Օգոստոսի 20-ին՝ ժամը 21:29-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վաղարշապատ-Գայ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենաներից մեկը այրվում է. կա արգելափակված քաղաքացի:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Վաղարշապատ-Մարգարա ավտոճանապարհի 6-րդ կմ-ին բախվել են Opel Astra G և Opel Zafira մակնիշների ավտոմեքենաները. վերջինս բռնկվել է:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:42-ին: