«100 տուն Արցախում» նախագծի շինհրապարակում կառուցվող IT կրթական կենտրոնի հարակից տարածքում տեղի է ունեցել Առաջին ալիքի Մեդիա ակադեմիայի ուսանողների ավարտական արարողությունը: Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը:
«Հեռուստալրագրության բաժնում սովորել են ինչպես ոլորտում գործող մասնագետներ, այնպես էլ Արցախի պետական համալսարանի լրագրողական բաժնի ուսանողներ»,- գրել է նա: