Կառավարությունը վերաբաշխում կատարեց 2022 թ. պետբյուջեում և 1 մլրդ 325 մլն դրամ հատկացրեց ավտոճանապարհների միջին նորոգման աշխատանքների համար:
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ասաց, որ այս տարի պլանավորել էին մոտ 200 կմ միջին նորոգման աշխատանքներ անել, որոնց մի մասն ավարտական փուլում է:
«Կան աշխատանքներ, որոնց մրցույթները հայտարարել ենք, կան շահող ընկերություններ, կա անհրաժեշտություն նրանց գումար տրամադրելու, որ աշխատանքները սկսեն: Նախորդ մրցութային գործընթացներում մենք բավական խնայողություններ ենք ունեցել, մասնավորպես, այդ խնայողությունները հիմա փորձում ենք վերաբաշխել այդ ծրագրերի համար»:
Նախարարը նշեց, որ խոսքը չորս շինարարական հատվածների մասին է:
«Մոտ 30 կմ-ի համար առաջարկում ենք հատկացնել 1 մլրդ 325 մլն դրամ, որպեսզի կարողանանք պայմանագրերը կնքել և աշխատանքները սկսել»,- նշեց Սանոսյանը: