Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը Ֆեյսբուքում տեսանյութ է հրապարակել, որտեղ ցուցադրված է ավտոբուսների արտադրությունը, որոնք պետք է Հայաստան ժամանեն:
«Հարգելի երևանցիներ, 165 ավտոբուսների արտադրությունն է, որոնք, համաձայն պայմանագրի, պետք է ժամանեն Երևան այս տարվա դեկտեմբերին, որոնց ներկրումը, վստահաբար, կմեղմացնի տրանսպորտային վիճակի խնդիրը»,- տեսանյութին կից գրել է Երևանի քաղաքապետը։