• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Մի քանի ՓԱՍՏ Համաշխարհային տնտեսական համաժողովի մասին Մի քանի ՓԱՍՏ Համաշխարհային... 13:36
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի դիմավորման պաշտոնական արարողությունը Հանրապետության նախագահի նստավայրում տեղի... 13:33
Արարատ Միրզոյանը եգիպտացի գործընկերոջն է ներկայացրել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ԼՂ-ում վատթարացող հումանիտար իրավիճակը Արարատ Միրզոյանը եգիպտացի գործընկերոջն... 13:25
  • Հաղորդումներ
  • Հարձակում Արցախի վրա
  • Կորոնավիրուս
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Աշխարհ
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հասարակություն 17:4317 Սեպ, 2022

17 գրքով հիմնադրված՝ Հալեպի «Քրիստափոր» գրադարանն այսօր ունի 10 հազար միավոր գիրք

Կիլիկիայէն տեղահան եղած մեր հայրենակիցները կը յաջողին իրենց խոցուած հոգիներուն հետ Հալէպ բերել խորտակուած մատեաններ: Հիւղաւաններու հէգ կեանքը պատճառ չի դառնար, որ օտար ափերու վրայ հասակ առած հայու շառաւիղները հայերէն ընթերցանութիւնը ամէնօրեայ հացի նման կենսական համարեն: 1919-ին այնթապցի երիտասարդներ Հալէպի մէջ կը հիմնեն «Քրիստափոր» գրադարանը, Այնթապի համանուն մատենադարանի անունով:

Ալին Քյուրիմլյան (Հալեպի «Քրիստափոր» Գրադարանի հանձնախմբի անդամ)
Եղեռնէն փրկուած հայեր, որոնք հաստատուած են քաղաքս, Արևմտահայաստանէն, յատկապէս Կիլիկիոյ շրջանէն, իրենց հետ բերած են գիրքեր և 17 հատորով հիմնուած է «Քրիստափոր» գրադարանը:

Այնթապի մէջ մնացած 450 հայերէն գիրքերէն, կիլիկեցիները 17 գիրքեր կը փրկեն և կը հասցնեն Հալէպ, ապա կը սկսին գրքահաւաքի աշխատանքներուն և հարիւր տարուան ընթացքին 17 գիրքերով կազմուած գրադարանը կ՛ունենայ 10 հազար հատոր: Մատենագրական ցանկը աչքի կը զարնէ Պոլսոյ մէջ տպուած հրատարակութիւններով: Կան կոստանդնուպոլսոյ հայկական տպարաններուն մէջ տպուած աւելի քան 160 տարուան կեանք ունեցող նմոյշներ:

Ալին Քյուրիմլյան - Ունինք պատմական, ուսումնասիրական, գրական, մատենագրական գիրքեր, հայերէն, անգլերէն, արաբերէն, Ֆրանսերէն, իտալերէն և ռուսերէն: Ունինք հարուստ երաժշտական բաժին մը, առաւել մանկական յատուկ գիրքեր»:

Գրադարանը դար մը առաջ հիմնադրուած է Հալէպի Ճըտէյտէի շրջանին մէջ, աւելի ուշ տեղափոխուած է Թիլելի մէջ գտնուող Հրաչ Փափազեան ակումբ, իսկ 1989-էն հաստատուած է Արամ Մանուկեան Ժողովրդային Տան մէջ: Սուրիոյ ապրած պատերազմի տարիներուն Հալէպէն ներգաղթողներն ու արտագաղթողները իրենց սեփական տնային գրադարանները նուիրած են «Քրիստափոր» գրադարանին:

Ալին Քյուրիմլյան - Գրադարանի վարչութիւնը նուէր եկած գիրքերով կը հարստացնէ իր գրքացանկը, իսկ կրկնօրինակները կը դնէ վաճառքի: Ունինք մօտաւորապէս վաճառքի երեք հազարէն աւելի գիրքեր»:

Ընթացիկ աշխատանքներուն կողքին գրադարանի վարչութիւնը կը կազմակեպէ ցուցահանդէս-վաճառքներ և մրցաշարքեր:

Մարիա Չաղլասյան (Հալեպի «Քրիստափոր» Գրադարանի հանձնախմբի անդամ) - Կը կազմակերպենք ընթերցանութեան և ուղղագրութեան մրցում հայկական բոլոր դպրոցներու միջնակարգի աշակերտութեան: Ուսումնական իւրաքանչիւր տարեշրջանի աւարտին դպրոցներուն կը բաժնենք մեր մօտ գտնուող գիրքերու ցանկը, որպէսզի ամառը ընթերցեն»:

Վերջին տասնամեակին գրադարանի գրքացանկը համակարգչային ձևաչափ ստացած է` դիւրացնելով պահանջուած մատեանի որոնման աշխատանքը: Գրադարանի վարչութեան յառաջիկայ ծրագիրը գիրքերու թուայնացումն է:

Ալին Քյուրիմլյան - Առայժմ կ՛աշխատինք թուայնացնել գրադարանի գիրքերը, որպէսզի անոնք հասնին աւելի մեծ թիւով մարդոց:

Աւելի քան հարիւր տարուան պատմութիւն ունեցող գրադարանի պատասխանատուները կը հաստատեն, որ համացանցի լայնատարած գործածութեան հանդերձ` տակաւին գիրք ընթերցողներ կան: Տարբեր տարիքի հայորդիներ կը շարունակեն օգտուիլ գիրքերու և մամուլի հաւաքածոյէն: Գրադարանը կ՛աշխուժանայ յատկապէս ուսումնական տարեշրջաններու ընթացքին, երբ հայերէնաւանդ ուսուցիչներ ընթերցանութեան յանձնարարութիւններ կը կատարեն:

Սաքո Չալօղլյան (Հալեպի «Քրիստափոր» Գրադարանի հանձնախմբի անդամ) - Հալէպի Քրիստափոր գրադարանը տակաւին կը շարունակէ, դռները միշտ բաց են, կ՛ակնկալենք որ մեզի ուղարկեն իրենց նոր տպագրուած գիրքերը Լիբանանի կամ Հայաստանի ճամբով:

1992-ին, գրադարանի 90 ամեակին առթիւ, վարչութեան կողմէ պատրաստուած է պղնձեայ օրացոյց մը, որ կարելի է օգտագործել ամբողջ դար մը 1992-2192:

Հեղինակ`Մարիա Գաբրիելյան
Դիտումների քանակ30
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի դիմավորման պաշտոնական արարողությունը 13:3329 Հնվ, 2023
  • Արարատ Միրզոյանը եգիպտացի գործընկերոջն է ներկայացրել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ԼՂ-ում վատթարացող հումանիտար իրավիճակը 13:2529 Հնվ, 2023
  • Արցախից 6 հիվանդ Կարմիր խաչի կոմիտեի ուղեկցությամբ տեղափոխվել է Հայաստանի ԲԿ-ներ 12:1729 Հնվ, 2023
  • Իրանի Խոյ քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 816-ի 11:3329 Հնվ, 2023
  • Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը վերականգնվել է 11:0829 Հնվ, 2023
  • Իրանի ՊՆ-ն մեկնաբանել է Սպահանում ԱԹՍ-ների հարձակումը 11:0029 Հնվ, 2023
  • Այսօր որևէ կացարանում հրդեհ չի եղել. ՊՆ մամուլի քարտուղար 10:2729 Հնվ, 2023
  • Արագածոտնի, Շիրակի մարզի Մարալիկ-Լանջիկ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց 09:5529 Հնվ, 2023
  • Նոր նյութերի սինթեզ՝ դեղագիտության ոլորտում 00:5329 Հնվ, 2023
  • Հայագիտության հանրայնացումը՝ ժամանակի հրամայական 00:2529 Հնվ, 2023
  • Ընդունել դիմացինին՝ առանց ծաղրելու. ուսուցողական ինտերակտիվ ներկայացում 00:0329 Հնվ, 2023
  • Հունվարի 29-ի եղանակային կանխատեսումները 23:3928 Հնվ, 2023
  • Նոր կրակոցներ՝ Երուսաղեմում, տուժել է 2 մարդ 23:1228 Հնվ, 2023
  • Իրանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Արցախում 23:0228 Հնվ, 2023
  • Երկրաշարժ Իրանի Խոյ քաղաքից 34 կմ հարավ-արևելք. այն զգացվել է Երևանում և մարզերում 22:3528 Հնվ, 2023
  • Շահումյան գյուղից Խոր Վիրապ տանող ավտոճանապարհին՝ կամրջի մոտ, բախվել է 9 ավտոմեքենա 21:5628 Հնվ, 2023
  • 4 անշարժ գույք, 228 մլն դրամ, 54 հազար դոլար. պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հայտարարագիրը 21:2128 Հնվ, 2023
  • Բնական ծաղիկներից ու խեժից ձեռագործ զարդեր 21:0928 Հնվ, 2023
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | 28.01.2023 21:0028 Հնվ, 2023
  • Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այցելել է Զինվորի տուն 20:5828 Հնվ, 2023
  • Շնորհավորական ուղերձներ՝ ՀՀ զինված ուժերի կազմավորման 31-րդ տարեդարձի առիթով 20:5328 Հնվ, 2023
  • Շվեդիան դադարեցրել է Թուրքիայի հետ բանակցությունները ՆԱՏՕ-ին անդամակցելու շուրջ 20:4828 Հնվ, 2023
  • Յունուար 28-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:4428 Հնվ, 2023
  • Չեխիայում ավարտվել է նախագահի ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը. հայտնի են նախնական արդյունքները 20:3728 Հնվ, 2023
  • Վարչապետը ՀՀ ԶՈՒ կազմավորման 31-րդ տարեդարձի առիթով այցելել է ՊՆ 20:2928 Հնվ, 2023
  • Հայաստանի ու Ադրբեջանի միջև խնդիրները չեն կարող ունենալ ռազմական լուծում. Դոնֆրիդ 20:2328 Հնվ, 2023
  • Օրը՝ 60 վայրկյանում | 28.01.2023 20:1828 Հնվ, 2023
  • Էրդողանը հայտարարել է, որ իրավական խոչընդոտներ չի տեսնում նախագահի պաշտոնում առաջադրվելու համար 20:1228 Հնվ, 2023
  • Հայաստանում բենզինի գինը շարունակում է նվազել 20:0928 Հնվ, 2023
  • ԿԳՄՍ նախարարն այցելել է Արամ Մանուկյանի անվան մարզառազմական մասնագիտացված վարժարան 20:0528 Հնվ, 2023
  • «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը պրոֆեսիոնալ բանակի անկյունաքարերից է 20:0128 Հնվ, 2023
  • Թույլ տվեք քննություն հանձնենք. ստոմատոլոգը՝ հավաստագիր ստանալու մասին 19:5228 Հնվ, 2023
  • Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 3-4 մետր 19:4128 Հնվ, 2023
  • Ադրբեջանն ամբողջությամբ անջատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը 19:2628 Հնվ, 2023
  • Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի Լեռնային Ղարաբաղի շրջափակումը. ԱՄՆ սենատոր 19:2428 Հնվ, 2023
  • Ադրբեջանում բնական գազի արդյունահանման ավելացումը կարևոր է Կենտրոնական Եվրոպայի էներգետիկ անվտանգության համար. Սիյարտո 19:1828 Հնվ, 2023
  • Առաջիկա օրերին սպասվում է ձյուն, ջերմաստիճանը գիշերը կբարձրանա 8-10 աստիճանով 19:0728 Հնվ, 2023
  • Ֆինլանդիան և Շվեդիան կշարունակեն ՆԱՏՕ-ին անդամակցելու համատեղ ճանապարհը. Հաավիստո 18:4928 Հնվ, 2023
  • Այգեձորի մանկապարտեզը վերակառուցվել է. կարող է ընդունել մինչև 60 երեխա 18:3728 Հնվ, 2023
  • Երթևեկությունն առավել անվտանգ դարձնելու նպատակով Ճանապարհային նոր նշաններ կներդրվեն 18:1928 Հնվ, 2023
  • Որդուն սպասելով. Զառա Զաքարյանի «լույսի շողը» 17:5828 Հնվ, 2023
  • Գլխավոր դատախազն այցելել է «Զինվորի տուն» 17:4128 Հնվ, 2023
  • Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Հայաստան 17:2728 Հնվ, 2023
  • Հայաստանի միջազգային պահուստները 2022-ի տարեվերջին հատել են 4 մլրդ դոլարի շեմը 17:1628 Հնվ, 2023
  • Լուրեր 17:00 | 28.01.2023 17:0028 Հնվ, 2023
  • Զարեհ Սինանյանը հանդիպումներ է ունեցել Մոսկվայի բուհերում սովորող հայ ուսանողների հետ 16:5628 Հնվ, 2023
  • Իսրայելի ոստիկանությունը հայտնել է Արևելյան Երուսաղեմում երկրորդ ահաբեկչության մասին 16:4328 Հնվ, 2023
  • Հայոց բանակի օրվա կապակցությամբ Տավուշի մարզպետարանից տեղի է ունեցել քայլերթ դեպի Ազատամարտիկների պուրակ 16:3128 Հնվ, 2023
  • Միյատովիչը վերահաստատել է միջազգային առաքելությունների ազատ և անարգել մուտքը Արցախ ապահովման կարևորությունը 16:1328 Հնվ, 2023
  • Մարմնամարզության եվրոպական ֆեդերացիան որոշում է կայացրել 2027 թ. մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը շնորհել Երևանին. Արայիկ Հարությունյան 16:0128 Հնվ, 2023
  • Երուսաղեմում հրեա արմատականները փորձել են հարձակվել հայկական ռեստորանի վրա 15:5828 Հնվ, 2023
  • Քերոբյանը BostonGene ընկերության ներկայացուցիչներին է ներկայացրել Հայաստանի տնտեսության ոլորտում գրանցված բարձր ցուցանիշները 15:5528 Հնվ, 2023
  • Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը խոչընդոտ է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի առաջխաղացման համար. Դոնֆրիդ 15:4328 Հնվ, 2023
  • Հունաստանի խորհրդարանը մերժել է Միցոտակիսի գլխավորած կառավարությանը հայտնած անվստահության քվեն 15:3328 Հնվ, 2023
  • Անհրաժեշտ է ուժեղ և պրոֆեսիոնալ բանակ՝ ուժեղ հոգով, իմացությամբ, ինտելեկտով և ժամանակակից տեխնոլոգիաներին տիրապետելով. ՀՀ վարչապետ 15:2328 Հնվ, 2023
  • Երուսաղեմում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 8-ի 15:1928 Հնվ, 2023
  • Արմեն Նազարյանն այցելել է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի Զինվորական բաժանմունք 15:0528 Հնվ, 2023
  • Մակրոնը վերահաստատել է, որ ցանկանում է շարունակել երկխոսությունը Ռուսաստանի հետ 14:4228 Հնվ, 2023
  • Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևոր դասի ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն 14:3628 Հնվ, 2023
  • Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը շնորհավորական ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ 14:3128 Հնվ, 2023
  • Վահե Ղազարյանը Սերգեյ Կոպիրկինի հետ հանդիպմանը կարևորել է Ռուսաստանի հետ արդյունավետ համագործակցությունը 14:2628 Հնվ, 2023
  • 47 օր ընտանիքներից կտրված արցախցի երեխաները տուն են վերադարձել 14:1428 Հնվ, 2023

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2022 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015