ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է «Գանա գրուպ պլյուս» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի արտադրական առանձին գործառույթի կասեցումը:
Որոշման համար հիմք է ծառայել կրկնակի փորձաքննությունը, համաձայն որի վերացվել են նախկինում հայտնաբերված բոլոր խախտումները, ինչպես նաև արտադրամասում իրականացված ամբողջական ախտահանության փաստը: