Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանն ուսանողների հետ «Սթարմուս» միջազգային գիտական փառատոնին է մասնակցել:
Ավինյանը կարևորում է «Սթարմուսի» նման փառատոների կայացումը մեր երկրում և նկատում, որ դրանց շնորհիվ ակտիվանում է կյանքը քաղաքում:
Ավինյանին ուրախացրել են երիտասարդների հետաքրքրությունը գիտության նկատմամբ և երաժշտական ճաշակը: Նա ուսանողների հետ մասնակցել է նաև «Սթարմուսի» դասախոսությունների:
Տիգրան Ավինյան (Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ) - «Սթարմուսը» մեր քաղաքի, մեր երկրի համար շատ նշանավոր իրադարձություն է: Նմանատիպ իրադարձությունների շնորհիվ է, որ քաղաքային կյանքը, վայբը երիտասարդությունն զգում է:
«Սթարմուսը» գիտության և արվեստի միախառնություն է, և մենք՝ Պոլիտեխնիկական համալսարանը, նաև գործընկերն է փառատոնի: Մեր 150 ուսանող մասնակցել է տարբեր դասախոսությունների, համերգների, և այն երիտասարդները, որոնք վաղն այս երկրում լինելու են որոշող անձինք, հնարավորություն են ունեցել շփվել մարդկանց հետ, որոնք շատ բան են արել այս աշխարհում և մեծ փոփոխությունների հեղինակ են:
Հեղինակ՝ Անի Օհանյան