• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Օրը՝ 60 վայրկյանում | 22.12.2025 Օրը՝ 60 վայրկյանում | 22.12.2025 20:07
Հիբրիդային պատերազմ Հայաստանի դեմ. Մեծ բանավեճ Հիբրիդային պատերազմ Հայաստանի դեմ.... 22:44
Տեղի ունեցող բարենպաստ և կառուցողական փոփոխությունները նոր հնարավորություններ են ստեղծում ավելի լայն տարածաշրջանի երկրների համար. վարչապետ Տեղի ունեցող բարենպաստ և... 21:42
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հայաստանի պետականության համար կարևոր օրերին «Վարչապետի գավաթ»-ի մրցաշարերի նպատակն է ցույց տալ կապը օրվա իրադարձության և քաղաքացու միջև. վարչապետ
Հասարակություն
19:3823 Օգս, 2022

Հայաստանի պետականության համար կարևոր օրերին «Վարչապետի գավաթ»-ի մրցաշարերի նպատակն է ցույց տալ կապը օրվա իրադարձության և քաղաքացու միջև. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարի պարգևատրման արարողությանը:

Մրցաշարն անկացվել է Սևանա լճում՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Շողակաթ (նախկին Շորժա) համայնքին հարակից լողափնյա տարածքում՝ երկու տարիքային խմբով. 1-ին տարիքային խումբ՝ 18-35 տարեկան կանայք, 18-40 տարեկան տղամարդիկ, 2-րդ տարիքային խումբ՝ 36 տարեկանից բարձր տարիքի կանայք, 41 տարեկանից բարձր տարիքի տղամարդիկ: Կանայք մրցել են 1000 մետր, իսկ տղամարդիկ՝ 1500 մետր լողատարածություններում:

Պարգևները մրցանակակիրներին հանձնել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը: Նիկոլ Փաշինյանը հուշանվերներ և դիպլոմներ է հանձնել նաև ամենատարեց մասնակիցներին:

Վարչապետը ողջունել է ներկաներին, մրցաշարի մասնակիցներին ու մրցանակակիրներին: «Նախ թույլ տվեք բոլորիս շնորհավորել Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 32-րդ տարեդարձի առթիվ: Մենք աշխատում ենք, և գաղափարն էլ հենց այդպիսին է՝ «Վարչապետի գավաթ»-ի մրցաշարերն անցկացնել Հայաստանի պետականության համար կարևոր օրերին: Իհարկե, միշտ չէ, որ ճշգրիտ համընկնում է, բայց գավաթի միջոցառումները նվիրված են հենց պետական տարբեր օրերին, և նպատակն էլ հենց դա է՝ ցույց տալ կապն օրվա իրադարձության և քաղաքացու, անհատի միջև, ցույց տալ ապրելու և արարելու, անկախ պետություն ունենալու, հաղթելու մեր կամքը, ճեղքումներ իրականացնելու, նոր գաղափարներ բերելու և նոր գաղափարներն իրագործելու:

Ուզում եմ նախ ևս մեկ անգամ շնորհավորել բոլոր հաղթողերին և շնորհակալություն հայտնել բոլոր մասնակիցներին՝ առաջին հերթին այս մթնոլորտի համար: Պիտի անկեղծ խոստովանեմ, որ այո, իրոք կար պահ, երբ մտածում էինք, թե մեզ չի հաջողվի իրականացնել «Վարչապետի գավաթ» լողի մրցաշարը, այն էլ՝ Սևանա լճում: Քննարկում էինք և մտավախություն ունեինք, որ հնարավոր է՝ մասնակիցների թիվը մինիմալ լինի: Ի վերջո, քննարկումների արդյունքում որոշեցինք, որ եթե նույնիսկ մեկ մարդ մասնակցի՝ հանուն այդ մեկ մարդու արձագանքի՝ պետք է մրցաշարն իրագործենք: Չնայած ավելի քան 130 մասնակից ունենալը շատ լավ ցուցանիշ է, բայց մեր խնդիրն է այնպես անել, որ ամեն տարվա հետ մասնակիցներն ավելի շատանան:

Մեր հաջորդ խնդիրն է՝ ի վերջո ևս մեկ անգամ այս միջոցառմամբ ուշադրություն հրավիրել Սևանա լճի, նրա զբոսաշրջային հնարավորությունների և մասնավորապես՝ այս ափի, արևելյան ափի պոտենցիալի վրա, նաև, իհարկե, հնարավորություն ստեղծել, որպեսզի մեր սիրելի հայրենակիցները մրցման մեջ նաև ինքնադրսևորվեն, հնարավորություն ունենան իրենց ուժերը փորձարկել: Պիտի խնդրեմ ևս մեկ անգամ ծափերով ողջունենք մեր ամենատարիքով մասնակիցներին, որովհետև իսկապես մեծ անակնկալ էր, երբ իմացա, որ մեր մրցաշարին մասնակցում են 75, 81 տարեկան քաղաքացիներ: Ուզում եմ նաև ընդգծել, որ վարչապետի հիմնադրամից 200 հազարական դրամ դրամական պարգև կփոխանցվի մրցաշարի ամենատարեց մասնակիցներին:

Հարգելի ներկաներ,

«Վարչապետի գավաթ» մրցաշարը կայանում է, և ուզում եմ մի նրբության մասին խոսել: Ցանկանում ենք «Վարչապետի գավաթ»-ի մրցաշարեր իրականացնել այն մրցաձևերից, որտեղ, ըստ էության, հնարավորինս քիչ թանկարժեք ենթակառուցվածքներ անհրաժեշտ կլինեն, որպեսզի բոլոր ցանկացողները կարողանան մարզվել և մասնակցել մրցումներին: Սևանա լիճը, ցավոք, շատ կարճ սեզոնով, բայց մատչելի է բոլորին, բոլորը կարող են լողալ սովորել և պատրաստվել մյուս մրցաշարերին: Այդպես էլ վազքի մրցաշարը, սեղանի թենիսը, չնայած ավելի մեծ ներդրում է պահանջում, սակայն համեմատաբար ավելի մատչելի մրցաձև է, հեծանիվը նույնպես համեմատաբար մատչելի է: Իսկ դպրոցականների խճուղավազք մրցաշարը դառնում է «Վարչապետի գավաթ»-ի շարքի ամենակարևոր, ամենագեղեցիկ անկյունաքարային միջոցառումը:

Կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել նախ այն ընկերություններին, որոնք աջակցում են այս մրցաշարի կազմակերպմանը: Նշվեց «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության անունը: Եվ շատ շնորհակալ եմ, որ աջակցում է լոգիստիկ հարցերով, նաև այն ընկերություններին, որոնք որպես հովանավոր են հանդես գալիս: Իհարկե, ՀՀ կառավարությունը հոգում է մրցաշարի բոլոր ծախսերը և կշարունակի հոգալ, բայց երբ նաև գործընկերներ են միանում, իրենց ներդրումն են բերում այս իրադարձության կազմակերպմանը, դա, իհարկե, կրկնակի ուրախալի է:

Շնորհակալություն կազմակերպիչներին, փրկարարներին, որոնք ուղեկցել են, բոլոր ներկաներին, մրցաշարի մասնակիցներին: Մինչ հաջորդ հանդիպում՝ սեպտեմբերի 20-ին «Վարչապետի գավաթ»-ի հերթական մրցաշարին՝ խճուղային վազքին»,- ասել է վարչապետը:

Դիտումների քանակ47
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • ԱՄՆ-ը Ղազախստանին և Ուզբեկստանին կհրավիրի G20-ի գագաթնաժողովին. Թրամփ 20:0223 Դեկ, 2025
  • Էներգաարդյունավետ հարցում 19:4823 Դեկ, 2025
  • Վրաստանի և Թուրքիայի ՆԳ նախարարները քննարկել են համագործակցության խորացումը 19:3623 Դեկ, 2025
  • Քրեական ոստիկանները ապօրինի շրջանառությունից հանել են 1 կիլոգրամից ավելի թմրամիջոց 19:2423 Դեկ, 2025
  • Ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի մի շարք շրջանների 19:1123 Դեկ, 2025
  • Լուրեր 19:00 | Ատեստավորված 4600 ոստիկան ստանում է հավելավճար | 23.12.2025 19:0023 Դեկ, 2025
  • Վթար Երևանում. տուժածը հոսպիտալացվել է 18:5923 Դեկ, 2025
  • Ատեստավորման նոր մեխանիզմը նպաստում է ոստիկանների ծառայողական աճին 18:5423 Դեկ, 2025
  • Հայաստանում տղամարդիկ 1.6 անգամ ավելի բարձր են վարձատրվում, քան կանայք 18:4123 Դեկ, 2025
  • Չինաստանի ԱԳՆ-ն Կիևին կոչ է արել պատժամիջոցներ չսահմանել ՉԺՀ քաղաքացիների և ընկերությունների նկատմամբ 18:3223 Դեկ, 2025
  • ՀԷՑ-ը սկսել է մատուցել վճարովի հիմունքներով լրացուցիչ ծառայություններ 18:2023 Դեկ, 2025
  • Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը 18:0923 Դեկ, 2025
  • Անչափահասները՝ անվտանգ միջավայրում. քննարկում 17:5623 Դեկ, 2025
  • ՀՀ նախագահը Ռուբեն Նազարեթյանին պարգևատրել է Մովսես Խորենացու մեդալով 17:4623 Դեկ, 2025
  • Աշտարակ համայնքում ավարտվում է 2024-ի ասֆալտապատման սուբվենցիոն ծրագիրը 17:2923 Դեկ, 2025
  • Կինոարտադրության զարգացումը պետության առաջնահերթություններից է․ ներկայացվել են ոլորտում իրականացված ծրագրերը 17:1423 Դեկ, 2025
  • Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակել են փոխադարձ հարվածները 17:0423 Դեկ, 2025
  • Լուրեր 17:00 | ՌԴ նմուշը 2-րդ, իսկ Ղազախստանինը՝ 3-րդ կարգի ցորենին է. սա է իրականությունը. ՍԱՏՄ 17:0023 Դեկ, 2025
  • Կայացել է ՀՀ-ի և Եգիպտոսի միջև միջկառավարական համատեղ հանձնաժողովի 6-րդ նիստը 16:4923 Դեկ, 2025
  • 2025-ի աշունը Հայաստանում. ջերմաստիճանի բարձրացում և տեղումների նվազում 16:4123 Դեկ, 2025
  • Բուլղարիայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին 16:2723 Դեկ, 2025
  • Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են մարիխուանա, մեթամֆետամին, կոկաին, հերոին և մեթադոն տեսակի թմրամիջոցներ 16:1623 Դեկ, 2025
  • ԱՍՀ նախարարը և ԱՀԿ գրասենյակի ղեկավարը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները 16:0423 Դեկ, 2025
  • Գրենլանդիան Դանիայի Թագավորության անբաժանելի մասն է. եվրոպացի պաշտոնյաները՝ Թրամփի ծրագրերի մասին 15:5223 Դեկ, 2025
  • Տեղի է ունեցել «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» հաշվետու գիտաժողովը 15:4123 Դեկ, 2025
  • Վրաստանի ՊՆ ներկայացուցիչները այցելել են ՀՀ պաշտպանության նախարարություն՝ քննարկելու համագործակցության հեռանկարները 15:3023 Դեկ, 2025
  • Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները անցկացրել են «գրգռող» հարցերի վերացմանն ուղղված շփումների հերթական փուլը. Ռյաբկով 15:2623 Դեկ, 2025
  • Քննարկվել են Հայաստանի և Եգիպտոսի միջև համագործակցության խորացման հնարավորությունները 15:1223 Դեկ, 2025
  • Լուրեր 15:00 | Ոչ թե միլիոնավոր, այլ միլիարդավոր դրամների պարգևավճար՝ ՊՆ-ում. խոսնակ | 23.12.2025 15:0023 Դեկ, 2025
  • SOCAR-ը Թուրքիայում 225 մլն դոլարով էլեկտրակայան է գնել 14:5923 Դեկ, 2025
  • ԶՈՒ ամբողջ անձնակազմը պարգևավճար է ստացել. ՊՆ 14:5323 Դեկ, 2025
  • Առաջիկա օրերին հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ 14:4323 Դեկ, 2025
  • ԿԳՄՍ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, հետևել տարածքի հիմնանորոգման աշխատանքներին 14:2323 Դեկ, 2025
  • Եվս մեկ քայլ առաջ. Քըլըչը՝ «Turkish Airlines»-ի չվերթների մասին 14:0423 Դեկ, 2025
  • ՀՊՄՀ խորհուրդն ամփոփել է տարին. այն վարել է հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը 13:4623 Դեկ, 2025
  • Ապատեղեկատվության միջոցով խուճապային տրամադրություններ գեներացնելու փորձերն անընդունելի են. ՍԱՏՄ-ն՝ ներկրված ցորենի շուրջ աղմուկի մասին 13:2423 Դեկ, 2025
  • Վերականգնվել է պետությանը պատճառված 182․5 մլն դրամի վնասը․ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 13:1123 Դեկ, 2025
  • Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Աշտարակ-Թալին 34 կմ ծրագրի շրջանակում կառուցվել են դեպի բնակավայրեր և հողամասեր տանող ճանապարհներ 13:0923 Դեկ, 2025
  • ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Լանջազատում գտնվող հողամասի նկատմամբ 13:0223 Դեկ, 2025
  • Լուրեր 13:00 | Շատ կարևոր որոշումներ կայացվեցին. Փաշինյանը՝ Պուտինի հետ հանդիպմանը 13:0023 Դեկ, 2025
  • Հաստատվել է Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի անհատական կազմը 12:5823 Դեկ, 2025
  • 45-ամյա տղամարդու մոտ ապօրինի զենք-զինամթերք է հայտնաբերվել. նա ձերբակալվել է 12:4723 Դեկ, 2025
  • Խարդախության մեջ մեղադրվողը հանձնվել է Շվեյցարիայի իրավասու մարմիններին 12:3923 Դեկ, 2025
  • Հովհաննես Չեքիջյանի ծննդյան 97-ամյակը կնշվի համերգով. օպերայի բեմում կհնչի Բեռլիոզի «Ռեքվիեմը» 12:3123 Դեկ, 2025
  • Չեղարկվում է Երևանի Ավան, Նոր Նորք, Նորք Մարաշ, Էրեբունի վարչական շրջանների և Առինջ գյուղի պլանային ջրանջատումը 12:2423 Դեկ, 2025
  • Երեք տարի պաշտոնավարումից հետո հունվարի կեսին դեսպան Քվինը կավարտի իր աշխատանքը ՀՀ-ում 12:0423 Դեկ, 2025
  • Ժնևում քննարկվել են Հայաստանի անվտանգության ոլորտում իրականացվող բարեփոխումներին վերաբերող հարցեր 11:5723 Դեկ, 2025
  • Կոտայքում կասեցվել է 2 ապօրինի ջարդիչ կայանի շահագործում. ԲԸՏՄ 11:4823 Դեկ, 2025
  • Հալեպում բախումներ են տեղի ունեցել ՔԱՍԱՏ-ի ներքին անվտանգության ուժերի և Սիրիայի բանակի միջև. հայերի շրջանում զոհեր և վիրավորներ չկան 11:3323 Դեկ, 2025
