«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո՝ օգոստոսի 14-ից մինչ օրս, փակ է Քրիստափորի փողոցի մի հատվածը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:
«Երեկ «Փեթակ» առևտրի կենտրոնի տնտեսվարողները պահանջում էին հստակ օր ասել` թե երբ կարող են վերադառնալ աշխատանքի։
Տեղեկացնում եմ, որ երեկ Ոստիկանության, Քննչական կոմիտեի և ԱԻՆ պաշտոնյաները քննարկում են ունեցել տնտեսվարողների բարձրացրած հարցերի շուրջ։
Որոշում է կայացվել միակողմանի բացել նշված ճանապարհահատվածը՝ պահպանելով անվտանգության կանոնները։
Այժմ այդ ուղղությամբ տարվում են աշխատանքներ»,- գրել է նա։