Օգոստոսի 25-ին՝ ժամը 07։59-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժած և արգելափակված քաղաքացիներ։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 4-րդ կմ-ին բախվել են Chrysler (վարորդ՝ Մ․ Հ․, ծնված 1987 թ․) և Volkswagen մակնիշների ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը Volkswagen մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Վ․ Ս․-ն հոսպիտալացվել է Սպիտակի ԲԿ։
Փրկարարները սահմանազատել են տարածքը և Volkswagen մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել քաղաքացու դին։