  • Կատաղությունը կենդանիներից մարդուն փոխանցվող մահացու վիրուսային հիվանդություն է․ ԱՆ 11:0623 Դեկ, 2025
  • Մեկնարկել է Սևանա լճում 2026 թվականի համար արդյունագործական ձկնորսության հայտերի ընդունումը․ ՇՄՆ 10:4323 Դեկ, 2025
  • Մեքսիկայի ռազմածովային ուժերի նախարարության բուժօգնության առաքելության ինքնաթիռը կործանվել է. հայտնի է 5 զոհի մասին 10:2623 Դեկ, 2025
  • Ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 29.7 մլն դրամի վնասը 10:2023 Դեկ, 2025
  • Լուրեր 10:00 | Վարչապետը Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի հետ հանդիպմանը անդրադարձել է TRIPP նախագծին 10:0023 Դեկ, 2025
  • Կոտայքի մարզում 12 ժամ ջուր չի լինի 09:4023 Դեկ, 2025
  • ՄԻՊ-ն այցելել է «Աբովյան» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անչափահասների, իրենց մոտ մինչև 3 տարեկան երեխա ունեցող կանանց հետ 09:2023 Դեկ, 2025
  • Մ-4 ճանապարհի մի հատվածում ջրագծի վթարի պատճառով մերկասառույց է առաջացել 09:0323 Դեկ, 2025
  • Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են 08:4923 Դեկ, 2025
  • Անցկացվել է «Կոռնիձոր 2025» արագ շախմատի առաջնությունը. հայտնի են հաղթողները 08:4623 Դեկ, 2025
  • Երևանում և մարզերում լույս չի լինի. հասցեներ 08:1023 Դեկ, 2025
  • «Բոհեմ» թատրոնի ամանորյա նվերը փոքրիկներին 08:0123 Դեկ, 2025
  • Turkish Airlines-ը 2026թ․ մարտի 11-ից ուղիղ չվերթեր կիրականացնի Հայաստան 00:5823 Դեկ, 2025
  • Ճապոնիան մտադիր է վերագործարկել ամենամեծ ատոմակայանը 00:3323 Դեկ, 2025
  • Վերահաստատվել է ՈՒԵՖԱ-ի՝ ՀՖՖ-ի նախաձեռնություններին աջակցելու պատրաստակամությունը 00:1223 Դեկ, 2025
  • TRIPP-ը դարձել է տարածաշրջանային ռազմավարության հիմնական տարր. Նարեկ Մկրտչյանը մասնակցել է ԱՄՆ-Ադրբեջան առևտրային պալատի քննարկմանը 23:5222 Դեկ, 2025
  • 110 մրցույթ, 228 դիմորդ. էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության համալրումը ընթացքում է 23:3222 Դեկ, 2025
  • Դեկտեմբերի 23-ի եղանակային կանխատեսումները 23:1322 Դեկ, 2025
  • Նույն ապրանքի կանխիկ և անկանխիկ վաճառքի գները չեն կարող տարբեր լինել. օրենքով է արգելված 23:0022 Դեկ, 2025
  • Աղետի հետևանքների վերացումից մինչև ճանապարհների հիմնանորոգում. ՏԿԵ նախարարի այցը Լոռի 22:4822 Դեկ, 2025
  • Մատենադարանի բժշկագիտական ժառանգությունը 22:4222 Դեկ, 2025
  • Հանրային խորհուրդը ակտիվ հետևում է Հայաստանի պաշտպանական ոլորտի բարեփոխումներին 22:1522 Դեկ, 2025
  • Հարցազրույց Վասիլիս Մարագոսի հետ 22:0022 Դեկ, 2025
  • ՀՅԴ անդամները հրաժարվել են ներկա լինել ղարաբաղցիների բռնի տեղահանության մասին ֆիլմի դիտմանը ԱՄՆ-ում 21:5122 Դեկ, 2025
  • Ազգային ժողովը 2025-ին ընդունել է 523 օրենք. Տնտեսական հարցերի հանձնաժողովի հաշվետվություն 21:3622 Դեկ, 2025
  • Ինժեներական քաղաքի փառքի արահետում բացվել են Global High-Tech պետական մրցանակի 3 դափնեկիրների աստղերը 21:2722 Դեկ, 2025
  • Շինարարական նորմերով սահմանվել են մթնոլորտային օդի վրա ազդեցության նվազեցման նոր պահանջներ 21:1822 Դեկ, 2025
  • Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 20։40-ի դրությամբ 21:0922 Դեկ, 2025
  • Լուրեր 21:00 | Ինչ պետք է մեկնարկած լիներ 30 տարի առաջ, արվում է հիմա. ՀԽ հանձնաժողովի նախագահ 21:0022 Դեկ, 2025
  • Սուր շնչառական վարակների նվազում կա. գրիպի դեմ պատվաստանյութի 200.000 դեղաչափից 178.000-ը սպառվել են 20:5522 Դեկ, 2025
  • Ընթանում է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ 20:4422 Դեկ, 2025
  • Դեկտեմբեր 22-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:3022 Դեկ, 2025
  • Սանտա Կլաուսը ճանապարհ է ընկել՝ նվերներ բաժանելու 20:1822 Դեկ, 2025
  • Օրը՝ 60 վայրկյանում | 22.12.2025 20:0722 Դեկ, 2025
  • Շվեդական փորձը՝ առաջնորդության և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում 20:0122 Դեկ, 2025
  • Կրծքագեղձի քաղցկեղ՝ նաև տղամարդկանց մոտ 19:5422 Դեկ, 2025
  • Վենեսուելայի ափերի մոտ միջազգային ջրերում ևս մեկ լցանավ է կալանվել 19:4522 Դեկ, 2025
  • Երկաթուղային որոշ հատվածների վերականգնման օրակարգն արդեն հասունացել է․ Փաշինյանը՝ Պուտինին 19:4322 Դեկ, 2025
  • Հունաստանում ՀՀ դեսպանը հանդիպել է «Ստրաբոն» ընկերության ղեկավարության հետ 19:3822 Դեկ, 2025
  • Հունվարին Ճապոնիան կվերսկսի աշխարհում ամենամեծ ատոմակայանի աշխատանքը. The Japan Times 19:3022 Դեկ, 2025
  • Ուկրաինան և Ռուսաստանը փոխադարձ հարվածներ են հասցրել 19:3022 Դեկ, 2025
  • Կապանի արվեստի պետական քոլեջը նշում է հիմնադրման 60-ամյակը 19:2222 Դեկ, 2025
  • Դեմոկրատները հետաքննություն են պահանջել Ուիթքոֆի գործարքների վերաբերյալ 19:1522 Դեկ, 2025
  • Մեծամորի ջրատար համակարգն արդիականացվում է 19:0522 Դեկ, 2025
  • Լուրեր 19:00 | Գրիպի դեմ 200 հազար պատվաստանյութից մոտ 178 հազար դեղաչափն արդեն սպառվել է 19:0022 Դեկ, 2025
  • «Իմ քայլը» հիմնադրամը Լոռու և Արագածոտնի մարզերում մշտադիտարկել է ջերմոցային աշխատանքները 18:5322 Դեկ, 2025
  • ՆԱՏՕ-ն հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի համար նոր ուսումնական ճամբարի ստեղծման մասին 18:4622 Դեկ, 2025
  • Ոստիկանները ծանոթանում են ուժի կիրառման նոր ստանդարտներին. մինչ ուժ կիրառելը պետք է բանակցել 18:3322 Դեկ, 2025
  • Գևորգ Պապոյանն առաջարկել է դիտարկել Եգիպտոսում Թումո կենտրոնի ստեղծման հնարավորությունը 18:2522 Դեկ, 2025
  • Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը 18:1722 Դեկ, 2025
  • Հայ-թուրքական սահմանի «Ալիջան» անցակետում սկսվել են տեխնիկական ուսումնասիրություններ. թուրքական մամուլ 18:1222 Դեկ, 2025

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2025 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015