ՀՀ առողջապահության նախարարությունը, ջերմաստիճանի բարձրացման և ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությունը, ինչպես նաև օրգանիզմի անցանկալի գերտաքացումը մեղմելու կամ կանխելու համար, խորհուրդ է տալիս.
-
ժամը 12:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափե՛ք արևի ուղիղ ճառագայթներից,
-
կրե՛ք գլխարկ, արևային ակնոց, հովանոց, հագե՛ք սպիտակ կամ բաց երանգների ազատ, օդաթափանց հագուստ, ցանկալի է բամբակյա կտորից,
-
օգտագործե՛ք սովորականից շատ հեղուկներ, հատկապես ջուր, թան,
-
մի՛ չարաշահեք կոֆեին, շաքար և ալկոհոլ պարունակող ըմպելիքները,
-
երեխաներին մի՛ թողեք փակ պատուհաններով ավտոմեքենայում,
-
ամենօրյա աշխատանքները կատարե՛ք օրվա համեմատաբար զով ժամերին, ցերեկային ամենաշոգ ժամերին հնարավորինս խուսափե՛ք բացօթյա տարածքում ծանր ֆիզիկական աշխատանքից,
-
հրաժարվե՛ք կծու, յուղոտ կերակուրներից, նախընտրեք ավելի թեթև, դյուրամարս սնունդ, օգտագործեք շատ միրգ և հում բանջարեղեն: