• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Վրաստանն ունի ենթակառուցվածքների զարգացման 10-ամյա ծրագիր. «Հարևաններ» Վրաստանն ունի ենթակառուցվածքների զարգացման... 20:08
Գարնանը՝ շրջադարձային փուլ․ ռուս-ուկրաինական պատերազմը կավարտվի՞ Գարնանը՝ շրջադարձային փուլ․ ռուս-ուկրաինական... 19:43
Օրը՝ 60 վայրկյանում | 07.09.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 07.09.2026 19:59
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Համահայկական կրթական խորհրդաժողովում քննարկվում են Սփյուռքի հայկական կրթօջախների հիմնահարցերը
Հասարակություն
10:4319 Օգս, 2022

Համահայկական կրթական խորհրդաժողովում քննարկվում են Սփյուռքի հայկական կրթօջախների հիմնահարցերը

Օգոստոսի 16-21-ը Աղվերանում անցկացվում է համահայկական կրթական 10-րդ խորհրդաժողովը, որը միավորել է Սփյուռքի հայկական կրթօջախների ներկայացուցիչներին՝ բարձրաձայնելու կրթական ոլորտում հայապահպանության արդի խնդիրներն ու դրանց լուծման ճանապարհները:
 
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Համահայկական կրթական խորհրդաժողովներ կազմակերպում է երկու տարվա պարբերականությամբ: Միջոցառմանը մասնակցում են Սփյուռքի համայնքներում ազգային կրթության և դաստիարակության խնդիրներով զբաղվող մարմինների, կազմակերպությունների, հաստատությունների ներկայացուցիչներ՝ ի դեմս թեմական կրթական խորհուրդների, համայնքների ներկայացուցիչների, կրթօջախների հոգաբարձուների, տնօրենների, ուսուցիչների: Այս տարվա խորհրդաժողովին մասնակցում են 21 երկրի կրթական ոլորտի շուրջ 90 ներկայացուցիչներ։
 
Երկամյա պարբերականությամբ Հայաստանում անցկացվող խորհրդաժողովների նպատակն է քննարկել արտերկրում հայկական կրթօջախների առկա հիմնահարցերը, հստակեցնել կրթության ոլորտում ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից իրականացվող ծրագրերը և համագործակցության հաջորդական քայլերը:
 
Խորհրդաժողովի մեկնարկի կապակցությամբ մասնակիցներին շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը։ Ուղերձում մասնավորապես ասված էր․ «Շնորհավորում եմ բոլորին խորհրդաժողովի մեկնարկի կապակցությամբ։ Խորհրդաժողովում մեզ համախմբում է մեկ մտայնություն՝ հայեցի կրթության և դաստիարակության առկա հիմնախնդիրները Սփյուռքում։ Այն հնարավորություն է ընձեռում համախմբվելու և համատեղ քննարկելու այն ուղին, որով պետք է քայլի հայը, հստակեցնելու կրթության ոլորտում պետական քաղաքականությամբ ամրագրված համագործակցության զարգացման հեռանկարները, գնահատելու արդեն առկա և իրականացվող ծրագրերի արդյունավետությունը։ Այս օրերի արդյունքում մշակված բանաձևը պետք է արտացոլի այն հիմնախնդիրները, որոնց լուծումը կարևոր է Հայաստանի և Սփյուռքի կրթական դաշտի համար։ Մաղթում եմ ձեզ բարի երթ և բեղմնավոր օրեր»։
 
Խորհրդաժողովի բացմանը մասնակցել են Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Անահիտ Հակոբյանը և նախարարի տեղակալ Միքայել Համբարձումյանը։
 
ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը ևս շնորհավորել է խորհրդաժողովի մասնակիցներին և ներկայացրել Արցախի Հանրապետության կրթական ներկայիս իրավիճակը, հետպատերազմյան խնդիրները, առկա մարտահրավերները նախադպրոցական կրթությունից մինչև բուհեր և գիտություն։ Հարց ու պատասխան ձևաչափով տեղի է ունեցել քննարկում, հնչել են համագործակցության առաջարկներ Արցախի ուսուցիչներին վերապատրաստելու, սեմինարներ կազմակերպելու և կրթական ոլորտի բարելավման այլ ուղղություններով։ Անահիտ Հակոբյանն ի պատասխան առաջարկների՝ ասել է, որ պատրաստակամ է դրանք մանրամասն քննարկել և ծառայեցնել ի նպաստ Արցախի կրթական համակարգի բարելավման։
 
Խորհրդաժողովում որպես աշխատանքի հիմնական ձև՝ սահմանված են լիագումար նիստեր և բաց քննարկումներ: Համախմբվելով ընդհանուր օրակարգի շուրջ` խորհրդաժողովի մասնակիցները ծանոթանում են ՀՀ-ում, ԱՀ-ում և Սփյուռքի տարբեր տարածաշրջանների կրթության ոլորտում առկա իրավիճակին, ուրվագծում են համագործակցության եզրերը և հստակեցնում հետագա խնդիրներն ու անելիքները: Տարբեր երկրների պատվիրակներն աշխատում են նաև միևնույն թեմատիկ մասնախմբերում` փոխանակելով իրենց փորձը, ներկայացնելով ծրագրերը, ծանոթանալով Հայաստանում մշակված և իրագործվող ուսումնական ծրագրերին ու մանկավարժական ձեռքբերումներին: Մասնախմբերում այս տարվա առանցքային թեմաներն են Սփյուռքի ամենօրյա և մեկօրյա դպրոցներում արևելահայերենի և արևմտահայերենի դասավանդման հիմնախնդիրները, կրթական կառույցների երկկողմանի համագործակցության հեռանկարները,  նախադպրոցականների և մեծահասակների կրթության կազմակերպման առանձնահատկությունները, խնդիրները և այլն:
 
Խորհրդաժողովն ամփոփվելու է քննարկումների արդյունքներով պայմանավորված բանաձևի ընդունմամբ, որն  ուղղորդիչ է դառնալու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջիկա երկու տարիների գործունեության համար:
 
Առաջին անգամ Համահայկական կրթական խորհրդաժողովն անցկացվել էր 2004 թ.:
 
2020 թվականին COVID-19 վարակով պայմանավորված՝ խորհրդաժողովն անցկացվել է հեռավար ձևաչափով՝ ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի (ՀՎՀ) հետ համագործակցությամբ:
 
Քննարկվող առանցքային խնդիրներ
 
Խորհրդաժողովն անցկացվում է լիագումար նիստերի և առանձին մասնախմբերում աշխատանքային քննարկումների ձևաչափով։ Այս ընթացքում լիագումար նիստերում մասնակից ուսուցիչները ներկայացրել են իրենց համայնքներում կրթության կազմակերպման առանձնահատկություններն արդի Սփյուռքում։ Թեման քննարկվել է նաև մասնախմբերում։  Ղրիմի Եվպատորիա քաղաքի հայկական մեկօրյա դպրոցի ոսուցչուհի Կարինե Ասլանյանը ներկայացրել է, որ պետական աջակցությամբ միջնակարգ դպրոցում ստեղծել են «Մայրենի լեզու»  նախագիծը, կազմել են ծրագիրը, որը հաստատվել է պետության կողմից։ Ուսուցիչները սկզբնական շրջանում աշխատել են անվարձահատույց։
 
«Հետագայում մենք կարողացանք հասնել այն արդյունքին, որ որոշակի պայմաններում վարձատրվեցինք։ Շատ արագ ինքնակազմակերպվելով՝ համագործակցեցինք ծնողների հետ և ստացանք դիմումներ։ Յոթ երեխայի դիմում ստանալու դեպքում տրամադրվում էր 2 դասաժամ՝ վարձատրությամբ․ այսօր ունենք 16 երեխա՝ 4 դասաժամով»,- իրենց փորձն է ներկայացրել Ղրիմի հայ համայնքի ներկայացուցիչը։
 
Չեխիայի մայրաքաղաք Պրահայում հայ մանուկների համար վերջերս բացվել է ամենօրյա մանկապարտեզ․ մինչ այդ գործել է մեկօրյա դպրոց։ Ինչպես ներկայացրել է այժմ մանկապարտեզում, իսկ մինչ այդ դպրոցում աշխատող Գայանե Մելքոնյանը, ինքը մասնագիտությամբ ֆինանսիստ է, սակայն ոգեշնչված Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը կից գործող «Վերածնունդ» մեկօրյա դպրոցի գործունեությամբ՝ որոշել է փորձի փոխանակմամբ հայագիտական առարկաներ դասավանդել Պրահայի հայկական դպրոցում։
 
«Դպրոց հաճախում էր շուրջ 50 աշակերտ՝ հիմնականում կրտսեր տարիքի․ այնքանով, որ ծնողներն էին նրանց ուղեկցում։ Դպրոցի նկատմամբ հետաքրքրությունն այդքան մեծ չէր։ Պետք էր շատ համոզիչ լինել գրավելու համար։ Սակայն նորաբաց ամենօրյա մանկապարտեզը կարծես ավելի մեծ հեռանկարներ ունի,- իր գնահատականն է ներկայացրել Գայանե Մելքոնյանը և ավելացրել,- եվրոպական միջավայրում մեծացող հայ երեխայի համար հայագիտական առարկաների դասավանդման մեթոդները պետք է վերանայվեն»։
 
Նա շատ է կարևորել հատկապես հայոց պատմության հաղթանակների ու փառահեղ էջերի ճիշտ մատուցումը, ինչն առավել հետաքրքրական կդարձնի հայկական կրթօջախը Սփյուռքում ապրող հայ մանկան համար։ Ուսուցչուհին որպես կարևոր խնդիր ընդգծել է նաև ծնողների մոտեցումն ու վերաբերմունքը՝ միտված հայապահպանությանը։
 
Փորձի փոխանակման համատեքստում տարբեր համայնքներ ներկայացնող կրթական ոլորտի ներկայացուցիչներն արձանագրել են՝ որպես հայկական դպրոցի գործունեության շարունակականությունն ապահովելու կարևոր քայլ, առաջնային է ուսումնասիրել տվյալ երկրի օրենսդրական դաշտը, որը շատ հաճախ առավել դյուրին ճանապարհով թույլ է տալիս կարգավորել հայապահպանության հիմնախնդիրները՝ ի նպաստ համայնքի։
 
Խորհրդաժողովի մասնակիցները տեղում նախանշել են հետագա համագործակցության առանցքային տարբերակները։
 
Մասնախմբերում քննարկվել են նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցության ուղիները և հիմնախնդիրները։ Փոխգործակցության թիրախում հիմնականում անհրաժեշտ գրականության տրամադրումն էր։
 
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում գտնվող Գալուստյան-Նուբարյան ազգային վարժարանի տնօրեն Գևորգ Գազանճյանի գնահատմամբ՝ հայապահպանության խնդիրը համայնքում օրհասական է դառնում։ Նրա տեղեկացմամբ՝ վարժարանն ունի գրքերի խնդիր․ դրանք փոխարինվում են ուսուցիչների կողմից հավաքագրված տեքստերով՝ ըստ թեմաների։ Որպես աջակցություն և համագործակցություն ԿԳՄՍ նախարարության կողմից՝ առաջարկվել է արդեն իսկ հավաքագրված տեքստերն ուղարկել Հայաստան՝ փորձագիտական կարծիքի, ինչից հետո դրանք անհրաժեշտության դեպքում կհրատարակվեն որպես ձեռնարկ և կուղարկվեն Կահիրեի հայ համայնք։ Ըստ Գազանճյանի՝ վարժարանում ուսանող աշակերտը պետք է հայերենից քննություն հանձնի հաջորդ դասարան փոխադրվելու համար, սակայն աշակերտն ինքնին հայոց լեզվի կարևորությունը համայնքում այլևս քիչ է զգում։ Քննարկվել են Հայաստանից հայերեն դասավանդող ուսուցչի գործուղման հեռանկարներն ու հնարավորությունները ներկա պայմաններում։
 
Առաջարկվել է համագործակցաբար օգտվել Լիբանանի հայ համայնքի դասագրքերից, ինչին ի պատասխան՝ Լիբանանի հայ համայնքը ներկայացնող Տիգրան Ճինպաշյանը աջակցության պատրաստակամություն է հայտնել։ Վերջինս ընդգծել է դասագրքերի վերանայման խնդիրը, ինչպես նաև բարձրաձայնել է Լիբանանում հայ ուսուցիչների համալրման և մասնավորապես հայոց պատմություն դասավանդող մեթոդիստ ունենալու կարևորության մասին։
 
Խորհրդաժողովում, որպես կարևոր հիմնախնդիրներ, զեկույցներ են հնչել նաև լեզվական քաղաքականության (Դավիթ Գյուրջինյան, Լեզվի կոմիտե), արևմտահայերենի պահպանության, ճիշտ տառադարձման անհրաժեշտության (Սուսաննա Տիոյան, Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի արևմտահայերենի բաժին) և այլ խնդիրների վերաբերյալ։
Դիտումների քանակ41
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Ղազախստանը հերքել է ՀՀ վարչապետին վերագրվող տեղեկատվությունը 12:2708 Սեպ, 2026
  • Մակրոնը ֆոն դեր Լայենին խնդրել է ԵՄ մակարդակով արգելել երեխաներին օգտվել սոցիալական ցանցերից 12:2308 Սեպ, 2026
  • Արարատ Միրզոյանի և Լատվիայի առաջատար մտակենտրոնների ներկայացուցիչների հետ հանդիպմանը անդրադարձ է կատարվել ԹՐԻՓՓ նախագծի ընթացքին 12:1608 Սեպ, 2026
  • PISA-2025․ Հայաստանի սովորողների ուժեղ կողմերն են հարմարվողականությունը, նպատակների սահմանումն ու դպրոցին կապված լինելու զգացումը 12:1308 Սեպ, 2026
  • CEA-Leti-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են տեխնոլոգիական արդյունաբերության և ինժեներական նորարարության զարգացման հեռանկարները 12:0908 Սեպ, 2026
  • Հագուստի առևտրի ոլորտում բացահայտվել է շուրջ 9.46 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառության դեպք. ՊԵԿ 12:0108 Սեպ, 2026
  • Tour of Armenia-ն մեզ համար պարզապես նախագիծ չէ, դա մեր ռազմավարական մոտեցումների արտացոլումն է. ԿԳՄՍ նախարար 11:5008 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանը ստուգայցեր է կատարել ՊՆ մի շարք ուսումնական զորամասեր և կենտրոններ 11:4708 Սեպ, 2026
  • ԱՄՆ նախագահի բանագնացների հետ քննարկել ենք ձմռանն ընդառաջ ապաէսկալացման հնարավոր տարբերակները. Զելենսկի 11:4308 Սեպ, 2026
  • 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3833 անձ, որից 3755-ը՝ զինծառայող, 78-ը՝ քաղաքացիական անձ. ՔԿ 11:4208 Սեպ, 2026
  • Թաշա Հարիսին նշանակվել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի նոր փոխդեսպան 11:3808 Սեպ, 2026
  • Հայաստանի՝ COP17-ի նախագահության ուղերձն է՝ «Գործելով հանուն բնության». Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է «Կունմինգի երկխոսությանը» 11:3208 Սեպ, 2026
  • 5 կգ թմրամիջոցն ապօրինի իրացնելու փորձ կատարած 3 անձինք կալանավորվել են 11:1008 Սեպ, 2026
  • Գորիս համայնքի տիրապետմանն է վերադարձվել շուրջ 223 հա մակերեսով հողատարածք 11:0808 Սեպ, 2026
  • Տարածվող տեքստը չի հանդիսանում նոր Սահմանադրության նախագիծը. արդարադատության նախարարությունը՝ նախագծի հրապարակման լուրերի մասին 11:0308 Սեպ, 2026
  • Ձերբակալվել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության վարչության պետը և նույն մարզի մի շարք դպրոցների տնօրեններ 10:4908 Սեպ, 2026
  • Լեռնանցք բնակավայրում սեպտեմբերի 8-ին և 9-ին գազ չի լինի 10:0308 Սեպ, 2026
  • Լուրեր 10:00 | ՀՀ-ն պատրաստ է Լատվիայի հետ մշակել թիրախային, փոխշահավետ տնտեսական ծրագրեր. Միրզոյան 10:0008 Սեպ, 2026
  • Գևորգ Մանթաշյանը Տարեկան ներդրումային հանդիպման կոնգրես 2026-ին ներկայացրել է Հայաստանի՝ ԱԲ ենթակառուցվածքների զարգացման տեսլականը 09:5808 Սեպ, 2026
  • Հայաստան-Լատվիա հարաբերությունների զարգացման աճող դինամիկա կա․ Արարատ Միրզոյանը հանդիպել է Սաեյմայի նախագահի հետ 09:5108 Սեպ, 2026
  • Մեկնարկել են Մեղրի-Ծավ ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքները 09:3608 Սեպ, 2026
  • Քննարկվել են հայկական կառուցապատման ոլորտը միջազգային հարթակներում ներկայացնելու հնարավորությունները 09:2408 Սեպ, 2026
  • Հրապարակվել է ՄԻՊ գործունեության 2026 թվականի առաջին կիսամյակի տեղեկատվական զեկույցը 09:1108 Սեպ, 2026
  • Ստուգայց կապի զորքերի ուսումնական կենտրոնում․ Պապիկյան 08:4008 Սեպ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:3108 Սեպ, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ 08:0208 Սեպ, 2026
  • Բեզենգիի կիրճում ձնահյուսը ծածկել է լեռնագնացների խմբին․ մահացել է 11 մարդ 00:5608 Սեպ, 2026
  • Տնտեսական կորուստներն ավելի են պատերազմների, քան բնական աղետների դեպքում. ուսումնասիրություն 00:1208 Սեպ, 2026
  • Ֆրանսիան և ՄԱԿ-ը փոխում են աշխարհի քարտեզը․ հրաժեշտ Մերկատորի պրոյեկցիային 23:4807 Սեպ, 2026
  • Կրկին աղիքային վարակ Բյուրեղավանում. ջրի լաբորատոր հետազոտության պատասխանը՝ 4 օրից 23:2607 Սեպ, 2026
  • Ապօրինի գործունեություն Եղվարդի հրաձգարանում. հայտնաբերվել է մեծաքանակ զենք-զինամթերք 23:0007 Սեպ, 2026
  • ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալները վերանշանակվել են 22:5107 Սեպ, 2026
  • Վիգեն Քոչարյանի լիազորությունները դադարեցվել են․ նա հրաժարական է ներկայացրել 22:3907 Սեպ, 2026
  • Թրամփի բանագնացների հանդիպումները քայլ են դեպի խաղաղություն. Պեսկով 22:2707 Սեպ, 2026
  • Այս միֆը հերքելու և ճիշտ փաստերը ներկայացնելու կարիք կա․ Անահիտ Ավանեսյանը՝ առողջության ապահովագրության մասին 22:1207 Սեպ, 2026
  • Հարցազրույց Աննա Հակոբյանի հետ 22:0507 Սեպ, 2026
  • Կառավարման ակադեմիայում մասնակցում եմ նոր դասընթացի․ Նիկոլ Փաշինյան 21:5207 Սեպ, 2026
  • Դավթաշենի համայնքային ոստիկանները ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել 21:4507 Սեպ, 2026
  • Նարեկ Նալբանդյանի ձերբակալության կադրերը 1,5 տարվա վաղեմություն ունեն․ ՆԳՆ 21:3307 Սեպ, 2026
  • Հայկական թարմ մրգի ու բանջարեղենի արտահանումը ԱՄԷ մեկնարկել է՝ շաբաթական մինչև 40 տոննա ծավալով 21:2507 Սեպ, 2026
  • Քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող հինգ ինքնաձիգ, մարտական ատրճանակ և զինամթերք․ մեկ անձ կալանավորվել է 21:1007 Սեպ, 2026
  • Սեպտեմբեր 7-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 21:0607 Սեպ, 2026
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | 4 տարվա վաղեմության դեպքը՝ որպես նորություն. որն է ապատեղեկատվության նպատակը | 07.09.2026 21:0007 Սեպ, 2026
  • Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության նախապատրաստության և փորձի հերթական դեպքն են բացահայտել 20:5807 Սեպ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. սեպտեմբեր 7. 2026 20:5307 Սեպ, 2026
  • Գերմանիայի 9 քաղաքում ՀՕՊ ստորաբաժանումներ կտեղակայվեն դրոնների դեմ պայքարի համար. Reuters 20:4807 Սեպ, 2026
  • Բարձր ենք գնահատում ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությանը Լատվիայի շարունակական աջակցությունը. Միրզոյան 20:4207 Սեպ, 2026
  • Արարատ Միրզոյանը և Լատվիայի նախագահը քննարկել են երկու երկրի միջև համագործակցության հարցեր 20:3807 Սեպ, 2026
  • Մարդիկ կարող են սեփական հողամասերում պինդ ոչ մետաղական օգտակար հանածո արդյունահանել 20:3207 Սեպ, 2026
  • «Աերոֆլոտը» մտավախություն ունի, որ իր Superjet ինքնաթիռների թիվը կկրճատվի, եթե կառավարությունը չօգնի փոխարինել դրանց շարժիչները 20:2707 Սեպ, 2026
  • Քաղաքացու հետ բանակցությունը արդյունք է տվել. Բաբաջանյան-Աշտարակ հատվածում շինաշխատանքները սկսել են 20:2107 Սեպ, 2026
  • Մերձավոր Արևելքի ճգնաժամի օրերին ՀՀ վերադարձած 902 քաղաքացի պետությունից փոխհատուցում է ստացել 20:1607 Սեպ, 2026
  • Խաղաղության խորհուրդը կարծում է, որ Գազայի վերակառուցումը շուտով չի սկսվի 20:1007 Սեպ, 2026
  • Պուտինը և Ալիևը քննարկել են առևտրատնտեսական և հումանիտար համագործակցության հարցեր 20:0507 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 07.09.2026 19:5907 Սեպ, 2026
  • Ռինոլոգիա և քիթ-կոկորդ-ականջաբանություն. եռօրյա կոնֆերանս 19:5207 Սեպ, 2026
  • Գաստրոփառատոն՝ Գավառի տնտեսական ներուժը 19:5207 Սեպ, 2026
  • Իրանը զգուշացրել է Հարավային Կորեային՝ Հորմուզի նեղուց զորք ուղարկելու հետևանքների մասին 19:4507 Սեպ, 2026
  • Ամիրխանյանական երեկո՝ Լոս Անջելեսում 19:3607 Սեպ, 2026
  • Քույր և եղբայր Փանոսյանների գործերը. ցուցահանդես՝ հայրենիքում 19:2807 Սեպ, 2026
  • Չինաստանը գաղտնի կամիկաձե անօդաչու թռչող սարքերի բաղադրիչներ է մատակարարել Ռուսաստանին. ԶԼՄ-ներ 19:1707 Սեպ, 2026
  • Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ Երևանում և մարզերում 19:0807 Սեպ, 2026
  • Լուրեր 19:00 | Վարչապետը նման հայտարարությամբ հանդես չի եկել. աշխատակազմը հերքել է տարածվող լուրերը 19:0007 Սեպ, 2026
  • Ֆինլանդիան ավարտել է Ռուսաստանի հետ սահմանին 200 կիլոմետրանոց պատնեշի կառուցումը. YLE News 18:5907 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանը հետևել է զորամասում ընթացող շինարարական աշխատանքներին 18:5107 Սեպ, 2026
  • Համագործակցության հեռանկարները ֆրանսիական CEA-Leti գիտահետազոտական ինստիտուտի հետ․ հանդիպում ԷՆ-ում 18:4507 Սեպ, 2026
  • ԱՄՀ առաքելության ներկայացուցիչների հետ քննարկվել են հարկային վարչարարության բարելավման հարցեր 18:3607 Սեպ, 2026
  • Հայտնաբերվել է 497 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները 18:2807 Սեպ, 2026
  • Հաշվառման-քննական ծառայություններն առավել հասանելի են․ հերթագրվեք առցանց կամ սպասարկվեք կենդանի հերթով 18:2107 Սեպ, 2026
  • «Արմ պետրոլ» ընկերությանը պատկանող լցակայանում հայտնաբերվել են խախտումներ․ ՇՎՏՄ 18:1507 Սեպ, 2026
  • Սկսում ենք Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի մրցույթի նոր շրջափուլ. Ավանեսյան 18:0907 Սեպ, 2026
  • Քիշնևն ընդունելի է համարել Մերձդնեստրի վերաինտեգրումը՝ առանց տարածաշրջանին հատուկ կարգավիճակ տրամադրելու 18:0807 Սեպ, 2026
  • Հրշեջ-փրկարարները մարել են Երևանյան լճին հարակից ձորում բռնկված հրդեհը 18:0107 Սեպ, 2026
  • Միրզոյանը և Բրաժեն ստորագրել են արձանագրություն ՀՀ-ի և ԵՄ-ի միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին համաձայնագրի իրականացման վերաբերյալ 17:5307 Սեպ, 2026
  • Թարախակույտ՝ կրծքավանդակում. երեխայի կյանքը փրկվել է 17:4307 Սեպ, 2026
  • Կարևորվել է հայ արտահանողների համար ԱՄԷ շուկա մուտք գործելու դյուրացումը․ Գևորգ Պապոյանը հանդիպել է ԱՄԷ արտաքին առևտրի նախարարի հետ 17:3407 Սեպ, 2026
  • Ուիթքոֆն ու Քուշները Մոսկվա և Կիև են բերել խաղաղության կարգավորման վերաբերյալ թարմացված փաստաթղթեր. FT 17:2507 Սեպ, 2026
  • Սոցցանցային ղազախական տիրույթում ՀՀ վարչապետին վերագրվող հայտարարությունները կեղծիք են 17:1607 Սեպ, 2026
  • Խոզաբուծության ֆրանսիական փորձը՝ Հայաստանում 17:1007 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | Հրազդան գետի վրա՝ Իսակովի-Արշակունյաց հատվածում, կամուրջ կկառուցվի 17:0007 Սեպ, 2026
  • Հայաստանը հետևողականորեն ընդլայնում է գործընկերությունը բալթյան բոլոր երկրների հետ. ԱԳՄԱՆ 16:5907 Սեպ, 2026
  • Պատերազմը կշարունակվի նաև ձմռանը. Զելենսկի 16:5407 Սեպ, 2026
  • Պաշտպանության նախարարը անակնկալ ստուգայցով եղել է ՊՆ ուսումնական զորամասերից մեկում 16:4607 Սեպ, 2026
  • ԱԺ նախագահը և Շվեդիայի դեսպանը կարևորել են երկկողմ համագործակցության խորացման և զարգացման անհրաժեշտությունը 16:3607 Սեպ, 2026
  • Ռիգայում Միրզոյանը և Բրաժեն ծաղիկներ են զետեղել Անկախության հուշարձանին 16:2807 Սեպ, 2026
  • Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան խանգարել են Կալասին պաշտպանական խումբ ստեղծել. Euractiv 16:2207 Սեպ, 2026
  • Ռիգայում Արարատ Միրզոյանի պաշտոնական քննարկումները մեկնարկել են Լատվիայի ԱԳ նախարարի հետ առանձնազրույցով 16:1007 Սեպ, 2026
  • Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 12-րդ հողատարածքը 16:0707 Սեպ, 2026
  • Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը 15:5807 Սեպ, 2026
  • Պուտին-Փաշինյան հանդիպումը կհամաձայնեցվի դիվանագիտական խողովակներով. Պեսկով 15:4907 Սեպ, 2026
  • Որոշվել է երկու ծառայողի նկատմամբ կիրառել «Ծառայության դադարեցում» կարգապահական տույժը. ՆԳՆ 15:4007 Սեպ, 2026
  • Խուդաթյանն ու Կվրիվիշվիլին քննարկել են տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում համագործակցությունը 15:3007 Սեպ, 2026
  • Հրդեհ Երևանյան լճին հարակից ձորում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ 15:2007 Սեպ, 2026
  • Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հունաստանի դեսպանի հետ 15:1007 Սեպ, 2026
  • Գևորգ Պապոյանը ՀԲ փոխնախագահի հետ անդրադարձել է Հայաստանում NVIDIA ընկերության կողմից իրականացվող նախաձեռնություններին և ներդրումային ծրագրերին 15:0307 Սեպ, 2026
  • Լուրեր 15։00 | Շուտով կսկսվեն Նորագավթի ուղեանցի շինարարական աշխատանքները 15:0007 Սեպ, 2026
  • Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանը ներկայացնող թենիսիստներ Էլինա Ավանեսյանին և Ալինա Չարաևային 14:5407 Սեպ, 2026
  • Տեղի է ունեցել Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հեռախոսազրույցը 14:4507 Սեպ, 2026
  • Գյումրիում հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է 14:3607 Սեպ, 2026
  • Գևորգ Պապոյանի գլխավորած պատվիրակությունը Դուբայում մասնակցում է 15-րդ ամենամյա ներդրումային համաժողովին 14:2607 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015