Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտարարել է, որ Ռուսաստանը Կիևին է վերադարձրել 215 գերու, այդ թվում՝ Ազովի 108 մարտիկի և ռազմական գործողություններին մասնակցած 10 օտարերկրացու:
Երմակի խոսքով՝ ռուսական կողմին են փոխանցվել Ուկրաինայում պետական դավաճանության համար մեղադրվող Վիկտոր Մեդվեդչուկը և 55 ռուս զինծառայող:
Զելենսկին էլ տեղեկացրել է, որ սեպտեմբերի 21-ին փոխանակված հինգ մարտական հրամանատար չի վերադառնա Ուկրաինա մինչև հակամարտության ավարտը։ Նրանք կմնան Թուրքիայում՝ նախագահ Էրդողանի անձնական պաշտպանության ներքո:
Նշվում է, որ Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից հետո Կիևին է վերադարձվել 802 գերի: