Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության դեսպանությունը տեղեկացնում է, որ մեկնարկել է արգենտինական գրականության՝ Programa Sur թարգմանությունների ծրագրով հայտերի ընդունման 2022 թվականի փուլը:
Հայտերն ընդունվում են մինչև սույն թվականի սեպտեմբերի 30-ը:
Հաղթած թարգմանությունները պետք է հրատարակված լինեն մինչև 2023 թ. նոյեմբերի 30-ը: Programa Sur ծրագիրն ստեղծվել է 2009 թվականին՝ նպատակ ունենալով աշխարհում խթանել արգենտինական գրականության տարածումը:
2010 թվականից ի վեր Programa Sur-ի շրջանակում իսպաներենից հայերեն են թարգմանվել արգենտինացի այնպիսի հայտնի գրողների գործեր, ինչպիսիք են Խուլիո Կորտասարը, Անա Մարիա Շուան, Ադոլֆո Բիոյ Կասարեսը, Խորխե Լուիս Բորխեսը, Լեոպոլդո Լուգոնեսը, Ռոբերտո Արլտը, Կարլոս Վիտալեն և ուրիշներ:
Դրամաշնորհային ծրագրին դիմելու ընթացակարգին առավել մանրամասն հնարավոր է ծանոթանալ Programa Sur-ի պաշտոնական կայքում: