Պայթյունից հետո տարբեր մարմնական վնասվածքներով ԲԿ-ներ են տեղափոխվել կամ դիմել 62 քաղաքացի, 58-ն առողջացումով դուրս են գրվել: Այս պահին 4 քաղաքացի է գտնվում ԲԿ-ներում, նրանց վիճակը գնահատվում է բավարար, և առաջիկա օրերին ապաքինումով բոլորը դուրս կգրվեն: Այդ մասին Կառավարության նիստի ընթացքում հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նա տեղեկացրեց, որ հիմնականում վնասվածքները եղել են կոտրվածքներ, բեկորային, քերծվածքներ, այրվածքներ, և բոլորը ստացել են ամբողջական բժշկական օգնություն, և հիմնական մասը, հենց առաջին օրը ստանալով տեղում բուժօգնությունը ամբուլատոր կերպով, ուղարկվել են տուն:
Նախարարը նշեց, որ լրացուցիչ միջամտությունների, վիրահատությունների անհրաժեշտության դեպքում դրանք իրականացվել են: «Ամբողջն ընթացել է բարեհաջող, և բոլորը, իհարկե ապաքինումով, դուրս կգրվեն»,- ասաց նա:
Անահիտ Ավանեսյանն ընդգծեց, որ ամբողջ բուժօգնությունը և հաջորդիվ, եթե անհրաժեշտություն լինի շարունակական բուժօգնության, կլինի ամբողջությամբ անվճար: