• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Սահմանադրական ոգին Հայաստանում ուժեղ է և հաստատուն, իսկ սահմանադիրը՝ ժողովուրդը, անսասան՝ ազատ և երջանիկ պետություն կառուցելու իր ձգտումների մեջ. վարչապետ Սահմանադրական ոգին Հայաստանում ուժեղ... 09:08
Բաց հարթակ. Նոր ստեղծագործություններ եմ գրում՝ «Գրեմմի»-ին ներկայացնելու համար. Սարգսյան Բաց հարթակ. Նոր ստեղծագործություններ... 20:45
Օրը՝ 60 վայրկյանում | 04.07.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 04.07.2026 22:03
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հասարակություն 18:2308 Հոկ, 2022

Հայ-ադրբեջանական սահմանի բնակչությանը գրոհների թիրախ դարձնելու դեպքերով նախաքննությունը շարունակվում է. Քյարամյան

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Ա.Քյարամյանը Քննչական կոմիտեի ծառայողի օրվա կապակցությամբ տեղի ունեցած հանդիսավոր նիստի ընթացքում ասել է հետևյալը.

«Հայաստանի Հանրապետության մեծարգո՛ վարչապետ,
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի արժանապատի՛վ ծառայողներ,

Ջերմորեն ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողի օրվա և համակարգի կազմավորման 8-րդ տարեդարձի կապակցությամբ:

Այս միջոցառումը պատեհ առիթ է` ներկայացնելու Հայաստանի Հանրապետությունում նախաքննական գործառույթ իրականացնող մարմինների կազմում Քննչական կոմիտեի արձանագրած ձեռքբերումները, գնահատելու կատարված աշխատանքի հիմնական արդյունքները և նախանշելու առաջիկա անելիքները:

Անվիճելի ձեռքբերում եմ համարում Քննչական կոմիտեի և նրա ստորաբաժանումների արդյունավետ աշխատանքը մինչդատական քրեական վարույթի կազմակերպման և իրականացման գործում: Այդ ամենին հնարավոր է եղել հասնել համակարգի աշխատողների կողմից իրենց ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ բարեխիղճ վերաբերմունքի, սրտացավության ու նվիրումի շնորհիվ: Չէինք ունենա նման արդյունք, եթե  այս գործելակերպի հիմքում ընկած չլինեին պետական մտածելակերպն ու ծառայողական պարտականությունները պատասխանատվությամբ կատարելու գիտակցումը: Այդ որակները հատկապես ցայտուն են դրսևորվում Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա ռազմական գործողությունների օրերին արձանագրված հանցագործությունների դեպքերով նախաձեռնված քրեական վարույթներով նախաքննության կազմակերպման և իրականացման ընթացքում:

Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունը և տարածքային ստորաբաժանումները մինչ օրս շարունակում են առերեսվել  2020 թվականի պատերազմական ծանրագույն օրերին հանրապետության ողջ տարածքում հայտարարված ռազմական դրության պայմաններում կատարված՝ զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված, ինչպես նաև ռազմական գործողություններին առնչվող այլ հանցագործությունների քննության օբյեկտիվ դժվարությունների հետ: Կոմիտեի նշված վարչությունում  ներկայումս էլ շարունակվում է նախաքննությունը՝

- Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից 2020 թվականի հուլիսի 12-ից 17-ն ընկած ժամանակահատվածում հայ-ադրբեջանական շփման գծի Տավուշի մարզին հարող, խորը թիկունքում գտնվող և մարտական գործողություններին չմասնակցող 8 խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը համակարգված, կանխամտածված և նպատակաուղղված գրոհների թիրախ դարձնելու,
- 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և վարելու, ռազմական գործողությունների ընթացքում նախապես հավաքագրված վարձկաններ օգտագործելու, պատերազմ վարելու արգելված մեթոդներ և միջոցներ կիրառելու, Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը համակարգված, կանխամտածված և նպատակաուղղված գրոհների թիրախ դարձնելու և  միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լրջագույն խախտումներ կատարելու,
- 2021 թվականի մայիսի 12-ին Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի ուղղությամբ ագրեսիայի ակտ իրականացնելու,
- 2021 թվականի նոյեմբերի 14-ից 16-ն ընկած ժամանակահատվածում Սյունիքի մարզի Իշխանասարի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ ագրեսիայի ակտ իրականացնելու,
- 2022 թվականի սեպտեմբերի 13-ից 15-ն ընկած ժամանակահատվածում հայ-ադրբեջանական սահմանի Ջերմուկ, Սոթք, Վարդենիս, Գորիս, Կապան, Արտանիշ, Իշխանասար և այլ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը համակարգված, կանխամտածված և նպատակաուղղված գրոհների թիրախ դարձնելու դեպքերով։

Նշված հանցագործությունների դեպքերով վարչությունում նախաձեռնվել են շուրջ 150 քրեական վարույթներ, որոնք հիմնականում միավորվել են հինգ առանձին վարույթներում։ Որոնցով իրականացվել են 500-ից ավելի դեպքի վայրերի զննություններ, մանրամասն քննության առարկա են դարձվել ագրեսիայի ակտերի հետևանքով զինծառայողների և քաղաքացիական անձանց զոհվելու, գերեվարվելու, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները։ Ստացված փաստական տվյալներն օպերատիվ կարգով պարբերաբար ներկայացվել են ՀՀ արտաքին գործերի նախարարությանը, միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակին, մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին և այլ շահագրգիռ կառույցների։

Նախաքննությամբ պարզվել են ագրեսիայի ակտի իրականացմանն այլազգի վարձկանների և միջազգային ահաբեկչական խմբավորումների ներկայացուցիչների ներգրավման, միջազգային ահաբեկչության ֆինանսավորման դեպքեր։ Քննությամբ հաջողվել է անհատականացնել 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններին մասնակցած շուրջ 300 վարձկանների ինքնություններ։ Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալները ներկայացվել են միջազգային ահաբեկչության կանխարգելման հարցերով զբաղվող տարբեր կառույցների։

Զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված, ինչպես նաև ռազմական գործողություններին առնչվող այլ հանցագործությունների դեպքերով զինվորական քննչական գլխավոր վարչության ստորաբաժանումներում նախաձեռնվել են շուրջ 1600 քրեական վարույթներ՝ շուրջ 12600 անձանց վերաբերյալ: Նշված քրեական վարույթներով որպես մեղադրյալ ներգրավվել են 883 անձինք, այդ թվում՝ 78 սպա, որոնցից 17-ը՝ բարձրաստիճան, 150 պայմանագրային զինծառայողներ, 491 պահեստազորայիններ, 36 պարտադիր ժամկետային զինծառայողներ և 128 քաղաքացիական անձինք: Հիշյալ քրեական վարույթներից 152-ով նախաքննությունն ավարտվել է, այդ թվում՝ 23-ը՝ 29 անձի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Նախաձեռնված վարույթներով իրականացվել են մեծածավալ քննչական և վարութային այլ գործողություններ, մասնավորապես, կատարվել են դեպքի վայրի զննություններ, հարցաքննվել են 17.000-ից ավելի անձինք, որոշումներ են կայացվել տուժող, ինչպես նաև տուժողի իրավահաջորդ ճանաչելու մասին, համեմատական հետազոտություն իրականացնելու համար վերցվել են նմուշներ, նշանակվել են տարաբնույթ, այդ թվում՝ դատաբժշկական, դիակի դատաբժշկական, դատաձգաբանական, դատագենետիկական, դատապայթյունատեխնիկական և այլ փորձաքննություններ, կատարվել են խուզարկություններ, առգրավվել և զննվել են մեծածավալ փաստաթղթեր ու տեսագրություններ:

Ներկայումս Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ստորաբաժանումներում պատերազմական գործողություններին առնչվող գործերը միավորվել են և քննվում են 130 առանձին վարույթներում:

Հարկ է նշել, որ զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում կենտրոնացվել են 44-օրյա պատերազմի ընթացքում սպաների կողմից զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված, ինչպես նաև ռազմական գործողություններին առնչվող այլ հանցագործությունների վերաբերյալ քրեական վարույթները, որոնք միավորվել են՝ ըստ ուղղությունների, առանձին օպերացիաների, կարևոր քաղաքների պաշտպանության կազմակերպման հարցում առկա թերացումների վերաբերյալ դեպքերի։ Հիշյալ քրեական վարույթներով ձեռք են բերվել ապացուցողական նշանակություն ունեցող` ծավալուն և կարևոր փաստական տվյալներ, որոնք հընթացս գնահատվում և քրեական հետապնդումներ հարուցելու հիմքեր են դառնում։ Հիշյալ գործերով ամենօրյա պարբերականությամբ շարունակվում են իրականացվել մեծածավալ քննչական և վարութային գործողություններ։

Մեծարգո՛ Վարչապետ,
Հարգելի՛ ներկաներ,

Անդրադառնալով ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող ստորաբաժանումների աշխատանքի հիմնական արդյունքներին՝ պետք է արձանագրեմ, որ քննչական մարմիններն աշխատել են աննախադեպ ծանրաբեռնվածությամբ: Բավական է նշել, որ հանրապետությունում նախաքննություն իրականացնելու իրավասությամբ օժտված քննչական մարմինների կողմից 2022 թվականի առաջին կիսամյակի ընթացքում քննված շուրջ 30.000 վարույթների շուրջ 93%-ը (կամ 27.482 վարույթ) քննել են Քննչական կոմիտեի ստորաբաժանումների քննիչները: Համակարգի ծառայողների քննած վարույթների թիվը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 20.2%-ով: Մեկ քննիչի միջին ծանրաբեռնվածությունն ավելացել է՝ նախորդ նույն ժամանակահատվածի 47-ի փոխարեն կազմելով 58 վարույթ: Ընթացիկ տարվա 8 ամիսների ընթացքում Կոմիտեի ստորաբաժանումները նախաքննություն են իրականացրել 38.834 քրեական վարույթով:

Հարգելի՛ գործընկերներ,

Կոմիտեի արդյունավետ գործունեության հիմնական գրավականը եղել և շարունակում են մնալ համակարգի արհեստավարժ կադրերը, բարձր պատասխանատվությամբ իրենց ծառայողական պարտականությունները կատարող` մեր քննիչները: Կոմիտեի շարքերը բարձրակարգ կադրերով համալրելու մեր նպատակադրումը շարունակում է մնալ անփոփոխ: Նոր քրեական ու քրեադատավարական օրենսդրությունների սահուն կիրարկման ապահովումը պահանջում է երկարատև ու տքնաջան աշխատանք, որի ընթացքում մեր առաջնահերթությունները պետք է լինեն քննիչների դատավարական ինքնուրույնության ու անկախության ապահովումը, նրանց օրենսդրական լիազորությունները ողջ ծավալով նախաքննության օրինական շահերին ծառայեցնելը: Հարկավոր է հատուկ կարևորել համակարգի ծառայողների մասնագիտական պատրաստվածության մակարդակի հետևողական բարելավումը, քննիչների ամենօրյա պարտականությունների իրականացումը օրենքի տառին և ոգուն համապատասխան: Այս համատեքստում անհրաժեշտ է արձանագրել, որ մեծածավալ աշխատանք է կատարվել ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածուների ցուցակում ընդգրկման ենթակա անձանց գրավոր և բանավոր քննությունների անցկացման և արդյունքների ստուգման որակի բարձրացման հարցում։ Ներդրվել և Քննչական կոմիտեի նախագահի հրամանով հաստատվել է նոր մեխանիզմ, համաձայն որի՝ Քննչական կոմիտեում առաջխաղացման ենթակա անձը պարտադիր պետք է հանձնի մասնագիտական գիտելիքները ստուգող քննություն. ասվածը վերաբերում է նաև գլխավոր և բարձրագույն խմբի որոշ պաշտոնների հավակնող անձանց։ Հատկանշական է, որ հիշյալ ընթացակարգն ուղեկցվում է նաև տեսաձայնագրմամբ։

Հիշատակաման է արժանի նաև այն իրողությունը, որ օրերս մեկնարկել է Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց ատեստավորման գործընթացի հերթական փուլը: Որակավորման հանձնաժողովը հսկայական նախապատրաստական աշխատանք է կատարել նոր իրավակարգավորումների շրջանակներում համակարգի ծառայողների մասնագիտական գիտելիքների ստուգումը պատշաճ մակարդակով անցկացնելու համար: Ակնկալում եմ այս գործընթացին ինչպես որակավորման հանձնաժողովի, այնպես էլ Կոմիտեի ծառայողների համարժեք ու պատասխանատու վերաբերմունքը: Գաղտնիք չէ, որ մրցակցային դատավարության պայմաններում քննիչների մասնագիտական գործառույթների պատշաճ իրականացումը, քրեական վարույթի մասնակիցների իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանությունը՝ նախաքննության արդյունավետության ապահովման կարևորագույն երաշխիքներն են: Հետևաբար, ատեստավորման գործընթացը պետք է առավելագույնս ծառայեցվի նոր օրենսդրության դրույթների իմացությունը խորացնելու և գործնականում դրանք կիրառելու հմտությունները կատարելագործելու նպատակին:

Հարկ եմ համարում տեղեկացնել նաև, որ Կոմիտեում զգալի աշխատանքներ են իրականացվել կառույցի ծառայողների աշխատանքային պայմանների բարելավման ուղղությամբ:

Շնորհակալությամբ պետք է արձանագրենք, որ ՀՀ կառավարության աջակցությամբ տրամադրված նոր վարչական շենքերում շուտով իրենց աշխատանքները կկազմակերպեն Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրատրանսպորտային հանցագործությունների քննության ու Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինները, Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժինը, ինչպես նաև զինվորական քննչական գլխավոր վարչության 6-րդ կայազորային բաժինը` Տավուշի մարզում:

Ավելին, առաջիկայում շահագործման կհանձնվեն ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային վարչության և Վաղարշապատի բաժնի` նոր հիմնանորոգված և անհրաժեշտ գույքային ու տեխնիկական միջոցներով հագեցված շենքերը:

Ավարտելով խոսքս ցանկանում եմ արձանագրել, որ Քննչական կոմիտեն ամուր կանգնած է մեր երկրում օրինականության հաստատման, իրավակարգի ամրապնդման, օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքների արմատավորման դիրքերում: Համակարգի անունից վստահեցնում եմ, որ շարունակելու ենք անել առավելագույնը՝ Կոմիտեի աշխատանքը հետևողականորեն ավելի արդյունավետ ու վճռական դարձնելու սպասումներն արդարացնելու համար:

Հարգելի՛ քննիչներ՝ համակարգի նվիրյալ ծառայողներ,

Շնորհակալ եմ Ձեր արդյունավետ աշխատանքի, մասնագիտության հանդեպ ունեցած նվիրումի և ծառայողական պարտականությունների նկատմամբ պատվախնդիր վերաբերմունքի համար: Մեր համատեղ ծառայությունը համարում եմ մեծ պատիվ ու պատասխանատվություն: Կրկին շնորհավորում եմ բոլորիս մանագիտական տոնի կապակցությամբ, մաղթում քաջառողջություն, տոկունություն, ծառայողական հաջողություններ և թո՛ղ Աստված պահապան լինի բոլորիս»:

Դիտումների քանակ371
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում 10:4805 Հլս, 2026
  • Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ 10:3705 Հլս, 2026
  • Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են 09:5105 Հլս, 2026
  • 2026 թ. հունիսի 7-ին մեր ժողովուրդը եւս մեկ անգամ ապացուցեց ինքնիշխան, ազատ ու ժողովրդավարական պետություն ունենալու իր հստակ կամքը. Ալեն Սիմոնյան 09:2705 Հլս, 2026
  • Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը 09:2305 Հլս, 2026
  • Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ. Վահագն Խաչատուրյան 09:1605 Հլս, 2026
  • Սահմանադրական ոգին Հայաստանում ուժեղ է և հաստատուն, իսկ սահմանադիրը՝ ժողովուրդը, անսասան՝ ազատ և երջանիկ պետություն կառուցելու իր ձգտումների մեջ. վարչապետ 09:0805 Հլս, 2026
  • Կյանքի պտույտը՝ «Հողի մարմնում» 00:5705 Հլս, 2026
  • Պակիստանն ու Թուրքիան նույն հոգու երկու սիրտն են. Շարիֆ 00:3305 Հլս, 2026
  • Դեղերի ապօրինի շրջանառության նկատմամբ վերահսկողությունը խստացվում է 00:1505 Հլս, 2026
  • Պարտադիր հաշտարարության շրջանակն ընդլայնվում է 23:5104 Հլս, 2026
  • Դաշտաքարում ծիրանի իրացման խնդիր չունեն, ուզում են մարզադահլիճ ունենալ. վարչապետի շրջայցը 23:3004 Հլս, 2026
  • «Ոսկե ծիրանը» և հայկական կինոյի խնդիրները. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 22:4004 Հլս, 2026
  • Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները․ Լևոն Ազիզյան 22:2104 Հլս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 04.07.2026 22:0304 Հլս, 2026
  • Բասկետբոլի Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականը փայլուն հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում 21:4604 Հլս, 2026
  • Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ 21:2004 Հլս, 2026
  • Լուրեր 21:00 | ՍԴ-ն մերժել է ԱԺ ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու 7 ուժերի դիմումները 21:0004 Հլս, 2026
  • Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք 20:4704 Հլս, 2026
  • Երկաթուղային համագործակցության հուշագիր ՌԴ, Իրանի և Ադրբեջանի միջև 20:3904 Հլս, 2026
  • ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը 20:2204 Հլս, 2026
  • «Ճամփորդություն Մինաս Ավետիսյանի արվեստում». մուտիմեդիա ցուցադրություն 20:1204 Հլս, 2026
  • Թուրքիան դժվար ժամանակներում միշտ եղել է Պակիստանի կողքին. Շարիֆ 19:5804 Հլս, 2026
  • Վահագն Հովակիմյանը՝ ԱԺ-ում քաղաքական ուժերի բաշխվածության մասին 19:4604 Հլս, 2026
  • Հաշմանդամություն ունեցողների խնդիրներն ընտրական գործընթացներում 19:1704 Հլս, 2026
  • Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայրերում ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին 18:5904 Հլս, 2026
  • Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում 18:5404 Հլս, 2026
  • Ծայրահեղ շոգը խափանել է ԱՄՆ-ի 250-ամյակի տոնակատարությունները մի քանի նահանգում 18:3204 Հլս, 2026
  • Իրանին մեկշաբաթյա դադար ենք տրամադրել՝ Ալի Խամենեիի հուղարկավորության հետ կապված. Թրամփ 18:2104 Հլս, 2026
  • Սահմանադրական դատարանն ուժի մեջ թողեց ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումը 18:0004 Հլս, 2026
  • «Ֆլայուան Արմենիա» ընկերությունը 2026-ի հունվար-մարտին 1 մլրդ 362 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 17:4704 Հլս, 2026
  • Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել 17:2904 Հլս, 2026
  • Վեդի համայնքի Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է. Փաշինյան 17:1904 Հլս, 2026
  • Էրդողանն ու Մելոնին քննարկել են պաշտպանական համագործակցությունը 17:1704 Հլս, 2026
  • Լուրեր 17:00 | Երեխաները նոր դպրոց կունենան, դա հաստատ է. վարչապետը՝ Դաշտաքարի բնակիչներին 17:0004 Հլս, 2026
  • Հանրային միջոցառումներ՝ առանց բախումների. ստեղծվել է բանակցային ոստիկանություն 16:5804 Հլս, 2026
  • ԱԷՄԳ-ը գտնվում է ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունների կուլիսներում. Գրոսսի 16:4104 Հլս, 2026
  • Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ կլինի 16:2604 Հլս, 2026
  • Սլովակիայում հանրաքվե է անցկացվում վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին ցմահ վճարումներից զրկելու շուրջ 16:1604 Հլս, 2026
  • Վեդի համայնքի Դաշտաքար բնակավայր. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 16:0104 Հլս, 2026
  • Այսօր Ադրբեջանն ու Հայաստանն ապրում են խաղաղության մեջ. Ալիև 15:1304 Հլս, 2026
  • Օսկարակիր հայ պրոդյուսերը չի մոռանում արմատների մասին 15:0204 Հլս, 2026
  • Թեհրանում սկսվել է այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի հետ հանրային հրաժեշտի արարողությունը 14:5004 Հլս, 2026
  • Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ 14:3504 Հլս, 2026
  • Վեդիի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման արդյունքում կապահովվի Արարատյան դաշտի շուրջ 3220 հա հողերի անխափան և հուսալի ոռոգումը․ վարչապետ 14:1804 Հլս, 2026
  • Սիրիայի Քեսաբ հայաբնակ ավանի ներկան և զարգացման հեռանկարները 14:0204 Հլս, 2026
  • Ձեր քաղաքականության շնորհիվ ԱՄՆ-ը շարունակում է հասնել ուշագրավ հաջողությունների. Ալիևի ուղերձը Թրամփին 13:5304 Հլս, 2026
  • Թրամփը ելույթ է ունեցել Միացյալ Նահանգների անկախության 250-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ 13:3804 Հլս, 2026
  • «Սաս Գրուպ» ընկերությունը 2026-ի հունվար-մարտին 1 մլրդ 391 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 13:3504 Հլս, 2026
  • «Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին 13:2404 Հլս, 2026
  • Լուրեր 13:00 |TRIPP-ը ճանապարհ է հարթելու դեպի խաղաղ տարածաշրջան.ՀՀ վարչապետի ուղերձը՝ ԱՄՆ նախագահին 13:0004 Հլս, 2026
  • ՌԴ-ն և ԱՄՆ-ը հատուկ պատասխանատվություն են կրում գլոբալ անվտանգության համար. Պուտինի ուղերձը՝ Թրամփին 12:5404 Հլս, 2026
  • Արվեստանոց՝ մեծերի համար 12:3904 Հլս, 2026
  • ԲՏԱ նախարարը ներկայացրել է ներառական արհեստական բանականության էկոհամակարգ ձևավորելու վերաբերյալ Հայաստանի տեսլականը 12:0904 Հլս, 2026
  • Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք թաղամասերում 11:5404 Հլս, 2026
  • Արփինե Սարգսյանը և Մխիթար Հայրապետյանը քննարկել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում 11:3804 Հլս, 2026
  • Ռուսական ուժերը հարվածել են Սումիին և Զապորոժիեին. կան զոհեր և վիրավորներ 11:2604 Հլս, 2026
  • Մերձբալթյան երկրները օդային միջանցքներ են տրամադրել Ուկրաինայի ԶՈՒ-ին Ռուսաստանի դեմ հարվածների համար. Գալուզին 11:0804 Հլս, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում 10:5904 Հլս, 2026
  • Ուկրաինական ուժերը հարվածել են Լենինգրադի մարզին և Պետերբուրգի նավթային տերմինալին 10:5404 Հլս, 2026
  • Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով. վարչապետը տեսանյութ է հրապարակել 10:4704 Հլս, 2026
  • Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄՆ նախագահին և փոխնախագահին 10:4204 Հլս, 2026
  • Արևիկ գյուղում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տնակներ 10:3104 Հլս, 2026
  • Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին 10:2304 Հլս, 2026
  • Գևորգ Մանուկյանը կնշանակվի Տիգրան Խաչատրյանի ռեֆերենտ 10:1104 Հլս, 2026
  • 5 խորհուրդ՝ բնության գրկում անվտանգ հանգստի համար. ՀՎԿԱԿ 09:5404 Հլս, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում 09:4104 Հլս, 2026
  • Դոնալդ Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում հանդիպել եմ Միրիամ Ադելսոնի հետ․ Նարեկ Մկրտչյան 09:3104 Հլս, 2026
  • Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 09:2304 Հլս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 09:1804 Հլս, 2026
  • Ամռանը երեխաների ջրահեղձության դեպքերն ավելանում են․ԱՆ 08:4204 Հլս, 2026
  • Ուղեծրում գտնվող աղբը կարող է փոխել Երկրի կլիման 08:1004 Հլս, 2026
  • Դատավորների ընդհանուր ժողովը Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամներ է ընտրել 01:1904 Հլս, 2026
  • Հայ-թուրքական սահմանի բացումից հետո Էվրոսի մարզը կարող է դառնալ Հայաստանի դարպասը դեպի եվրոպական շուկաներ․ Հունաստանում ՀՀ դեսպան 01:0704 Հլս, 2026
  • Հայտնաբերվել և առգրավվել է 4 կգ 200 գրամ մարիխուանա․ կան ձերբակալվածներ 00:5404 Հլս, 2026
  • Արփինե Սարգսյանը և Մխիթար Հայրապետյանն այցելել են Ռազմարդյունաբերության կոմիտե 00:4604 Հլս, 2026
  • Մեր խմբակցությունը շարունակելու է գործել որպես կուռ թիմ, առջևում ծավալուն ու պատասխանատու գործ ունենք անելու․ Մանավազյան 00:3704 Հլս, 2026
  • Հորդառատ անձրևի հետևանքով Գյումրու փողոցները կրկին հեղեղվել են 00:1604 Հլս, 2026
  • Նեթանյահուն և Թրամփը պայմանավորվել են հանդիպել ԱՄՆ-ում․ հեռախոսազրույց է տեղի ունեցել 00:0204 Հլս, 2026
  • 10 գործնական խորհուրդ՝ ամառային դպրոցներում և ճամբարներում երեխաների անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ 23:5803 Հլս, 2026
  • Անդրադարձանք ՀՀ-ում գենդերային հավասարության խթանման ուղղությամբ իրականացվող բարեփոխումներին․ Մակունցը պանելային քննարկման է մասնակցել 23:3503 Հլս, 2026
  • «Ենթադրվում է՝ բարձրահասակ երիտասարդ է եղել». մարդու կմախք և Թամար թագուհու մետաղադրամ՝ Ամբերդում 23:2703 Հլս, 2026
  • Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել ՀՀ պաշտպանության նախարարությանը և Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության իրականացմանը․ Քոուլ 23:1403 Հլս, 2026
  • ՀՀ-ում բոլոր պաշտոնյաները ընտրվում են ՀՀ ժողովրդի կողմից. Ռուբինյանը՝ Թուրքիայի միջնորդության մասին 23:0003 Հլս, 2026
  • Մխիթար Հայրապետյանն այցելել է Align Technology Armenia. քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները 22:4803 Հլս, 2026
  • Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերություն են հաստատել 22:3303 Հլս, 2026
  • Հաստատվել են 2026-ի 3-րդ՝ լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը 22:1803 Հլս, 2026
  • Վաղարշապատի կադաստրի նախկին պետը՝ մեղադրյալի աթոռին 22:0803 Հլս, 2026
  • Հարցազրույց Հայկազ Ֆանյանի հետ 21:5403 Հլս, 2026
  • ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ 21:4403 Հլս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Յուլիս 3. 2026 21:3003 Հլս, 2026
  • 2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ 21:1503 Հլս, 2026
  • Սուրեն Պապիկյանը սեղանի թենիս է խաղացել ԳՇ պետի հետ 21:0803 Հլս, 2026
  • Լուրեր 21:00 | Հայ-թուրքական բանակցություններից մինչև ընդդիմության մեղադրանքներ․Ռուբինյանի արձագանքը 21:0003 Հլս, 2026
  • Յուլիս 3-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:5903 Հլս, 2026
  • Դամասկոսում ահաբեկչության զոհերի թիվը հասել է տասի 20:5603 Հլս, 2026
  • ՀՀ 57 դպրոցում ներդրվել է «Էկոդպրոց» ծրագիրը 20:5203 Հլս, 2026
  • Իրանի ԱԳ նախարարը հաստատել է, որ Իսրայելը պլանավորել էր հարվածել Թեհրանի բանակցողներին 20:4803 Հլս, 2026
  • ԱՄՆ անկախության 250-ամյա հոբելյանը նշանավորող լուսային ցուցադրություն` դեսպանատան պատին 20:4303 Հլս, 2026
  • Էջմիածնի Մհեր Աբեղյանի թանգարանը՝ համալրված ցուցադրությամբ 20:3803 Հլս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015