• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ. Ռուսաստանն այլևս Հայաստանի ներքին գործերին միջամտելու հնարավորություն չունի. Շիրինյան Բաց հարթակ. Ռուսաստանն այլևս... 20:51
Ադրբեջանի ԱԳՆ-ն ՌԴ դեսպանին բողոք է հայտնել. «Հարևաններ» Ադրբեջանի ԱԳՆ-ն ՌԴ դեսպանին... 20:47
Օրը՝ 60 վայրկյանում | 18.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 18.08.2026 20:06
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
«Տելեգրամ» հավելվածի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության, փողերի լվացման վարույթով նախաքննությունն ավարտվել է
Իրավունք
17:0123 Օգս, 2022

«Տելեգրամ» հավելվածի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության, փողերի լվացման վարույթով նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում ավարտվել է կազմակերպված հանցավոր խմբի կողմից թմրամիջոցների ապօրինի շրջանառության, փողերի լվացման դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասով նախաքննությունը:

Քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են էական նշանակություն ունեցող հանգամանքներ, այդ թվում՝ թմրամիջոցների իրացման մեխանիզմը, հանցավոր խմբավորման անդամներից 9-ի ինքնությունը:

Քննությամբ ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ Երևան քաղաքի 22-ամյա բնակչուհին, 2020 թ. ապրիլից մինչև 2022 թ. հունվարը, իր հետ փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող 24-ամյա երիտասարդի հետ կազմակերպել և ղեկավարել է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր խմբավորում:

Վերջիններս «Տելեգրամ» հավելվածում ստեղծել են էջեր, որոնք կառավարել են ինչպես անձամբ, այնպես էլ՝ խմբավորման մեջ ներգրավված մի շարք անձինք:

Նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի իրացնելու դիտավորությամբ, թմրամիջոցների վաճառքով զբաղվելու նպատակով, «Տելեգրամ» հեռահաղորդակցման հավելվածում ստեղծել են թմրամիջոցների ապօրինի շրջա­նառությամբ զբաղվող «Ivery Organics» անվամբ էջ, դրա միջոցով իրականացրել թմրամիջոցների ապօրինի վաճառք՝ էջում տեղադրելով թմրամիջոցների տեսակների, որակական հատկանիշների և դրանց ձեռք բերման պայմանների վերաբերյալ տեղեկություններ պարունակող գովազդային լուսանկարներ:

Այնուհետև, թմրա­միջոցներն առանձ­նացրել են ըստ տեսակի և քաշի, ապա դրանք փաթեթավորել և տեղադրել Երևանի քաղաքի և ՀՀ տարբեր մարզերի տարածքներում գտնվող թաքստոց­ներում, լուսանկա­րել դրանց գտնվելու վայրերը, նշել կոորդի­նատ­ները և դրանք ուղարկել իրենց կողմից բացված և կառավարվող Ivery Organics անվամբ առցանց խանութի էջին: Տելեգրամյան ալիքի աշխատանքի և հաճախորդների քանակի ավելացմանը զուգահեռ, ամուսիններն իրենց կողմից ստեղծված ու ղեկավարվող հանցավոր կազմակերպության մեջ են ներառել այլ անձանց ևս, ովքեր, համաձայն դերաբաշխման, կատարել են տարբեր աշխատանքներ. նրանցից մեկը ստանձնել է Ivery Organics անվամբ էջի տնօրենի պարտականությունները՝ օգնելով «հաշվապահական» հարցերում, կատարելով հաշվարկ­ները և վճարելով հանցավոր կազմակերպության անդամների աշխատավարձերը, ոմանք կատարել են նշված էջի օպերա­տորի աշխատանքը և թմրամիջոցների վաճառքի արժեքի ու ձեռք բերման պայմանների շուրջ նամակագրություններ վարել դրանք գնելու ցանկություն հայտնած բազմաթիվ անձանց հետ, իսկ ուղարկված գումարը ստանալու հանգամանքը հաս­տատ­վելուց հետո հաճախորդներին ուղարկել Երևան քաղաքի և ՀՀ մարզերի տարբեր հատված­ներում գտնվող թաքստոցներում նախապես տեղադրված թմրամիջոցների տեղա­կայման վայրերի լուսանկարները՝ ճշգրիտ կոորդինատներով, մասնակիցներից մեկը հետևել է առաքիչների և փաթեթա­վորողների ընդհանուր աշխա­տանքին, իսկ մյուսը՝ կատարել է առաքիչի աշխատանք, այն է՝ կազմակերպիչների կողմից նախապես նշված վայրից վերցրել է տեղադրված թմրանյութերի փաթեթները, տեղադրել տարբեր վայրեում, լուսանկարել դրանք և ստույգ կոորդի­նատների հետ միասին ուղարկել վերը նշված էջին, իսկ աշխատանքներում ընդգրկված անձանցից մեկը, փաթեթավորել է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց պարունակող կոնֆետները և թխվածքաբլիթները, որոնք ևս գովազդվել ու վաճառվել են «Ivery Organics» տելեգրամյան էջի միջոցով։

Երիտասարդ զույգի կողմից ստեղծված և ղեկավարվող հանցավոր կազմակերպության մեջ ներառվել է նաև «Տելեգրամ» հավելվածում «Tiin» անվամբ գրանցված անձը, ով պարտավորվել է տրամադրել «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց՝ «Ivery Organics» էջի միջոցով վաճառելու նպատակով, ինչից հետո վաճառվող թմրամիջոցների մի մասը ձեռք են բերվել նշված անձից:

Հանցավոր խմբավորման աշխատանքները հստակ իրականացնելու նպատակով կազմակերպիչները «Տելեգրամ» հավելվածում ստեղծել են «Штаб» անվամբ խումբ, որտեղ խմբավորման ղեկավարները հանդես են եկել Бoсс և Rich անուններով՝ խմբում ընդգրկելով նաև Kali, Таня, Drake Carleone, PON, Ivoryoperator անվամբ էջերն ու խմբի՝ ինչպես անձը չպարզված, այնպես էլ՝ հայտնի անդամներին, տեքստային և ձայնային հաղորդագրությունների միջոցով, տվել են հստակ ցուցումներ՝ աշխատանքները կազմակերպելու նպատակով:

2022թ. հունվարի 6-ի գիշերը խմբի անդամներից մեկն իր տելեգրամյան էջին հերթական անգամ ստացել է կարգադրություն, որի համաձայն՝ կազմակերպիչների կողմից նախապես նշված վայրից՝ Երևան քաղաքի Այգեձոր թաղամասում գտնվող, հանցավոր կազմակերպության համար որպես գրասենյակ ծառայող առանձնատնից վերցրել է խոշոր չափերով «Մարիխուանա» տեսակի թմրանյութով լցված 28 փաթեթ, որոնք պետք է թողներ Երևան քաղաքի Զեյթուն թաղամասում՝ մատնանշված վայրում: Իր մոտ եղած նշված փաթեթ­ներից մեկը թողնելով պայմանավորված վայրում, փորձել է հեռանալ, սակայն ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով բերման է ենթարկվել. անձնական խուզարկությամբ վերջինիս մոտ հայտնաբերվել է 25,22 գրամ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի պարունա­կությամբ թվով 27 հատ փաթեթ, իսկ որպես գրասենյակ ծառայող հիշյալ առանձնատնից՝ 2.19 գրամ «Տետրահիդրոկաննաբինոլ» տեսակի թմրամիջոցի պարունա­կու­թյամբ թխված­քաբլիթներ, ընդհանուր 1.12 գրամ «Տետրահիդրո­կաննաբինոլ» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ շոկոլադե գնդեր և սալիկներ, առանձնապես խոշոր չափերով՝ 125,31 գրամ հաստատուն չոր քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, զգալի չափերով՝ 3,97 գրամ քաշով «Տետրահիդրոկաննաբինոլներ պարունակող բուսական խառնուրդ» տեսակի թմրա­միջոց, 0,96 գրամ «Հաշիշ» տեսակի թմրամիջոց, հանցավոր կազմակերպության ղեկա­վար­ների կողմից վարձակալված Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի փողոցում գտնվող բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնա­բերվել է խոշոր չափերով՝ 55,29 գրամ հաստատուն չոր քաշով «Մարի­խուանա» տեսակի թմրամիջոց, զգալի չափերով՝ ընդհանուր 2,71 գրամ հաստատուն չոր քաշով «Տետրահիդրոկան­նաբինոլներ պարունակող բուսական խառնուրդ» տեսակի թմրամիջոց, շոկոլադանման զանգված՝ 0.13 գրամ «Տետրահիդրոկաննաբինոլ» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ, 0,1 գրամ «Հաշիշ» տեսակի թմրամիջոց, 2 հատ թարմ «Տետրահիդրո­կաննաբինոլ» պարունակող «Կանեփ» տեսակի բույս։

