գործընթացում էական դեր է վերապահվում Անկախ Պետությունների Համագործակցության և Միավորված Ազգերի Կազմակերպության հիմնարար փաստաթղթերին։ Մասնավորապես, ԱՊՀ-ի ստեղծման առաջին օրերին՝ 1991 թվականի դեկտեմբերի 21-ին, ընդունվել է Ալմա-Աթայի հռչակագիրը, որով մեր պետությունները ճանաչեցին միմյանց տարածքային ամբողջականությունը և առկա սահմանների անձեռնմխելիությունը։

Ընդամենը երկու օր առաջ՝ հոկտեմբերի 31-ին, Սոչիում կայացած Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունվել է հայտարարություն, համաձայն որի կողմերը՝ «պայմանավորվեցին զերծ մնալ ուժի կիրառումից կամ դրա կիրառման սպառնալիքից, քննարկել և լուծել բոլոր խնդրահարույց հարցերը բացառապես ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման հիման վրա՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության և 1991թ Ալմա-Աթայի հռչակագրի»:

Ֆրանսիայի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, ըստ որի՝ սահմանազատման գործընթացում կողմերը որպես հիմք են ընդունելու ԱՊՀ-ի և ՄԱԿ-ի փաստաթղթերը, ըստ որոնց՝ խորհրդային հանրապետությունների նախկին վարչական սահմանները դարձել են արդեն անկախ երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմաններ։

Այս փաստի ճանաչումը չափազանց կարևոր է կայունության և անվտանգության ապահովման համար ոչ միայն հայ-ադրբեջանական սահմանին, այլ նաև ԱՊՀ ողջ տարածքում։

Մենք կարևորում ենք սահմանազատման և սահմանների անվտանգության հանձնաժողովների ստեղծումը: Սակայն դա ամենևին չի նշանակում, որ սահմաններ ընդհանրապես չկան, ինչպես երբեմն փորձում են ներկայացնել։

Պնդումն առ այն, որ սահմաններ գոյություն չունեն՝ շատ վտանգավոր է և անպատասխանատու: Այն լղոզում է այնպիսի հիմնարար հասկացությունները, ինչպիսիք են ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և ճանապարհ է բացում ագրեսիվ գործողությունների համար։

ԱՊՀ-ի և ՄԱԿ-ի առկա փաստաթղթերը հաստատում են այն փաստը, որ ԽՍՀՄ տարիներին հայ-ադրբեջանական սահմանն արդեն իսկ սահմանագծվել է: Հետևաբար, տեղի է ունեցել ադրբեջանական զորքերի ներխուժում Հայաստանի ինքնիշխան տարածք, և այդ զորքերը պետք է դուրս գան հայկական տարածքից.

Հանդիպման հարգելի մասնակիցներ,

Տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստում ուզում եմ նաև նշել, որ ադրբեջանական կողմը մշտապես բարձրացնում է, ինչպես իրենք ասում են, Հայաստանի տարածքով «տրանսպորտային միջանցքի» բացման հարցը։

Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը տվյալ հարցի նկատմամբ չի փոխվել. Հայաստանի տարածքում չի կարող լինել ճանապարհ կամ տրանսպորտային երթուղի միջանցքի տրամաբանությամբ:

Ես բազմիցս դրա մասին հայտարարել եմ և ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններում, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի 2020 թվականի նոյեմբերի 10-ի № 695 «Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանմանն ուղղված միջոցառումների մասին» հրամանագրում նման միջանցքների մասին որևէ հիշատակում չկա:

Ուստի մենք անընդունելի ենք համարում ձեռք բերված պայմանավորվածությունների կամայական և իրականությանը չհամապատասխանող մեկնաբանությունը։

Միաժամանակ, մենք շահագրգռված ենք տարածաշրջանում հաղորդակցման ուղիների ապաշրջափակման հարցի իրական լուծմամբ և աջակցում ենք Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետերի և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետի համատեղ նախագահությամբ ստեղծված եռակողմ Աշխատանքային խմբի գործունեությանը:

Այս աշխատանքային խմբի գործունեությունը բխում է նրանից, որ վերականգնվող և կառուցվող տրանսպորտային ենթակառուցվածքները պետք է գործեն այն պետությունների լիակատար ինքնիշխանության ներքո և ազգային օրենսդրության շրջանակներում, որոնց տարածքով անցնում են: Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է այս հիմքով ճանապարհների շուտափույթ բացմանը։

Ավելին՝ Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցությունն ապահովելու համար ՀՀ կառավարության որոշման նախագիծը՝ երեք անցակետեր բացելու մասին, վաղուց արդեն պաշտոնական շրջանառության մեջ է։

Սակայն ադրբեջանական կողմը, ինչպես տեսնում ենք, շահագրգռված չէ նման կառուցողական եղանակով հարցի իրական լուծմամբ և շարունակում է առաջ քաշել լուծման «միջանցքային» տարբերակը, որն ընդունելի չէ Հայաստանի համար: Մի խոսքով, շատ դժվար է երկխոսել և պայմանավորվել նրանց հետ, ովքեր երկխոսելու ցանկություն չունեն և բոլորովին այլ նպատակներ են հետապնդում։

Հարգելի գործընկերներ,

Վերոնշյալի համատեքստում ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ խոսքը տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունների բացման մասին է, և երբեմն անտեսվում կամ չի հիշատակվում այն հանգամանքը, որ համաձայն Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունների՝ մեջբերեմ 2020 թվականի նոյեմբերի 9-ի Հայտարարության 9-րդ կետը, «Ապաշրջափակվում են տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը»: Այսինքն՝ հաղորդակցությունները պետք է բացվեն ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Հայաստանի համար:

Այսինքն՝ դա ոչ թե միակողմանի ճանապարհ է, այլ համապարփակ գործընթաց, որից պետք է օգուտ քաղեն բոլոր կողմերը:

Մասնավորապես, Հայաստանը շահագրգռված է Ադրբեջանի տարածքով անցնող հաղորդակցման ուղիների և կապուղիների օգտագործմամբ՝ նպատակ ունենալով երկու ուղղություններով բեռնափոխադրումներ իրականացնել:

 Հարգելի գործընկերներ,

Հարգելի Նիկոլայ Պլատոնի,

Եզրափակելով խոսքս՝ ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել ռուսական կողմին ջերմ ընդունելության և հյուրընկալության համար և մաղթել բոլորին բարի օր և արդյունավետ աշխատանք։

Շնորհակալություն ուշադրության համար»:

Դիտումների քանակ205
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Բրյուսելում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովների 3-րդ նիստը 16:4103 Նմբ, 2022 Բրյուսելում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովների 3-րդ նիստը Քաղաքականություն
  • Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ մասնակից պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների 10-րդ հանդիպումը 14:2603 Նմբ, 2022 Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ մասնակից պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների 10-րդ հանդիպումը Աշխարհ
  • Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա 09:2602 Նմբ, 2022 Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա Քաղաքականություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Հյուրանոցների և ռեստորանների շրջանառությունը նախաքովիդյան շրջանի համեմատ եռապատկվել է 00:3024 Հնս, 2026
  • Փախստականների հարցերով զբաղվող հասարակական խորհուրդ է ստեղծվել 00:0424 Հնս, 2026
  • OpenAI-ի և Firebird-ի համագործակցության արդյունքում ՀՀ դպրոցներն ու ԲՈւՀ-երը սեպտեմբերից հասանելիություն կունենան ChatGPT Edu և Codex հարթակներին 23:4623 Հնս, 2026
  • Կադաստրային քարտեզներում առկա անճշտությունների շտկումը կհեշտանա 23:2823 Հնս, 2026
  • Տեղի է ունեցել Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության Էկոպարեկային ծառայողների երդմնակալության արարողությունը 23:1323 Հնս, 2026
  • «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթը» Հայաստանի համար կարևոր հարթակ է՝ ներկայացնելու երկրի բնապահպանական օրակարգը․ ՇՄ նախարար 23:0023 Հնս, 2026
  • ՀՀ խորհրդարանական ընտրությունների թեման՝ ԵԽԽՎ նստաշրջանում 22:5223 Հնս, 2026
  • Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն 22:3023 Հնս, 2026
  • Վրձնահարվածների «Էվոլյուցիա»՝ երիտասարդ նկարչից 22:1523 Հնս, 2026
  • Հարցազրույց Մարտին Գալստյանի հետ 22:0323 Հնս, 2026
  • Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից. մանրամասներ 21:4923 Հնս, 2026
  • Ադրբեջանական ինտերնետը Հայաստանի տարածքով կանցնի, բայց հայկական ցանց չի մտնի. փորձագետ 21:3323 Հնս, 2026
  • Քննարկվել են Հայաստան-ԵՄ կապակցվածության համատեղ ծրագրերն ու զարգացման ուղղությունները 21:1523 Հնս, 2026
  • Լուրեր 21:00 | ՀՀ-ում կարևոր իրադարձություն է տեղի ունեցել. ԵԽ գլխավոր քարտուղարի ելույթը ԵԽԽՎ-ում 21:0023 Հնս, 2026
  • Անվանի ֆիզիկոսները Երևանում քննարկում են ճառագայթների և մասնիկների դերը բժշկության և այլ ոլորտներում 20:5823 Հնս, 2026
  • «Թեստերը բարդ չէին». անցկացվել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննությունը 20:5423 Հնս, 2026
  • «Դոմուս» ընկերությունը 2026-ի հունվար-մարտին 1 մլրդ 500 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 20:4923 Հնս, 2026
  • Գոլդ համարանիշների հերթական աճուրդը կամփոփվի վաղը 20:4523 Հնս, 2026
  • Ֆուդոկան կարատեի Ասիայի առաջին բաց առաջնությունը՝ ՀՀ-ում 20:4123 Հնս, 2026
  • Յունիս 23-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:3723 Հնս, 2026
  • Սպասարկման նոր գրասենյակները հնարավորություն կտան նվազեցնել վարչարարական բարդություններն ու հերթերը 20:3423 Հնս, 2026
  • Թուրքիայում զինամթերքի պահեստում պայթյուն է որոտացել 20:3123 Հնս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 23.06.2026 20:2723 Հնս, 2026
  • Լայմի հիվանդություն. տզից մարդուն փոխանցվող վարակի հետևանքները 20:2223 Հնս, 2026
  • Գևորգ Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է հայկական արտադրանքի արտահանման ընդլայնման հարցեր 20:1723 Հնս, 2026
  • Իրանն ամբողջությամբ բացել է օդային տարածքը քաղավիացիայի համար 20:1423 Հնս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Յունիս 23. 2026 20:1123 Հնս, 2026
  • ԱՄՆ-ում մեկնարկել է Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունների հերթական փուլը. Times of Israel 20:0423 Հնս, 2026
  • Վանաձորի այգու հողատարածքները վերադարձվում են համայնքին 19:5823 Հնս, 2026
  • Ճապոնական խեցեգործության նմուշները Հայաստանի պատմության թանգարանում 19:5223 Հնս, 2026
  • Ուկրաինայի հարվածները ՌԴ քաղաքացիական ենթակառուցվածքներին չեն կարող ազդել ռազմաճակատի իրավիճակի վրա. Պուտին 19:4723 Հնս, 2026
  • Բրյուսելում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունների ընդլայնման հարցեր 19:4323 Հնս, 2026
  • Հայաստանն ու ԵՄ-ն ստորագրել են մտադրության նամակներ սահմանային և ճանապարհային ծրագրերի վերաբերյալ 19:3723 Հնս, 2026
  • Քննարկվել են ընտանեկան և կենցաղային բռնության դեմ պայքարի շրջանակում առողջապահության ոլորտում ընթացող բարեփոխումներն ու խնդիրները 19:3323 Հնս, 2026
  • Ինչպես արդյունավետ կառավարել թափոնները․ քառօրյա ուսումնական այց Շվեդիա 19:2423 Հնս, 2026
  • Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 միլիարդ եվրո 19:1623 Հնս, 2026
  • Ռուսաստանը պատրաստ է վերսկսել Ուկրաինայի հարցով բանակցությունները. Լավրով 19:1223 Հնս, 2026
  • Դեսպան Հովհաննիսյանը ներկայացրել է ՄԱԿ-ի շրջանակներում կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնությունները 19:0723 Հնս, 2026
  • Լուրեր 19:00 | Տարանցիկ կապուղի, ոչ թե տվյալների փոխանակում․ ինչ է նախատեսում ՀՀ-Ադրբեջան գործարքը 19:0023 Հնս, 2026
  • Երկու հոբելյան՝ Սարդարապատի Հայոց ազգագրության թանգարանում 18:5923 Հնս, 2026
  • Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսին 18:5123 Հնս, 2026
  • Ադրբեջանի տարածքով տարանցմամբ ցորենի հերթական խմբաքանակն է ուղարկվել Հայաստան 18:4323 Հնս, 2026
  • ՔՏՀԱ տեսչական մարմնում քննարկվել են քաղաքաշինության վերահսկողության ոլորտի հինգ ամսվա արդյունքները 18:3623 Հնս, 2026
  • Անցած 1 օրում գրանցվել է 10 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 25-ը՝ վիրավորվել 18:2423 Հնս, 2026
  • ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Բիշքեկում մասնակցել են ԱՊՀ անդամ պետությունների մայրաքաղաքային ստորաբաժանումների ղեկավարների խորհրդակցությանը 18:1423 Հնս, 2026
  • Պապիկյանը «Զառ» ուսումնական կենտրոնում դիտարկել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքը 18:0623 Հնս, 2026
  • Քննարկվել են Հայաստանի ու Իրանի սահմանային թողունակության աճին միտված հարցեր 18:0223 Հնս, 2026
  • Հայաստանում կա արդարադատության հսկայական պահանջ, և այն իրականացվելու է. Ռուբինյանի ելույթը ԵԽԽՎ-ում 17:5623 Հնս, 2026
  • Գյումրին մեծ ճանապարհաշինության շեմին է․ մեկնարկել են լայնածավալ նախապատրաստական աշխատանքները 17:5123 Հնս, 2026
  • 3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 17:3923 Հնս, 2026
  • Դավիթ Խուդաթյանի հետ քննարկեցինք երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցության վերականգնման աշխատանքները. Ուրալօղլու 17:2623 Հնս, 2026
  • Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան. Politico 17:1723 Հնս, 2026
  • Խուդաթյանը և Թուրքիայի տրանսպորտի նախարարը անդրադարձել են Անիի կամրջի վերականգնման աշխատանքներին 17:1323 Հնս, 2026
  • Տոկաևը Բրյուսելում հանդիպել է Կոշտայի հետ 17:0723 Հնս, 2026
  • Լուրեր 17:00 | Ինչու են խուզարկել Իշխան Սաղաթելյանի բնակարանը. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել 17:0023 Հնս, 2026
  • Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում է 16:5823 Հնս, 2026
  • Ալեն Սիմոնյանը ներկայացրել է պատգամավորի երդման՝ առաջարկվող նոր տեքստը, որը կդրվի քվեարկության 16:4923 Հնս, 2026
  • Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ 16:3623 Հնս, 2026
  • Ադրբեջանի տարածքով տարանցմամբ պարարտանյութերի հերթական խմբաքանակն է ուղարկվել Հայաստան 16:2123 Հնս, 2026
  • Լավրովը մեղադրել է Կիևին՝ Բելառուսը հակամարտության մեջ ներքաշելու փորձերի համար 16:1723 Հնս, 2026
  • 2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել 16:1223 Հնս, 2026
  • ԱՄՆ նախագահի բանագնացը հայտարարել է, որ առաջիկայում Գրենլանդիան կարող է դառնալ ԱՄՆ 51-րդ նահանգը 16:0123 Հնս, 2026
  • ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա 15:4923 Հնս, 2026
  • Կիևը պատրաստ է Մոսկվայի հետ ուղիղ բանակցությունների. ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ 15:3823 Հնս, 2026
  • Կարճատև անձրև ու ամպրոպ․ ջերմաստիճանը կնվազի 4-5, ապա կբարձրանա 2-3 աստիճանով 15:2923 Հնս, 2026
  • ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել Իշխան Սաղաթելյանի վերաբերյալ՝ հայտարարագիր չներկայացնելու և արգելանքի տակ գտնվող գույքի մասով 15:1923 Հնս, 2026
  • Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը 15:1623 Հնս, 2026
  • Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին 15:0923 Հնս, 2026
  • Լուրեր 15:00 | Հայկական ծիրանը՝ ԵՄ շուկայում․ Մարթա Կոսը շնորհակալություն է հայտնել Դավիթ Խուդաթյանին 15:0023 Հնս, 2026
  • Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը 14:5923 Հնս, 2026
  • Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ 14:5123 Հնս, 2026
  • ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը 14:4223 Հնս, 2026
  • Էժան ապրանքի կեղծ գովազդով գումար են շորթել. չարագործները հայտնաբերվել են 14:3323 Հնս, 2026
  • Վերջին երեք ամիսներին վթարային անջատումների միջին վիճակագրական ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7 %-ով. Ռոմանոս Պետրոսյան 14:2523 Հնս, 2026
  • Հորմուզի նեղուցով ռեկորդային քանակությամբ նավթ է անցել. Թրամփ 14:1823 Հնս, 2026
  • Սոֆիայի ամենագեղեցիկ փողոցներից մեկը կկոչվի «Հայաստան ճեմուղի» 14:0923 Հնս, 2026
  • Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին 14:0423 Հնս, 2026
  • Հրապարակվել է «Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2025» տարեկան պարբերականը․ ԿԲ 14:0123 Հնս, 2026
  • ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ 13:3723 Հնս, 2026
  • Ղրիմում նավթային օբյեկտ է թիրախավորվել 13:2423 Հնս, 2026
  • Հաստատվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների և գլխավոր տնօրենի ընտրության հանձնաժողովների կազմերը 13:1023 Հնս, 2026
  • Լուրեր 13:00 | Ֆեյսբուքից մինչև List.am․ ինչպես էր գործում քաղաքացիներից գումար կորզող խումբը 13:0023 Հնս, 2026
  • Վառելիք տեղափոխող բեռնատարը բախվել է գնացքին․ հրդեհի նշաններ չկան 12:5823 Հնս, 2026
  • Ստեղծվել է կարկտահարությունների դեպքերի ուսումնասիրման աշխատանքային խումբ 12:5323 Հնս, 2026
  • ԱՄՆ-ի հետ պայմանավորվել ենք արտերկրում իրանական ակտիվների ապասառեցման վերաբերյալ. Ղալիբաֆ 12:4423 Հնս, 2026
  • Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել 12:3123 Հնս, 2026
  • Աշխարհի առաջատար համալսարանների փիլիսոփայության դեպարտամենտների պրոֆեսորները Երևանում են. Աննա Հակոբյան 12:1823 Հնս, 2026
  • Հորմուզի նեղուցով վերջին ժամերին ռեկորդային քանակությամբ նավթ է անցել. Թրամփ 12:1623 Հնս, 2026
  • Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին 12:0923 Հնս, 2026
  • Փարիզում կայացած ՏՀԶԿ հանդիպման արդյունքներով Հայաստանը դարձել է փոխնախագահող երկիր 12:0223 Հնս, 2026
  • Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է Եվրամիություն. Կոս 11:5223 Հնս, 2026
  • 2026-ի հունվար-մայիսին 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ պետբյուջեի եկամուտներն աճել են 14.7 տոկոսով 11:4623 Հնս, 2026
  • Ամիրյան փողոցը կանվանափոխվի. այն կկոչվի Պապ թագավորի փողոց 11:3823 Հնս, 2026
  • «Կապան Ֆեստ-2026»․ երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոն 11:3223 Հնս, 2026
  • Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթ 11:2123 Հնս, 2026
  • Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու Էլեոնոր Կարուան քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա ռազմավարական գործընկերության զարգացմանն ուղղված քայլերը 11:1023 Հնս, 2026
  • Խուզարկություն՝ Իշխան Սաղաթելյանի բնակարանում 10:5123 Հնս, 2026
  • «Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում» նախագիծը շարունակում է․ ՄԻՊ 10:4823 Հնս, 2026
  • Կլիմայական փոփոխություններին հարմարեցվող պարենային անվտանգության բարձրացման ծրագիր՝ Շիրակի և Տավուշի մարզերում 10:3523 Հնս, 2026
  • Ակնաշեն բնակավայրի համայնքային փոքր տունը կառուցված է․ վարչապետ 10:0923 Հնս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015