Օգոստոսի 9-ին՝ ժամը 08։41-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուշիի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 5-րդ կմ-ին բախվել են Freightliner մակնիշի բեռնատար ավտոբաքը և Opel Astra մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով Opel Astra մակնիշի ավտոմեքենայի վարորդը և 2 ուղևորներ տեղում մահացել են, իսկ մեկ ուղևորը և բեռնատար ավտոբաքի վարորդը տեղափոխվել են Աշտարակ քաղաքի ԲԿ։
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ Opel Astra մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել տուժած ուղևորին և 3 զոհերի դիերը։