Ֆրանսիայի հրապարակում այսօր «Դիմադրություն» շարժումը հանրահավաք է անցկացրել, որի հիմնական թեման Արցախն էր: Հայաստանի և Արցախի միջև հուսալի ու կայուն կապ պետք է լինի, նաև բացառվի Արցախի ապառազմականացումը՝ իր խոսքում ասել է շարժման առաջնորդ Իշխան Սաղաթելյանը:
Հաջողության հասնելու համար միավորվել է պետք, պայքարը այնքան է պետք շարունակել, մինչև ստացվի՝ ասել է Սաղաթելյանը:
«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աէրոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, ըստ որի` ժամը 19.48-ի դրությամբ հավաքին մասնակցել է 2250 քաղաքացի: