Ղրղզստանն ու Տաջիկստանը պայմանավորվել են ապագայում սահմանային բոլոր վեճերը լուծել միջկառավարական հանձնաժողովների մակարդակով՝ ասված է երկրների սահմանային հարցերով գերատեսչությունների համատեղ հայտարարության մեջ:
Գերատեսչությունների ղեկավարներն ընդգծել են փոխադարձ հարգանքի, խաղաղ գոյակցության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության հարցում համերաշխության կարևորությունը:
Նրանք նաև հավատացրել են, որ ներկայումս Ղրղզստան-Տաջիկստան սահմանին իրավիճակը կայուն է։