Խմբի երեք անդամների կողմից Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում վարձակալած տանը կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է խոշոր չափերով՝ ընդհանուր 14,5 գրամ հաստատուն քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, զգալի չափերով՝ ընդհանուր 7,68 գրամ հաստատուն չոր քաշով «Տետրահիդրոկա­ննաբինոլներ պարունակող բուսական խառնուրդ» տեսակի թմրամիջոց, իսկ հանցավոր կազմակերպության օպերատորներից մեկի անձական խուզարկությամբ հայտնա­բերվել է 0,56 գրամ հաստատուն չոր քաշով «Տետրահիդրոկաննաբինոլներ պարու­նակող բուսական խառնուրդ» տեսակի թմրամիջոց։

Բացի այդ, խմբավորման ղեկավարները, նպատակ ունենալով թաքցնել հանցավոր ճանապարհով ձեռք բերված ֆինանսական միջոցների հանցա­վոր ծագումը, իրական բնույթը, իրենց պատկանող և իրենց կողմից կառավարվող Telegram հեռահաղոր­դակցման հավելվածի Ivery Organics խանութ-հարթակի միջոցով վաճառվող թմրամիջոցը գնելու ցանկություն հայտնած անձանց առաջարկել են վճարումը կատարել Dashqoin տեսակի կրիպտոարժույթով, ինչի նպատակով վերջիններիս տրամադրել են հիմնականում մեկանգամյա օգտագործման հաշվեհա­մարներ, ուղղորդել նշված հաշվեհամարին գումար փոխան­ցելու նպատակով նամակագրության միջոցով կապ հաստատել Telegram հեռահաղոր­դակցման հավելվածում կրիպտոարժույթի փոխանակմամբ զբաղվող CryptocellerArmenia, Armbitcoinbot, ինչպես նաև՝ այլ նմանատիպ հարթակների հետ, վերջիններիս ուղարկել իրենց պատվիրած թմրամիջոցի արժեքին համապատասխան ՀՀ դրամ գումարը և իրենց կողմից հաճախորդին տրամադրված՝ հիմնա­կանում մեկանգամյա օգտագործման Dashqoin տեսակի կրիպտոարժույթի դրամապանակի հասցեն՝ թմրամիջոցի համար նախատեսված գումարին համարժեք կրիպտոարժույթը դրան փոխանցելու նպատակով:

Այնուհետև, ստացված կրիպտո­արժույթն իրենց կողմից բացված մեկանգամյա օգտագործման դրամապանակներից փոխանցել են իրենց պատկանող և իրենց կողմից շահագործվող «Dashqoin» տեսակի կրիպտո­արժույթի այլ դրամապանակների, ինչի արդյունքում 2021թ. ընթացքում տարբեր ժամանակահատված­ներում իրենց պատկանած և իրենց կողմից շահագործված «Դաշքոին» կրիպտոարժույթի թվով երեք դրամապա­նակներին ընդհանուր՝ 1165 հատ փոխան­ցումներով ստացել են ընդհանուրը 30.535․666,72797 ՀՀ դրամին համարժեք՝ 380.72 Dashqoin տեսակի կրիպտոարժույթ:

