Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է. Հայաստանի պաշտպանության նախարարություն։
Որոշ ուղղություններում ադրբեջանական զինուժը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը. Արցախի պաշտպանության նախարարություն։
Վերջին շրջանում հայ-իրանական պետական սահմանի հատվածում ստեղծվել է լարված օպերատիվ իրավիճակ՝ պայմանավորված Իրանից Հայաստան թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի ապօրինի տեղափոխման փորձերի ավելացմամբ․ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչություն։
Պուտինի ու Զելենսկու հանդիպման նախադրյալներ չկան․ Պեսկով:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել դադարեցնել Զապորոժիեի ատոմակայանի վրա հարձակումները։
Եվս երկու բեռնանավ դուրս է եկել ուկրաինական նավահանգիստներից և ուղևորվել Ստամբուլ։
Իսրայելն ու «Իսլամական ջիհադը» պայմանավորվել են դադարեցնել կրակը։
Չինաստանը որոշել է շարունակել վարժանքները Թայվանի նեղուցում։
Օգոստոսի 1-7-ը Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1849 նոր դեպք, առողջացել է 1352 քաղաքացի: Արձանագրվել է մահվան 2 դեպք: