Բելառուսի և Ռուսաստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն և Վլադիմիր Պուտինը քննարկել են համատեղ տարածաշրջանային զորախումբ տեղակայելու հարցը: Այս մասին Բելառուսի նախագահը հայտնել է անվտանգության հարցերով խորհրդակցության ժամանակ, փոխանցում է БЕЛТА-ի թղթակիցը:
Ալեքսանդր Լուկաշենկոն հիշեցրել է, որ Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովից հետո ինքը դեմ առ դեմ հանդիպում է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Միութենական պետության արևմտյան սահմաններին իրավիճակի սրման կապակցությամբ մենք պայմանավորվել ենք տեղակայել Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության տարածաշրջանային համատեղ խմբավորում։ Սպառնալիքի դեպքում կսկսենք գործարկել Միութենական պետության խմբավորումը, որի հիմքը (ես միշտ այդ մասին ասել եմ) Բելառուսի Հանրապետության զինված ուժերն են։ Պետք է տեղեկացնեմ, որ իմ հանձնարարությամբ այդ զորախմբի ձևավորումը սկսվել է»,- հայտարարել Է Բելառուսի նախագահը։