Այնուհետև Ivery Organics խանութ-հարթակում որպես օպերատոր աշխա­տած անձանց նշված դրամապանակներից վճարվել են աշխատավարձեր՝ կատարված աշխատանքին համարժեք գումարին համահավասար դաշքոին տեսակի կրիպտոարժույթը փոխանցելով վերջիններիս կողմից ստեղծված և նրանց պատկանող Dashqoin դրամապանակներին, որից հետո Telegram հեռահաղորդակցման հավելվածում կրիպտո­արժույթի փոխանակմամբ զբաղվող CryptocellerArmenia, Armbitcoinbot և նմանա­տիպ այլ էջերին են վաճառել վերը նշված էլեկտրոնային դրամա­պանակներին ստացված՝ 380.72 Dashqoin կրիպտոարժույթը, ապա դրան համա­հավասար 30․535․666,72797 ՀՀ դրամ գումարը ստացել են իրենց կողմից նշած բանկային քարտերին կամ վճարահաշ­վար­կային համակարգերում բացված էլեկտրո­նային դրամապա­նակներին, այդ կերպ փոխարկել, նյութականացրել և կանխիկ գումարների են վերածել թմրամիջոցների վաճառքի արդյունքում գոյացած, հանցավոր ճանապարհով ստացված դրամական միջոցները, որոնք բերել են օրինական շրջա­նառության դաշտ և տնօրինել։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հանցավոր խմբի երկու կազմակերպիչներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետե­րով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, խմբավորման յոթ անդամներին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով:

Քրեական վարույթով 9 մեղադրյալի վերաբերյալ մասն առանձնացվել է առանձին վարույթում, հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ ուղարկվել հսկողություն իրականացնող դատախազին:

Հանցավոր խմբավորման՝ ինքնությունը չպարզված անդամների, ինչպես նաև թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրի (աղբյուրների) մասով նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Դիտումների քանակ54
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Մասիսի քաղաքապետարանում ահաբեկչության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ 18:2320 Օգս, 2022 Մասիսի քաղաքապետարանում ահաբեկչության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ Իրավունք
  • Գյումրի քաղաքի 62-ամյա բնակիչը ձերբակալվել է ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելու կասկածանքով. ՔԿ 23:4516 Օգս, 2022 Գյումրի քաղաքի 62-ամյա բնակիչը ձերբակալվել է ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելու կասկածանքով. ՔԿ Հասարակություն
  • «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի գործով ՔԿ ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ 22:3914 Օգս, 2022 «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի գործով ՔԿ ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ Հասարակություն
Հիմա եթերում
Լրահոս
  • ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նախագահի և ավագ դատախազի նկատմամբ 13:1919 Օգս, 2026
  • ԶՈՒ-ում կարգապահության մակարդակի բարձրացումը մեր առաջնահերթություններից է. Պապիկյան 13:0219 Օգս, 2026
  • Լուրեր 13:00 | 50 մլրդ դրամի շինարարություն Շիրակում․ նախարարն ու մարզպետը խոսել են խնդիրների մասին 13:0019 Օգս, 2026
  • Լոռիում բացահայտվել է ապօրինի ջրառ․ ԲԸՏՄ-ն ձկնաբուծարանի գործունեությունը կասեցրել է 12:4819 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը շարունակվում է | ՈՒՂԻՂ 12:4219 Օգս, 2026
  • Ի գիտություն 9-րդ, 12-րդ դասարաններում վերաքննություն ունեցող դպրոցների տնօրենների 12:3619 Օգս, 2026
  • ԱԱԾ-ն հրավիրում է աշխատանքի 12:2419 Օգս, 2026
  • Արման Եղոյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:0819 Օգս, 2026
  • Վենեսուելայում արդյունահանվող նավթի մոտ կեսն արտահանվում է ԱՄՆ. Քայլ Հաուսթվայթ 12:0819 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը շարունակվում է | ՈՒՂԻՂ 12:0019 Օգս, 2026
  • ՀՀ ԱԽ քարտուղարը և ԱՄՆ կոնգրեսականը քննարկել են TRIPP նախագծին վերաբերող հարցեր 11:5719 Օգս, 2026
  • Ժամանակավորապես փակ է լինելու Վերին Պտղնու տրանսպորտային հանգույցից դեպի Բալահովիտ ճանապարհահատվածը 11:5319 Օգս, 2026
  • Եթե հանրաքվե լիներ՝ կողմ կլինեիք ԵՄ-ին միանալո՞ւն, թե՞ ԵԱՏՄ-ում մնալուն. Աղաջանյանը՝ Արեգա Հովսեփյանին 11:4419 Օգս, 2026
  • Թրամփը կասեցրել է Կանադայի նկատմամբ 50% մաքսատուրքերը 11:3419 Օգս, 2026
  • ԵՊՀ ամբիոնի վարիչը քաղաքացու՝ համալսարան ընդունվելու գործընթացն անխոչընդոտ իրականացնելու համար պահանջել է խոշոր չափերի կաշառք 11:2419 Օգս, 2026
  • Ոստիկանները բացահայտել են 18-ամյա աղջկա առևանգման դեպքը․ մեկ անձ ձերբակալվել է 11:1719 Օգս, 2026
  • Աշխատաժողով՝ գլոբալ գինու շուկաներում Հայաստանի արտահանման ներուժը ընդլայնելու նպատակով 11:0619 Օգս, 2026
  • Անակնկալ ստուգայցեր եմ իրականացնում ՊՆ զորամասերում. Պապիկյան 10:4919 Օգս, 2026
  • Հանցավոր ծագում ունեցող 29 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե 10:2719 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 10:2019 Օգս, 2026
  • ՀԾԿՀ-ում քննարկվել են կարգավորվող ընկերությունների ենթակառուցվածքների տարածական տվյալների՝ ազգային գեոպորտալին ինտեգրման հարցերը 10:1219 Օգս, 2026
  • Լուրեր 10:00 | Բարեկրթությունը թուլության նշան չէ. ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր 10:0019 Օգս, 2026
  • Վաղարշապատում հիմնանորոգվում է շուրջ 1.9 կմ ճանապարհահատված 09:5119 Օգս, 2026
  • Վայոց ձորի մարզի մի շարք բնակավայրերում 36 ժամ գազ չի լինի 09:3919 Օգս, 2026
  • Քննությունից առաջ ավտոդպրոցում կրթություն ստանալը պարտադիր է լինելու․ ՆԳ նախարար 09:2119 Օգս, 2026
  • Ոստիկանության բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 266 անձ 09:0319 Օգս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:4719 Օգս, 2026
  • Հայաստանի մի շարք հասցներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 08:1919 Օգս, 2026
  • Ճամբարակի կենտրոնական փողոցը հիմնանորոգվում է սուբվենցիոն ծրագրով 00:5119 Օգս, 2026
  • Նախատեսվում է Երևանում՝ մանկապարտեզներում, գործարկել 6-12 ամսական երեխաների՝ հանրապետությունում առաջին խումբը 00:3219 Օգս, 2026
  • 5-6 տարեկանների նախադպրոցական կրթությունը նախատեսվում է դարձնել պարտադիր 23:3918 Օգս, 2026
  • Սառույցի ռիսկերը 23:1818 Օգս, 2026
  • Հայաստանը հանցավորության վտանգավորության աստիճանի տեսանկյունից համարվում է անվտանգ. Ցուցուլյան 23:0018 Օգս, 2026
  • 14-ամյա Տիգրան Համբարձումյանը հաղթել է Մագնուս Կարլսենին 22:4518 Օգս, 2026
  • Մթերվել է շուրջ 4700 տոննա լոլիկ․ Գևորգ Պապոյան 22:3918 Օգս, 2026
  • Գերիների վերադարձի մասին բարձրաձայն կամ կիսաձայն չեն խոսում, այլ լռում ու գործ են անում. Բաղդասարյան 22:2718 Օգս, 2026
  • Մ-20 ԱԱ․ ըմբիշ Էրիկ Տեր-Մաթևոսյանը նվաճեց բրոնզե մեդալ 22:1418 Օգս, 2026
  • Ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրության դեպք են բացահայտել․ առգրավվել է մեծ քանակի կեղծ խմիչք 21:5718 Օգս, 2026
  • «Այս տարի լոլիկի մթերման հետ կապված խնդիրներ չենք ունենալու». նախարար Գևորգ Պապոյանը հետևել է մթերման գործընթացին 21:5118 Օգս, 2026
  • ՔՊ վարչության նիստում քննարկվել են առաջիկա ՏԻՄ ընտրությունների նախապատրաստական աշխատանքները 21:4718 Օգս, 2026
  • Ադրբեջանի նախագահն ընդունել է Մեծ Բրիտանիայի նորանշանակ դեսպանին 21:4218 Օգս, 2026
  • Բանակում շարունակվում են ոչ կանոնագրքային հարաբերությունների կանխարգելմանն ուղղված հանդիպումները 21:2718 Օգս, 2026
  • Հնդկաստանի պաշտպանության քարտուղարն այցելել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա 21:1018 Օգս, 2026
  • Ըմբիշ Յուրիկ Մխիթարյանը՝ Մ20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր 21:0618 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 18. 2026 21:0418 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | Գործընթացը եղել է ծանր, ցավոտ. ԱԺ-ում գերիների վերադարձի շուրջ թեժ բանավեճ 21:0018 Օգս, 2026
  • Զբոսաշրջային գործունեության ծանուցումը հոկտեմբերից պարտադիր կդառնա 20:5618 Օգս, 2026
  • Ադրբեջանը դատական հայց է ներկայացրել CNN-ի դեմ 20:4618 Օգս, 2026
  • Օգոստոս 18-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:3718 Օգս, 2026
  • ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում 20:2618 Օգս, 2026
  • Քննարկվել են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև արդարադատության ոլորտում համագործակցության հեռանկարները 20:1418 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 18.08.2026 20:0618 Օգս, 2026
  • Ադրբեջանի ԱԳՆ է կանչվել Ռուսաստանի դեսպանը 19:4918 Օգս, 2026
  • Մեր միջև հսկայական է գաղափարական ճեղքը. Լիլիթ Մինասյանը՝ Լիլիթ Գալստյանի մասին 19:3718 Օգս, 2026
  • Իրանի հետ որևէ բանակցություն կամ խոսակցություն չի ընթանում և նախատեսված չէ. Թրամփ 19:1818 Օգս, 2026
  • Դիլիջանում բացվել են Հովհաննես Շարամբեյանի կիսանդրին և հուշատախտակը 19:0218 Օգս, 2026
  • Լուրեր 19:00 | Փորձում են խաթարել ԱԺ-ի աշխատանքը. ՔՊ պատգամավորը՝ ընդդիմության մասին | 18.08.2026 19:0018 Օգս, 2026
  • ՀՀ ԱԺ նախագահը և ԱՄՆ կոնգրեսականը քննարկել են միջխորհրդարանական համագործակցության խորացմանն առնչվող հարցեր 18:3818 Օգս, 2026
  • Սպիտակի ԲԿ-ում ներդրվել է ուրոլոգիական ծառայություն 18:2318 Օգս, 2026
  • Տարածաշրջանում անվտանգությունը Բաքվի օրակարգի առաջնահերթություններից է. Ալիև 18:0618 Օգս, 2026
  • Քննարկվում է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Արեգա Հովսեփյանի թեկնածության հարցը 17:5818 Օգս, 2026
  • Երևանի քրեական ոստիկանները ձերբակալել են տարեց կանանց կողոպտողին 17:4918 Օգս, 2026
  • Հայաստանն ու Չեխիան խորացնում են համագործակցությունը ջրային ոլորտում 17:3118 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը շարունակվում է | ՈՒՂԻՂ 17:2118 Օգս, 2026
  • Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ 17:1718 Օգս, 2026
  • Մոսկվան ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվել 17:0418 Օգս, 2026
  • Լուրեր 17:00 | «Զվարթնոցում» կներդրվի e-gate․ սահմանային անցումը կավտոմատացվի | 18.08.2026 17:0018 Օգս, 2026
  • Ամառային դպրոցը՝ Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում 16:5118 Օգս, 2026
  • Հարավային Կորեայում տեղատարափ անձրևները լայնածավալ հեղեղումներ և սողանք են առաջացրել 16:3618 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 16:3018 Օգս, 2026
  • Ժամանակավորապես փակ կլինի Ներքին Չարբախից դեպի Դարակերտ բնակավայր տանող ճանապարհահատվածը 16:1818 Օգս, 2026
  • Ավտոկռունկը պոկվել և ընկել է․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ, տուժած 16:0418 Օգս, 2026
  • Իսրայելը չորս ավիահարված է հասցրել Սիրիայի լքված Աբու ալ-Դուհուր ավիաբազային 15:5918 Օգս, 2026
  • ՆԳ նախարարը «Զվարթնոց» օդանավակայանում ծանոթացել է e-gate ավտոմատացված համակարգերի ներդրման նախապատրաստական աշխատանքներին 15:4218 Օգս, 2026
  • Արամ Հովհաննիսյանը ՌՈ անձնակազմի հետ խորհրդակցություն է անցկացրել 15:3918 Օգս, 2026
  • Քննարկվում է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Լուսինե Բադալյանի թեկնածությունը 15:3018 Օգս, 2026
  • Մոսկվայում Ճապոնիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ 15:2618 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը շարունակվում է | ՈՒՂԻՂ 15:2318 Օգս, 2026
  • Քուշները Նեթանյահուի հետ քննարկել է Գազայի վերականգնման ամերիկյան ծրագիրը 15:1318 Օգս, 2026
  • Հունաստանի դեսպանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ 15:0318 Օգս, 2026
  • Լուրեր 15:00 | ԱՄՆ կոնգրեսականը Երևանում է․ Փաշինյանն ու Միրզոյանը Համադեի հետ քննարկել են TRIPP-ը 15:0018 Օգս, 2026
  • Օրեր առաջ հայտնաբերված նորածին երեխայի անձնական տվյալների պաշտպանության իրավունքն ու լավագույն շահը պետք է երաշխավորված լինեն. ՄԻՊ 14:5418 Օգս, 2026
  • Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան համագործակցությանն առնչվող հարցեր 14:4818 Օգս, 2026
  • Փաշինյանն ու ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամը քննարկել են TRIPP-ի իրականացումն ու տարածաշրջանային գործընթացները 14:4618 Օգս, 2026
  • ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեին 14:4118 Օգս, 2026
  • Բարձր ենք գնահատում Հայաստանի հետ հարաբերությունները. Կամբոջայի վարչապետը՝ Նիկոլ Փաշինյանին 14:3318 Օգս, 2026
  • Ադրբեջանի ԱԳՆ է կանչվել Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը 14:3018 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 14:3018 Օգս, 2026
  • ՏՏ ոլորտի շրջանառությունն առաջին կիսամյակում 14.3 տոկոսով աճել է 14:1418 Օգս, 2026
  • «ԱՄԱՌ» ՍՊԸ կողմից շահագործվող ռեստորանային համալիրի գործունեությունը կասեցվել է 13:5718 Օգս, 2026
  • ՀԿԿ աշխատակիցների երեխաների աշխատանքները՝ ԺԱԹ-ում 13:4418 Օգս, 2026
  • Թրամփը կենտրոնացած է Իրանի դեմ տնտեսական ճնշման քաղաքականության վրա. Քուշներ 13:3218 Օգս, 2026
  • Պետական աջակցության ծրագրերը՝ մեկ ուղեցույցում 13:2318 Օգս, 2026
  • Ձեր ղեկավարության ներքո երկիրը շարունակում է դինամիկ զարգանալ. Վիետնամի վարչապետը՝ Նիկոլ Փաշինյանին 13:1518 Օգս, 2026
  • Ինձ դուր է գալիս Հորմուզի նեղուցն ամերիկյան տարածք ճանաչելու գաղափարը. Թրամփ 13:1318 Օգս, 2026
  • Լուրեր 13։00 | 341 մլրդ դրամ՝ 6 ամսում․ ինչն է նպաստել ՏՏ ոլորտում շրջանառության աճին | 18.08.2026 12:5918 Օգս, 2026
  • Կասեցվել է «Հրաշք» ապրանքանիշի զովացուցիչ ըմպելիքների երկու տեսակի արտադրությունը 12:5218 Օգս, 2026
  • Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 6-րդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը 12:3918 Օգս, 2026
  • Նորածնին թողած անձին դեռևս չենք հայտնաբերել. Կամո Ցուցուլյան 12:3118 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը շարունակվում է | ՈՒՂԻՂ 12:2218 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015