Օգոստոսի 23-ը ՀՀ Անկախության հռչակագրի ընդունման 32-րդ տարեդարձի օրն է։
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Անկախության հռչակագրի օրվա առթիվ։ Շնորհավորական ուղերձներ են հղել նաև երկրի նախագահը և Ազգային ժողովի նախագահը։
Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 25-ին աշխատանքային այցով կմեկնի Ղրղզստան։
Հայաստանն ու Թուրքիան շարունակում են քայլերը հարաբերությունների կարգավորման ուղղությամբ. Չավուշօղլու։
Կիևում ԱՄՆ դեսպանությունն իր քաղաքացիներին կոչ է արել շտապ լքել Ուկրաինան։
Պաշտոնական Կիևը հուսով է, որ շուտով պատրաստ կլինի Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների մասին առաջին փաստաթուղթը:
Ուկրաինային անվտանգության երաշխիքներ կարող էր տալ միայն Ռուսաստանի հետ պայմանագիրը. Մեդվեդև։
Միջուկային գործարքի վերականգնման շրջանակներում Իրանը հրաժարվել է մի շարք առանցքային պահանջներից։
Լավրովն ու Միկդադը դատապարտել են Սիրիային Իսրայելի հասցրած հարվածները:
Հեղինակ՝ Մանե Գևորգյան